Մոսկվայի Գեղավեստական թատրոնի հիմնադրումը

ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
Բեմանկարչության բաժին
3-րդ կուրս
I կիսամյակ
Գրավոր աշխատանք
Առարկա՝ Ռուս թատրոնի պատմություն
Թեմա՝ «Մոսկվայի Գեղավեստական թատրոնի հիմնադրումը»
Ուսանող՝ Գեվորգյան Էմմա
Դասախոս՝ Հովհաննիսյան Մկրտիչ
ԳՅՈՒՄՐԻ 2010

Կոստանտին Սերգեևիչ Ալեքսեևը (Ստանիսլավսկի նրա բեմական ազգանունը) ծնվել է 1863թ.-ի հունվարի 5/17-ին: Մոսկվայում, խոշոր արդյունաբերեղի ընտանիքում: Կոստանտին Սերգեևիչը իր կրթությունը ստացել է Մոսկվայի արևելյան լեզուների՝ Լազարյանների հիմնադրած ճեմարանի գիմնազիայում:

Ստանիսլավսկին իր առաջին «դերասանական» ելույթներն ունեցել է 3-4 տարեկան հասակում, դա նրանց մերձմոսկովյան ամառանոցում էր, ուր մի փոքրիկ դահլիճում, տնային իրերով կահավորված բեմում ներկայացնում էին «Տարվա չորս եղանակները» կենդանի պատկերը: Ստանիսլավսկին ներկայացնում էր «Ձմեռը»:

Ստանիսլավսկու հոր բազմանդամ ընտանիքում և նրա ազգականների շրջանում թատերական արվեստի իսկական պաշտամունք կար, նրանք հետաքրքրությամբ  հետևում էին թատերական կյանքին և առանձնապես հիանում Մոսկվայի փոքր թատրոնի դերասանների խաղով: Այդ ժամանակվա հարուստ ընտանիքներում առանձնապես տարածված էր տնային թատրոն ունենալու սովորույթը: Ստանիսլավսկու հայրը  նույնպես իր տանը կառուցեց մի իսկական բեմ՝ բոլոր հարմարություններով, սակայն Ալեքսեևների տնային թատրոնը նման չէր շատ ուրիշ տնային թատրոնների, որոնք սոսկ զբաղմունք, զվարճալիք էին:

Ալեքսեևների տնային թատրոնը կարճ ժամանակում հանրահայտ դարձավ Մոսկվայի մտավորականների շրջանում՝ բեմադրելով կլասիկ դրամատուրգիայի պիեսներ, տպագրված ծրագրերով հանդերձ: Ալեքսեևների տնային թատրոնը խոր ազդեցություն թողեց պատանի Ստանիսլավսկու վրա: 15-ամյա Ստանիսլավսկին իրենց տնային թատրոնում հանդես եկավ «Ծեր մաթեմատիկոս» պիեսում՝ պաշտոնաթող ուսուցիչ Ստեպան Ստեպանիչի և «Մի բաժակ թեյ» ոդևիլում՝ աստիճանավոր Ստուկոլկինի դերերում, ընդօրինակելով  Փոքր թատրոնի հայտնի դերասան Մուզիլին:

Լազարյան ճեմարանի գիմնազիան ավարտելուց հետո Ստանիսլավսկին հոր գործերով մեկնում է Ֆրանսիա՝ Լիոն քաղաքը: Փարիզի թատերական եռանդուն կյանքը կլանում է նրան, և նա օրերով «կորչում է» թատրոններում, ամենաաննշան թատրոններից մինչև հռչակավոր «Կոմեդի Ֆրանսեզը», դառնում է Ստանիսլավսկու հետաքրքրության առարկան: Նա փորձում է ընդունվել Փարիզի կոնսերվատորիան, որն ուներ նաև դրամատիկական բաժին, սակայն չի հաջողվում, նրան ուղղակի հայտարարում են, որ ազգությամբ ռուս լինելու հանգամանքը արտակարգ ընդունակությունները, բացառության կարգով, Ստանիսլավսկուն թույլատրում են հետևելու կոնսերվատորիայի դասընթացին՝ ազատ ունկնդրի հետևանքով: Փարիզի թատրոնի ներկայացումները, ֆրանսիական թատրոնի դերասանների կեղծ, կլասիկական ոճը, ճոռում ու վերամբարձ արտասանությունը, նրանց արվեստի մեջ իր որոնած ճշմարտության բացակայությունը, մարդկային ապրումների  աղքատիկ դրսևորումները շատ շուտով հիասթափություն պատճառեցին Ստանիսլավսկուն և նա վերադարձավ Մոսկվա:

