Category Archives: ՎԵՌԱԾՆՈՒՆԴ

ՎաղՎերածնունդը Իտալիայում (Կվադրոչենտո)

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
II կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Արտասահմանյան արվեստի պատմություն
Թեմա` ՎաղՎերածնունդը Իտալիայում
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի Ղազարյան Ռոզա
Երևան 2011
Վաղ Վերածնունդը Իտալիայի արվեստում ամենից առաջ կապված է Ֆլորենցիայի հետ, որտեղ Մեդիչին հովանավորել է հումանիստներին և ամբողջ արվեստին: Կվադրոչենտոի սկզբին ֆլորենցիական դպրոցը ապրեց ավանգարդ հումանիստական արվեստի վերածնունդ: Այստեղ 1439թ. հիմնադրվել է Պլատոնյան ակադեմիան,Լաուրենցիայի գրադարանը,որտեղ աշխատում էին գրողները, պոետները, հումանիստները, գիտնականները և Մեդիչիի նկարների հավաքածուն:

Երկրաչափությունը,մաթեմատիկան, անատոմիան գիտություններ են մարդկային մարմնի համամասնությունների մասին, որոնք նկարչի համար մեծ նշանակություն ունեն ևհենց այդ գիտությունների միջոցով սկսում են մանրազննին կերպով ուսումնասիրել մարդու կառուցումը: Արվեստում հատուկ ուշադրություն էին դարձնում ֆորմայի պլաստիկական մշակմանը: Ուշադրություն էին դարձնում նաև մարդու մարմնի համամասնություններին և անատոմիական կառուցվածքին: 15-րդ դարի իտալացի նկարիչները լուծում են նաև ուղղագիծ տարածության խնդիրը, որը հասունացել էր տրեչենտոյի արվեստում: Այս շրջանում նպատակաուղղված ուսումնասիրում էին անտիկ արվեստը, անտիկ փիլիսոփայությունը և գրականությունը:Անտիկ արվեստի ազդեցությունը զգացվում է նաև Միջնադարյան արվեստի ավանդույթներիմ մեջ, հատկապես քրիստոնեական արվեստում: Հեթանոսական և քրիստոնեական սյուժեները միաձուլվել,կերպարանափեխվել են`հաղորդելով բարդ բնավորություն Վերածննդի արվեստին: Կվադրոչենտոն կամ Վաղ Վերածնունդը դարձավ էքսպերիմենտալ փնտրտուքների ժամանակաշրջան: Եթե Պռոտոռենեսանսի ժամանակաշրջանում նկարիչը աշխատում էր , հիմնվելով իր ինտուիցիայի վրա, ապա Վաղ Վերածննդի ժամանակ  առաջին պլան դուրս եկավ ճշգրիտ գիտությունների իմացությունը: 15դարում հայտնվեցին մի ամբողջ շարք գիտական տրակտատներ արվեստի մասին:

Оставьте комментарий

Filed under Միջնադար, ՎԵՌԱԾՆՈՒՆԴ, կերպարվեստի պատմություն, Իտալիա

Հյուսիսային Գերմանիա. Ալբրեխտ Դյուրեր

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
III կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Արտասահմանյան արվեստի պատմություն
Թեմա` Հյուսիսային  Գերմանիա. Ալբրեխտ Դյուրեր
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի` Պապիկյան Հասմիկ
Երևան 2010

Հյուսիսային Գերմանիա

XV դարի վերջերին և XVI դարի առաջին երրորդին Վերածնության դարաշրջանի արվեստը զարգանում էր նաև Գերմանիայում: Վերջինս ապրում էր մեծագույն ստեղծագործական լարվածության, մարդու անհատականության նկատմամբ բուռն հետաքրքրություն արթնացնելու, իրականության ըմբռնման նոր միջոցներ որոնելու ժամանակներ: Իտալական և  նիդերլանդական արվեստի արուստ փորձն օգնեց գերմանական գեղարվեստական մշակույթի առաջընթաց շարժմանը: Բայց գերմանական նկարիչներին գրավում էին կյանքի այլ կողմեր, իտալացիներին այլ: Ինչպես և նիդերլանդացիները, նրանք դիմում էին մարդու խորհրդավոր հոգևոր կյանքին, նրա ապրումներին, հոգեբանական բախումներին: Մարդու կերպարն այստեղ գրավում է մերթ իր երազկոտությամբ, մերթդաժանությամբ և խռովահույզ սաստկությամբ, կրքերի դրամատիզմով:

Оставьте комментарий

Filed under ՎԵՌԱԾՆՈՒՆԴ, կերպարվեստի պատմություն

Միքելանջելո Բուոնարոտի

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
III կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Արտասահմանյան արվեստի պատմություն
Թեմա` Միքելանջելո Բուոնարոտի
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի Այվազյան Լիանա
Երևան 2010

Միքելանջելո Բուոնարոտին ծնվել է Կապրեզե քաղաքում, որը այժմ կոչվում է Կապրեզե-Միքելանջելո:

Միքելանջելոն փոքր տարիքից շատ ինքնագոհ էր և ուներ լավ տվյալներ նկարչության բնագավառում:

Նա ուներ մուգ գանգուրներ, որոնք իջնում էին ճակատին և միմյանցից հեռու տեղադրված, ծանր կոպերով ծածկված սաթե աչքեր:

Նա կարծում էր, որ իր ամեն ինչը անհամաչափ է. «Գլուխս անկանոն է, ճակատս ծնոտիս ու բերանիս համեմատությամբ չափից ավելի է դուրս ընկած»:

Նա փորձում էր իր արտաքին թերությունները շտկեր նկարի վրա մատիտի արագ շարժումներով: Նա մեծացրեց բացվածքը, կլորացրեց ճակատն ու փոս ընկած այտերը, շրթունքները դարձրեց ավելի հաստ, կզակը` ավելի սուր:

Եվ դա նրան դուր եկավ:

Оставьте комментарий

Filed under ՎԵՌԱԾՆՈՒՆԴ, կերպարվեստի պատմություն, Իտալիա

Լեոնարդո դա Վինչի, Անդրեա դել Վեռոկքիո

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
III կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Արտասահմանյան արվեստի պատմություն
Թեմա` Լեոնարդո դա Վինչի, Անդրեա դել Վեռոկքիո
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի` Մայիլյան Սերինե
Երևան 2010

ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ

Բարձր Վերածննդի գաղափարները  գերմարդասիրական  էին` ռելիստական, և  այդ ժամանակների բոլոր հեղինակները  համարվում էին  բազմակողմանի զարգացած մեծություններ` հսկաներ: Լեոնարդո դա Վինչին համարվում է այդ  հսկաներից առաջինը, որը եղել է մեծ  կարողություններով  օժտված մարդ: Նա հաջողության  է հասել թե գիտության, թե արվեստի բնագավառում` նկարչությունը, ճարտարապետություն, քանդակագործություն, ինչպես նաև եղել է ինժիներ, բժիշկ, գիտնական: Նրա համապարփակ, գիտական և գեղարվեստական գործունեության նշանակությունը պարզ դարձավ միայն այն ժամանակ, երբ հետազոտվեցին Լեոնարդոյի թողած ձեռագրերը: Նրա գրառումներում ու կտավներում ակնհայտ են գեղանկարչի հանճարեղ մտքի փայլատակումները գիտության ու տեխնիկայի ամենատարբեր բնագավառներում:

Արվեստը Լեոնարդոյի համար  աշխարհաճանանչման միջոց  էր: Նրա շատ ուրվանկարներ գիտական աշխատանքի  լուսաբանումներ են, և միաժամանակ դրանք  բարձրարվեստ ստեղծագործություններ են: Լեոնարդոն ինքը մարմնավորում էր գեղանկարիչ-գիտնականի , մտածողի նոր տիպար, որը զարմացնում է  իր հայացքների լայնությամբ, տաղանդի բազմակողմանիությամբ:

Оставьте комментарий

Filed under ՎԵՌԱԾՆՈՒՆԴ, կերպարվեստի պատմություն, Իտալիա

Ուչչելլո, Անդրեա դել Կաստանիո, Մազաչո

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
III կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Արտասահմանյան արվեստի պատմություն
Թեմա` Ուչչելլո, Անդրեա դել Կաստանիո, Մազաչո
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի Վարդանյան Ալվարդ
Երևան 2010

