XV դարի առաջին կեսի և հետագա ժամանակաշրջանի ֆլորենցիան

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
կերպարվեստի պատմություն և տեսություն
3-րդ կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Արտասահմանյան արվեստի պատմություն
Թեմա` XV դարի առաջին կեսի և հետագա ժամանակաշրջանի ֆլորենցիան
Դասախոս`
Զառա Մալոյան

Ուսանող` Նաիրա Հրաչինյան
ԵՐԵՎԱՆ 2010

XV դարի առաջին կեսի և հետագա ժամանակաշրջանի ֆլորենցիան

Ֆլորենցիայում XVI դարի վերջում չոմպիների ապստամբության ճնշումից հետո իշխանությունը կենտրոնացավ մի քանի ամենահարուստ ընտանիքների ձեռքում : Դրանց երկպառակտական պայքարն ավարտվեց Մեդիչիի բանկային տան հաղթանակով: Իր նպատակների համար ճարպկորեն օգտագործելով մրցակիցների անհաջողությունները, 1434թ. Հեղաշրջումից հետո Կոզիմո Մեդիչին դառնում է Ֆլորենցիայի գաղտնի կառավարիչ, թեև սկզբում պահպանում է դեմոկրատական ազատությունների ձևականությունը: Նա ձգտում է ձեռք բերել արվեստի ու գիտության հովանավորի փառք:

Ֆլորենցիայում 1439թ. Հիմնվում են Պլատոնյան ակադեմիան , ինչպես և Լաուրենիցայի գրադարանը: Մեդիչիի ընտանիքը ձեռք է բերում նշանակալի գգեղարվեստական հավաքածու, արքունիքում աշխատում են գրողներ, բանաստեղծներ , հումանիստներ, գիտնականներ: Ստեղծվում են գեղեցիկ գնահատման նոր չափանիշներ,  նրա հիմքում դրվում է բնության նմանությունը նմանությունը և համաչափությունը: Արվեստում հատուկ ուշադրություն է նվիրվում ձևերի բարեկամական մշակմանը և նկարին: Բնության օրինաչափությունների ճանաչման ձգտումը  Իտալական ճարտարապետության մեջ նոր ուղղությունն իր առաջացման ընթացքում կապված էր անտիկ ավադույթների և օրդերայի համակարգի վերամշակման հետ` տեղական շինանյությին ու կոնստրուկցիաններին համապատասխան: Այդ ժամանակների կառույցներում վերստին ընդգծվում է պատի հարթությունը, նրա նյութականությունը. Հստակորեն սահմանափակվում է միասնականացնող ներքին տարածությունը: Ստեղծվում է նաև հենարանային ու ճնշող մասերի համամասնությունների համաչափություն շենքի ռիթմիկ բաժանումներում սահմանվում է հորիզոնականների ու ուղղահայացների հավասարակշռություն

Оставьте комментарий

Filed under ՎԵՌԱԾՆՈՒՆԴ, կերպարվեստի պատմություն, Իտալիա

Оставьте комментарий