Ռոգեր Վան Դեր Վեյդեն 1400-1464

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՊՄՀ
ՌԵՖԵՐԱՏ
Ֆակուլտետ` ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Բաժին` ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒ  ԵՎ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կուրս III
Առարկա` Արտ արվեստի պատմ.
Թեմա` ՌՈԳԵՐ ՎԱՆ ԴԵՐ ՎԵՅԴԵՆ
Դասախոս` ԶԱՌԱ ՄԱԼՈՅԱՆ
Ուսանողուհի` ՄԵՐԻ ՄԻՐԶՈՅԱՆ
ԵՐԵՎԱՆ 2012

Ռոգեր Վան Դեր Վեյդեն կամ Ռոժե Դե Լյա Պաստյուր 1400-1464, հայտնի և առեղծվածային նկարիչ: 15-րդ դարի Նիդեռլանդական արվեստում Ռոգեր Վան Դեր Վեյդենը համարվում է երկրորդը Յան Վան Էյկից հետո: Արվեստի պատմիչների մոտ լավատեսության չի բերում այն հանգամանքը, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վերացել էին գրեթե բոլոր արխիվները, որտեղ հնարավոր էր գտնել վարպետի կյանքին վերաբերող ինչ որ փաստ: Ռոգեր Վան Դեր Վեյդենի ստեղծագործական ուղղու փոքր ինչ լիարժեք և չհակասող պատկերը վերստեղծելու համար, արվեստաբանները պետք է մանրակրկիտ հավաքեցին ոչ ամբողջական աղքատիկ տվյալներ նրա մասին:


Ենթադրվում է, որ նկարիչը ծնվել է մոտ 1399 թ. Ֆրանսալեզու Տուրնե քաղաքում, որը գտնվում է այժմյան Բելգիայի տարածքում: Նրա հայրը եղել է երկաթյա իրերի առաջադեմ վաճառական Անրի Դե Լյա Պաստյուր: Այնուհետև նկարչի մասին հետքերը կորում են մինչև 1427 թ. Մարտի 5ը: Հենց այդ ամսաթվին է ամրագրված փաստաթուղթը, որը վկայում է յն մասին, որը ինչ որ Ռոժե Դե Լյա Պաստյուր ընդունվել է Ռոբեր Կամպենի մոտ որպես աշակերտ: Այդ փաստը կասկած չի հարուցում հետազոտողների մոտ: Զարմացնում է մենակ մեկ բան, որ 1427 թ. Ռոգերը արդեն եղել է բավականին հասուն մարդ: 27-28 տարեկանում նրան ժամանակակից նկարիչները բացում էին սեփական արվեստանոցները, իսկ Ռոգերը նոր սկսում էր սովորել: Կենդանության օրոք նա շատ հայտնի էր, ուներ մեծ արվեստանոց և շատ աշակերտներ: Նրա աշխատանքներով հիանում էին և ժամանակակիցները և այլ սերնդի ներկայացուցիչները: 15 դարի նիդեռլանդական արվեստագետների մոռացության մատնվելը,որը տևել է դարերով, այդ նկարչի անվանը չի դիպչել:

Չնայած, որ նա եղել է 15 դարի ֆլամանդական գեղանկարչության հայտնի նկարիչներից մեկը, նրա կյանքից շատ քիչ մեզ հայտնի: Նրա ինքնագրով մեզ չի հասել ոչ մի նկար, իսկ այն աշխատանքները, որոնց մասին հիշատակվում են փաստաթղթերում, նկարագրված են այնքան մոտավոր, որ հնարավոր չե նույնացնել: Այսպիսով, արվեստագետները այս կամ այն գործը վարպետին վերագրելու համար ղեկավարվում էին բացառապես անուղղակի հատկանիշներով: Ռոգեր Վան Դեր Վեյդենի սոսկ մի քանի գորշերի, մսանավորապես Մադրիդի Պռադո թանգարանոմ գտնվող «Խաչից իգեցման» տեսարանի մասին ժամանակակից գրավոր աղբյուրներում ասվում է շատ մանրակրկիտ և հավաստի: Այս նկարը Վան Դեր Վեյդենի կողմից կատարվել է մոտավորապես 1438 թվականին Լուվեն քաղաքի նետաձիգների Գիլդիայի պատվերով: «Խաչից իջեցման» նկարի խորանի կերպարը համարվում է համաշխարհային գեղանկարչության շեդեվր:

Եռածալ տրիպտիխի կողափեղկերը չեն պահպանվել: Եզրից ձախ` Մարիամ աստվածածինն է, Քրիստոսի Աշակերտներից մեկի  Կլեոպի կինը: Նրա կողքին կանգնած է Հովհաննես առաքյալը, որին հիսուսը պատվիրել էր հոգալ իր մոր մասին, եզրից աջ Մարիա Մագդալենացին է, նրա կողքին կանգնած է Հիսուսի հետնորդ Միրոնը, որի ձեռքին կա մի յուղով անոթ: Հովսոփ Արիմաֆեցին, Հիսուսին պահում է ձեռքերի տակից: Այս մարդը թույլատվություն է ստացել խաչից իջեցնելու Քրիստոսի մարմինը, որից հետո պարկեցրել է իր համար պատրաստված դագաղում: Քրիստոսի ոտքերը պահում է Նիկոդիմը, Հիսուսի գաղտնի աշակերտը:

Հորիզոնական ձևաչափը և երկարացված կերպարները, բացառապես խծկված լինելով նկարի խստացված տարածության մեջ, նմանություն են հաղորդում գունազարդված գոթական բարձրաքանդակին: Վան դեր Վեյդենի գեղանկարչության մեջ  նկատվում է Վան Էյկի ուրախ աշխարհընկալություններից շեղում, նրա գլխավոր շերտը` զգացմունքների աշխարհի վերստեղծումն է, հոգեկան ապրումները, որոնք փոխանցվում են արտակարգ շարժումների, դիրքերի դիմախաղերի և ժեստերի միջոցով: Նկարիչը կարծես հրաժարվում է աշխարհի հարստությունից, նրան չի հետաքրքրում մարդու առարկայական միջավայրը, առավել ևս նա իր նկարների մեջ ներանցում է արդեն իսկ միջնադարյան արվեստի ավանդույթներից հեռացող աբստրակտ ոսկյա հիմնագույնը:

Շատ հնարավոր է որ Կամպենի մոտ ուսանելը նկարչի համար նման էր «ձևական ամուսնության»: Հետազոտողները ենթադրում են որ 1427 թ ին Ռոգերը բավականին կայացած նկարիչ էր իսկ Կամպենի մոտ ընդունվելը ձևական բնույթ էր կրում որպեսզի արժանանա վարպետի պաշտոնի կոչմանը, ինչը և տեղի ունեցավ 1432 թվականին: Մինչ այդ ժամանակ նկարիչը արդեն հասցրել էր ամուսնանալ հարուստ կոշկակարի աղջկա հետ և որդի ունենալ: Նա ուներ երեք երեխա որոնցից մեկը` Պիտերը, գնաց հոր հետքերով: Արժանանալով վարպետի կոչմանը` Ռոգերը շատ կարճ ժամանակաշրջանում հաջողության: 1435 թ-ին ապրիլին նա արդեն տեղափոխեց ընտանիքը Բրուսել: Իսկ արդեն հաջորդ նրան սկսում են  կոչել քաղաքի գլխավոր նկարիչ:

Մոտավորապես այդ ժամանակ Բրուսելը նկարչին վստահում է կարևոր պատվեր: Ռոգերը պետք էր քաղաքի կամարի համար  նկարեր արդարադատությանը նվիրված 4 վահանակ: 250 տարի շարունակ դրանք համարվում էին նկարչի լավագույն ստեղծագործությունները: Սակայն 1695 թվականին դրանք գրեթե ամբողջությամբ ավերվեցին Դե Վիլյուր մարշալի կողմից բրուսելի պաշարման ժամանակ: Բրուսելյան կամարի 4 վահանակներից առաջինը Ռոգերը ավարտել էր 1437 թվականին, իսկ մյուսների վրա աշխատանքը ձքձքվեց մինչև 1440-ական թվականները:

Նիկոլաս Ռոլեն կանցլերի պատվերի համաձայն, խորան աշխատությունը նվիրված էր հիվանդանոցին, որը հիմնադրել էր կանցլերը Բուրգունդիան քաղաք`Բոնում: Խորանի կենտրոնկան մասը նվիրված է ահեղ դատաստանին: Այն արտացոլում է խիստ և աստվածային զգուշացում մողսավոր մարդկության այն մասին, որ բոլորին սպասվում է անխնա, բաըց արդար դատաստան: Ամենավերևում պատկերված է դատավոր-Քրիստոսի պատկերը: Նա բազմել է ծիածանի վրա ինչպես բազմել են գահին: Նրա բերանից դուրս եկող շուշանը և հրե թուրը, համապատասխանաբար խորհրդանշում են աստվածային կարեքցանք և արդարադատություն: Հպատակվելով հրեշտակապետին շեփորներից հնչող ձայնին, երկիրը հանձնում է իր նահատակներին: Նրա մակերևույթը ուռչում է, ինչպես ձվի կեղևը, և լույս աշխարհ բերում հարություն առած մերկ, փխրուն և անօգնական մարմիններին: Նրանք բոլորը պետք է կանգնեն հսկայական նժարների վրա, որը պահում է Միքաել հրեշտակպետը: Կշեռքը կվորոշի նրանց հետմահու ճակատագիրը` կամ հարատև երանություն կամ հարատև տանջանքներ: Ձախ կողմից վեր են խոյանում դրախտային դարպասները, դեպի այդ կողմ հրեշտակը ուղղորդում է սրբերին, աջ կողմում առաջացել է բոցկլտող անդունդ դեպի դժողք, ու հայտվում են մեղսագործները:

Որոշ հետազոտողներ առանձնացնում են մի քանի աշխատություններ, որոնք պատկանում են Վան Դեր Վեյդենի ավելի վաղ ժամանակվա ստեղծագործությունների թվին: Սակայն գիտնականները ենթադրում են, որ դրանք պատկանում են ոմն Ֆլեմալից վարպետի:

Ռոգերը ստեղծել է խորանների մի հավաքածու` միատեղանոց խորան, խորանային դիպտրիխներ, տրիպտիխներ և պոլիտրիխներ, որոնց համար նախատեսված էին եկեղեցիների, վանքերի ու տաճարների համար ինչպես իր հայրենի Նիդեռլանդներում, այնպես էլ արտասահմանում:

Խոսելով նկարչի տվյալ ստեղծագործական ժամանակահատվածի մասին, անհնար է չնշել նրա ամենահայտնի ստեղծագործության` «սուրբ Ղուկասը պատկերում է Մադոննային» մասին:

Համաձայն հունական դիցարանի, Ղուկաս ավետարանիչը առաջինն էր ով նկարեց կույս Մարիամի դիմանկարը: Ռոգերի նկարում գործողությունը տեղի էր ունենում բաց օթյակում: Մարիամը նստած էր գահի ներքևի մասում, կրծքով կերակրում էր մանուկ Հիսուսին: Գահը արտացոլում է նրա հետագա դերը` երկնային տիրուհի: Գահը զարդարում են Եվայի և Ադամի քանդակները, որոնք մատնանշում են նախկին մեղքը, որը քավել է Հիսուս Քրիստոսը: Մարիամի դիմաց ծնկի է եկած Սուրբ Ղուկասը, ով պատկերում է դիմանկարը:

1440-ական թվականներին Ռոգերը ստեղծում է խորանների տրիպտիխներ «ավետիս» «խաչելություն» «հաղորդություն»:

1445 թվականին Յոհան 2-րդ Կաստիլացին Միրաֆլորես վանքին նվիրաբերում է խորան, որի հեղինակն էր Ռոգերը: Եթե նախկինում սովորաբար նրա պատվիրատուները հարուստ բյուրգերներն էին, ապա այժմ վարպետին ավելի հաճախ դիմում էին արիստոկրատիայի ներկայացուցիչները: Ամեն դեպգում Ռոգերը պալատական նկարիչ դարձավ, հավանաբար ցանկանալով պահպանել իր ազատությունը:

1450-ական թվականներին Ռոգերը ստեղծում էր իր խորանների լավագույն հավագածուները` «Բլադելին խորանի» տրիպտիխը, «Սուրբ Կոլումբի խորան» տրիպտիխը: Կոլումբի հավագածուն ստեղծված էր սուրբ Կոլումբ եկեղեցու համար, որը գտնվում է Քյոլնում: Տրիպտիխի կենտրոնական հատվածում պատկերված է մի տեսարան, որտեղ ներկայացված է մոգերի երկրպագությունը: Ձախ կողմում պատկերված է ավետիսի տեսարանը, աջ մասում մանուկ Հիսուսին տաճար բերելու տեսարանը:

Մոգերի երկրպագումը այ դեպքում փոխարինում է Հիսուս Քրիստոսի ծննդյան տեսարանը և համարվում է գլխավոր իրադարձությունը: Դրա վառ ապացույցը մանկան օրորոցի, եզի և ավանակի առկայությունն է մոգերի երկրպագման տեսարանում: Նկարիչը նկատի ուներ, որ մոգերի երկրպագությունը նախորդել է աստծո` տաճարում հայտնվելը «կամ այն ժամանակվա լեզվով ասած օրհնյալ Կույս Մարիամի մաքրմանը»:

Բրուսելյան արխիվներում պահպանվել են նմուշներ այն մասին, որ 1450 թվականին Ռոգեռ Վան Դեր Վեյդենը մեկնել է քաղաքից: Որոշ մշակույթային պատմաբաններ կարծում են, որ նկարիչը Բրուսելից հեռացել Հռոմ գնալու նպատակով: Բայց այդ ճանապարհորդության մասին ոչ ոք չի խոսում, բացի իտալացի հումանիստ Բարտոլամեո Ֆացիոյից, ով նշում է այդ մասին իր «Հանրահայտ մարդիկ» աշխատությունում: Այն միշտ համարվել է լուրջ գիրք, որը ուներ հավաստի աղբյուրներ: Ավելացնենք նաև, որ Ռոգերը բավական բարեպաշտ էր, հայտնի է որ նա ոչ մեկ անգամ եկեղեցիներին և տաճարներին բավականին մեծ գումարներ է նվիրաբերել, իսկ 1462 թվականին նույնիսկ դարձել է Սուրբ խաչ եղբայրության անդամ: այդ իսկ պատճառով նրա դեպի Հռոմ ուխտագնացության վրա կասկածելը:

1460 թվականին Միլանի դքսուհի Վեռոնիկա Մարիա Սկոռցա ուղարկեց իր պալատական նկարչի Ջենետո Բուգատոյին Բրուսել, որպեսզի նա ուսանի Ռոգեր Վան Դեր Վեյդենի մոտ: Արվեստագետները չկարողացան համակերպվել միմյանց և շատ շուտով վիճեցին:

1463 թվականին Բուգատոյի իտալիա վերադառնալուց հետո, Միլանի դքսուհին մի նամակ գրեց « մեծարգո և սիրելի վարպետ Ռոգերին» որտեղ շնորհակալություն հայտնեց իր  պրոտեժեի հետ լավ վերաբերվելու համար: Մենք չգիտենք արդյոք Ռոգեր Վան Դեր Վեյդենը սկսեց ավել մեղմ վերաբերվել Բուգատոյի հաշտությունից հետո, որին եկել էին ֆրանսիայի ապագա թագավորի շնորհիվ: Հնարավոր է, որ այդ նամակը ուղղակի քաղաքավարության ժեստ էր: Եվ հավանաբար <հարգելի և սիրելի վարպետը> առանձնակի ուշադրություն չդարձրեց այդ նամակի վրա: Նա արդեն շատ ծեր էր, որպեսզի իրար խառնվեր, բայց այդ արիստոկրատների գովքը նրա համար նոր երևույթ չէր: 1464թ.-ի հունիսի18-ին Ռոգեր Վան դեր Վայդենը մահացավ: Նրան թաղեցին սուրբ Գուդուլ բրյուսելյան եկեղեցում, այժմ այն մայր տաճար է: Նրա հոգեհանգստի արարղությունը  միաժամանակ կազմակերպվեց նաև մեծն վարպետի հայրենի Տուրնե քաղաքում: Ռոգիրի արվեստանոցը, որտեղ առկա էին բազմաթիվ հրաշալի ստեղծագործություններ բաժին հասավ  նրա որդի Պիտերին: Բայց փաստացի արվեստանոցի ղեկավար դարձավ Ռոգիր Վան դեռ Վայդենի վերջին աշակերտներից մեկը Հանս Մեմլինգըտ 1433-1494 թթ. ով շարունակեց իր ուսուցչի ավանդույթները:

Оставьте комментарий

Filed under Հոլանդիայի արվեստը, կերպարվեստի պատմություն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s