Բարբարոսների դեկորատիվ արվեստը

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Կերպարվեստի պատմության և տեսության բաժին
II կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Արտասահմանյան արվեստի պատմություն
Թեմա` Բարբարոսների դեկորատիվ արվեստը
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի Մերի Միրզոյան
Երևան 2011

Բարբարոսների դեկորատիվ արվեստը


Բարբարեսների արվեստի գեղարվեստական մշակույթի կողմը թույլ էր զարգացած, սակայն մեծ և հարուստ էր դեկորատիվ ձևերը: Սակայն գեղարվեստական ստեղծագործություններում բարձր մակարդակի էր հասցված մետաղների ձևավորման տեխնիկան: Հաճախ հանդիպում է ֆիբուլաներ, ձևավորված զենքեր,դեկորատիվ սպասք,նաև քրիստոնեության ընդունումից հետո կրոնական իրեր, գավաթներ, խաչեր և եկեղացական գրքերի կազմեր: Այդ տիպին հատկապես բնորոշ է ոսկու, պղնձի համադրումը թանկարժեք քարերի,կարմիր ապակիների հետ: Արվեստի դեկորատիվ թեմաներում, որոնք արտացոլում էին բնությունը կենդանիների և թռչունների կերպարանքով `լայն տարածում գտավ նաև զարդերի հյուսվածքագործությունը: Այդ տիպի թեմաները հատկապես լավ են արտացոլված զենքի և տարբեր առարկաների բռնակների, սայրերի, դեկորների, կաղապարների զարդանախշման աշխատանքներում: Զարդնախշի հյուսվսծքագործությունը լայն տարածում էր գտել նաև թագերի, թագավորական իշխանությն աքսեսուարների ձևավորման մեջ: Մեռովինգների մանրանկառչությունը: Ֆռանկների արվեստում մեծ տեղ է զբաղեցնում մանրանկարչությունով ձեռագրերը: Բարբարոսների քրիստոնեությունը ընդունելու ժամանակաշրջանից զարգացում էր ապրում մտավոր կյանքը, եկեղեցական կրթությունը ձևավորվում էր մենաստաններում: Միաբանության տնտեսության կարևոր մաս են կազմել արհեստանոցները, որտեղ ուսուցանվել է գրքարվեստի զարդանախշումը, գրքի կազմի ստեղցումը, որոնք օգտագործվում էին ոչ միայն եկեղեցիներում այլ նաև աշխարհիկ կյանքում: Ուսումնասիրվող վաղ միջնադարի ժամանակաշրջանը հատկապես տարածված էր աստվածաշնչյան պատմությունները: Հաճախ այդ արհեստանոցները թողարկում էին ոչ միայն աստվածաբանական գրքեր այլ նայև աշխարհիկ ստեղծագործություններ, քերականական գրքեր,քրոնիկ պատմություններ, օրենսդրական բնույթի գրքեր: Մեծ տարածում ունեին գրքերի առաջնատառերի զարդարումը, դրանք կարող էին զբաղեցնել էջի կեսը: Վաղ միջնադարի նկարիչները հիմնականում պատկերում էին զարդանախշեր, թրչուններ,սակայն,երբ հերթը հասնում էր մադու կերպարին,դիմանկարի պատկերմանը նկարիչները դժվարանում էին քանզի շատ թույլ էր զարգացած կերպարվեստի այդ կողմը: Մարդուն պատկերում էին շատ պրիմիտիվ: Նույնիսկ ռելիեֆները որոնք ունեին ավելի ուռուցիկ ձև Մեռովինգներ ժամանակաշրջանում դարձան ավելի հարթ: Համեմատած Ֆռանկների և Լանգոբարդների արվեստր հետ այլ ստիլիստիկ բնույթ ունեն Անգլիայի և Իռլանդիայի ինչպես նաև շրջակա կղզիների հուշարձանները: Այստեղ կազմավորվում և լայն տարածում են գտնում յուրահատուկ նախշազարդման ոճը,հատկապես լիարժեք արտահայտված լինելով մանրանկարներում:

