Category Archives: Հոլանդիայի արվեստը

Ռոգեր Վան Դեր Վեյդեն 1400-1464

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՊՄՀ
ՌԵՖԵՐԱՏ
Ֆակուլտետ` ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Բաժին` ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒ  ԵՎ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կուրս III
Առարկա` Արտ արվեստի պատմ.
Թեմա` ՌՈԳԵՐ ՎԱՆ ԴԵՐ ՎԵՅԴԵՆ
Դասախոս` ԶԱՌԱ ՄԱԼՈՅԱՆ
Ուսանողուհի` ՄԵՐԻ ՄԻՐԶՈՅԱՆ
ԵՐԵՎԱՆ 2012

Ռոգեր Վան Դեր Վեյդեն կամ Ռոժե Դե Լյա Պաստյուր 1400-1464, հայտնի և առեղծվածային նկարիչ: 15-րդ դարի Նիդեռլանդական արվեստում Ռոգեր Վան Դեր Վեյդենը համարվում է երկրորդը Յան Վան Էյկից հետո: Արվեստի պատմիչների մոտ լավատեսության չի բերում այն հանգամանքը, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վերացել էին գրեթե բոլոր արխիվները, որտեղ հնարավոր էր գտնել վարպետի կյանքին վերաբերող ինչ որ փաստ: Ռոգեր Վան Դեր Վեյդենի ստեղծագործական ուղղու փոքր ինչ լիարժեք և չհակասող պատկերը վերստեղծելու համար, արվեստաբանները պետք է մանրակրկիտ հավաքեցին ոչ ամբողջական աղքատիկ տվյալներ նրա մասին:

Читать далее

Реклама

Оставьте комментарий

Filed under Հոլանդիայի արվեստը, կերպարվեստի պատմություն

Ռեմբրանդտ վան Ռեյն

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
III կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Արտասահմանյան արվեստի պատմություն
Թեմա` Ռեմբրանդտ վան Ռեյն
Դասախոս` Զ. Մալոյան
Ուսանողուհի` Ղազարյան Գոհար

Հոլանդացի մեծ նկարիչ Ռեմբրանդտ վան Ռեյնը ծնվել է հուլիսի 15-ին 1606 թվականին Լեյդենում: Ռեմբրանդտի լույս աշխարհ գալու ժամանակ նրա հոր գործերը շատ լավ էին ընթանում, ինչն էլ թույլ էր տալիս նրան ավելի լավ ուսում ստանալ: Ռեմբրանդտը ընդունվեց լատինական դպրոց, որպեսզի հետագայում կարողանա ընդունվի լեյդենյան համալսարան: Սակայն դպրոցում լավ չսովորելու պատճառով նրա հայրը ստիպված եղավ գնալ որդու երազանքներին ընդառաջ: Ռեմբրանդտը ուզում էր դառնալ գեղանկարիչ:

Առաջին դասատուն, ով ուսանել է Ռեմբրանդտին եղել է Յակոբ վան Սվանենբրյուխը, ով եղել է միջին որակի գեղանկարիչ: Այստեղ սովորելով 3 տարի Ռեմբրանդտը տեղափոխվում է Ամստեռդամ և ընդունվում սովորելու Պիտեր Լաստմանի մոտ, ով եղել է Ադամ Էլգեյմերի աշակերտը: Այս նկարիչը բավականին մեծ ազդեցություն թողեց Ռեմբրանդտի վրա և ինչպես տեսնում ենք սովորեցրեց նրան նաև փորագրություն:

Оставьте комментарий

Filed under Հոլանդիայի արվեստը, կերպարվեստի պատմություն

Ստեն Յան

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
III կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Արտասահմանյան արվեստի պատմություն
Թեմա` Ստեն Յան
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի Վարդանյան Ալվարդ
Երևան 2011

