Ալեքսանդր Դեյնեկա (1899–1969)

ԵՐԵՎԱՆ Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
IV կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Արտասահմանյան արվեստի պատմություն
Թեմա ` Ալեքսանդր Դեյնեկա (1899–1969)
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի ` Լիանա Այվազյան
Երևան 2011


Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Դեյնեկան ռուս նկարիչ է, ծնվել է Կուրսկում 1899 թվականի մայիսին, հասարակ աշխատավորի ընտանիքում: 1915-1917 թթ. երկու տարի սովորել է Խարկովի նկարչական ուսումնարանում, աշխատել է որպես ֆոտոնկարիչ: Մոսկովյան Վխուտեմասում, որը բարձրագույն նկարչական ուսումնարան է Դեյնեկան ուսանել է 5 տարի`1920-1925թթ-ը:
Նկարիչը ազդվել է գերմանական էքսպրեսսիոնիզմի ներկայացուցիչներից, ինչպես նաև Վ.Ա Ֆավոսրկիից և Ֆ.Խոդլերից:
Ապրել է Մոսկվայում: Իր թեմաները ընդգրկում են սպորտի բնագավառը, որոնց հաճախակի պատկերում էր 1920-ական թթ-ին:
1925թ-ին նկարիչը ընդգրկվում է ՕՍՏ  խմբում: Սա նկարչական մի խումբ էր, որը բացվել էր 1925թ-ին Մոսկվայում Վխուտեմասի ուսանողների համար, որպեսզի շարունակեն իրենց արվեստը այս խմբում:

ՕՍՏ- ում նկարում էին իրական թեմաներով, անդրադառնում էին սպորտին և այն ամենին ինչը հոգեհարազատ էր Դեյնեկաին: Այս խմբակը գոյատևեց մինչև 1931թ.:

Դեյնեկան ստեղծագործում էր նաև հեղափոխական թեմաներով:

Այդ ընթացքում նկարիչը ստեղծել է «Պետրոգրադի պաշտպանություն» կտավը 1927 թ-ին, որը փետրվարի 28-ին ցուցադրվել է Կարմիր բանակի տասնամյակին: Այս նկարը մեկն էր այն ուժեղ ստեղծագործություններից, որոնք նվիրված են հեղափոխությանը:

1919թ-ի աշունն էր` պատերազմ էր: Պատկերված են զինվորներ, որոնք զենքերով, զինվորական հագուստներով, գլխարկներով շարժվում են Պետրոգրադի պատի մոտ: Այստեղ կան նաև կանայք, որոնք տղամարդկանց նման պատրաստ են կռվել հեղափոխության համար: Նրանք ևս զինվորական կոշիկներով, գլխարկներով և հագուստով են պատկերված, և ոչնչով չեն տարբերվում տղամարդկանցից:

Այս նկարում օրիգինալ ձևով ներկայացվում են երկու սյուժետային կոնտրաստ գծեր, սա պատկերվել է որպեսզի ավելի տպավորիչ ձևով ներկայացվի Պետրոգրադի հերոս պաշտպաններին:

Շատ նկարներ կան այս թեմայով, սակայն ոչ մեկին չի հաջողվել այսպիսի կտրուկ և դիպուկ ձևով պատկերել տվյալ թեման:

Վերին գծում պատկերված են հակառակ ուղղությամբ գնացող մարդկային վիրավոր կերպարներ, որոնք մեկը մյուսին օգնելով փորձում են շարժվել առաջ: Իսկ ներգևում` առաջին պլանում պատկերված են զինվորները, որոնք չեն պատրաստվում նահանջել:

Տվյալ կտավը այժմ գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում, այն նման չէ իր կողքին ցուցադրված նկարներին, որոնք լուսավոր են, կյանքով լի, առատ գույներով:

«Պետրոգրադի պաշտպանություն» կտավում չկան ուրախ սյուժետային լուծումներ, չկան Սարյանական վառ, ակտիվ երանգներ,և մյուսների կողքին այն սև ու մոխրագույն երանգ է ստացել :

Նկարը չունի բաց երանգային լուծումներ, միակ լուսավոր ակցենտ կարելի է համարել այն լույսը, որը գալիս է բնությունից, չհաշվելով այն հանգամանքը, որ արդեն երեկո էր և մթնում էր:

Միևնույն է տվյալ կտավում կա հետաքրքիր մի լուծում`կապտավուն, մի փոքր մանուշակագույն և տխրություն ու կոպտություն հաղորդող մոխրագույն երանգը:

Դեյնեկաի այս նկարը` «Պետրոգրադի պաշտպանություն»-ը նկարիչը ստեղծել է 1927 թ-ին, երբ ընդամենը 28 տարեկան էր:

Սա այն լավագույն մոնումենտալ կտավներից է, որը մտնում է սովետական արվեստի մեջ:

Իր լավագույն նկարներից է «Մայր» անվանումով կտավը, այստեղ կինը գրկել է իր քնած երեխաին: Նա պատկերված է մեջկանց դեպի դիտողը: Այս կտավում կա մեծ լույսի առկայություն, որը ընկնում է մոր, մասամբ էլ երեխաի երեսին, կնոջ դեմքը հստակ է, կա նաև մտահոգություն, որը երեխաին չարթնացնելու զգուշավոր արտահայտությունն է:

