Հոգեբանություն եվ մանկավաժություն

Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետ 2-րդ կուրս
Առարկա` Տարիքային հոգեբանություն
Կուրսային աշխատանք
Թեմա` Հոգեբանություն եվ մանկավաժություն
Ուսանող` Բալյան Ժենյա
Դասախոս` Զ. Մալոյան
Երևան 2011

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԶԳԱՑՄՈՒՆՔ (ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ, ԷՍԹԵՏԻԿԱԿԱՆ)

<<Արտաքին աշխարհի ազդեցությունը մարդու վրա տպավորվում է նրա գլխում` արտացոլվում է նրա մեջ զգացմունքի, մտքի զարթոնքի և կամքի դրսևորման տեսակով>>,- նշել է Էնգելսը: Զգացողությունը հատուկ ձև է մարդու վերաբերմունքի իրական գոյության` պայմանավորված նրանց համապատասխանելիությամբ կամ էլ անհամապատասխանելիության պահանջմունքներին: Զգացմունքը, ինչպես մարդու էմոցիոնալ հարաբերությունները, ըստ բազմատեսակ հայտնությունների և իրականության կողմերի, արտահայտվում է բնավորության վերաբերմունքի յուրահատկություններով, տվյալ մարդու`նրա մտավոր համոզմունքներով և նրա ներքին աշխարհով: <<Ոչինչը բառ չէ, միտք չէ և նույնիսկ մեր արարքը չի արտահայտվում այդքան վառ և ճիշտ, ինչպես մեր զգացմունքները. Դրանցում լսվում է ոչ անջատ մտքերի և որոշումների, այլ նաև հոգու ընդհանուր կազմության և նրա կառուցվածքի>>,-ասել է Ուշինսկին:

Զգացմունքը չափազանց տարատեսակ և բազմանկյուն է, ինչպես իր բովանդակությամբ, այնպես էլ իր նշանակությամբ: Երբ 19-րդ դարի հոգեբանները փորձել են ստեղծել զգացմունքների հավաքածու, նրանք բախվել են մեծ դժվարությունների, քանի որ զգացմունքների նրբությունը և տարբերակումներն անվերջ են:

Անձնական և հասարակական կյանքում նոր պայմանները, նոր հանգամանքները ծնում են նոր զգացմունքներ: Նորը` իր բնավորությամբ և բովանդակությամբ գործունեության աղբյուրն է նոր ապրումների և ձևավորումն է նոր զգացմունքների: Զգացմունքները դասակարգվում են ոչ միայն ներածությամբ, այլ նաև ուժով: Ուժով ձգտելը օբյեկտին, արտահայտվում է կրքով և տարվածությամբ: Զգացմունքների հատուկ խումբը ներառում է բարձրագույն զգացմունքները` բարոյական, էսթետիկական, ինտելեկտուալ:

Բարոյական զգացմունք է կոչվում անձի էմոցիոնալ հարաբերությունը`մարդկանց վարքի և իր սեփականի: Բարձրագույն զգացմունքների ոլորտում բարոյականութան զգացմունքը զբաղեցնում է հատուկ տեղ: Բարոյական զգացմունքներն առաջանում և զարգանում են մարդկանց ընդհանուր գործունեության ընթացքում և փորձում են ազդել բարոյական նորմին`փաստացի տիրապետող տվյալ հասարակությունում: Նրանք առաջանում են իրենց սեփական և այլ անձանց վարքի և արարքների ազդեցության տակ: Այդ ապրումներն ինքնատիպ հետևանքի արարքների գնահատականն է, նրանց համապատասխանեցումը կամ անհամապատասխանեցումը բարոյականության նորմերին, որոնց մարդը համարում է կարևոր իր և մյուսների համար: Դրական արարքների գնահատականը ծնում է մարդու մոտ բավարվածության զգացմունք, բացասականը` ներքին բողոք:

Բարոյական զգացմունքներին վերաբերվում են համակրանքի և հակակրանքի, կախվածության և օտարացման, հարգանքի և անտեսման, ընդունելիության և անշնորհակալության, սիրո և ատելության զգացմունքները:

Բարոյական զգացմունքների շարքում հատուկ տեղ կարելի է առանձնացնել ընկերության, սիրո և խղճի զգացմունքները:

Բարոյական զգացմունքի յուրահատկությունը նրանց գործածելիությունն է, այսինքն վառ արտահայտված բեմական բնավորությունը: Դրանք իրականացվում են ոչ միայն մտահղացումներում և ապրումներում, այլ նաև ակտիվ գործունեության մեջ, որում մարդը տալիս է իր ողջ ուժը և էներգիան: Զգացմունքը կարող է երկար ցուցաբերվել նաև ամենօրյա կյանքում: Օրինակ` զգացմունքը աշակերտին ստիպում է հրաժարվել` հետաքրքիր հեռուստահաղորդում դիտելու հնարավորությունից և նստել դաս անելու: Այդ նույն զգացմունքը ստիպում է նրան օգնել մայրիկին տնային գործերում` զոհելով ընկերների հետ խաղը:

Մտավոր գործունեության գործընթացում առաջացած ապրումները նշանակում է ինտելեկտուալ զգացմունք: Այդ զգացմունքի օրինակն է հետաքրքրությունը, զարմանքը, վստահությունը, խնդրի ճիշտ որոշման և անհաջողության կասկածի, նոր զգացողության արթնացումը` ավելի խորը գիտելիքներ փնտրելու համար:

Ինտելեկտուալ զգացմունքներն արտահայտում են մարդու վերաբերմունքն իր մտքերի և հետևանք` ինտելեկտուալ գործունեության: Ինտելեկտուալ զգացմունքները կապված են մարդու մտավոր, ճանաչողական գործունեությամբ և անընդհատ ուղեկցում են նրան:

Իրականացվող ճանաչողական գործունեությունն առաջացնում է ապրումների ելևէջներ:  Զարմանքի զգացմունքն առաջանում է այն ժամանակ, երբ մարդը հանդիպում է ինչ որ նորին, անծանոթին, անսովորին: Զարմանալու կարողությունը շատ կարևոր որակ է, խթան է ճանաչողական գործունեության: Կասկածի զգացմունքն առաջանում է վարկածի անհամապատասխանության և ենթադրության որոշակի փաստերի և կշռադատության հիման վրա: Նա կարևոր պայման է հաջողակ ճանաչողական գործունեության, քանի որ արթնացնում է ստացված նյութի մանրազնին ստուգում: Ի. Պ. Պավլովը ընդգծել է, որ բեղուն մտքի համար պետք է անընդհատ կասկածել և ստուգել քեզ: Վստահությաան զգացմունքը ծնվում է գիտակցությունից, իրականությունից և վստահության փաստից, ենթադրությունից և վարկածից, որը պարզվեց բազմակողմանի ստուգումից: Բավարարության զգացմունքն առաջանում է աշխատանքի հետևանքից: Օրինակ` մանրազնին կատարված դպրոցական հանձնարարությունը, խելամտորեն որոշված խնդիրը աշակերտի մոտ առաջացնում է բավարարվածություն և ուրախություն:

Ինտելեկտուալ զգացմունքին է վերաբերվում, նաև հումորի և հեգնանքի զգացմունքը, որտեղ հանդես է գալիս մարդու վերաբերմունքը  ճանաչողներին և գնահատվող օբյեկտին:

Հումորի զգացմունքներն ցուցաբերվում են տեսիլքով կամ դեմքին, որը մի կողմից գնահատվում է դրական, և առաջանում է բարեհոգի ծիծաղ: Հումորի զգացմունքը տիպիկ է բարեհոգի մարդկանց համար, ովքեր սիրում են կյանքը և նրբությունը զգացողներին, ինչպես գեղեցիկը, այնպես էլ անվնաս թերություները և թուլությունները: Հեգնանքի զգացմունքն արտահայտումն է սուր կրիտիկական վերաբերմունքն աշխարհին, մարդկանց և ինքն իրեն: Հեգնանքում իսկապես գնահատվում է իդեալական դիրքորոշումը: Ինտելեկտուալ զգացմունքներին է պատկանում, նաև պայքարը նորի և առաջընթացի համար: Նա բեկվում է բոլոր ճանաչողական արվեստի գործունեության ոլորտում` գիտության և տեխնիկայի, կուլտուրայի և արվեստի: Էսթետիկական զգացմունքն առաջանում և զարգանում է մարդու կողմից լավագույնի ընդունմամբ և ստեղծմամբ: Քանի անգամ մենք չենք հիացել բնության գեղեցկությամբ և արվեստի գլուխգործոցով, մենք ուզում ենք կրկին և կրկին անգամ վայելել այն: Գեղեցիկը գրավում է քեզ մեծ չափով, ինչքան մարդն ավելի խորն է մտնում գեղեցիկի մեջ, այնքան շատ է այն հասկանում:

Էսթետիկական զգացմունքն առաջանում է ոչ միայն գեղեցկության ընդունմամբ: Բարոյական գեղեցիկը ծնում է էսթետիկական զգացմունք: Մենք ոչ հաճախ ենք հիանում գեր բարոյական անձի ի հայտ գալով` ովքեր ապրում են հանուն ի օգուտ շրջապատի: Այդպիսի մարդիկ մեզ մոտ խորհուն հարգանքի զգացմունք են ծնում: Այդ օրինակով  ներկայացված զգացմունքի բաժանումն առանձին տեսակների` հանդես է գալիս մի քանի պայմանական աստիճանով:

Բարձրագույն զգացմունքները մարդու մոտ առաջանում են բավարարվածության կամ չբավարարվածության հիմքի վրա` նրա բարձր հոգևոր պահանջմունքներում: Բարձրագույն զգացմունքներն ունեն վառ արտահայտված հասարակական բնավորություն և վկայում են մարդու վերաբերմունքը հասարակական էության տարբեր կողմերի և կյանքի ի հայտ գալուն:

Բարձրագույն զգացմունքի բովանդակությունը, նրանց ուղղությունն որոշվում են մարդկանց աշխարհայացքով, բարոյական վարքի օրենքներով և էսթետիկական գնհատականներով:

1. ԱՍՏԻՃԱՆԻ  ՈՐՈՇՈՒՄ  ԱՆՁԻ  ՏԱԳՆԱՊԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հոգեբանական գրականության մեջ կարելի է հանդիպել այս հասկացության տարբեր որոշումների, չնայած ուսումնասիրությունների մեծամասնությունը համընկնում են ` ճանաչվելով ոչ անհրաժեշտ տեսարկումներ` դրա տարանջատվածությանմբ, ինչպես իրադրության դիտարկում և ինչպես անձի բնավորություն` փոփոխական վիճակի հաշվարկով և դրա դինամիկայով:

Այսպես, Ա. Մ. Պրիխոժանը ցույց է տալիս, որ տագնապը դա էմոցիոնալ անհարմարվածության ապրուներն է կապված սպասողական անհաջողությունների հետ, կանխազգացողության սպասման վտանգի հետ: Տարբերվում է տագնապի, ինչպես էմոցիոնալ վիճակը և ինչպես կայուն հատկություն` բնավորության գիծ անձի կամ խառնվածքի:

Ր. Ս. Նեմովի որոշմամբ << տագնապը>> միշտ մերթընդմերթ մարդու արտահայտվող վիճակն է, որը գալիս է շատ բարձր անհանգստության վիճակից, զգում է վախի տագնապի  զգացմունքը` յուրահատուկ սոցիալ իրավիճակներում:

Օրլովսկի Պետական Մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնի դոցենտ Ե. Սավինան համարում է, որ տագնապը որոշվում է ինչպես կայուն բացասական ապրումների անհանգստության և սպասողականության ապրումների, անբարեհաջողությունը շրջապատի կողմից:

Ս. Ստեպանովի որոշմամբ <<տագնապը` սպասումների էմոցիոնալ անբարեհաջողությունն է կապված կանխազգացողության վտանգի կամ անհաջողության հետ>>:

Առանձնացվում են տագնապի երկու հիմնական ձևեր: Առաջինը դրանցից, այսպես կոչված իրավիճակային տագնապն է, այսինքն ծնված մի քանի կոնկրետ իրավիճակից, որը օբյեկտիվորեն կոչում է անհանգստությանը: Տվյալ վիճակը կարող է առաջանալ  յուրաքանչյուր մարդու մոտ, հնարավորինս անհաջողության և կյանքի բարդությունների նախաշեմին: Այդ իրավիճակը ոչ միայն համարվում է նորմալ, այլ նաև խաղում է իր դրական դերը: Նա հանդես է գալիս ինքնատիպ տեղաշարժվող մեխանիզմով` թույլ տալով մարդուն լուրջ և պատասխանատու մոտենալ առաջացած պրոբլեմի որոշմանը: Ոչ նորմալ է համարվում ավելի շուտ տագնապ իրավիճակի իջեցումը, երբ մարդը լուրջ պարագայում ցուցաբերում է անպատասխանատվություն, որը հաճախ վկայում է նրա ծույլ կյանքի տեսակետը` ձևավորելով չբավարարող ինքնագիտակցությունը:

Մյուս տեսակը կոչվում է անձնական տագնապ, այն կարող է դիտվել անձնական բնավորության գիծ` վերածվելով տագնապի ապրումների հիմնվածությանը կյանքի տարբեր իրավիճակներում, այդ թվում այնպիսիներին, որոնք օբյեկտիվ չեն դրանց վերաբերվում: Նա բնութագրվում է չհաշվարկված վախի իրավիճակով, չվորոծված վտանգի զգացողությամբ, պատրաստ լինելու ընդունել ցանկացած իրադրություն, ինչպես  անբարեհաջողությունը և վտանգը: Երեխան ենթարկվելով այդպիսի իրավիճակին` անընդհատ գտնվում է ճնշված տրամադրության տակ, նրա համար դժվարանում է կոնտակտը շրջակա աշխարհի հետ, որը ընդունվում է ինչպես վախի և թշնամանքի ձևով:

Մինչ դպրոցական տարիքի երեխաների մոտ գերակշռում է իրավիճակային տագնապը:

Բայց տագնապը չի համարվում նախնական բացասական բնավորության գիծ: Ընդունված տագնապի աստիճանը դա նորմալ և կարևոր առանձնահատկությունն է անձնական կյանքում: Գոյություն ունի ինչ-որ օպտիմալ աստիճան (տարբեր ձևի, տարբեր իրավիճակներում):  Բացի այդ գոյություն ունի օպտիմալ անհատական աստիճան <<օգտակար տագնապ>>: Ինտերպրետացիայի արդյունքում կարելի է գնահատել այսպես մինչև 30-ը`ցածր տագնապ, 31-45-ը` չափավոր տագնապ, 46 և ավելի` բարձր տագնապ: Նշանակալի շեղումը չափավոր տագնապի աստիճանից պահանջում է հատուկ ուշադրություն: Անձի տագնապի մեծ նշանները կարող են առաջանալ անձի անբարեհաջողությունից, որի հետևանքն է հոգեվերքը: Անձի տագնապի շատ բարձր լինելը ուղղիղ ձևով ազդում է անհատի կոնֆլիկտի վրա (այդ դեպքում պետք է մասնագետի օգնությունը) :

Ցածր տագնապը` ընդհակառակը պահանջում է պատասխանատվություն և ուշադրություն` գործունեության եղանակների: Բայց երբեմն, շատ ցածր տագնապը դա հետևանքն է ակտիվ դուրս մղումը անձի բարձր տագնապից` ցույց տալու նրան լավ կողմի սպասումով:

3. ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ  ՌԵՖԼԵՔՍԱՅԻՆ   ԿԱՄՔԻ  ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Գիտակցված անհրաժեշտությամբ գործելը և ընդունելը հավասարապես որոշման մեջ, մարդը ոչ հաճախ է անցում կատարում իր յուրացմանը: Միայն մոտիվացիայով էլ այդ անցումը բացատրելը անհնար է, ինչպես անհնար է բացատրել և այն, թե ինչու մարդիկ երբեմն իրական ոչինչ չեն ընդունում իրենց որոշումների իրականացման համար: Երբ մարդիկ դիրքավորվում են հավասար գիտելիքներով և կարողություններով` ամուր մնալով հարազատ համոզմունքներին և տեսակետներին` կյանքի տարբեր աստիճաններում, վստահ և ինտենսիվ անցնում են որոշմանը իրենց դեմ եղած խնդիրներին կամ,երբ բախվում են դժվարությունների, նրանցից մի քանիսը դադարում են գործել, իսկ մնացածները գործում են կրկնակի էներգիայով, այդ երևույթները կապվում են նրանց կամքի երևան գալու հետ:

Կամքը, դա գիտակցված մարդու սեփական վարքի կարգավորումն է և գոծունեությունը` արտահայտված կարողության մեջ հաղթահարել ներքին և արտաքին դժվարությունները նպատակաուղղված գործողությունների և արարքների իրականացման ժամանակ:

Հնուց ի վեր գոյություն ունի երկու հակադիր տեսակետ բնության կամքի վերաբերյալ` մատերիալիստական և իդեալիստական: Ւդեալիստների համոզմունքները հանգում են նրան, որ կամքը համարվում է ինքնուրույն հոգևոր գործընթացով, հոգևոր ուժով, որը կախված չէ ուղեղի առանձին լինելու հետ և կախված չէ շրջակա աշխարհի հետ: Ըստ նրանց համոզմունքների, կամքը գոյություն ունի ինքն իրեն ավելին, նա մարդկանց բոլոր վարքերի և գործողություննների կարգադրողն է: Քանի որ կամքը ազատ է և ինքնուրույն, հետևաբար, մարդը կարող է գործել այնպես, ինչպես հարմար է նրան: Գիտական հիմնավորումներում կամքը տալիս է մատերիալիստական հայացք բնավորության կամային ուժին: Կամքի մատերիալիստական հասկացությունը նշանակում է ճանաչում նրա մասին, որ կամքը, ինչպես և ցանկացած ուրիշ հարաբերության կողմ ունի մատերիալիստական հիմք` արտահայտվող ուղեղի նյարդային գործընթացում: Կամքը և մատերիան ուղեղի անբաժանելի մասն են: Բոլոր գործողությունները, արարքները անձնական կամային ուժերը  կապված են շրջակա միջավայրի հետ` պայմանավորված կյանքի առանձնահատկություններով, գործունեությամբ, դաստիարակությամբ: Կամքը, դա արտաքին աշխարհի արտացոլանքն է անձի գիտակցության վրա:

Կամքի ֆունկցիաներից մեկը համարվում է մարդու ճանաչողական գործունեության և պրակտիկայի կարգավորումը: Հետևաբար, կամքը, ինչպես նաև ըմբռնումը, մտքերը, երևակայությունը, կամքը պայմանավորված է շրջապատի գործունեությամբ: Խոչընդոտները և դժվարությունները, որոնք մարդը պետք է հաղթահարի, լինում է երկու տեսակ` արտաքին և ներքին: Արտաքին դժվարությունները և խոչընդոտները դրանք սովորական օբյեկտիվ դժվարություններ են և խոչընդոտներ են , պայմաններ, իրավիճակներ, հակագործողություններ են ուրիշ մարդկանց նկատմամբ:  Երկրորդ տեսակին են պատկանում համառորեն չցանկացող մարդը, ով անցնում է այն, ինչը պետք է անել` գոյության և բացառության ցուցաբերում կամ խոսքին հակառակ եղանակ, դրդումը, մարդու հետաքրքրությունները, սեղմված էմոցիոնալ վիճակը, ծուլությունը, վախի զգացմունքը և այլն:

Կամքը սերտորեն կապված է հոգեբանության մյուս կողմերի հետ: Կամքի բովանդակությունը կարող է եզրափակվել ներկայացմամբ և հասկացողության  մեջ, մտածմունքների, երևակայության, հիշողության, ուշադրության գործընթացում: Ընդ որում, սկիզբը և ավարտը, այդ գործընթացները կախված են կամքի կարգավորման հետ: Կամքը, դա գիտակցված, խելացի ուղությունն է, ֆիզիկական ջանքը նպատակին հասնելու կամ մտածված սպասումն է նրանց ակտիվությունից:

Կամքը շնորհված է միայն մարդուն, որն առաջացել է կոլեկտիվ աշխատանքի գործընթացում, գիտակցության զարգացման հետ միասին:

4.ԱՆՁԻ  ԿԱՄԱՅԻՆ  ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Կամային ոլորտը կազմում է նպատակաուղղվածությունը, միջամտությունը, վճռականությունը, ինքնուրույնությունը, կազմակերպվածությունը, գործարարությունը, տիրապետումը: Կամային ոլորտում գերակշռող մասը համարվում է նպատակը:  <<Նպատակի ռեֆլեքսը,- նշել է Ի. Պ. Պավլովը,- ունի մեծ նշանակություն, բայց մեզանից յուրաքանչյուրն ունի կյանքի էներգիայի հիմնական ձևը: Ամբողջ կյանքն արվում է նպատակի ռեֆլեքսով, միայն մարդկանց միջոցով, ովքեր ձգտում են իրենց կյանքում իրենց կողմից դրված այս կամ այն նպատակներին>>: Պ. Կ. Անոխինը զարգացնելով իր ուսուցչի գաղափարը` ռեֆլեքսի դերը մարդու կյանքում , նշելով` << Կասկածելի է, թե ինչպես կարելի է ենթադրել մարդու վարվելական ակտը, ով կարող է իրականացնել առանց ձևավորելու նախնական նպատակը>>:

Նպատակը, ինչպես սուբյեկտիվ երևույթ, կարող է ի հայտ գալ միայն մարդկանց մոտ: Մարդն ի տարբերություն կենդանիների, գործում է խելամիտ, այսինքն կատարում է գործողություն, որն ուղղված է գիտակցորեն դրված նպատակին հասնելու համար: Այդպիսի գործողությունները կոչվում են կամային: Նպատակաուղղվածությունը, դա կամքի հատկությունն է, կարգավորումը գիտակցվող նպատակով:

Նպատակաուղղվածությունը բնութագրվում է արդեն ակտիվ նպատակի ուղղությամբ` պահանջվող կամային տեղաշարժի ջանք` դրա դժվարությունն անցնելու համար: Նա տարբերվում է ակտիվ փնտրմամբ, նպատակին հասնելու ընդունակության ինքնուրույնությամբ: Նպատակաուղղվածությունը նպատակի դրվածքի բաղկացվածության գոյության օղակի համային ակտն է, դրա համար նպատակի մանկական գործունեության և ինչպես նրանց հասնելու ընդունակությունը համարվում է կամքի դաստիարակության առաջնային խնդիրը:

Կամքի առաջացման հատկանիշները գիտակցված նպատակի գործողությունն է ուղղված նպատակին, արտաքին ու ներքին դժվարությունների հաղթումը, մկանային և նյարդային լարվածության հաղթումը` կարողանալ արգելակել  քո գործողությունները և արտաքին ապրունմերի առաջացումը:

Կամքի զարգացումը արտահայտվում է հետևյալ հատկանիշներով` փոփոխվում և լայնանում է նպատակի ծավալը (նպատակաուղղվածությունը):

_Անհատը հաղթահարում է բոլոր առաջացող արտաքին և ներքին դժվարությունները (ձևավորում է կամքի ուժ),

_անհատը հասնում է ամենամեծ երկար կամային ջանքին (աճում է կամքի կայունությունը),

_աճում է ազատ արգելակման խթանման ընդունակությունները (ինքնատիրապետման ցուցաբերում, տոկունություն):

_Անհատը ձեռք է բերում ընդունակություն հեռավոր նպատակներ դնելու  և ուղղելու քո ջանքերը դրանց իրագործման համար,