Ստեն Յան (Steen Jan) մոտավոր 1626-1679 թթ, հայտնի հոլանդացի գեղանկարիչ, կենցաղային ոլորտի չգերազանցված վարպետ: Ծնվել է Լեյդենում մոտավորապես 1626 թվականին գարեջրագործի ընտանիքում: Սկզբում նկարել է սովորել ՈՒտրեխտում Նիկոլաս Կնյուպֆեռի մոտ, այնուհետև տեղափոխվել է Հառլեմ: Ստենի աշխատանքներում զգացվում է Դիրկ Հալսի և Ադրիան վան Օստադեի ազդեցությունը: Արդեն Գաագում Յան վան Գոյենի ղեկավարության ներքո նա վերջնականորեն զարգացրեց իր շնորհը և նկարելու ոճը: Լինելով Յան վան Գոյենի աշակերտը Ստենը նկարում էր բնանկարներ, այնուհետև նա սկսեց պատկերել դրվագներ միջին խավի կյանքից: Նա աշխատել է Լեյդենում, Դելֆտում, Վառմոնդում, Խառլեմում և Գաագում: Ապրում և ստեղծագործում էր նշված քաղաքներից վերջինում, բայց միևնույն ժամանակ վարձավճարով էր հանձնում Դելֆտում իր գարեջրատունը: 1661 թվականին Ստենը տեղափոխվում է Խառլեմ: Հետագայում այդտեղ ծնվեցին նկարչի ամենահեղինակավոր գործերը: 1669 թվականին մահանում է Ստենի հայրը: Նույն տարում նա տեղափոխվում է Լեյդեն, որտեղ էլ 1672 թ-ին բացում է իր հյուրանոցը: Ստենը նկարում էր դիմանկարներ, բնանկարներ և բիբլիական տեսարաններ, բայց նախապատվությունը տալիս էր կենցաղային ժանրին: Ստենի նկարները ողողված են փոքրինչ կոպիտ հումորով, առանձնանում են գործող հերոսների կատակերգական  պահելաձևով, ինչպես նաև մատուցման հետաքրքրությամբ (“Հիվանդը և բժիշկը” 1667թ. Էռմիտաժ, Սանկտ-Պետերբուրգ; “Նկարիչի ընտանիքը ուրախ շրջապատում” մոտավորապես 1662թ. Մաուրիցխեյս, Գաագ): Շատ վաղուցվանից Ստենի կյանքը ուսումնասիրողները` Խոուբրակենը և Կամպո Վայերմանը, ներկայացնում են Յան Ստենին ինչպես մի հուսահատ անձնավորության և անկուշտ հարբեցողի: Բայց ասեկոսեներին էլ պետք չէ չափազանց մեծ տեղիք տալ, քանի որ Յան Ստենը 1660-1670 թվականներին եղել է ամենաճանաչված և ամնենամեծ պահանջարկ ունեցող նկարիչը ամբողջ Հոլանդիայում:

Оставьте комментарий

Filed under Հոլանդիայի արվեստը, կերպարվեստի պատմություն, Բարոկկո

Հոլանդիայի արվեստը: Ռեմբրանդ

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
III կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Արտասահմանյան արվեստի պատմություն
Թեմա` Հոլանդիայի արվեստը: Ռեմբրանդ
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի` Աղավնի Մարկոսյան
Երևան 2010

ՌԵՄԲՐԱՆԴ։

Հանճարեղ Ռեմբրանդի (1606-1669) ստեղծագործությունը համաշխարհային գեղանկարչության գագաթնակետերից մեկն է։ Թեմատիկ դիապազոնի արտասովոր լայնությունը, խոր հումանիզմը, որով ներշնչված էին նրա ստեղծագործությունները, նրա արվեստի իսկական դեմոկրատականությունը, առավել արտահայտիչ գեղարվեստական միջոցների հարատև որոնումները, անգերազանցելի վարպետությունը նկարչին հնարավորություն են տալիս մարմնավորելու ժամանակի ամենախոր և առաջադիմական գաղափարները։ Ռեմբրանդի հասուն և ուշ շրջանի նկարների երանգավորումը (կոլորիտը), որը հիմնված է նրբին գույներով շողացող, ասես առկայծող և կենտրոնացող տաք երանգների զուգորդման վրա, ինչպես և առարկաների իսկ ճառագայթած լույսը նպաստում են նրա ստեղծագործությունների արտասովոր հուզականությանը։ Բայց դրանց առանձնահատուկ արժեք են հաղորդում այն վսեմ, ազնվաբարո զգացումները, որոնք առօրեական իրերին տալիս են բանաստեղծականություն և վսեմ գեղեցկություն։

