Ար-Նուվո (մոդեռն)

Հատված ավարտական աշխատանքից`
Արտ Դեկո զարդեր և ոսկերչություն
Եղիազարյան Արփենիկ Արմենի
Ղեկավար՝ Մալոյան Զ.
2014

Ար-Նուվո (մոդեռն)
(ֆր. art nouveaux — նոր արվեստ) կամ մոդեռն (ֆր. moderne-նորագույն, ժամանակակից) ոճ ճարտարապետության մեջ, դեկորատիվ կիրառական արվեստում, գեղանկարչությունում և քանդակագործությունում, հնարավոր է, որ այն վերջին միասնական գեղարվեստական ոճն է 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում եվրոպական և ամերիկյան արվեստում: Նրա ձևավորման ժամանակ՝ 1890-ական թվականներին, երբ նկարիչները փորձ արեցին խզել այն գեղարվեստական սկզբունքների հետ, որոնք թվում էին սպառված և ստերեոտիպային։ Գեղանկարիչները և քանդակագործները մերժում էին բնության ընդօրինակման սկզբունքը, ճարտարապետները և դիզայներները դատապարտում էին հին ոճերի կրկնօրինակումը։ Նրանք ձգտում էին ոճային միասնությանը, որպեսզի նկարներին և պաստառներին, որոնք զարդարում էին պատերը, համապատասխաներ ապակուց պատրաստված կահույքը, սեղանի սպասքը, ինչպես նաև հագուստը, ոսկերչական զարդերը և ընդհանրապես այն ամենը, ինչ գտնվում էր իր կողմից ձևավորված տարածքում: Ոճի գլխավոր առանձնահատկություններն էին կերպարային զուգորդությունը, ձևերի և նշանակությունների բացառիկ սիմվոլիզմը, ընդգծված զարդարանքը և պատկերի երկչափությունը, ոլորապտույտ ճկուն գծերի վազքը, հարթակային նախշազարդերը։ Կարևոր չէր՝ այսպիսի գծապատկերային դեկորը նախատեսված էր գրքի կազմի, թե շենքի ճակատի համար։

Ար-Նուվոյի աղբյուրները բազմազան են, նրանց շարքին կարելի է դասել ռոկոկո ոճը, Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտական արվեստը, ավելի ուշ, “բոցավառվող” գոթիկան, և հիմնականում ճապոնական մանրանկարները ծառերի վրա։ Սակայն այդ գեղարվեստական գաղափարների, որոնց պետք է զարգացնեն ար-նուվոյի վարպետները, անմիջական նախագուշակը դարձավ “Արվեստների և արհեստների շարժումը”, որը սկսվեց Անգլիայում 1880-ական թվականներին։ Ար-Նուվո ոճը ձեռք բերեց միջազգային կարգավիճակ և արագ տարածվեց ամբողջ Եվրոպայով և Ամերիկայի տարածքով։

Մեծ Բրիտանիայում նոր ոճը բնութագրող գծեր ի հայտ եկան գրքերի ձևավորման մեջ արդեն 1880-ական թվականների սկզբին։ Ար-Նուվոյի ամենահայտնի գժանկարիչներից մեկը եղել է Օբրի Բյորդսլին։ Նրա արտասովոր նկարները ոչ այնքան պատկերազարդում էին գրական ստեղծագործությունների կոնկրետ դրվագներ, որքան ծառայում էին նրանց որպես յուրօրինակ մեկնաբանություն, որի բովանդակությունը բավականին դուրս էր գալիս տեքստի սահմաններից։
Մեծ Բրիտանիայում ար-նուվոյի առաջատար ներկայացուցիչներից մեկը եղել է Չ.Ռ․Մաքինթոշը՝ շոտլանդացի ճարտարապետ և դիզայներ, ով կատարում էր ամենատարբեր գեղարվեստական աշխատանքները՝ սկսած ճարտարապետական նախագծերից մինչև պաստառների էսքիզներ և աշխատանքներ արծաթից։ Մաքինթոշի ստեղծագործությունները մեծ ազդեցություն ունեցան եվրոպական ճարտարապետության և արվեստի զարգացման վրա։

Ֆրանսիայում, որտեղ և առաջացել է “ար-նուվո” անվանումը, այս ոճը սերտ կապված էր սիմվոլիզմի հետ պոեզիայում և գեղանկարչության մեջ։
Ֆրանսիական ար-նուվոյի աղբյուրների մոտ կանգնած էին Պոլ Գոգեն և նկարիչներ նրա շրջապատից։ Ֆրանսիայում ար-նուվոյի ավելի հայտնի վարպետ էր Անրի դե Տուլուզ-Լոտրեկը։ Իր պաստառներում և լիտոգրաֆիաներում նա տեղ տվեց արտ-նուվոյին բնորոշ զարդանախշերին, որը հիշեցնում էր արաբանախշ՝ թույլ տալով գծերին հոսել թեթև և եռանդուն։ Ֆրանսիայում ար-նուվոյի զարգացման մեջ կարևոր դեր խաղացին ճարտարապետ Էկտոր Գիմարը (1867-1942), ով Փարիզի մետրոյի կայարանների մուտքերը ձևավորել է չուգունե վանդակներով՝ ոճավորված խոլորձից զարդանկարներով, ոսկերիչ Ռենեն և կահույքի ու ապակու նկարիչ Էմիլ Գալլեն (1846-1904)։ Ար-Նուվո արվեստում նշանակալի տեղ է զբաղեցնում հայտնի բելգիացի ճարտարապետ Անրի վան դե Վելդեն (1863-1957) և Վիկտոր Օրտան (1861-1947)։ Վաղ շրջանում Բրյուսելը եղել է այս ոճի զարգացման կենտրոնը։ Ար-նուվոն ուներ բազմաթիվ հետևորդներ նաև Գերմանիայում, որտեղ այն ստացավ “յուգենդստիլ” անվանումը։ Իսպանիայում ճարտարապետ Անտոնիո Գաուդին ստեղծեց, ըստ երևույթին, ար-նուվոյի ավելի անհատական և յուրահատուկ տարբերակ։
ԱՄՆ-ում ճարտարապետ Լուիս Սալլիվան (1856-1924) օգտագործեց ար-նուվո ոճի զարդանկարներ իրենց նախագծած շենքերի ճակատների զարդարման համար։ Ար-նուվոյի առաջատար ներկայացուցիչը եղել է Լուիս Կոմֆորտ Տիֆֆանին՝ ապակու գեղանկարիչ և նկարիչ։ Նա ստեղծեց յուրահատուկ ապակի ծիածանային ձուլվածքներով, որն անվանեց favrile և այն օգտագործեց ծաղիկների տեսք ունեցող իր հայտնի ծաղկամանների և լամպերի պատրաստման մեջ։

Արտասահմանում ար-նուվո ոճն իր զարգացման գագաթնակետին հասավ 19-20-րդ դարերում, բայց հետո այն մոռացվեց․ առաջատար ճարտարապետները հիմա ձգտում էին ձևերի պարզության ու հստակության և ավելի շատ հետաքրքրություն էին ցուցաբերում մեքենայացված տեխնոլոգիային, քան ձեռքի աշխատանքին։ 1890-ական թվականներին հարուստ դեկորն իր տեղը զիջեց երկրաչափականին՝ 20-րդ դարի սկզբում կառույցների ոչնչով չձևավորված մակերեսներով։ Ար-նուվոն նորաձևությունից դուրս եկավ և վերաբացեց միայն հիսուն տարի անց։

Оставьте комментарий

Filed under կերպարվեստի պատմություն, XX ԴԱՐ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s