ՊՐԵՌԱՖԱԵԼԻՏՆԵՐ

Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ
Ֆակուլտետ- գեղարվեստական կրթության
Բաժին – Մշակութաբանություն
Կուրս -II
Առարկա — Արտասահմանյան արվեստի պատմություն
Դասախոս — Զ. Մալոյան
Ուսանող — Հասմիկ Սարգսյան
2014

ՊՐԵՌԱՖԱԵԼԻՏՆԵՐ

Դանթե Գաբրիել Ռոսսետտի "Ավետում"

Դանթե Գաբրիել Ռոսսետտի «Ավետում»

Անգլիա` Պրեռաֆաելիթների խմբավորումը, նոր գաղափարները կերպարվեստում:

Պրեռաֆաելիտներն անգլիական պոեզիայի և նկարչության ուղղություն է , որը ստեղծվել է 1850- ական թթ, նպատակ ունենալով պայքարել Վիկտորիայի դարաշրջանի պայմանականնությունների և ակադեմիական տրադիցիաների դեմ:

«Պրեռաֆաելիտներ», անունը հուշում է նրանց հոգևոր մտերմությունը վաղ վերածննդի ֆլորենտական նկարիչների հետ: Այսինքն դրանք նկարիչներն էին մինչ Ռաֆայելը և Միքելանջելոն: Այս ուղղության ամենահայտնի ստեղծագործողներն էին պոետ և գեղանկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտին, գեղանկարիչ Ուլիամ Հանտը, Ջոն Էվերետտ Միլլեն, Մեդոկս Բրաունը, Էդվարդ Բյորն-Ջոնսը, Ուլիամ Մորիսը, Արթուր Խյուզը և այլն: Պրեռաֆաելիտների զարգացման առաջին էտապը «Պրեռաֆաելիտների եղբայրության» ստեղծումն էր, նրանք 7 էին՝ Միլլեն, Հանտը, Ռոսսետտին, Ռոսսետտիի փոքր եղբայրը, Վուլները, Ջեմս Կոլինսոնը և ֆրեդերիկ Ստիվենսը:

Նրանց պատմությունը սկսվում է 1848 թ ից, երբ Թագավորական ակադեմիայի ցուցահանդեսում, ակադեմիայի երկու ուսանող՝ Խանտն ու Ռոսսետտին ծանոթացան: Խանտն օգնում էր Ռոսսետտիին ավարտել «Մարիամ աստվածածնի երիտասարդությունը» կտավը: Այստեղ ծանոթանում են նաև Միլլեի հետ, որն ընդունվել էր ակադեմիա 11 տարեկանում: Նրանք ոչ միայն դարձան լավ ընկերներ, այլ հասկացան, որ կիսում են ժամանակակից արվեստի մասին կարծիքները: Նրանք գտնում էին, որ անգլիական ժամանակակից գեղանկարչությունը հայտնվել է փակուղու մեջ և մեռնում է: Լավագույն դեպքում նրան կվերակենդանացնի վերադարձը դեպի վաղ  իտալական պարզ ու անկեղծ արվեստը: Այսինքն մինչռաֆայելյան արվեստը, որը նրանք համարում էին ակադեմիզմի հիմքը:

Էվելին դե Մորգան "Հեղինեն"

Էվելին դե Մորգան «Հեղինեն»

Այսպես ծնվում է այն միտքը, որ ստեղծեն մի գաղտնի ընկերություն «Պրեռաֆաելիտների եղբայրություն» անվամբ: Ռոսսետտիի «Մարիամ աստվածածնի երիտասարդությունը» նկարում առաջին անգամ հայտնվում են  P.R.B. տառերը (Pre-Raphaelite Brotherhood): Այդ նշաններով էին նաև Միլլեի «Իզաբելլա» -ն և Խանտի «Ռիենցի» նկարները: Նրանք նաև ստեղծեցին իրենց ամսագիրը, որը շատ կարճ կյանք ունեցավ:

Մինչ այս խմբակի ստեղծումը, բրիտանական արվեստը, հիմնականում ընթանում էր Թագավորական ակադեմիայի գործնեության շրջանակներում: Ցանկացած նոր օֆիցիալ հաստատություն շատ զգույշ էր գործում և աշխատում էին պահպանել ակադեմիզմի ավանդույթները: Բայց ահա Խանտը, Միլլեսն ու Ռոսսետտին իրենց «Ծիլ» ամսագրում հայտարարեցին, որ իրենք էլ չեն ուզում պատկերել մարդկանց և բնությունը գեղեցիկ, իսկ իրադարձությունները՝ իրականությունից հեռու: Որ իրենց հոգնեցրել է օֆիցիալ, օրինակելի, դիցաբանական, պատմական և հոգևոր ստեղծագործությունների պայմանականությունը: Նրանք հրաժարվեցին ակադեմիական աշխատելաոճից և գտնում էին, որ ամեն ինչ պետք է նկարել բնական, ինչպես որ կա: Բնորդներին ընտրում էին իրենց բարեկամներին և ընկերներին, օրինակ Ռոսսետտին իր «Մարիամ աստվածածնի երիտասարդությունը» նկարում նկարել է իր մորն ու քրոջը: Իսկ նայելով «Իզաբելլա» նկարին, նրանց ժամանակակիցները տեսնում էին Միլլեի խմբակի ընկերներին: Պրեռաֆաելիտները փոխեցին պատկերացումը նկարչի և բնորդի միջև: Նրանց համար նկարիչն ու բնորդը հավասար իրավունքներով գործընկերներ էին:

Պրեռաֆաելիտների եղբայրության անդամները տանել չէին կարողանում Ակադեմիայի նկարիչներին՝ թափթփված տեխնիկայի ու ոճի և շաբլոն ակադեմիական մաներիզմի համար: Դա պայմանավորված էր նրանով, որ նրանք օգտագործում էին բիտում, որը պատկերը դարձնում էր մուգ ու պղտոր: Իսկ Պրեռաֆաելիտները ցանկանում էին հասնել կվատրոչենտոյի դարաշրջանի նկարիչների պարզ գույներին: Նրանք նաև հրաժարվեցին սենյակային գեղանկարչությունից և սկսեցին նկարել բնության գրկում: Պրեռաֆաելիտները փոփոխություն մտցրին տրադիցիոն տեխնիկայի մեջ: Նրանք ի տարբերություն ակադեմիայի նկարիչների, որոնք բիտում էին քսում կտավի վրա, քսում էին գրունտ, հետո սպիտակեցնում բելիլով, այնուհետև ներծծող թղթով մաքրում էին յուղը և սկսում նկարել կիսաթափանցիկ ներկերով: Այս տեխնիկան թույլ էր տալիս ստանալ վառ ու թարմ գույներ, նկարն էլ ունենում էր երկար կյանք: Այդ է պատճառը, որ Պրեռաֆաելիտների նկարները մինչև հիմա պահպանել են իրենց առաջնային տեսքը:

Էդվաչդ Հյուզ

Էդվաչդ Հյուզ

Պրեռաֆաելիտները իդեալականացնում էին միջնադարը, սիրում էին միջնադարյան ռոմանտիկան և միստիկան: Նրանք մեծ ճշգրտությամբ պատկերում էթին մանրամասնությունները, անդրադառնալով պատմական թեմաներին: Պրեռաֆաելիտները ստեղծեցին արվեստում կանացի գեղեցկության նոր տիպ ՝ հանգիստ, խորհրդավոր, որը հետո պիտի փոխեին մոդեռն ոճի նկարիչները: Միջնադարյան կինը Պրեռաֆաելիտների աչքերով ունի իդեալական գեղեցկություն և կանացիություն: Նրանով հիանում են և խոնարհվում նրա առջև: Դա ավելի արտահայտված էր Ռոսսետտիի մոտ: Պրեռաֆաելիտներին գրավում էր այնպիսի թեմաներ , ինչպիսիք են օրինակ ազնվությունը, ողբերգական սերը, անհասանելի աղջիկը, անպատասխան սերը,  կամ կինը , որը մեռնում է հանուն սիրո, կամ անկրկնելի գեղեցկությամբ մեռած կինը և այլն: Սակայն նրանց մեջ կային նկարիչներ , որոնք սիրում էին նկարել պեյզաժի ժանրում: Օրինակ՝ Խանտը, Միլլեն, Բրաունը: Այդ դպրոցի բնանկարիչները հայտնի են հիմնականում ամպեր պատկերելով: Խանտն ասում էր, ու ինքն ուզում է նկարել բնանկար՝ պատկերելով այն ամենն ինչ տեսանելի է: Նրանք այնքան մեծ ճշտությամբ էին ուզում պատկերել բնանկարները, մնալով բաց երկնքի տակ, արևին և շոգին, որ երբեմն իրենց օրագրերում գրում էին իրենց դժգոհության մասին: Այդ է պատճառը, որ բնանկարը այդքան մեծ տարածում չունեցավ և նրան հետո եկավ փոխարինելու իմպրեսսիոնիզմը:

Պրեռաֆաելիտիզմը մշակութային ոճ է, որով ապրում էին ստեղծողները: Այն մտավ պրեռաֆաելիտների կյանքի մեջ և ինչ-որ չափով էլ որոշեց նրանց կյանքը: Նրանք ապրում էին իրենց ստեղծած կյանքով, որը դարձավ չափազանց մոդայիկ: Այսպիսով բնության նկատմամբ հավատարմությունը վերափոխվեց իմիջի: Պրեռաֆաելիտներին շրջափակում էին տարբեր սոցիալական ստատուսի կանայք, թե մոդելներ, թե սիրուհիներ և թե արվեստագետներ: Նրանց լիդերը՝ Ռոսսետտին ապրում էր բոհեմական կյանքով և նրա էկսցենտրիկ կերպարը դառնում է պրեռաֆաելիտիզմի լեգենդի մի մասը:

Սկզբից նրանց նկարներն ընդունում էին բավականին ջերմ, ապա սկսվում է մեծ քննադատություն և քմծիծաղ նրանց հասցեին: Միլեի խիստ նատուրալիստական «Քրիստոսը հայրական տանը» նկարը , որը ցուցադրվել էր 1850 թ, այնպիսի վրդովվմունք է առաջացնում , որ Վիկտորիա թագուհին հրամայում է նկարը բերել Բուկինգեմյան պալատ՝ անձամբ զննելու համար:

Ուոթերհաուս "Լամիա"

Ուոթերհաուս «Լամիա»

Հասարակության քննադատությանն է արժանանում նաև  Ռոսսետտիի «Ավետում» նկարը: Միլլեի, Ռոսսետտիի, Խանտի և ոչ մի նկար չի վաճառվում  1850 թ Թագավորական ակադեմիայի ցուցադրության ժամանակ: Պրեռաֆաելիտների եղբայրությունն անցնում է բազմաթիվ հայտնի մարդկանց քննադատության միջով: Արդյունքում նույնիսկ պառակտում է լինում և Ջեյմս Կոլլինսոնը դուրս է գալիս խմբի կազմից և չեղյալ հայտարարում Կրիստինա Ռոսսետիի հետ իր նշանադրությունը: Այս լարված դրությունը փրկում է արվեստաբան և արվեստի քննադատ, արվեստում մեծ հեղինակություն ունեցող Ջոն Րյոսկինը: Նա խմբակին տալով լավ գնահատական, բարձրացնում է նրանց վարկանիշը: Ջոն Րյոսկինն ասում է, որ նրանք ավելի մեծ գործ են անում գեղարվեստի դպրոցի հինադրման համար, քան արվել է անցած 300 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում: Րյոսկինը նույնիսկ գնում է Ռոսսետիից բազմաթիվ նկարներ, որը մեծ ֆինանսական օգնություն էր Ռոսսետտիի համար: Նա իր հովանու տակ է վերցնում Միլլեին՝ տեսնելով նրա տաղանդը: Կարելի է ասել, որ քննադատ Ջոն Րյոսկինը Պրեռաֆաելիտների իդեաներն ի մի բերեց և դրեց մի համակարգի մեջ: Նա ասում էր, որ այժմյան նկարիչները նկարում են կամ շատ մակերեսային, կամ էլ չափազանց զարդարված, նրանք ջանք չեն թափում խորանալ էության մեջ: Րյոսկինն օրինակ էր բերում միջնադարյան արվեստը: Արվեստը պետք ապահովի մարդու մեջ հոգևոր վերածնունդը: Րյոսկինն ասում էր , որ յուրաքանչյուն մարդ մի քանի տարի պարապելով կարող է նկարել, բայց ամեն մեկին տրված չէ ստեղծել այն արվեստի գործը, որտեղ ամենափոքրիկ դետալներում կարելի է տեսնել աստվածայինն ու անկրկնելի գեղեցկությունը: Այ հենց դա է նկարչի առաքելությունը: Երբ Րյոսկինը սկսեց պաշտպանել  և հովանավորել Պրեռաֆաելիտներին, նրանց սկսեցին սիրել և ընդունե: Կարելի է ասել, որ տվեցին «քաղաքացիություն»  սկսեցին թույլատրել մասնակցելու ակադեմիական ցուցահանդեսներին: Նույնիսկ 1855 թ Փարիզի ցուցահանդեսում մեծ հաջողություն են ունենում: Հասարակությունը սկսեց հետաքրքրվել Պրեռաֆաելիտներով և նրանց ոճով:

1853թ, երբ Միլլեն դառնում է Թագավորական գեղարվեստական ակադեմիայի անդամ, Ռոսսետտին հայտարարում «Պրեռաֆաելիտների եղբայրության» քայքայման սկիզբ: Բացի այդ, արդեն երիտասարդական ռոմանտիկական հեղափոխական ոգով  և միջնադարով տարվելուց բացի, քիչ բան էր կապում այդ մարդկանց: Քիչ-քիչ հեռանում են նաև խմբի մյուս անդամները: Օրինակ՝ Հանտը գնում է Մերձավոր Արևելք, Ռոսսետտին բնանկարների և հոգևոր թեմաների փոխարեն սկսում է Շեքսպիրի և Դանթեի թեմաներով նկարել:

Էդվարդ Բյորն-Ջոնս Գալատեա

Էդվարդ Բյորն-Ջոնս Գալատեա

Խմբի վերակազմավորման ջանքերը «Խոգարտյան ակումբ» ամվամբ չեն հաջողվում: Երբ Րյոսկինի և պրեռաֆաելիտների ճանապարհները բաժանվում են, անհրաժեշտություն է առաջանում նոր, էսթետիկ գաղափարների ստեղծումը, և նոր թեորիա, որը կհամակարգի այդ գաղափարները: Այսպիսի թեորետիկ է հանդիսանում արվեստաբան և գրական քննադատ Ուոլտեր Պատերը: Նա ասում էր, որ «արվեստը մեզ չի տալիս ոչինչ, բացի նրանից, որ մենք պետք է հասկանանք և գնահատենք կյանքի անկրկնելի պահերն ու արժեքները», որը պատկերում է արվեստը: Ուոլտեր Պատերը պրեռաֆաելիտների գաղափարները վերափոխում է  էսթետիզմ կոնցեպցիայի մեջ, որը տարածում է գտնում անգլիայի նկարիչների և պոետների շրջանում: այդ շարժման վրա մ,եծ ազդեցություն ունեցավ նաև Օսկար Ուալդը: Նա գտնում էր, որ էսթետիկան բարձր է քննադատությունից, իսկ արվեստը բարձր է իրականությունից:

Այսպիսով 1856 թ սկսվում է պրեռաֆաելիտիզմի մի նոր փուլ, որի հիմքը հանդիսանում էր էսթետիզմը: Այն պայմանավորված էր Ռոսսետտիի արվեստի հետ, որը հանդիսանում էր  խմբի հիմնադիրը: Ինչպես գրում էր նկարիչ Վել  Պրինսելը «Ռոսսետտին մեր մոլորակն է, որի շուրջը պտտվում էինք: Մենք կրկնօրինակում էինք նույնիսկ նրա խոսելու մաներաները»:

Սակայն Ռոսսետտիի առողջությունը հետզհետե վատանում է և լիդերությունը ստանձնում է էդվարդ Բյորն — Ջոնսը: Նա մեծ ազդեցություն է ունենում շատ նկարիչնորի վրա և նրա նկարները դառնում են շատ պոպուլյար: էդվարդ Բյորն — Ջոնսը 1889 թ Փարիզում, համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ ստանում է ամենաբարձր մրցանակը:

Պրեռաֆաելիտիզմը ներծծվում է կյանքի բոլոր ոլորտները: Եվ կահույքը , և դեկորատիվ  կիրառական արվեստի առարկաները, ճարտարապետությունը, ինտերիերը, գրքերն ու ձևավորումը, ամեն ինչ ներծծված էր պրելաֆաելիտիզմով: Նպատակն էր ամեն ինչ վեր ածել ձեռքի աշխատանքի: Արվեստն ու արհեստը կարծես խառնվել էին իրար: Նրանց ոչ միայն արվեստն էր համապատասխանում Ռաֆայելյան ժամանակաշրջանին, այլև կյանքն ու կենցաղը:

Պրեռաֆաելիտների մեծ մասը զբաղվում էր պոեզիայով: Դանտե Ռոսսետտին և նրա քույրը Կրիստինա Ռոսսետտին իրենց մեծ ներդրումն ունեն անգլիական պոեզիայում: Ռոսսետտիի լիրիկական ձեռքբերումը «Կյանքի տունը» սոնետների շարքն է:

Լոուրենս Ալմա Տադեմա "Հլոդվիգի զավակները"

Լոուրենս Ալմա Տադեմա
«Հլոդվիգի զավակները»

Այսպիսով պրեռաֆաելիտիզմը գեղարվեստական ուղղություն է, որը մեծ ճանաչում ձեռք բերեց Մեծ Բրիտանիայում: Այն նույնիսկ անվանում էին առաջին Բրիտանական շարժումը , որը համաշխարհային հռչակ ձեռք բերեց: Պրեռաֆաելիտիզմը սկսեց գեղանկարչությամբ և տարածվեց ողջ Անգլիական մշակույթի վրա:

Оставьте комментарий

Filed under Պրեռաֆաելիտներ, Անգլիայի արվեստը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s