_նպատակներին և ճանապարհին հասնելու համար, ինքն անհատն է որոշում:

Անձի կամային բնավորությունն արտահայտվում է կամային հոգեբանական իրավիճակի սիստեմում` նախաձեռնողականության, նպատակաուղղվածության, վստահության և այլն: Չնայած տարբեր գործունեության էտապներում կոնկրետ կամային վիճակները ձեռք են բերում կարևորություն:

Այսպիսով, կամային նպատակի ընտրելը, նախ և առաջ նպատակաուղղվածության որոշման ընդունման հաստատակամության վիճակն է, գործողության կատարման հաստատակամության վիճակին:

Տեսնենք կամային իրավիճակի հետևանքները` համապատասխան գործունեության կառուցվածքում:

Նախաձեռնողականության վիճակը բնութագրվում է ակտիվ վերամշակման ընդունման ինֆորմացիայով, կոնկրետ առաջնային պրոբլեմով և ավելի կարևոր հայտնի նպատակների դրվածքով դրանց հասնելուն: Ինտենսիվության վիճակը, դա բարձրագույն գրգռվածությունն է նպատակի փնտրման: նպատակների առաջնային նշանակությունը ձեռք է բերում վճռականության վիճակ:

Վճռականությունը, դա հոգեբանական վիճակ է արագ և հիմնավորված նպատակի ընտրության և նրան հասնելու ընդունակություններ:

Վճռականության վիճակը կապված է էմոցիոնալ և ինտելեկտուալ հոգեկան ակտիվության բարձրացման հետ: Վճռականությունը ոչ միայն արթնանում է զգացմունքներով, այլ նաև կապված է տարբեր էմոցիաների սեղմամբ, ակտիվ մտածողական գործունեության տարբեր իրավիճակների փոխկապվածության հաշվառման և հետագա գործողությունների հետևանքների կանխատեսման հետ: Տարբեր մարդկանց մոտ վճռականության վիճակն ունի անհատատիպաբանական յուրահատկություն: Միայն մարդիկ փորձում են  ամեն յուրաքանչյուր որոշումը մոտեցնել ինչ-որ հասարակական գաղափարի հավանությանը, սկզբունքներին (<<այդպես ընդունված է>>): Հնազանդեցումը հաստատուն սկզբունքով հեշտացնում է որոշման ընդունումը: Չնայած դրան առաջանում է հնարավորություն անշարժ անհամապատասխան արարքին: Որոշ մարդիկ նախընտրում են որոշում ընդունելու գնալ <<կամքի ալիքներով>>, իրադարձության հոսքով` չխառնվելով դրանց փոփոխմանը (<<թող լինի այն, ինչ լինելու է>>):

Վստահությունը, ինչպես կամային հոգեբանական վիճակ, դա հավանականության սպասումն է` ծրագրավորված հետևանքի գործունեությանը հաշվառված ելակետային պայմանի հիմքում: Այդ վիճակը, զգալի չափով որոշվում է գործունեության հետևանքը: Այն կազմված է իրավիճակների օբյեկտիվ գնահատմամբ ազդող գործունեության հետևանքի վրա, այսինքն կապված է հստակ հասկանալու ելային տվյալների կապը վերջնական նպատակի հետ`հասկանալու (երբեմն ինտենսիվ կերպով, դրա իրականության հասնելը): Այդ կապի մեջ առաջանում են դրական էմոցիոնալ հարաբերություն բոլոր տեսակի գործունեության հետ` հասնելու տվյալ նպատակին, բարձրանում է մարդու ֆիզիկական և հոգեկան ակտիվությունը: Կենսուրախությունը և կայտառությունը դրանք վստահության ուղեկիցն են: Վստահության վիճակը կախված է տիրապետման միջոցներից, նպատակներին հասնելու համար, գիտությունից, հմտությունից, կարողությունից և ֆիզիկական հնարավորությունից:

Գիտելիք ունեցող ռեսուրսներով գործում են գործունեության շարունակության մեջ դժվար պայմաններում: Գործունեության հաջող ավարտը պահանջում է հաղթահարել, ինչպես անվստահությունը, այնպես էլ ինքնավստահությունը: Ինքնավստահության վիճակում մարդը գնահատում է իր հնարավորությունը և չի գնահատում օբյեկտիվ դժվարությունները: (<<Չիմանալով ծանծաղուտը, մտում է ջուրը>>), խառնվում է գործերի մեջ, որոնցում նա անկոմպետենտ է : Ինքնավստահության վիճակը կարող է լինել դիպվածային (առաջացող ժամանակավոր հաջողության հետևանքում) և գերակշռող (առաջացող ինքն իրեն անքնադատական վերաբերմունքի հետևանքով):

Համառությունը, ինչպես հոգեբանական վիճակ, կազմված է դժվարությունների  երկար հաղթահարումից, գործողության վերահսկումից և դրան հասնելու ծրագրած հետևանքից: Այդ վիճակը հնարամտության վերաբերմունքն է այն ամենի, ինչը կարող է ազդել նպատակին հասնելու համար, ճկունության ցուցաբերումը դժվարությունները հաղթահարելու համար: Համառությունից պետք է տարբերել կամակորության վիճակը, անճկունությունը, անքննադատական վերաբերմունքը քո սեփական գործունեությանը, օբյեկտիվ պայմանների հակասությանը:

Զսպվածության վիճակը: Գործունեության գործընթացում մարդու վրա ազդում է տարբեր ազդակների անցանկանալի ուղղությունները պրովոկացիայի գործունեության ժամանակ: Այդպիսի անցանկանալի գործողությունների արգելակումը համարվում է ինքնատիրապետության վիճակ` ինքնքատիրապետում, որը պահանջում է նշանակալի կամային ջանք: Այդ ջանքերն ուղղված են դեպի էմոցիաների սեղմանը բանականության կողմից: Զսպվածությունը պետք չէ խառնել անզգացողության հետ, էմոցիոնալ անընդունելիության հետ: Զսպվածությունը դա վիճակ է, որտեղ ցուցաբերվում է կամքի արգելակման ֆունկցիա: Զսպվածության վիճակը դա մի վիճակ է , որը վերահսկում է վարքը:

Նշանակալի նպատակների դրվածքը, կազմակերպումը և դրանց հաջողության հասնելը գունավորվում է խորը զգացմունքներով: Կամքը հակասում է բոլոր էմոցիաներին, դրանով արտահայտում է իմպուլսային էմոցիոնալությունը, որոնք խոչընդոտում են մարդու խելամիտ վարքը:  Մարդու համար վտանգավոր են ոչ թե էմոցիաները, այլ ինքնավստահության էմոցիոնալ ոլորտը, դրանց ելքը գիտակցված ստուգումից:

5.ԿԱՄՔԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ  ՄԻՋՈՑՆԵՐԸ  ԵՎ  ՁԵՎԵՐԸ

Կամքի ուժը մարդու բնավորության ամենակարևոր հատկանիշներից մեկն է: Ոչ հաճախ ասում են <<բնավորություն>>  <<կամքի ուժի>> փոխարեն: Որոշ մարդիկ, հիմնականում կանայք, ասում են, որ իրենց կամքի ուժը հարկավոր չէ կամ, որ դա իրենց տրված չէ:  Նրանք ինչ որ թեթևությամբ ասում են <<դե իմ մեջ չկա կամքի ուժ>>: Չնայած, որ առավոտյան մարզանքը և սառը  ցնցուղը մաքուր պատվով հետաձգում են մինչև մյուս երկուշաբթի, կամ հանում են հերթական ծխախոտը տուփից և արվում է էլի ինչ-որ բան, որից պետք է հրաժարվել: Երևի, այսպիսի մարդիկ ուղղակի կեղծավորություն են անում ուրիշների նկատմամբ, չնայած և կարող է նաև իրենց առջև թաքցնել իրենց թուլությունները: Ի դեպ, այդպիսի մարդիկ հերքում են, եթե նրանց անվանում են առանց բնավորության: Բնավորություն ունենալ ուզում են բոլորը: Այդ իսկ պատճառով սկսենք կանխամտածված կատարելագործվել` հենց ձեզանում դաստիարակելով կամքի ուժը:

Քո մեջ կամքի ուժի զարգացնելը շատ դժվար գործընթաց է: Չէ որ դա բռնություն է քո նկատմամբ, ստիպված լինել անել այն, ինչը չես ուզում անել կամ հակառակը. հրաժարում նրանից, ինչը շատ ես ուզում: Իմ կարծիքով, ավելի լավ է զարգացնել կամքի ուժը սպորտով (ցանկացած տեսակի կարևորը, որ լինի սխեմատիկորեն): Սպորտում անընդհատ ստիպված են լինում հասնել ինչ-որ հանգամանքի` հաղթահարելով տարբեր դժվարություներ և քո երկրորդ Ես-ը: Հենց այդ երկրորդ Ես-ը, որը խնդրում է քեզ առավոտյան պառկել անկողնում ևս հինգ րոպե, չնայած նրան, որ դուք արդեն ուշանում եք: Հենց այդ Ես-ն է, որը ստիպում է գնել ևս մի կարկանդակ կամ մեկ տուփ ծխախոտ, չնայած, որ դու արդեն երեկ խստորեն որոշել էիք այլևս չգնել դա: Դա այն Ես-ն է, որ հանգստացնում է ձեզ <<Դե լավ, այդքան էլ դժվար չի հավաքել ուրիշի հետևից>>, չնայած դուք ևս լավ գիտեք, որ այսօր ձեր հերթը չէ և ձեր ներսում ամեն ինչ եռում է: Այդ երկրորդ Ես-ը կա ամեն մարդու մեջ և համարյա մեզանից յուրաքանչյուրը ամեն օր շատ անգամներ նրա հետ մտնում է պայքարի մեջ: Եվ այստեղ, ինչպես սպորտում, դուք զգում եք և’ հաղթանակի ուրախություն, և’ պարտության կսկիծ, կարծես դուք պայքարում եք ուրիշ անձի հետ: Եվ այն, թե ինչքան շատ եք դուք հաղթում այդ պայքարում, ցույց է տալիս ձեր կամքի ուժի զգացման աստիճանը: Չնայած դուք <<երկուսն եք մեկում>>, բայց դուք առաջինն եք: Եվ դա նշանակում է, որ տերն էլ հենց դուք պետք է լինեք: Նա, ով արդեն թողել է պայքարը նման է այն ամուսնուն, ով անում է կնոջ ասածը` նա խղճահարություն և անտեսվածություն է առաջացնում:

Սպորտով զբաղվելը չպետք է նման լինի դպրոցի ֆիզկուլտուրային` շաբաթը երկու անգամ, որպեսզի կիսել դասը, միևնույն ժամանակ ուրախ անցկացնել ժամանակը: Դա չպետք է լինի սպորտ-սրահ գնալու նման, այլ հենց պարապմունք: Եթե դուք վերցրել եք չմուշկներ և ընկերներ կոլեկտիվ ստեղծելու համար և գնացել եք սահադաշտ և սահել այդտեղ մեկ ժամ,  դա շատ լավ է, դա առողջություն է և լավ էմոցիաներ: Բայց դա սպորտ չէ, դա ակտիվ հանգիստ է: Պարապմունքները սկսվում են միայն այն ժամանակ, երբ դուք ձեր առջև դնում եք խնդիր` վազել 1 ժամում 20 պտույտ (30, 40):