Նրան բնորոշ հատկանիշներից են ծայրահեղ աբստրակտը և ձևերի հարթ մեկնաբանությունը, որոնք տարածվում են մարդկային պատկերներում: Այդ մանրանկարների հայրենիքն է համարվում իռլանդիան,որը ամենավաղն է ընդունել քրիստոնեությունը և մեծ դեր է խաղացել արևմտյան և կենտրենական Եվրոպայում,նրա տարածման գործում Իռլանդական միսիոներների կողմից հիմնված մենաստանները, որոնք տարածվել էին մինջև Իտաիա` հանդիսանում էին կարևորագույն արվեստի կոթողներ: Նրանց ճարտարապետությունում աբստրակտ և հարթագծային ոճը,որը վերջնականորեն ձևավորվել էր մոտավորապես 8-րդ դարում արևմտյաան անգլիայում: Մանրանկարչության հիմնական կոթողներն են այսպես կոչված Իռլանդական Աստվածաշնչերը, որոնք վերաբերվում են 8-րդ դարին: Այդ գրքերում պարտադիր մաս էր հանդիսանում խոշոր սկզբնատառը, որը կարող էր գրավել ամբողջ էջի կեսը:Իր կառուցվածքում այդ անվանատառերը առանձնանում էին հասարակ և խոշոր երկրաչափական ձևերով,որոնց սահմաններում բոլոր հարթությունները բարդ և նրբագույն զարդանախշերով: Այդ զարդանախշերում միաձուլվում էին հին Կելտերի, Ղպտի քրիստոնիաների,Առաջավոր Ասիայի ժողովուրդների արվեստը և իրենից ներկայացնում է հարուստ և բազմազան մանրանկարչություն: Շատ հաճախ հանդիպում էին զսպանակաձև նախշեր, աստիջանաձև մոտիվներ, շախմատային նախշ և այդ ոճին բնորոշ կենդանապատկեր հյուսվածքով զարդեր: Ժապավենի ծայրերը հիմնականում ավարտվում էր կենդանիների կամ օձի գլուխների նախշերով: Իսկ մարդկային կերպարի ստեղծման ժամանակ պահպանվել է հիմնականում այն կարևոր էլեմենտները առանց որի պատկերը անհասկանալի կլիներ: Ինչ վերաբերվում է մանրանկաչության կողմին ապա նրանք կատարվում էին փետրագրչով շատ հազվագյուտ և բարդ կալիգրաֆիկ վարպետությամբ: Ոսկի և արծաթ ընդհանրապես չէր օգտագործվում տվյալ պատկերներում: Ներկերից հաճախ հանդիպում են կանաչ,աղյուսակարմիր և դեղին գույները, երբեմն նրանց ավելանում էր մանուշակագույնը և շատ հազվադեպ դեպքերում կապույտ: Նման ձևով նախշազարվում էր ոչ միայն ձեռագրերը այլ նաև արվեստի և արհեստի, ինչպես նաև Իռլանդիային և Անգլիային բնորոշ մերձճանապարհային քարե խաչերի վրա:

Սկանդինավների բարբարոսական արվեստը: Ինչքան հառանում ենք անտք արվեստից,այնքան ուժեղ են արտահայտվում և երկար են պահպանվում բարբարոսների արվեստի ավանդույթները: Սկանդինավիայում շատ տարածված է եղել քսիլոգրաֆիան (փորագրություն փայտի վրա), որը օգտագործվում էր կենցաղային իրերի ձևավորման մեջ և ճարտարապետությունում: Սկանդինավիայի արվեստի հետ ծանոթանալու համար շատ կարևոր է եղել Օսեբեռոյի բարբարոսական դամբարանի հայտնաբերումը, որը գտնվում է Նորվեգիայի Օսլո քաղաքի մոտ:Այդ դամբարանում ըստ երևույթի թաղված է եղել` Օսե թագուհին (մոտ 9-րդ դար): Գերեզմանում հայտնաբերել են մեծ նավ, որում գտնվել է քսիլոգրաֆիայով ձևաորված սայլ, և մի քանի սահնակներ, սպասք, գործվածքներ և այլն: Փայտանախշերի ձևաորման ժամանակ իշխում էին զանազան ժապավենաձև զարդեր` կենդանիների և թռչյունների, հաճախ իրաի կծող պատկերներով: Նախշերի դինամիկան և լարվածությունը, այդ զարդերը ավելի արտահայտիչ են դարձնում, քան նրանց շուրջը պատկերված մարտնչող մարդկանց պրիմիտիվ պատկերները: Սկանդինավյան արվեստում բարձր մակարդակի է հասցված մետաղյա իրերի ձևավորումը,որոնք հիմնականում ծառայում էին հագուստի և զենքի ձևաորման համար: Այսպես Շվեդիայում Տորսլունդի մոտ հայտնաբերված (7-րդ դար) հայտնի բրոնզե սալիկների վրա ռելիեֆային ձևով պատկերված են`արջը ուղեկցողի հետ, արջի մորդի կրող զինվոր: Այդ պատկերները բնականին մոտ լինելու տեսակետից շատ ավելի կատարյալ էին:
Կարոլինգների արվեստ
Կարոլինգները թագավորական և կայսերական դինաստիա էին ֆրանկական պետությունում: Կառլոս մեծը եղել է Պիպին կարճահասակի որդին: 800 թ-ից եղել է կայսր: Թագադրե է Լևոն 3-րդ պապը: Կառլոս մեծը արշավել է լանգոբարդական թագավորություն և նրանցից խլած հողերի մեծ մասը տվել է Հռոմի Պապին, որով էլ սկզբնավորվել է Պապական մարզը: Ընդհարձակ պետությունը, միասնական օրոնքներին ենթարկելով, Կառլոս Մեծը հրատարակել է բազմաթիվ կապիտոլարներ,նաև որպոս հենարան է համարել կաթոլիկ եկեղեցին: Կառոլինգները հզորության գագաթնակետին հասան, Կառլոս Մեծի օրոք,քանի որ նա իրեն ենթարկեց գրեթե ամբողջ Եվրոպան: Նրան հաջորդեց իր որդին` Լյուդովիկոս Բարեպաշտը: 343թ-ին Վերդինի պայմանագրով կյսրությունը բաժանվում է Լյուդովիգոս Բարեպաշտի որդիների միջև`Լոթարի,Լյուդովիկոս Գերմանացու և կառլոս Ճաղատի: Վերդինի պայմանագրով, փաստորեն ստեղծվում են 3 պետություններ` Իտալիան, Ֆրանսիան, Գեռմանիան:

8-9-րդ դարերում արևմտյան Եվրոպայում արվեստը մեծ վերելք է ապրում:Ինչը ինչպես նշվեց կապված էր Կառլոս Մեծի կայսրության հետ: Այդտեղ էին միացված այժմյան Ֆրանսիայի,Արևմտյան և հարավային Գերմանիայի, Հյուսիսային և Միջին Իտալիայի, Բելգիայի, Հոլանդիայի և Հյուսին Արևելյան Իսպանիայի տարածքները: Նոր պետությունը կենտրոնական պետություն դառնալու համար դիմում է անտիք կրթվածությանը: Գրեթե անկիրթ կառլոս Մեծը Գնահատում է կրթված մարդկանց և հրավիրում էր նրանց այլ երկրներից: Առաջին հերթին պետք է նշել Էնգարդի անունը`նրա կենսագրի, պատմագրի և ճարտարապետի անունը: Գիտության մեջ որը ուսւոմնասիրում էր վաղ միջնադարը, առաջ եկավ նույնիսկ Կառոլինգյան վերածնունդ հասկացողություն:կարովինգյան վերածնունդը ընդացել է անտիք կրթության վերածննդի նշանաբանով: Կազմակերպվել են նոր դպրոցներ, արքունիք են հրավիրվել մի շարք ուսյան գործիչներ, լուրջ ուշադրություն են դարձրել անտիք գրականությանն ու ընդհանրապես աշխարհիկ գիտելիքների պայմանագրությանը, կերպարվեստին և ճարտարապետության զարգացմանը:
Առավել պաշտանմունքային կառույց է համարվում Ախենում գտնվող պալատական Կապելան: Կառուցվել է 795-805թ-ին: Նրա անմիջական նախատիպն էր Սան Վիտալեն (Ռավեննայում): Կապելան իրենից ներկայացնում էր բարձր կենտրոնական ութանկյուն սրահ:Կենտրոնական տարածությունը ծածկված էր գմբեթաձև ծածկով: Թմբուկի վրա պատուհաններ կաին: Շրջայցը երկհարկանի էր: Ներքևի հարկը բացվում էր կենտրթնական տարածության կամարների միջոցով, իսկ երկրորդ հարկը ուներ երկհարկանի կամարաշար: Այդպիսի դեկորատիվ եղանակով ստեղծվում էր երեք հարկի տպավորություն: Ընդհանուր առմամբ Ախենի կապելան վկայում էր կառուցողի վարպետության և փորձի մասին: Գեղարվեստական առումով, ի տարբերություն Վիտալե եկեղեցու, Ախենի կապելան ավելի կոպիտ էր և հասարակ:
Կենտրոնական կառույց է նաև Սուրբ Միքայելի կապելա ռոտոնդան` Ֆուլդայում:Սակայն կենտրոնագմբեթ կառույցները լայն տարածում չունեցան և գերակշռող դարձան բազիլիկ տիպի կառույցները: Չնայած 9-րդ դարում դզ դեռևս հստակ չեր և կառուցվում էին տարբեր տեսակի տաճարներ: Օրինակ Ժերմենի Դե Պրեի տաճարը, որը հատակագծում քառակուսի էր`երեք աբսիդով:

Կարոլինգյան շրջանի բազիլիկները չեն պահպանվել իրենց սկզբնական տեսքով,սակայն մենք պատկերացում ենք կազմում դրանց մասին փաստաթղթերի և ավերակների միջոցով: Օրինակ 1612թ-ի փորագրություններց մեկում,որը ներկայացնում է 11-րդ դարի այրված ձեռագրի նկարները պատկերված է 8-րդ դարում կառուցված Սեն Ռիկե եկեղեցին,որը եռանավ բազիլիկ է 2 տրանսեպտներով: Տրանսեպտների հատման տեղում աշտարակներ էին:

Մյուս եկեղեցին Սեն Ֆիլիբեր Դե Գրանլեր եկեղեցին է,որը կրկին եռանավ բազիլկ է 3 աբսիդներով: 8-9-րդ դարի եկեզեցիների արտաքին զարդարանքի մասին պատկերացում կարելի է կազմել Լոշում գտնվող մենաստանի դարպասներից: Դրանք 2 հարկից են բաղկացած ներքևի հարկը 3 կամարների է բաժանված`չորս որմնասյուներով: 2-րդ 10 որմնասյուներն են`տանիքաձև ավարտով: Դարպասներին առանձնակի հետաքրքրություն են տալիս բազմագույն քարերից հավաքված նախշազարդերը: Ինչ վերաբերվում է եկեղեցիների, մենաստանների և պալատների ներքին հարդարանքին,ապա այստեղ աղբյուրներ վկայությամբ, լայն կիրառվել են որմնանկարչությունը և խճանկարը: Սյուժեները հիմնականում վերցված էին լեգենդներից: Գեղանկարչությունը մեծ մասամբ նրա համար էր,որպեսզի անկիրթը գոնե կարողանար կարդալ այն ինչ չէր կարող գիքից իմանալ: Հիմնականում հին և նոր կտակարանի տեսարաններ էին: Հայտնի է նաև, որ գոյություն է ունեցել աշխարհիկ բնույթի մոնումենտալ նկարչություն: Օրինակ`պալատի սրահների մեկում պատկերված էր իրական հերոսների մահը: Կրոտոսի,Մակեդոնացու և այլոց: Կարոլինգյան գեղանկարչության բազմաթիվ հուշարձաններից քչերն են պահպանվել: Երկար ժամանակ կարոլինգյան եկեղեցամոնումենտալ արվեստր հուշարձանի օրինակն էր Ժերմենի Դե Պրելի աբսիդի խճանկարը: Խճանկարի կատարման մաներան խոսում է վաղ քրիստոնեական արվեստր մասին:

Կարոլինգների գրքարվեստը
9-10 դդ մեծ դեր ուներ գրքի ձևաորումը: Գրքերի մեծ մասը կրոնական բովանդակությամբ էին և սովորաբար նախատեսված էրն եկեղեցական ծառայությունների համար:Աշխարհիկ բովանդականությամբ ձևաորված գրքերը շատ քիչ էին: Մանրանկարներով զարդարված ձեռագրերը պատրաստվում էին սովորաբար իշխող դնաստիայի իսկ երբեմն էլ կայսեր և նրանց ժառանգորթների անունից` մենաստաններին նվիրաբերելու համար:Ձեռագրերում տարածված դեկորատիվ մոտիվները ճարտարապետական մոտիվներ էրն,գլխավորապոս սյուները,կամարները և սյունաշարերը:Բնութագրական էին նաև օրենքների ցանկը`զարդարված կամարաշարերով: Առավել տարածված պատկերային մանրանկարի տեսակ էր կոմպոզիցիոն պատկերները,որոնք ներկայացնում էին` ավետարանիչներին, գրքերը, ձեռագիրը ու վրձինը ձեռքին գրելուց: Ձեռագրի ձևաորման եղանակը և այլ առանձնահատկությունները հնարավորություն են տալիս տարբերել կարոլինգյան մանրանկարչության մեջ բազմաթիվ դպրոցներ,որոնց գոյությունը ցույց է տալիս,որ արվեստր այդ տեսակը բավականին զարգացած է եղել: Այդ դպրոցներից է Գոդելակայի դպրոցը: Դպրեցը նկարչի անունով էր, որը 781-783 թթ Կառլոս մեծի և նրա կնոջ Հիլդեգարդայի պատվերով կատարում է Փարիզի ազգային գրադարանի ձեռագիրը: Այս դպրոցև հայտնի է նաև Ադդայի դպրոցի ձեռագիրը անունով, Ադդայի ավետարան, որը դպրոցի գլուխգործոցներից մեկի անունով էր,ինչը գրվել էր 800 թ-ին Մայրապետ Ադդայի համար, որը Կառլոս Մեծի ենթադրյան քույրն էր, ևս մեկ Ավետարան դուրս է եկել Սեն Մենդարդ մատենադարանից` Սուասոնից որը մոտ 827 թ-ի ավետարան է: Նշված ստեղծագործությունների միջև կա նշանակալի տարբերություն,սակայն դրանքք կարելի է բացատրել ժամանակագրական հերթականությամբ, նույն գեղարվեստական տեսակի զարգացման մեջ: Գոդելոկալկի ոճը, որը աշխատե է 8-րդ դարի վերջում, դեռևս իր վրա է կրում ֆոռմաների երկրաչափական հարթ մեկնաբանման կնիքը: Իսկ նրա նախշազարդերում աչքի է ընկնում ժանյակաձև հյուսվածքը,որը կար նաև բարբարոս արվեստր այլ հուշարձաններում: Գոդելակալկի ավետարանիչները փառահեղ և վաելչատես էին: Հետագայում ավելի պարզ նկատվեց այդ դպրոցի բնութագրական գծերը,որը արտահայտվում էր մոնումենտալ պատկերման և կերպարների նշանակալիության միջոցով: Գոդելակալկի մաներայի հետ համեմատած Սեն Մենդարդ մենաստանի ավետարանի մանրանկարիչները մեկ քայլ առաջ են ներկայացնում: Դրանք արդեն մանրանկարներ էին տարածական խորությամբ և ֆորմաների պլաստիկ կլորությամբ: Ավետարանիչները հանգիստ մտածկոտ և ոգեշնչված էին: Նրանց դիրքերը աչքի էին ընկնում բնականությամբ և միայն հագուստի կտրուկ ծալքերում գերակշռում էր պայմանական ոճավորումը:

Ձեռագրերի մյուս խմբից առանձնանում է այսպես կոչված Կառլոս Մեծի ավետարանը 19-րդ դարի սկիզբ, որը սերտորեն հարում է ուշ անտիկ նախատիպերին: Եթե Գեդելակալկի շարունակողները օգտվում էին Բյուզանդական խճանկարների օրինակց, ապա Կառլոս Մեծի ավետարանական դպրոցը գեղանկարչության մեջ է տեղափոխում ուշ հռոմեական արվեստի կերպարները: Նրա ավետարանիչները նման էրն հռոմեացիների,ավելի շուտ հռոմեական հռետերների` քան քրիստոնեական ճգնավորների: Նրանք հանգիստ նստած էրն բնանկարի ֆոնի վրա, որտող խորություն կա: Չնայած անտիկ ազդեցությունը այնտեղ կա նոր բան,որը նկատվում է ֆորմաների պլաստիկ կլորությունից,ֆոնի մեղմ բնանկարից,կոմպոզիցիզյի խիստ ազդեցությունից, որը ամփոփված է մանրանկարչության ուղղանկյուն շրջանակի մեջ:
816-865 թթ. Օտվիլիա սրբայնությունու գրվում և նախշազարդվում ավետարան,որը Էրո արքեպիսկոպոսին էր ընծայվել: Այս ավետարանիչները աչքի են ընկնում նրանով, որ կարծես համակված են տարօրինակ անհանգստությամբ: Նրանց աչքերը լայն բացված են, մատները դողդոջուն բռնել են գրիչը: Այդպիսի սուր, կարծես, թրթռացող շարժումով պպատկերված են նույնիսկ տերևները և տների տանիքները: Բարբարոսական արվեստը, զարդանախշերի դինամիկան չեն անհետացել անհայտ,որը երևում է Ուտրեխտի սաղմոսագրքից: 9-10 դարերում զարգացում է ապրում նար մանրաքանդակը: Օրինակ Սուրբ Վերայի քանդակը: Սուրբը պատկերված է գահին նստած, մեկնած ձեռքով և հագուստով որը թանկարժեք քարերից էր: Անհամեմատ մեծ գլուխը,լայն բացված աչքերը ֆիգուրին պարզություն է հաղորդում: Մյուս բրոնզե քանդակը գիարգան է,որը ներկայացնում է Կառլոս մեծին:
Միջնադարյան կարևորագույն կենտրոններից մեկը Բյուզանդիան էր մի պետություն,որը կազմավորվեց 395թ-ին Արևելյան Հռոմեական կայսրության հիման վրա և գոյատեվեց մինչև 1453 թվականը: Բյուզանդական արվեստը միջնադարյան գեղարվեստական մշակույթի զարգացման կարևորագույն աստիճանն է:Նրանում արտահայտված է մարդու կերպարի վսեմ ոգեշնչվածության ձգտումը ընդգծված են բարոյագիտական սկզբունքի նշանակությունը բարոյական բարձր վերելքի հասնելու մարդու ընդունակությունը: Բյուզանդական վարպետների լավագույն աշխատանքները այսօր էլ զարմացնում են մարդկային զգացմունքների ու մտքերի իրենց ընկալման խորությամբ, բարոյականությամբ, գեղեցկությամբ:

Ուշ շրջանի բյուզանդական արվեստի կենսական ուղղությունն առավել վառ կերպով դրսևորվեց գեղանկարչության մեջ, խճանկարում և Կոստանդնուպոլսի Քորա վանքի որմնանկարում: Այս ժամանակաշրջանում Քրիստոսին և Աստվածամորը նվիրված նկարաշարքերի պատմողական ոճը շարունակեց գեղանկարչության մայրաքաղաքային դպրոցի ավանդույթը, բայց աստվածաբանական դոգմատիկան իր տեղը զիջեց ավետարանական առասպելի
http://vved-v-germ-phil.cvsw.ru/13.html
http://artyx.ru/books/item/f00/s00/z0000001/st025.shtml
http://la-fa.ru/history/history117.html
http://www.philol.msu.ru/~forlit/Pages/Biblioteka_Gasparov_RenaissanceCarolingienne.htm
http://www.arhitekto.ru/txt/2razv48.shtml

Оставьте комментарий

Filed under Միջնադար, Ֆրանսիա, կերպարվեստի պատմություն, Գերմանիա

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s