Оставьте комментарий

Filed under Հոլանդիայի արվեստը, կերպարվեստի պատմություն

Ռեմբրանտ

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
III կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Արտասահմանյան արվեստի պատմություն
Թեմա` Հոլանդիայի արվեստը: Ռեմբրանտ
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի Ղազարյան Գոհար
Երևան 2010

Ռեմբրանտ

Ռեմբրանտի ստեղծարարությունը, առանց կասկածի, հոլանդական դպրոցի վերելքն է: Թվում էր, որ այս վարպետը մենակ է արվեստի աշխարհում: Նրան համարում էին “գեղանկարչության առաջին հերետիկոսը”, սակայն ավելի ուշ հոլանդական բոլոր նկարիչներին սկսեցի անվանել “փոքր հոլանդացիներ”, որպեսզի ընդգծեն թե ինչքան բարձր է Ռեմբրանտը:

Ռեմբրանտ Հարմես վան Ռեյնը ծնվել է Լեյդենյան ընտանիքում, եղել է ալրաղացի սեփականատիրոջ որդին: Նա ավարտել է բարձրագույն դպրոցը և ծնողների երազանքով 1620թ. ընդունվել է, Լեյդենյան համալսարան: Բայց նա թողել է համալսարանը հանուն գեղանկարչության: Երեք տարի անց, Ռեմբրանտը տեղափոխվել է Ամստերդամ, որտեղ նա այցելում էր տեղական նկարչի արվեստանոցը: 1625թ. տասնիննամյա նկարիչը — առանց միջոցների և հովանավորների, և հավանաբար, առանց մաստերի կոչման-վերադարձավ իր հայրենի քաղաքը և անցավ աշխատանքի:

Оставьте комментарий

Filed under Հոլանդիայի արվեստը, կերպարվեստի պատմություն

ՖՐԱՆՍ ՀԱԼՍ

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
կերպարվեստի պատմություն և տեսություն
3-րդ կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` կերպարվեստի պատմություն
Թեմա` ՖՐԱՆՍ ՀԱԼՍ
Դասախոս` Մալոյան
Ուսանող` Հարությունյան Իվետա
ԵՐԵՎԱՆ 2010

ՖՐԱՆՍ ՀԱԼՍ

Նիդեռլանդների  մեծագույն նկարիչներից  մեկի`Ֆրանս Հալսի  ծննդյան  ճշգրիտ տարեթվերը հայտնի չեն: Նա ծնվել է մոտավորապես 1580-1585թ-ի միջև/ենթադրաբար  1582թ-ին/ Անտվերպենում ֆլամանդացի  ջուլհակի ընտանիքում:

1585 թ-ին Անտվերպենի անկումից հետո Հալսի ընտանիքը  տեղափոխվել է Հյուսիսային Նիդեռլանդներ  և բնակություն հաստատել Հարլեմ քաղաքում, որտեղ  նկարչը  ապրել է  իր  ողջ կյանքը: 1600-1603թ-ին երիտասարդ նկարիչը ուսանել է Կրել  Վան Մենդերի մոտ: 1610թ-ին Հալսը դարձավ  ինքնուրույն  վարպետ  Սուրբ Ղուկասի  միավորման անդամ:

Ֆրանս  Հալսը  եղել է  բացառապես  դիմանկարիչ, և  նրա  ողջ  երկարատև  կարիերան   անցել  է  Հալեպում: Նրա  գլխավոր  ստեղծագործությունները պահպանվում  են  այս  քաղաքի  թանգարանում:

Հալսի ստեղծագործությունները ազդել էին  նրա բազմաթիվ ուսանողների և 17-րդ դարի այլ հոլանդացի նկարիչների վրա` Ադրիան Բրաուվեր, Յան Ստեն, Իսահակ Իսրաելս:

Հոլանդական  ռեալիստական դիմանկարի հիմնադիրը եղել է Ֆրանս Հալսը:

Оставьте комментарий

Filed under Հոլանդիայի արվեստը, կերպարվեստի պատմություն