Այդ դեպքում  անպայման կգա պահը, երբ ձեր երկրորդ Ես-ը կբղավի <<հերիք է, այլևս չեմ կարող, ինչի՞  համար է այս ամենը և հնարավոր է սա վտանգավոր է>>: Եվ դա այն պահն է, որ ձեզ հարկավոր է: Միայն մեզ մոտ առաջացավ հնարավորություն ավելացնելու ձեր կամքի ուժը: Հիմա ձեր թշնամին երկրորդ Ես-ն է: Նայեք առարկաներին, այսպես, որ պարտվում եք ոչ թե  հակառակորդին, որին ոչ մի կերպ դուք չեք հասնի` դուք զիջում եք ձեր երկրորդ Ես-ին: Եվ պայքարեք ոչ թե հակառակորդի հետ, այլ երկրորդ Ես-ի հետ: Հիշեք’ թե քանի անգամ է նա ձեզ հուսախաբ արել, դավաճանել, բարկացեք’ նրա վրա, անիծեք նրան, ուղարկեք ինչքան հնարավոր է հեռու` նրան պետք է սեղմել ամեն ձևով : Եթե դուք նրան զիջեք, մի’ ենթարկվեք նրան, դուք հաղթողն եք: Դուք հաղթել եք, նույնիսկ, եթե դուք չեք հասել ձեր առաջ վազողին: Եթե դուք հաղթել եք մարտը, վեճը քո հետ, դուք անպայման կզգաք այդ: Պարապմունքներից հետո դուք ձեզ կզգաք թուլացած, բայց միևնույն ժամանակ դուք կզգաք էմոցիոնալ բարձրացում: Շնորհավորում եմ ձեզ, պարապմունքը հաջողվեց, դուք դարձաք փոքր-ինչ ուժեղ : Կրկնում եմ սպորտը կարող է լինել ցանկացած` բոքս, բատմետոն, պար, շախմատ: Կարևորը պարապմունքի ինտենսինությունն է:

Հաջողությունը գալիս է միայն այն ժամանակ, երբ յուրաքանչյուր պարապմունք բերում է մարդուն նրա հնարավուրության սահմանները: Պարապմունքի վերջը պետք է վերածվի տանջանքի: Բոլոր գործողությունները օգտագործելով կամային ուժի դաստիարակության մեջ, սպորտսմենը պետք է բարձր տեմպերով և էներգետիկ անցկացնի պարապմունքը: Բայց, եթե սպորտը ձեզ մոտ այդքան լավ չի ստացվում, դա դեռ դժբախտություն չէ: Ամենօրյա կյանքը տալիս է ուղղակի անսահման հնարավորություններ ինքնակատարելագործման համար: Ամեն օրում առաջինը ինչը հանդիպում է մեզ զարթուցիչի զանգն է: Արդեն հանդիսանում է փորձություն կամքի ուժում մարդկանց մեծ մասի համար: Օրինակ` իմ ուղեղը առավոտյան հաճախ հրաժարվում է ընդունել յուրաքանչյուր խելամիտ փաստերը այն մասին, որ ես կարող եմ ուշանալ աշխատանքի գնալուց: Եվ միայն այն ժամանակ, երբ ինձ հաջողվում է ուղղիղ ին առջև դնել հարց: <<Եվ ուր է քո կամքը>>. Ես վեր եմ կենում: Եվ հետո ամբողջ օրվա ընթացքում մենք լինում ենք շատ տարբեր իրավիճակներում, որտեղ մեզ անհրաժեշտ է  ընդունել որոշումներ, անել կամ չանել որևէ բան, իսկ եթե անել, երբ՞ և ինչու՞ : Եվ հաճախ մենք փոխհամաձայնության ենք  գալիս և ընդունում եմք ոչ այնպիսի որոշումներ, որը մեզ պետք է այնպիսին, ինչը հեշտ է կատարելը: Հենց այստեղ և պետք է լարել կամքը ստիպել քեզ ինչ-որ բան անել,ստիպել մտածել: Դրա համար ոչ ոք չի ստիպում անել այն, ինչը քեզ անհրաժեշտ է: Եվ, եթե ինչ որ մեկը կստիպի ձեզ, նշանակում է նա ստիպում է ձեզ մտածել և անել այնպես, ինչպես նրան է անհրաժեշտ: Որպեսզի նրա դեմ ելնել ձեզ կրկին պետք կգա լարել կամքը, որպեսզի գնալ կյանքի այն ուղղությամբ, որը քեզ պետք է, այլ չլողալ այնտեղ, ուր քեզ կքշի, դուք ստիպված կլինեք լարել քո կամքը հաճախ և շատ: Նա, ինչպես մկան, հաճախակի լարումներից կդառնա ավելի ուժեղ և ամուր: Եվ, երբ դուք բավականին կամրապնդեք քո կամքի ուժը, նրա հաճախակի լարումը այլևս չի  արտահայտի անհարմարվածություն, ինչպես և սկզբում: Բացի այդ դուք կտեսնեք, որ ձեր կյանքը կփոխվի դեպի լավը:

Ավարտին կբերեմ հիանալի օրենք, որը կտա ցանկացած մարդուն ցանկացած ժամանակի պահին հնարավորություն մարզելու կամքի ուժը:

Խոստովանի’ր քեզ, որ քեզ այդ պահին ամենաքիչն ես ուզում անել դա և արա դա:

Եվ մեկ նկատողություն: Անհրաժեշտ է հասնել վարժությունների արդյունավետությանը` ուղղված կամքի ուժի դաստիարակությանը:

Անիմաստ ծախսված ուժը ավերում է կամային հնարավորությունները:

СПИСОК  ЛИТЕРАТУРЫ 1. Немов Р. С. Псиxология: Учеб. Пособие для студентов высш.

Пед. Учеб. Заведений: В 3 кн. Кн. 3: Пси одианостика. Введение в научно пси- xологическое исследование с элементами математической статистики 3-е изд. М.: Гуманит. Центр ВЛАДОС, 1998. 632 с.

2.Практиком по возрастной и педагогический псиxологогии: Для студ. Сред. Пед. Учеб. Заведений / Авт.-сост. Е. Е. Данилова: под ред. И. В. Дубровиной. М.: издательский центр <<Академия>>, 1998, 160  с.

3.При ожан А. М. Причины, профилактика и преодоление тревожности. / Ж. <<Пси- xологическая наука и оброзование>> 1998, № 2.

4. Богословский В. В. ‘’Общая псиxология’’ Москва, 1981 г.

