Սանդրո Բոտտիչելլի

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
III կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Արտասահմանյան արվեստի պատմություն
Թեմա`Բոտտիչելլի
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի Վարդանյան Ալվարդ
Երևան 2010

Ներածություն

Վերածննդի ժամանակաշրջանը շրջադարձային դարձավ բազմաթիվ ստեղծագործողների ու արվեստասերների համար, որը նոր փոփոխություններ բերեց արվեստի գրեթե բոլոր բնագավառներում: 13-րդ դարում Ֆլորենցիան դարձավ նոր մշակույթի հայերնիք, մշակույթ, որը ծագեց համընդհանուր ֆեոդալական պայքարի գագաթնակետին, մշակույթ, որը բացահայտեց աշխարհի գեղեցկությունն ու մարդու մեծությունը և վեհությունը: Այստեղ էին ծնունդ առնում նոր, առաջադիմական գաղափարները, այստեղ արվեստագետները հանդգնորեն խորտակում էին հին, միջնադարյան ավանդույթները: Ալեսանդրո Ֆիլիպեպին, որին ժամանակակիցները անվանեցին Սանդրո Բոտտիչելլի անվանված, ծնվել է 15-րդ դարի կեսին, երբ Ֆլորենցիան արդեն վաղուց նոր արվեստի կենտրոն էր: Բոտտիչելլին հատուկ տեղ է զբաղեցնում այդ ժամանակահատվածի արվեստում: Յուրատեսակ է Բոտիչելիի արվեստ, որը ժամանակակիցների մեջ չունի իրենց նմանն ու հավասարը: Նա ապրել է մի բարդ, անցումային դարաշրջանում, երբ հասել էր  ժամը վերագնահատելու հին հասկացությունները, փնտրել ստեղծագործական նոր ուղիներ: Նկարիչը անբաժան է իր ժամանակաշրջանից` 15-րդ դարի երկրորդ կեսի Ֆլորենցիայի բարդ և անհանգիստ կյանքից:

Սանդրո Բոտտիչելլի

Սանդրո Բոտտիչելլին (Ալեսսանդրո դի Մարիանո դի Վաննի դի Ամա‎դեո Ֆիլիպեպի) ծնվել է Ֆլորենցիայում 1445 թվականին, կաշեգործ Մարիանո դի Ջովաննիի ընտանիքում: Ընտանիքն ապրում էր Օնյիսանտի եկեղեցուց ոչ հեռու, և հայրական տան պատուհանները դուրս էին գալիս դեպի գերեզմանատուն, ուր իրենց վերջին հանգրվանը գտան այդ ցեղի շատ ներկայացուցիչներ: Հոր մահից հետո ընտանիքի ղեկավար դարձավ ավագ եղբայրը` Ջովաննի Ֆիլիպեպին, որի հովանավորության տակ էր գտնվում Սանդրոն դեռևս մանուկ հասակից: Ջովաննիին իր գիրության պատճառով տվել էին ՙԲոտտիչելլո՚ (ՙտակառիկ՚) մականունը, և հենց այս մականունն էլ հետագայում ժառանգեց Սանդրոն: Դրանից առաջ հանճարեղ գեղանկարիչ Տոմմազո Կասսային պատմության մեջ մտավ արհամարհական ՙՄազաչչո՚ մականունով, սակայն նա ստիպեց մոռանալ բառի սկզբնական իմաստը` անմահացնելով այն իր գործունեությամբ: Եվ եթե Մազաչչոյի դեպքում մականունը ինչ-որ չափով արտացոլում էր նրա անսովոր բնավորության վերաբերյալ տեղացիների հայացքը, ապա Բոտտիչելլիի մականունը անհեթեթ է թվում, քանզի կապ չուներ ո’չ արտաքինի, ո’չ էլ բնավորության հետ:

Оставьте комментарий

Filed under ՎԵՌԱԾՆՈՒՆԴ, կերպարվեստի պատմություն, Իտալիա

Оставьте комментарий