Ստանիսլավսկու մեջ էլ ավելի ուժգին է բորբոքվում իսկական, ճշմարտացի թատերական արվեստին նվիրվելու տենչը: Թատրոնով գերված երիտասարդ Ստանիսլավսկին մասնակցում է  մի շարք ներկայացումների՝ բուռն ցանկություն ունենալով կատարելագործվելու իր սիրած արվեստում: Այդ նպատակով նա սկսում է հաճախել դրամատիկական դասընթացների:Այդ դասընթացներին ընդունվելիս Ստանիսլավսկին փայլուն քննություն է տալիս ռուս թատրոնի խոշոր վարպետների՝ Ֆեդոտովայի և  Պռավդինինի ներկայությամբ, նա հանդես է գալիս մի շարք պատասխանատու դերերով, առանձնապես մեծ հաջողություն է ունենում Օստրովսկու «Անտառ» պիեսում՝ հանդես գալով Նեսչաստլիվցևի դերում, այնուհետև Ստանիսլավսկին մասնակցում է բազում ներկայացումների,հիմնում է իր սեփական «Ալեքսևների խմբակը» և հայտնի է դառնում որպես «սիրող Ստանիսլավսկի»: Ստանիսլավսկու և նրա ընկերների Ֆ.Կոմիսարժևսկու ու Ա.Ֆեդոտովի նախաձեռնությամբ հիմնադրվում է «Արվեստի և գրականության ընկերությունը»,որը մեծ դեր է խաղում Ստանիսլավսկու արտիստական  ու ռեժիսորական ըմբռնումների ձևավորման գործում,այդ ընկերությունը գոյություն ուներ 1888-ից մինչև 1989թ.՝ շուրջ 10 տարի:

«Արվեստի և գրականության ընկերությունը» իր առաջ դրել էր ազնիվ ու վեհ նպատակ՝ տարածել արվեստի և գրականության վերաբերյալ գիտելիքներ,զարգացնել նուրբ ճաշակ և հնարավորություններ ստեղծել բեմական,երաժշտական և գրական տաղանդների հանդես գալու համար:Այդ միտումով Ընկերությանը կից բացվել էր նաև երաժշտա-դրամատիկական դպրոց,որը ղեկավարում էին Կոմիսարժևսկայան և Ֆեդոտովը: Ընկերությունը կազմակերպում էր դասախոսություններ ու քննարկումներ գրական հարցերի շուրջ ցուցահանդեսներ: Սկզբնական շրջանում Ընկերությունը կանոնավոր  կատարում էր իր ծրագիրը ,սակայն շուտով ձախողվեցին նրա մի շարք ձեռնարկումները և Ընկերությանը կից մնաց միայն դրամատիկական խմբակը:

Ստանիսլավսկին «Արվեստի և գրականության ընկերությունում» անցկացրած տարիները համարել է իր արտիստական պատանեկությունը: Ապագա արտիստը և ռեժիսորը  ,այնտեղ իր ինքնուրույն քայլերն է առնում ,թե՛, որպես դերասան և, թե՛, որպես ռեժիսոր, այդ 10 տարվա ընթացքում Ստանիսլավսկին հնարավորություններ ունեցավ խաղալ 37 դեր և իրագործել 16 բեմադրություն:

Շուտով Ստնիսլավսկու դերակատարումներն ու բեմադրությունները գրավեցին լայն հասարակության ուշադրությունը, փոխվեց  և  Փոքր թատրոնի հռչակված արտիստների վերաբերմունքը «Արվեստի և գրականության ընկերության»  ստեղծագործական աշխատանքի նկատմամբ,անգամ Մոսկվայի Փոքր թատրոնի արտիստները շրջագայության մասնակցելիս հրավիրեցին Ստանիսլավսկուն՝ մասնակցելու իրենց ներկայացումներին պատասխանատու դերերով: Նա գնահատվում է կատարելով Դոն Ժուանի «Քարե հյուրը», Սոտանվիլի «Ժորժ Դանդեն», Ֆերդինանդի «Սեր և խարդավանք», Ուրիելի «Ուրիել Ակոստա», Օթելլոյի,Բենեդիկտի,Հայնրիխի «Ջրասույզ զանգը» դերերը:

Զգալով, որ դեռևս ինքը հեռու է կատարելիությունից՝ նա ձգտում էր ճշմարտության ,բեմական կյանքի անկեղծության:

Նկարագրելով այդ շրջանը՝ Ստանիսլավսկին հետագայում գրում է . «Իմ այն ժամանակվա աշխատանքի առավելությունն այն էր,որ ես աշխատում էի անկեղծ լինել և որոնում էի ճշմարտությունը,իսկ կեղծիքը արտաքսում էի: Ես սկսեցի ատել թատրոնը՝ թատրոնում և  այնտեղ կենդանի,իսկական իհարկե ոչ սովորական ,այլ գեղարվեստական կյանք էի ստանում»:  Հենց այդ ժամանակ էլ  Ստանիսլավսկու հոգում ծնվեց ատելությունը դերասանական խաղի շտամպի դեմ,«որը  ճգնում է արտաքնապես տալ այն,ինչը ապրած չէ զգացմունքով»:

«Արվեստի և գրականության ընկերության»   գործունեության շրջանում Ստանիսլավսկուն սկսում է տանջել, օրինակ այն միտքը,թե ինչու բեմի վրա սիրահարի դերում հանդես եկող արտիստները անպայման գեղեցիկ տղամարդիկ են՝ գանգրացրած մազերով, միթե տգեղ, բայց հաճելի երիտասարդները սիրո իրավունք չունեն: Քննադատաբար վերաբերվելով  իր այդ շրջանի աշխատանքին՝ նա ամեն կերպ ճգնում է հասկանալ ,թե արտիստին ինչն է խանգարում իսկական ստեղծագործությանը :Այդ շրջանում  խաղացած  ոչ բոլոր դերերից էր նա գոհ,զգում էր,որ մի քանի դերեր  ստանձնել է ժամանակից շուտ: «Այդպիսով ,իմ շարժումն արվեստում –գրում է Ստանիսլավսկին,-մի քայլ առաջ էր և 2 քայլ հետ,ինչու՞ ես ժամանակից  առաջ ձեռք էի զարկել այնպիսի դերերի,որոնք խաղալը ինձ համար վաղաժամ էր : Արտիստի զարգացման մեջ ամենամեծ արգելակը շտապողականությունն է ,իր չամրացած ոտքերի ջլատումը,մշտական ցանկությունը առաջին դերեր,ողբերգական հերոսներ, խաղալ»: Առանձնապես դա վերաբերվում  Օթելլոյի նրա դերակատարմանը: Իր այդ շրջանի աշխատանքը վերհիշելով Ստանիսլավսկին նկատում է, որ՝ «Ես սիրում էի ոչ թե դերն իմ մեջ,այլ ինձ՝ դերի մեջ»:Ստանիսլավսկու Ընկերները տեսել են նրա մեջ մեծ արվեստագետի,արվեստին «մաքու ձեռքերով»  և «ջինջ հոգով» ծառայելու ուխտած մի համեստ մարդու:

«Արվեստի և գրականության ընկերությունում» նրա բեմադրած պիեսներից նշանակալից էին Լ.Տոլստոյի «Լուսավորության պտուղները», Օստրովսկու «Անտառը», «Անօժիտը», Գուցկովի «Ուրիել Ակոստան», Դաստաևսկու «Ֆոման», այդ պիեսների բեմադրություններում նա կատարում էր կարևոր դերեր՝ Զվեզդինցև, Կոստենև, Ուրիել եւ այլն:  «Փորձերից ուշանալը,-գրում է Ստանիսլավսկին,- դեր չիմանալը,աշխատանքի ժամանակ կողմնակի խոսակցությունները առանց թույլտվության փորձասրահից դուրս գնալը պատժում էի ամենայն խստությամբ որովհետև ես գիտեի,որ անկարգությունը թատրոնում կարող է հասնել այնպիսի սանձարձակության ,որի հետևանքով ես փախա սիրողական ներկայացումներից, ավելորդ պճնամոլությունը առանձնապես կանանց մոտ ,արտաքսվում էր ,դա պետք չէր աշխատանքին,սիրաբանությունը հետապնդվում էր»:

Ժամանակին մամուլը նշել է, որ հետո, երբ Մոսկվայի Փոքր թատրոնը  ձեռնամուխ եղավ  «Լուսավորության պտուղների» բեմադրություանը,այդ երկը չունեցավ այն հնչեղությունը ,ինչ ուներ Ստանիսլավսկու բեմադրությունները, ինքը Ստանիսլավսկին փայլուն էր կատարում Զվեզդինցևի դերը, Գուցկովի «Ուրիել Ակոստա» ողբերգության բեմադրությունն էր համարվում այդ շրջանի նրա ռեժիսորական աշխատանքի գլուխգործոցը, այս բեմադրությունը հսկայական հաջողությւն ունեցավ, ամբողջ Մոսկվան խոսում էր «Արվեստի և գրականության Ընկերության» բեմադրած «Ուրիելի» և մասնավորապես ներկայացումն ստեղծող Ստանիսլավսկու մասին:

1897թ.-ին տեղի ունեցավ Կ.Ստանիսլավսկու և Վլ.Նեմիրովիչ-Դանչենկոյի նշանավոր հանդիպումը

Նեմիրովիչ-Դանչենկոն ղեկավարել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ Ընկերության դպրոցը, նա ինչպես և ստանիսլավսկին հուսահատությամբ էին նայում անցյալ դարավերջի թատրոնի գրականության վրա,ուր նախկին փայլուն ավանդույթները այլասերվել էին ,երազելով նոր հիմունքներով գործող թատրոնի մասին, կարծես Ստանիսլավսկին և Դանչենկոն իրար էին փնտրում:1879թ. հունիսին Ստանիսլավսկին նրանից տոմսակ է ստանում,որով նա հրավիրվում է «Սլավյանսկի բազար» կոչվող ռեստորանը:Դանչենկոն Ստանիսլավսկուն բացատրում է հրավերքի նպատակը,դա վերաբերում էր նոր թատրոն ստեղծելուն:Թատրոնի 2 մեծ գործիչները ժամերով քննեցին թատերական կուլտուրայի արդի վիճակը և ուրվագծեցին ապագա թատրոնի գործունեության սկզբունքները:

Այդ հանդիպմանը մշակվեցին հիմնական դրույթները՝ ստեղծել մի թատրոն ,որը պիտի լինի «գեղարվեստական», խորապես գաղափարական՝ բովանդակությամբ,իր մշտական արտիստական կազմով և «հանրամատչելի»՝ նկատի ունենալով հասարակության լայն խավերի ներգրավումը: Նրանց նշանաբանն էր՝ «Չկան փոքր դերեր,կան փոքր դերասաններ», դրամատուրգը ,արտիստը,նկարիչը, թատրոնի դերձակը կամ բանվորը՝ բոլորը ծառայում են այն նպատակին,որ հեղինակը դրել է պիեսի հիմքում,«թատրոնի գեղարվեստական ամեն մի թերացումը հանցագործություն է ,աշխատանքից ուշանալը,ծուլությունը, կամակորությունը, դերը չիմանալը, այս ամենը վնասակար են գործի համար և պետք է արմատախիլ արվեն,թատրոնը սկսվում է հանդերձարանից»:

18 ժամյա «կոնֆերանսը» Ստանիսլավսկուն և Նեմիրովիչ-Դանչենկոյին բերեց այն եզրակացության,որ հարկավոր է հիմնադրել «Մոսկվայի գեղարվեստական հանրամատչելի թատրոն», ուր պիտի համախմբվեն Կ.Ստանիսլավսկու ղեկավարած «Արվեստի և գրականության Ընկերության» արտիստները և Դանչենկոյի ղեկավարած «ֆիլհարմոնիկ դասընթացների» սաները:

Կազմակերպչական հարցերը պատկանելու էին Դանչենկոյին,բոլոր պայմանները ուշադրության արժանացան,որոշեցին նաև, որ առաջին իսկ փողը,որ կհաջողվի հավաքել ապագա թատրոնի շենքը նորոգելու համար կգործադրվի դերասանների, կուլիսների ,ներքին կյանքն այնպես սարքավորելու,ինչպես էսթետիկայի և կուլտուրական ստողծագործական կյանքի համար,յուրաքանչյուր դերասան պետք է ունենար իր առանձին սենյակը,կոստյումների պահարան,լվացարան,հանգստավետ բազկաթոռ և այլն, այսինքն՝ արտիստների սենյակներում պետք է լինի նավի մաքրություն: Նույն այդ նիստում նրանք որոշեցին, որ այդ թատրոնը լինելու է ժողովրդական, բայց երբ պարզվեց,որ ժողովրդական թատրոնների ռեպերտուարն սահմանափակված է ցենզուրայի կողմից ,այդ ժամանակ որոշեցին թատրոնը դարձնել հանրամատչելի:

Այդ նիստը Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ,որը վճռական նշանակություն  ունեցավ թատրոնի համար,սկսվեց ցերեկվա ծամը 2-ին և վերջացավ  հաջորդ օրը առավոտյան 8-ին, առանց ընդմիջման այն տևեց 18 ժամ:

Մոտոնում էր առաջին սեզոնը, բայց որտեղ՞ սկսել աշխատանքը, Ն.Ն.Արխիպովը առաջարկեց  բավական մեծ սարայ,որը գտնվում էր նրա կալվածքում, շենքը մաքրելու,փորձերի կարգապահությունում հետևելու համար առաջին հերթապահ նշանակվեց Ստանիսլավսկին: Կուլիսները սովորաբար դասավորվում էին մաթեմատիկական մեծածավալ պլաններով, իսկ նրանք պլաններն այնպես խառնեցին,որ հանդիսականները չէին կարողանում որևէ բան հասկանալ անսպասելի գծերից,նրանք հատակը ծածկեցին նկարած քաթանով, ոչնչացրին նրա տխուր հարթությունը և  կառուցեցին հարթակների մի ամբողջ կոմբինացիա, միզանսցենների և պլանավորման հարցը նույնպես այն ժամանակ լուծվում էր սովորաբար շատ հասարակ ձևով, կար մեկ սահմանված պլանավորում՝ աջ կողմը բազմոց, ձախը սեղան և 2 աթոռ, իսկ նրանք վերցնում էին սենյակների ամենաարտասովոր հատվածներ փոքր մասերով, ընդունված էր, որ դերասանը ցույց տա իր դեմքը, իսկ նրանք նստեցնում էին մեջքը դեպի հասարակությունը դարձած և այն էլ դերի ամենահետաքրքիր պահերին, ընդունված էր խաղալ լույսի տակ, իսկ այստեղ ամբողջ տեսարանները տանում էին մթությամ մեջ: Ներկայացման ամբողջ կարգը ենթակա էր վերանայման և վերանորոգման, այն ժամանակվա բոլոր թատրոններում դրամատիկական ներկայացումները սկսվում էին երաժշտությամբ: Այս թատրոնում ծափահարությունները լսվում էին սկզբից,ընդմիջմանը և վերջում: Ամենակարևորը դերասանների մեջ տարվելիք աշխատանքն էր, հարկավոր էր նրանց զոդել,միաձուլել:

Վլադիմիր Իվանովիչ Նեմիրովիչ-Դանչենկոն թատրոնը գրական կողմից նորոգման ենթարկվելու դերում հանդես եկավ ,նա կազմեց նոր ռեպորտուար, խիստ ընտրությամբ և գրական նուրբ ճաշակով:

1898թ. հոկտեմբերի 14-ին թատրոնի բացման հանդիսավոր օրն էր, առաջին անգամ վարագույրն բացվեց Ա.Տոլստոյի «Ֆյոդոր արքան» ողբերգության համար,պիեսն սկսվում է հետևյալ բառերով՝ «Այս գործի վրա ես մեծ հույս ունեմ»: Դեկորացիան ներկայացնում էր ծածկված  դարավանդ՝ ռուսական սյուններով, ծածկված դարավանդը հետին պլանում ծռվում էր տան անկյունից և գնում դեպի ձախ կուլիսների հետևը:

Նրանց գեղարվեստական գործունեության սկզբնական էտապի համար ներկայացումների առաջին սերիան ընթանում էր պատմա-կենցաղային գծով,այդ տիպին էին պատկանում «Ֆյոդր արքա», «Գրոզնու մահը», «Շեյլոկ», «Անտիգոնա», «Խավարի իշխանություն», «Հուլիոս Կեսար» և այլ բեմադրություններ:

Ֆանտաստիկայի գիծը ընդգրկում էր թատրոնի բեմադրությունների նոր սերիա,դրանց թվին է պատկանում «Ձյունահարսը», հետագայում «Կապույտ թռչունը»: «Զվարճալի է հնարել այն, ինչ երբեք տեղի չի ունենում կյանքում, բայց որը, այնուամենայնիվ ճշմարիտ է ինչ գոյություն ունի մեր մեջ, ժողովրդի մեջ նրա հավատալիքներում և երևակայության մեջ»-ասել է Ստանիսլավսկին:

Հետագայում տուրք տվեցին սիմվոլիզմին և  իմպրեսիոնիզմին,չնայած սա նրանց ուժերից վեր էր ,սիմվոլիստական ստողծագործություններ խաղալու համար պետք էր  ամրապես ընտելանալ դերին և պիեսին, այդ խնդրի համար նրանք քիչ փերձություն ունեին: Բեմադրությունների և աշխատանքի մի սերիան ընթացավ ներազդման և  զգացման ձևով,այդ շարքին կդասվեր Չեխովի բոլոր պիեսները, Հաուպտմանի մի քանի պիես և այլն:

«Մենք պատերազմ հայտարարեցինք թատրոնում,ամեն տեսակ պայմանականության դեմ,ինչի մեջ էլ ,որ նա արտահայտվելու լիներ՝ խաղի,բեմադրության,դեկորների, հագուստների,պիեսի, մեկնաբանաման և այլն»:Նրանք դուրս մղեցին հին թատրոնում տեղ գտած մի շարք այլանդակություններ,ինչպես օրինակ՝  արտիստներին գործունեության ընթացքում ծափահարելու և նույն այդ միջոցին ժողովրդին գլուխ տալու սովորությունը,որով խախտվում էր գործողության ամբողջականությունը, վերցրին շքեղ ու պերճ վարագույրներ, որոնք կլանում էին հանդիսատեսի ուշադրությունը՝ ստեղծեցին այնպիսի մթնոլորտ,որը առավելագույն չափով նպաստում էր ներկայացումը գեղարվեստորեն ընկալելուն, անգամ վարագույրը ընդունված սովորության հակառակ, չէր իջնում, այլ բացվում էր 2 կողմի վրա, մի բան, որ ավելի համեստություն էր տալիս և  օգնում տեսարանն ամբողջությամբ ընկալել:

Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի հիմնադրած թատրոնը 40 տարի գտնվել է Ստանիսլավսկու անմիջական գեղարվեստական հսկողության տակ:Գեղարվեստական թատրոնը համարվել է Չեխովի տունը, իսկ Գորկին  Ստանիսլավսկու արտահայտությամբ «գեղարվեստական թատրոնում հասարակական-քաղաքական գծի գլխավոր նախաձեռնողն ու ստեղծողն է եղել»:Չեխովի և Գորկու պիեսների բեմադրությունները դիտելով միշտ զգացել է ,որ թատրոնն իրեն տանում է դեպի ավելի ազնիվ գիտակցված կյանք, տեսնել ու զգալ լավը,դուրս գալ քաղքինիական պատկերացումների գերությունից, պայքարել մարդու արժանապատվության համար, ահա սրանք են եղել Գեղարվեստական թատրոնի քարոզած հիմնական գաղափարները:

Ժամանակի այդ առաջավոր գաղափարներով էին տոգորված Ստանիսլավսկու բեմադրության գլուխգործոցները՝ Չեխովի «Ճայը», «Քեռի Վանյան», «Երեք քույրը»,«Բալենու այգին», Գորկու «Հատակումը», «Արեւի զավակները», «Քաղքենիները», ինչպես և Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ համատեղ իրագործված Գրիբայեդովի «Խելքից պատուհասը», Գոգոլի «Ռևիզորը», Լև Տոլստոյի  «Կենդանի դիակը», սովետական շրջանում՝ Վ.Իվանովի «Զրահագնացք 14-69», Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը», Օստրովսկու «Ջերմ սիրտը», Գոգոլի «Մեռյալ հոգիները»:

Ստանիսլավսկին գեղարվեստական թատրոնում իրագործել է մոտ 50 բեմադրություն և խաղացել է 28 դեր:Կ.Ստանիսլավսկու ռեժիսորական ամբողջ աշխատանքը ,որով նա ձեռք է բերել մեծ ռեժիսորի և բեմական արվեստի ռեֆորմատորի համաշխարհային անուն, ծավալել է «Գեղարվեստական թատրոնում»: Նա հեղինակ է   և դերասան,նկարիչ ու երաժիշտ  և ամբողջ թատերական տեխնիկան «շարժողը»:

Ստանիսլավսկու  անվան հետ է կապված ամբողջ ռուս թատրոնի զարգացումը՝ այդպես կոչված գեղարվեստական ճշմարտությունից դեպի առաջադեմ գաղափարներով տոգորված խոր ռեալիզմը:Նա համաշխարհային մեծ հռչակ է բերել իր սիստեմով, նա մեծ մտածող տեսաբան էր: Ամբողջ սիստեմը նա բաժանում է 2 հիմնական մասի. 1-դերասանի ներքին և արտաքին աշխատանքը իր անձի վրա 2-դերասանի նեռքին արտաքին աշխատանքը դերի վրա:

Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի ղեկավարած Գեղարվեստական թատրոնում ռեժիսոր հասկացությունը բոլորովին այլ էր, հիմնական տեղը թատրոնում դերասանին տալով՝ Ստանիսլավսկին նշում էր,որ ռեժիսորը այն հրամանատարն է, որը ղեկավարում է թատրոնի աշխատանքը,ռեժիսորը ներկայացման ամբողջ ընթացքի կազմակերպիչն է, նրա ուսմունքն անփոփող սիստեմը սոսկ միջոց է ճշմարտացի կերպար ստեղծելու և ոչ երբեք՝ ինքնանպատակ,սիստեմն իմանալը բավական չէ լավ դերասան դառնալու համար, բայց օժտված դերասանի համար սիստեմը անգնահատելի զենք է ստեղծագործական հաղթանակ տանելու: Ստանիսլավսկին պնդում է, որ դերասանը պետք է լինի մտածող, սկզբունքային արվեստագետ, իր հայրենիքի իսկական քաղաքացի: «Եթե արտիստը չի ուզում մեռցնել իր ստեղծագործությունը,-ասում է Ստանիսլավսկին,-թող կյանքը չդիտի քաղքենու աչքերով, քաղքենին չի կարող այդ բարձր կոչումը կրել»:

1909թ-ին անգլիական նշանավոր ռեժիսոր Գորդոն Գրեկը մի նամակ հղեց Ստանիսլավսկուն՝ ասելով թե ինքը թատրոնի վերաբերյալ աշխատություն է պատրաստում,որտեղ պիտի ապացուցի,որ ժամանակակից թատերական արվեստի ռեֆորմացիայի համար կա միայն մի մեթոդ և դա Ստանիսլավսկու մեթոդն է:Գեղարվեստական թատրոնի՝ Եվրոպայում ունեցած շրջագայությունը նշանակալից հետք թողեց Եվրոպայի առաջադեմ գործիչների վրա,որոնք այն ժամանակ ջանում էին հասկանալ իրենց թատրոնի անկման պատճառները:

Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի և Ստանիսլավսկու անունն այնքան մեծ ժողովրդայնություն էր վայելում Եվրոպայում ,որ բազմաթիվ հրավերքներ էին ստացվում շրջագայություն կատարելու Անգլիայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Չեխոսլովակիայում և այլն:

Մոսկվայի գեղարվեստական թատրոնը գրավեց նաև հայ թատրոնի գործիչների ուշադրությունը :20-րդ դարի առաջին տասնամյակին հայ բեմի երիտասարդությունը ի տարբերություն ավագ սերնդի ,որն իրեն համարում էր Մոսկվայի Փոքր թատրոնի հետևորդ ,իր հայացքն ուղեց Գեղարվեստական թատրոնին, երիտասարդությունը հրապուրվում էր Գեղարվեստական թատրոնի նորարարությամբ:

Գեղարվեստական թատրոնին և նրա ղեկավար Ստանիսլավսկուն հայ մամուլը առաջին անգամ հոդված է նվիրում «Հատակում» պիեսի բեմադրության առթիվ, գրականագետ Ստեփան Լիսիցըանը, մանրամասն նկարագրելով Գորկու «Հատակում»-ի պրիմերան եզրակացնում է. «Գեղարվեստական թատրոնը իր տեսակի մեջ մի եզակի երևույթ է ժամանակակից Ռուսաստանի մտավոր –գեղարվեստական կյանքում: Գեղարվեստական թատրոնի դերասանական խմբի գլխավոր կազմակերպող-ղեկավարը կարելի է ասել,ոգին Ստանիսլավսկին է, մի հարուստ,կրթված ու նուրբ ճաշակի տեր անձնավորության, նա ոչ միայն իդեալական ռեժիսոր է այլև տաղանդավոր դերասան, նշանավոր դրամատուրգների ոգին ու տրամադրությունները նուրբ և խոր կերպով մեկնող գեղարվեստագետ»: Առաջավոր հայ մամուլը սիրով անդրադարձել է Գեղարվեստական թատրոնի և  նրա ղեկավարի Ստանիսլավսկու ստեղծագործական աշխատանքին. «Այդ նոր թատրոնը մի ամբողջ աշխարհ է, նոր մտքի ,հույզերի,հոգեկան պայքարների ,հեռվից ժպտացող հորիզոնների» կամ «Գեղարվեստական թատրոնը ամենայն իրավամբ արժանի է կոչվելու ռուս ժամանակակից գեղարվեստի հոյակապ կոթողների մեկը»: Հայ քննադատական միտքը նշել է ,որ Գեղարվեստական թատրոն ասելով առաջին հերթին հասկացել են Ստանիսլավսկու թատրոնը՝ որոնումների թատրոն: «Ստանիսլավսկին խոշոր տաղանդ է,- գրել է հայ մամուլը,- նա մեծ է ոչ միայն իբրև արտիստ, նա ստեղծագործող և Ռուսաստանում Գեղարվեստական նորանոր ձևեր մտցնող ռեժիսոր է »:

Հայ թատրոնի առաջավոր գործիչների համար Գեղարվեստական թատրոնն ու Ստանիսլավսկին ուղղակի մի հայտնություն էին, նրանց արվեստում ամեն մեկը յուրովի գտնում էր իրեն հուզող հարցերի պատասխանը:

Ստանիսլավսկին մահացավ 1938թ. Օգոստոսի 7-ին, 75 տարեկան հասակում: Համաշխարհային թատրոնի մեծ ռեֆորմատորի մահը մեծ կորուստ էր սովետական թատրոնի համար,իր կեսդարյա գործունեությունից 2 տասնամյակը նա նվիրել է սովետական թատրոնի շինարարությանը:

Գրականության Ցանկ

  1. Կ.Ս.Ստանիսլավսկի «Իմ կյանքը արվեստում»
  2. Վավիկ Վարդանյան «Կ.Ս.Ստանիսլավսկի» Երեվան 1962

Оставьте комментарий

Filed under Ռուս արվեստ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s