5. Годфура Ж. ‘’Что такое псиxология’’  М., Мир 1992 г.

6. Ковалев А. Г. “Общая псиxология”, Москва, Просвещение 1981 г.

7. Куртецкий В.А. “ Псиxология”, изд- во Просвещение 1980 г.

8. Крылов А.А. “ Псиxология”, М., Проспект, 1992г.

9. Немов Р.С. “ Псиxолодия”, М., Просвещение, 1990 г.

Օգտվել եմ նաև ինտերնետից, googl. ru կայքից

6.ԿԱՄՔԸ   ՖԻԶԻՈԼՈԳԻԱՅԻ  ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

Կամքը կենդանիների և մարդկանց հոգեկան այն ունակությունն է , որը անկախ արտաքին պայմանների, թույլ է տալիս առաջացնել կամ զսպել այս կամ այն ֆիզիկական գործողությունները (հատկապես շարժումները), և մշակել գործունեության ներքին ազդակներ: Կամային ազդակների առաջացման վայրը գլխուղեղի գորշ նյութն է: Նրանց առաջացման մեխանիզմները դեռ լիովին բացահայտվաց չեն: Կամքի խանգարումը արտահայտվում է կամային կենտրոնների խաթարմամբ, ինչը կարող է հանգեցնել կամքի թուլացման կամ կամքի բացարձակ կորստի (աբուլիա): Կամային կենտրոնների գործունեության խաթարման արդյունքում կարող է առաջանալ նաև կամային դրդրչների ծայրահեղ լարվածություն (հիպերբուլա), ինչի հետևանքով կամային հակազդեցությունը դառնում են չափազանց արագ և անզուսպ: Օրինակ` աֆեկտի ժամանակ կատարված գործողությունները:

ԿԱՄՔԸ  ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

Կամքը գիտակցության կենսագործունեության  ակտիվ կողմն է և բնութագրվում է իբրև մղում , որն ուղեկցվում է ցանկալի նպատակի հասանելիության գիտակցմամբ: Կամքի շնորհիվ անձը կարողանում է նպատակներ առաջադրել, վճիռներ կայացնել և դրանց իրականացման համար անհրաժեշտ ջանքեր գործադրել: Այլ կերպ ասած` կամքը որևէ գործողության անմիջական դրսևորումները շարժումներն են, որոնք միավորվելով դառնում են գործողություններ, իսկ վերջիններս էլ ձևավորում են նպատակաուղղված գործունեություն: Կամքի ներքին դրսևորումներն ամփոփված են զուտ հոգեկան երևույթի` կամածին ուշադրության մեջ:

ԿԱՄՔԸ   ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ  ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

Կամքը քննարկվում է` շաղկապվելով նպատակաուղղվածության, ազատության և անհրաժեշտության հիմնահարցերին: Իդեալիզմը դիտարկում է կամքը` իբրև արտաքին ազդեցություններից ու հանգամանքներից անկախ և օբյեկտիվ անհրաժեշտության հետ չկապված հատկանիշ, որն արտահայտվում է մարդու գործողություններում ու արարքներում` որպես ազատության դրսևորում:

Ըստ մատերիալիզմի, կամային գործունեության սկզբնաղբյուրը միշտ էլ մնում է օբյեկտիվ աշխարհը, մարդու առարկայական պրակտիկ-գործունեությունը, որն ուղղված է աշխարհի վերափոխմանը և հիմնված է բնության օբյեկտիվ օրենքների վրա: Սուբյեկտի ներքին պայմանների պահանջմունքներ, հետաքրքրություններ, ցանկություններ, գիտելիքներ և այլն պրիզմայի միջոցով անդրադարձ օբյեկտիվ աշխարհը նրա համար հնարավորություն է ստեղծում տարբեր նպատակներ գոյացնել: Մատերիալիզմի դրույթներում ազատ է ոչ թե կամքը, որն ընտրում է` առաջնորդվելով միայն սուբյեկտիվ ցանկություններով (վոլյունտարիզմ, էքսիստենցիալիզմ), այլ նաև կամքը, որն ընտրում է` համապատասխանելով օբյեկտիվ անհրաժեշտությանը:

Կային փիլիսոփաներ (Դեմոկրիտ, Սպինոզա), որոնք ընդհանրապես ժխտում էին կամքի ազատությունը` բացարձակացնելով անհրաժեշտություն և մերժելով պատահականությունը: Իսկ որոշ փիլիսոփաներ (Շոպենհաուեր, Գարտման) դիտարկում էին կամքը` որպես կույր, ոչ բնական և չգիտակցվող ուժ, որն առկա է ոչ միայն շնչավոր արածների, այլև ողջ բնության մեջ և ամբողջ գոյի մետաֆիզիկական հիմնավորումն ու սկիզբն է: Կամքի այդպիսի բնութագիրը ընդհանրություներ ունի Կանտի <<Իրը` ինքն իր մեջ>> հասկացության հետ:

ԿԱՄՔԸ  ԻՐԱՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

Կամքը բխում է այն տեսությունից, ըստ որի անհատական կամքը քաղաքացիական իրավունքի սկզբնաղբյուրն է: Կամքի անհրաժեշտ տարրն է ցանկացած իրավաբանական գործարքի, որն ինքնին կամքի դրսևորում է և հանգեցնում է իրավաբանական այնպիսի հետևանքների, ինչպիսին ցանկացել են կողմերը և միայն այն պատժատով, որ նրանք դա կամեցել են:  Քրեական իրավունքի ոլորտում կամքը ընդգրկում է գործունեության դրդապատճառները, գործիչի նպատակները և կատարած գործողություններից անհրաժեշտաբար կամ պատահական բխող հետևանքների կանխատեսումը:

2 комментария

Filed under Հոգեբանություն եվ մանկավաժություն

2 responses to “Հոգեբանություն եվ մանկավաժություն

  1. Arpine

    barev dzez xndrum em ete karox ek ogneq indz hogebanutyunic gtnel (Zgacmunqneri der@ mardu kensagorcuneutyan mej)teman

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s