Լեոնարդո դա Վինչի, Անդրեա դել Վեռոկքիո

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
III կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Արտասահմանյան արվեստի պատմություն
Թեմա` Լեոնարդո դա Վինչի, Անդրեա դել Վեռոկքիո
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի` Մայիլյան Սերինե
Երևան 2010

ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ

Բարձր Վերածննդի գաղափարները  գերմարդասիրական  էին` ռելիստական, և  այդ ժամանակների բոլոր հեղինակները  համարվում էին  բազմակողմանի զարգացած մեծություններ` հսկաներ: Լեոնարդո դա Վինչին համարվում է այդ  հսկաներից առաջինը, որը եղել է մեծ  կարողություններով  օժտված մարդ: Նա հաջողության  է հասել թե գիտության, թե արվեստի բնագավառում` նկարչությունը, ճարտարապետություն, քանդակագործություն, ինչպես նաև եղել է ինժիներ, բժիշկ, գիտնական: Նրա համապարփակ, գիտական և գեղարվեստական գործունեության նշանակությունը պարզ դարձավ միայն այն ժամանակ, երբ հետազոտվեցին Լեոնարդոյի թողած ձեռագրերը: Նրա գրառումներում ու կտավներում ակնհայտ են գեղանկարչի հանճարեղ մտքի փայլատակումները գիտության ու տեխնիկայի ամենատարբեր բնագավառներում:

Արվեստը Լեոնարդոյի համար  աշխարհաճանանչման միջոց  էր: Նրա շատ ուրվանկարներ գիտական աշխատանքի  լուսաբանումներ են, և միաժամանակ դրանք  բարձրարվեստ ստեղծագործություններ են: Լեոնարդոն ինքը մարմնավորում էր գեղանկարիչ-գիտնականի , մտածողի նոր տիպար, որը զարմացնում է  իր հայացքների լայնությամբ, տաղանդի բազմակողմանիությամբ:

Оставьте комментарий

Filed under ՎԵՌԱԾՆՈՒՆԴ, կերպարվեստի պատմություն, Իտալիա

Оставьте комментарий