Ուչչելլո Պաուլո
Պաուլո Ուչչելլոն ծնվել է 1397թ. դեկտեմբերի 10-ին: Նկարչի իտալական ազգանունը Դի Դոն (Paolo di Dono): Վաղ Վերածննդի իտալական գեղանկարիչ է: 1407-1411թթ. աշխատել է Ֆլորենցիայում` Լորենցո Ջիբերտիի արվեստանոցում` Ուրբինոյում: Ստեղծագործական վաղ շրջանում Ուչչելլոն ձգտում էր ուշ գոթական ավանդույթներին, սակայն Դոնատոլլոյի, Ֆիլիպո Բռունելեսկիի, Մազաչոյի ազդեցության տակ խիստ հետաքրքրվում է նոր վերածնության արվեստի խնդիրներով: Միացնելով սերը դեպի գեղանկարչություն ու գիտությունը` նա ուսումնասիրում է կենդանիների և բույսերի կազմությունը, հեռանկարի կանոնները:

Оставьте комментарий

Filed under ՎԵՌԱԾՆՈՒՆԴ, կերպարվեստի պատմություն, Իտալիա

Սանդրո Բոտտիչելլի

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
III կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Արտասահմանյան արվեստի պատմություն
Թեմա`Բոտտիչելլի
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի Վարդանյան Ալվարդ
Երևան 2010

Ներածություն

Վերածննդի ժամանակաշրջանը շրջադարձային դարձավ բազմաթիվ ստեղծագործողների ու արվեստասերների համար, որը նոր փոփոխություններ բերեց արվեստի գրեթե բոլոր բնագավառներում: 13-րդ դարում Ֆլորենցիան դարձավ նոր մշակույթի հայերնիք, մշակույթ, որը ծագեց համընդհանուր ֆեոդալական պայքարի գագաթնակետին, մշակույթ, որը բացահայտեց աշխարհի գեղեցկությունն ու մարդու մեծությունը և վեհությունը: Այստեղ էին ծնունդ առնում նոր, առաջադիմական գաղափարները, այստեղ արվեստագետները հանդգնորեն խորտակում էին հին, միջնադարյան ավանդույթները: Ալեսանդրո Ֆիլիպեպին, որին ժամանակակիցները անվանեցին Սանդրո Բոտտիչելլի անվանված, ծնվել է 15-րդ դարի կեսին, երբ Ֆլորենցիան արդեն վաղուց նոր արվեստի կենտրոն էր: Բոտտիչելլին հատուկ տեղ է զբաղեցնում այդ ժամանակահատվածի արվեստում: Յուրատեսակ է Բոտիչելիի արվեստ, որը ժամանակակիցների մեջ չունի իրենց նմանն ու հավասարը: Նա ապրել է մի բարդ, անցումային դարաշրջանում, երբ հասել էր  ժամը վերագնահատելու հին հասկացությունները, փնտրել ստեղծագործական նոր ուղիներ: Նկարիչը անբաժան է իր ժամանակաշրջանից` 15-րդ դարի երկրորդ կեսի Ֆլորենցիայի բարդ և անհանգիստ կյանքից:

Սանդրո Բոտտիչելլի

Սանդրո Բոտտիչելլին (Ալեսսանդրո դի Մարիանո դի Վաննի դի Ամա‎դեո Ֆիլիպեպի) ծնվել է Ֆլորենցիայում 1445 թվականին, կաշեգործ Մարիանո դի Ջովաննիի ընտանիքում: Ընտանիքն ապրում էր Օնյիսանտի եկեղեցուց ոչ հեռու, և հայրական տան պատուհանները դուրս էին գալիս դեպի գերեզմանատուն, ուր իրենց վերջին հանգրվանը գտան այդ ցեղի շատ ներկայացուցիչներ: Հոր մահից հետո ընտանիքի ղեկավար դարձավ ավագ եղբայրը` Ջովաննի Ֆիլիպեպին, որի հովանավորության տակ էր գտնվում Սանդրոն դեռևս մանուկ հասակից: Ջովաննիին իր գիրության պատճառով տվել էին ՙԲոտտիչելլո՚ (ՙտակառիկ՚) մականունը, և հենց այս մականունն էլ հետագայում ժառանգեց Սանդրոն: Դրանից առաջ հանճարեղ գեղանկարիչ Տոմմազո Կասսային պատմության մեջ մտավ արհամարհական ՙՄազաչչո՚ մականունով, սակայն նա ստիպեց մոռանալ բառի սկզբնական իմաստը` անմահացնելով այն իր գործունեությամբ: Եվ եթե Մազաչչոյի դեպքում մականունը ինչ-որ չափով արտացոլում էր նրա անսովոր բնավորության վերաբերյալ տեղացիների հայացքը, ապա Բոտտիչելլիի մականունը անհեթեթ է թվում, քանզի կապ չուներ ո’չ արտաքինի, ո’չ էլ բնավորության հետ:

Оставьте комментарий

Filed under ՎԵՌԱԾՆՈՒՆԴ, կերպարվեստի պատմություն, Իտալիա

Ռաֆայել (1483-1520)

ԵՐԵՎԱՆԻ  Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
III կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Արտասահմանյան արվեստի պատմություն
Թեմա`Ռաֆայել
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի` Խաչատրյան Մանե
Երևան 2010

Ռ Ա Ֆ Ա Յ Ե Լ (1483-1520)

Վերածննդի հումանիզմի ամենալուսավոր և վսեմ իդեալների մասին պատկերացումն իր ստեղծագրծության մեջ առավել մեծ լիակատարությամբ մարմնավորեց Սանտի Ռաֆայելը (1483-1520): Լինելով Լեոնարդոի կրթսեր  ժամանակակիցը, որը կարճ, չափազանց հագեցված կյանք ունեցավ, Ռաֆայելը համադրում էր իր նախորդների  ձեռքբերումները  և  ստեղծում  գեղեցիկ,ներդաշնակ  զարգացած  մարդու  իր իդեալը վսեմ  ճարտարապետության կամ բնանկարի ոլորտում:

Оставьте комментарий

Filed under ՎԵՌԱԾՆՈՒՆԴ, կերպարվեստի պատմություն, Իտալիա

ԼԵՈ ԲԱՏԻՍՏ ԱԼԲԵՐՏԻ, ԼՈՐԵՆՑՈ ԳԻԲԵՐՏԻ

ԵՐԵՎԱՆԻ Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
III կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Արտասահմանյան արվեստի պատմություն
Թեմա` Լեո Բատիստ Ալբերտի Լորենցո Գիբերտի
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի Դավթյան Հռիփսիմե
Երևան 2010

Ուշ Վերածննդի տեսական միտքը

ԼԵՈ ԲԱՏԻՍՏ ԱԼԲԵՐՏԻ, ԼՈՐԵՆՑՈ ԳԻԲԵՐՏԻ

Լեո Բատիստ Ալբերտիի (1404-1472 թ.)` հանրագիտակ- տեսաբան, արվեստի մասին մի շարք գիտական շարադրությունների հեղինակ:

Ֆլորենցիայում նրա նախագծած Ռուչելլայի ապարանքում վերածննդյան եռահարկ պալատում ներքին բակով և շուրջը տեղաբաշխված շենքերով, Ալբերտին կիրառում է քառանկյունի որմնասյուների համակարգ, որոնք հարկերով բաժանում են պատը, անտաբլեմենտը և հղկված հարթ մակերևույթով թեթևացված ռուստաշարը: Անտիկ ժառանգությունը նրա մեկնաբանության մեջ նոր բարեկերպական արտահայտություն ստացավ, երևան եկան կրող և կրվող մասեր, որոնք նպաստում են նաև շենքի մասշտաբի արտահայտմանը և այն շրջապատող համակառույցի մեջ ընդգրկելուն: Ալբերտի մտահղացման իրականացումը պատկանում է Բեռնարդո Ռոսսելլինոյին:

Оставьте комментарий

Filed under ՎԵՌԱԾՆՈՒՆԴ, կերպարվեստի պատմություն, Իտալիա

XV դարի առաջին կեսի և հետագա ժամանակաշրջանի ֆլորենցիան

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
կերպարվեստի պատմություն և տեսություն
3-րդ կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Արտասահմանյան արվեստի պատմություն
Թեմա` XV դարի առաջին կեսի և հետագա ժամանակաշրջանի ֆլորենցիան
Դասախոս`
Զառա Մալոյան

Ուսանող` Նաիրա Հրաչինյան
ԵՐԵՎԱՆ 2010

XV դարի առաջին կեսի և հետագա ժամանակաշրջանի ֆլորենցիան

Ֆլորենցիայում XVI դարի վերջում չոմպիների ապստամբության ճնշումից հետո իշխանությունը կենտրոնացավ մի քանի ամենահարուստ ընտանիքների ձեռքում : Դրանց երկպառակտական պայքարն ավարտվեց Մեդիչիի բանկային տան հաղթանակով: Իր նպատակների համար ճարպկորեն օգտագործելով մրցակիցների անհաջողությունները, 1434թ. Հեղաշրջումից հետո Կոզիմո Մեդիչին դառնում է Ֆլորենցիայի գաղտնի կառավարիչ, թեև սկզբում պահպանում է դեմոկրատական ազատությունների ձևականությունը: Նա ձգտում է ձեռք բերել արվեստի ու գիտության հովանավորի փառք:

Ֆլորենցիայում 1439թ. Հիմնվում են Պլատոնյան ակադեմիան , ինչպես և Լաուրենիցայի գրադարանը: Մեդիչիի ընտանիքը ձեռք է բերում նշանակալի գգեղարվեստական հավաքածու, արքունիքում աշխատում են գրողներ, բանաստեղծներ , հումանիստներ, գիտնականներ: Ստեղծվում են գեղեցիկ գնահատման նոր չափանիշներ,  նրա հիմքում դրվում է բնության նմանությունը նմանությունը և համաչափությունը: Արվեստում հատուկ ուշադրություն է նվիրվում ձևերի բարեկամական մշակմանը և նկարին: Բնության օրինաչափությունների ճանաչման ձգտումը  Իտալական ճարտարապետության մեջ նոր ուղղությունն իր առաջացման ընթացքում կապված էր անտիկ ավադույթների և օրդերայի համակարգի վերամշակման հետ` տեղական շինանյությին ու կոնստրուկցիաններին համապատասխան: Այդ ժամանակների կառույցներում վերստին ընդգծվում է պատի հարթությունը, նրա նյութականությունը. Հստակորեն սահմանափակվում է միասնականացնող ներքին տարածությունը: Ստեղծվում է նաև հենարանային ու ճնշող մասերի համամասնությունների համաչափություն շենքի ռիթմիկ բաժանումներում սահմանվում է հորիզոնականների ու ուղղահայացների հավասարակշռություն

Оставьте комментарий

Filed under ՎԵՌԱԾՆՈՒՆԴ, կերպարվեստի պատմություն, Իտալիա

ԱԼԲՐԵԽՏ ԴՅՈւՐԵՐ

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գեղարվեստի ֆակուլտետ
կերպարվեստի պատմություն և տեսություն
3-րդ կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` կերպարվեստի պատմություն
Թեմա` ԱԼԲՐԵԽՏ ԴՅՈւՐԵՐ
Դասախոս` Մալոյան
Ուսանող` Իգիթյան Լիլիթ
ԵՐԵՎԱՆ 2010

ԱԼԲՐԵԽՏ ԴՅՈւՐԵՐ
/1471-1528/
Ժամանակին խիստ էին նյուրբերգյան օրենքներն ու ավանդույթները: Իր կաշվի վրա դա զգացել է ոսկերիչ վարպետ Ալբռեխտ Դյուրերը: Ծնվելով մաջարների կողմերում `Տյուրեն ավանում,երկար թափառեց աշխարհով մեկ, գերմանական ու նիդերլանդական երկրներում,մինչև որ 1455 թ. Եկավ Նյուրնբերգ քաղաքը: Որոշեց հաստատվել այստեղ ընդմիշտ:Քաղաքը համաձայն այդ օրենքների`քաղաքացիություն էր տալիս միայն վարպետներին, և, միաժամանակ,քաղաքում անկարելի էր դառնալ վարպետ առանց Նյուրնբերգի քաղաքացի լինելու:
Դյուրերն արդեն քառասունին մոտ էր ,երբ հայտնվեց Շտեպսելհասսեում, ոսկերիչ վարպետ Իերոնիմ Հոլպենի մոտ :Այստեղ Ալբրեխտ Դյուրերը տեսավ Հելպերի տասնհինգամյա դստերը` Բարբարային`գեղեցիկ, բարեկազմ:Եվ հորն էլ դուր եկավ նոր ենթավարպետը`ջանասեր է ,բարեպաշտ:Նույն այդ տարվա հունիսի 8-ին Ալբրեխտ Դյուրերը օրինական կարգով պսակվեց Բարբարա Հոլպերի հետ :Մեկ տարի անց ստացավ վարպետի կոչում, և հիմա այլևս ոչինչ չէր արգելում նրան դառնալու Նյուրնբերգի քաղաքացի:

1 комментарий

Filed under ՎԵՌԱԾՆՈՒՆԴ, կերպարվեստի պատմություն