Ար-Նուվո (մոդեռն)

Հատված ավարտական աշխատանքից`
Արտ Դեկո զարդեր և ոսկերչություն
Եղիազարյան Արփենիկ Արմենի
Ղեկավար՝ Մալոյան Զ.
2014

Ար-Նուվո (մոդեռն)
(ֆր. art nouveaux — նոր արվեստ) կամ մոդեռն (ֆր. moderne-նորագույն, ժամանակակից) ոճ ճարտարապետության մեջ, դեկորատիվ կիրառական արվեստում, գեղանկարչությունում և քանդակագործությունում, հնարավոր է, որ այն վերջին միասնական գեղարվեստական ոճն է 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում եվրոպական և ամերիկյան արվեստում: Նրա ձևավորման ժամանակ՝ 1890-ական թվականներին, երբ նկարիչները փորձ արեցին խզել այն գեղարվեստական սկզբունքների հետ, որոնք թվում էին սպառված և ստերեոտիպային։ Գեղանկարիչները և քանդակագործները մերժում էին բնության ընդօրինակման սկզբունքը, ճարտարապետները և դիզայներները դատապարտում էին հին ոճերի կրկնօրինակումը։ Նրանք ձգտում էին ոճային միասնությանը, որպեսզի նկարներին և պաստառներին, որոնք զարդարում էին պատերը, համապատասխաներ ապակուց պատրաստված կահույքը, սեղանի սպասքը, ինչպես նաև հագուստը, ոսկերչական զարդերը և ընդհանրապես այն ամենը, ինչ գտնվում էր իր կողմից ձևավորված տարածքում: Ոճի գլխավոր առանձնահատկություններն էին կերպարային զուգորդությունը, ձևերի և նշանակությունների բացառիկ սիմվոլիզմը, ընդգծված զարդարանքը և պատկերի երկչափությունը, ոլորապտույտ ճկուն գծերի վազքը, հարթակային նախշազարդերը։ Կարևոր չէր՝ այսպիսի գծապատկերային դեկորը նախատեսված էր գրքի կազմի, թե շենքի ճակատի համար։ Читать далее

Оставьте комментарий

Filed under կերպարվեստի պատմություն, XX ԴԱՐ

Հայկական Ասեղնագործություն

Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիա
Արվեստի պատմության և տեսության ամբիոն
Պողոսյան Գայանե
Մագիստրարուրա
Երևան 2014

Featured image         Նախաբան

Հայկական ասեղնագործությունը ժողովրդական ստեղծագործության հին և հարուստ բնագավառներից մեկն է: Դա ծագել է նախնադարյան հասարակությունում, երբ մարդիկ սկսել են օգտագործել ասեղի նախնական տեսակները և ապա ասեղը: Առօրյա աշ-խատանքների ընթացքում մարդիկ աստիճանաբար սովորել են նաև այդ գործիքների օգնությամբ կատարել զարդեր՝ հիմք դնելով ասեղնագործության արվեստին: Պեղումների շնորհիվ հայտնաբերված զարդարված ասեղնագործ հագուստի տեսակները և նաև այլ իրեր վկայում են,որ ասեղնագործությունը հին աշխարհի սիրած զբաղմունքներից մեկն է եղել: Շատ հին ժամանակներից ասեղնագործությունը եղել է նաև հայ ժողովրդի ու հատկապես հայ կնոջ սիրած զբաղմունքներից մեկը: Հայ պատմիչների երկերում պահպանված են վկայություններ հայկական զարգացած ասեղնագործության մասին: Միջին դարերից պահպանվել ու մեզ են հասել ոչ միայն հիշատակություններ, այլև ասեղնագործության որոշ նմուշներ: Մատենադարանում պահպանվել են հին ասեղնագործության փոքրաթիվ, բայց շատ ուշագրավ նմուշներ: Դրանց մի մասը, որպես կազմի պարագա փակցված են կազմի ներքին կողմի վրա, բայց կան նաև ձեռագրեր փաթաթելու համար պատրաստված ասեղնագործ քսակներ կամ շապիկներ: Читать далее

Оставьте комментарий

Filed under ՀԱՅ ԱՐՎԵՍՏ

ՊՐԵՌԱՖԱԵԼԻՏՆԵՐ

Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ
Ֆակուլտետ- գեղարվեստական կրթության
Բաժին – Մշակութաբանություն
Կուրս -II
Առարկա — Արտասահմանյան արվեստի պատմություն
Դասախոս — Զ. Մալոյան
Ուսանող — Հասմիկ Սարգսյան
2014

ՊՐԵՌԱՖԱԵԼԻՏՆԵՐ

Դանթե Գաբրիել Ռոսսետտի "Ավետում"

Դանթե Գաբրիել Ռոսսետտի «Ավետում»

Անգլիա` Պրեռաֆաելիթների խմբավորումը, նոր գաղափարները կերպարվեստում:

Պրեռաֆաելիտներն անգլիական պոեզիայի և նկարչության ուղղություն է , որը ստեղծվել է 1850- ական թթ, նպատակ ունենալով պայքարել Վիկտորիայի դարաշրջանի պայմանականնությունների և ակադեմիական տրադիցիաների դեմ:

«Պրեռաֆաելիտներ», անունը հուշում է նրանց հոգևոր մտերմությունը վաղ վերածննդի ֆլորենտական նկարիչների հետ: Այսինքն դրանք նկարիչներն էին մինչ Ռաֆայելը և Միքելանջելոն: Այս ուղղության ամենահայտնի ստեղծագործողներն էին պոետ և գեղանկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտին, գեղանկարիչ Ուլիամ Հանտը, Ջոն Էվերետտ Միլլեն, Մեդոկս Բրաունը, Էդվարդ Բյորն-Ջոնսը, Ուլիամ Մորիսը, Արթուր Խյուզը և այլն: Պրեռաֆաելիտների զարգացման առաջին էտապը «Պրեռաֆաելիտների եղբայրության» ստեղծումն էր, նրանք 7 էին՝ Միլլեն, Հանտը, Ռոսսետտին, Ռոսսետտիի փոքր եղբայրը, Վուլները, Ջեմս Կոլինսոնը և ֆրեդերիկ Ստիվենսը:
Читать далее

Оставьте комментарий

Filed under Պրեռաֆաելիտներ, Անգլիայի արվեստը

Ռոգեր Վան Դեր Վեյդեն 1400-1464

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՊՄՀ
ՌԵՖԵՐԱՏ
Ֆակուլտետ` ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Բաժին` ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒ  ԵՎ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կուրս III
Առարկա` Արտ արվեստի պատմ.
Թեմա` ՌՈԳԵՐ ՎԱՆ ԴԵՐ ՎԵՅԴԵՆ
Դասախոս` ԶԱՌԱ ՄԱԼՈՅԱՆ
Ուսանողուհի` ՄԵՐԻ ՄԻՐԶՈՅԱՆ
ԵՐԵՎԱՆ 2012

Ռոգեր Վան Դեր Վեյդեն կամ Ռոժե Դե Լյա Պաստյուր 1400-1464, հայտնի և առեղծվածային նկարիչ: 15-րդ դարի Նիդեռլանդական արվեստում Ռոգեր Վան Դեր Վեյդենը համարվում է երկրորդը Յան Վան Էյկից հետո: Արվեստի պատմիչների մոտ լավատեսության չի բերում այն հանգամանքը, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վերացել էին գրեթե բոլոր արխիվները, որտեղ հնարավոր էր գտնել վարպետի կյանքին վերաբերող ինչ որ փաստ: Ռոգեր Վան Դեր Վեյդենի ստեղծագործական ուղղու փոքր ինչ լիարժեք և չհակասող պատկերը վերստեղծելու համար, արվեստաբանները պետք է մանրակրկիտ հավաքեցին ոչ ամբողջական աղքատիկ տվյալներ նրա մասին:

Читать далее

Оставьте комментарий

Filed under Հոլանդիայի արվեստը, կերպարվեստի պատմություն

Ռուսական արվեստը 18-րդ դարի 1-ին կես

Իվան Պետրովիչ Արգունով (1729-1802, Մոսկվա)

Ֆյդոր Ստեպանովիչ Ռոկոտով (1735?—1808)—ռուս նկարիչ, դիմանկարիչ, ռոկոկո ոճի ներկայացուցիչ:

Վլադիմիր Լուկիչ Բորովիկովսկի (1757-1825)—ռուս նկարիչ:

Դմիտրի Գրիգորևիչ Լվիցկի (մոտ 1735, Կիև—4(16) ապրիլ, Սանկտ-Պետերբուրգ)—Ռուս նկարիչ ուկրաինական ծագումով, ակադեմիկոս, հանդիսավոր և կամերային դիմանկարների վարպետ:

Ալեքսեյ Պետրովիչ Անտրոպով (1716-1795)—ռուս նկարիչ, բարոկո ոճի ներկայացուցիչ, առաջիններից մեկը նկարիչների աշխարհում, սկսել է նկարել աշխարիկ դիմանկարներ:

 

Оставьте комментарий

Filed under Ռուս արվեստ, կերպարվեստի պատմություն

ՀԱՐՑԱՇԱՐ. Ռուս մշակույթի պատմություն

ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ

Առարկա` Ռուս մշակույթի պատմություն

  1. «Կիևյան Ռուսիա» պետությունը և տերմինը
  2. «Կիևյան Ռուսիա» պետության ընդհանուր բնութագիրը
  3. Պատմություն ` Օլեգի իշխանությունը
  4. Իգոր Ռյուրիկովիչ, Սվյատոսլավ Իգորևիչ
  5. Ռուսաստանի պետականության առաջացումը և զարգացումը10-ից 11-րդ դարերում:
  6. Ռուսական արվեստի ծագման հիմնարար սկզբունքները:
  7. Այբուբենի և գրի ստեղծումը
  8. Ճարտարապետության տեղական հատկանիշները 11-ից 12-րդ դարերում:
  9. Բյուզանդիայի ազդեցությունը հին ճարտարապետության և նկարչութըան մեջ11-ից 12-րդ դարերում
  10. Ռուսական իշխանությունները 12-14 դարերում: Ազատագրական պայքարը թաթար-մոնղոլների դեմ: Կուլիկովյան ճակատամարտը:
  11. Ռուսական հողերի միավորումը Մոսկվաի շուրջ 14-րդ դարի սկզբին
  12. Տարեգրությունները և այլ գրական ժարրերը 14-15-րդ դարերում
  13. Ճարտարապետական Մոսկովյան և Նովգորոդյան դպրոցները է 14-15-րդ դարերում:
  14. Գեղանկարչություն՝ Ֆեոֆան Գրեկ, Անդռեյ Ռուբլուվ և այլն
  15. Կիրառական արվեստ 14-15-րդ դարերում
  16. Նովգորոդյան որմնանկարչությունը XIV դարում
  17. Նովգորոդյան սրբանկարչության դպրոցը
  18. Սիմոն Ուշակովի կյանքը և գործունեությունը Զենքի պալատում
  19. Աշխարհիկ դիմանկարները և սրբապատկերները Սիմոն Ուշակովի ստեղծագործության մեջ
  20. Հասարակական շենքերի ճառտարապետությունը XVII  դարում
  21. Եկեղեցիների ճառտարապետությունը XVII դարում
  22. Գեղանկարչությունը XVII դարում: Գեղանկարչության «գոդունովյան» և «ստրոգանովյան» ուղղությունները:
  23. Դիմանկարի ժանրը XVII դարում
  24. Դեկորատիվ-կիրառական արվեստը XVII դարում
  25. Բոգդան Սալթանովի արվեստը XVII դարում :
  26. Ռուսական արվեստ` 18-րդ դարի 1-ին կես
  27. Ռուսական մշակույթը XIX դարում ընդհանուր բնութագիրը
  28. XIX դարի I կեսի ռուսական արվեստի հիմնական ողղությունները՝ կլասիցիզմ և ռոմանտիզմ
  29. XIX դարի II կեսի ռուսական արվեստի հիմնական ողղությունները՝ պաշտոնական արվեստի ակադեմիզմը և ռեալիզմ
  30. Ռուսական արվեստը XIX դարում: Երաժշտություն
  31. Ռուսական արվեստը XIX դարում: Ճարտարապետություն
  32. Ռուսական արվեստը XIX դարում: Քանդակագործություն
  33. Ռուսական արվեստը XIX դարում: Գեղանկարչություն
  34. Տրետյակովյան պետական պատկերասրահը
  35. Քննադատական ռեալիզմ XIX դ.
  36. Կրամսկոյ Իվան Նիկոլաևիչ
  37. Ռեպին Իլյա Եֆիմովիչ
  38. XIX դ. վերջի և XX դ. սկզբի մոդեռնը

 

https://hayreferat.wordpress.com/category/%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD-%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%BD%D5%BF/
http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=1578 Բոգդան Սալթանով
http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1575 Ռեպին Իլյա
http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=1258 Կրամսկոյ Իվան

Оставьте комментарий

Filed under Ռուս արվեստ, կերպարվեստի պատմություն

Ռուս մշակույթը 17-րդ դարում

 

Оставьте комментарий

Filed under Ռուս արվեստ, կերպարվեստի պատմություն