Ֆոնը մուգ է, սակայն փոքրիկ լուսավոր գծերի առկայություն է նկատվում, որն էլ ավելի է հետաքրքրացնում տվյալ կտավը:

Դեյնեկան այս նկարը ստեղծել է 1932 թ-ին, որն էլ այժմ գտնվում է Մոսկվաի Տրետյակովյան ազգային պատկերասրահում:

Մյուս իր հայտնի նկարներից է «Աղջիկը պատուհանի մոտ» կտավը: Այս նկարին նայելիս առաջնային ուշադրությունը գրավում է փոքրիկ աղջնակն է, նա ոչինչ չի անում միայն լուռ կանգնած նայում է պատուհանից դուրս, որտեղ ձմեռ է և ամենուրեք ձյունով է պատված: Պատուհանից ներս` բնակարանում, տիրում է լռություն: Աղջնակի կողքը պատկերված է մի կատու, որը ցրտից կծկված պարկել է և քնել:

Մեր գլխավոր կերպարը` աղջնակը, կարճ շրջազգեստով է պատկերված, մազերը կարճ կտրվածքով և ամենայն հավանականությամբ 12-13 տարեկան է:

Նկարում երեխաի դեմքը չի պատկերված,սակայն առանց դեմքի արտահայտությանն էլ զգացվում է նրա տխուր և մելամաղձոտ հայացքը դեպի դուրս:

Այս աշխատանքը Դեյնեկան ստեղծել է 1931թ-ին, որը այժմ իր անձնական հավաքածույում է պահվում:

Հեղինակի սիրված նկարներից է` «Քնած տղան» թեմայով գրաֆիկական աշխատանքը, որտեղ փողոցում` նստարանի վրա պառկած է մի տղա, իսկ գետնին երկու աղունիկներ են պատկերված:

Այս «Քնած տղա»-ի մեկ ուրիշ տարբերակը Դեյնեկան ստեղծել է յուղաներկով: Այս նկարում տղան շատ ավելի փոքր է և մերկ է պատկերված: Գրաֆիկական աշխատանքի համեմատությամբ այստեղ տղան իր անկողնում է պատկերված: Ֆիգուրան բավականին լուսավեր է, իսկ այդ լուսավորությունը կոտրում են առաջին պլանում ծաղկամանի մեջ պատկերված մի փունջ`կապույտ երանգով հրաշք ծաղիկներ, որոնք հանդիսանում են նաև այս նկարի ակցենտը:Այս հրաշալի նկարը նկարիչը ստեղծել է 1932թ-ին`աղջնակին պատկերելուց ընդամենը մեկ տարի անց: Իր այս նկարներում չկա կոնկրետ պատմություններ, նկարիչը սիրում էր պատկերել երեխաներին  փոքրիկ, մեղմ ու անուշ կերպարներով` այնպիսին ինչպես երեխաները իրականում կան:

1934թ-ին նկարիչը մեկնում է Սևաստոպոլ, այնուհետև 1935թ-ին Ֆրանսիա և Ամերիկա, այստեղ ստեղծում է կտավներ, որոնց հիմքում ազդեցություն է կրել իր «Մայր» կտավից:

1930-ական թթ-ի կեսերից Դեյնեկաի արվեստում նոր թեմաներ են ի հայտ գալիս: Հիմնական թեմաները երկուսն էին` մեկը պատմությունից էր, իսկ մյուսը օդանավատորմի մասին էր:

Մինչև 1941թ-ը նկարիչը ստեղծել է մի կտավ` «Առաջին հնգամյակը» վերնագրով: Այստեղ պատկերված են մի խումբ քայլող աշխատավոր մարդիկ, խիստ, լուրջ դեմքի արտահայտությամբ: Նրանց ետևում դեպի երկինք կտավի վերին հատվածում հունական հաղթանակի աստվածուհի Նիկեի պատկերն է:

Այս նկարով Դեյնեկան մեկ անգամ ևս ապացուցեց, որ կարողանում է մարդկանց հաղորդել հոգեկան ապրումներ:

Նույնը կարելի է ասել «Ձախով առաջ» կտավի մասին: Այս ստեղծագործության թեման նկարիչը վերձրել է Մայակովսկու բանաստեղծությունից: Այստեղ պատկերված են զինվորներ, որոնք ձախ ոտքով առաջ են շարժվում: Նրանք պատկերված են զինված և ուղղահայաց հարդության վրա կանգնած:Իսկ նրանց ետևից գալիս էին կրկին քայլող զինվորների շարքեր, որոնք անվերջ էին թվում: Վերևում քամուց ծածանվում են կարմիր դրոշակները: Գունային գամման ակտիվ չէ, միակ վառ երանգը կարմիր ծածանվող դրոշակներն են: Այս նկարը հեղինակը ստեղծել է 1941 թ-ին,այժմ գտնվում է Մոսկվաի ազգային պատկերասրահում:

1942 թ-ին Դեյնեկան ստեղծում է «Սևաստոպոլի պաշտպանություն» կտավը: Դա սովետական ժամանակաշրջանի դրամատիկ աշխատանքներից մեկն է:

1942թ-ի փետրվարին Դեյնեկան իր նկարիչ ընկերոջ` Նիսկիի հետ մեկնում է Յուխնով, այնտեղ, որտեղ պատերազմ էր տիրում: Եվ իր սովորության համաձայն սկսում է արագ-արագ մեծ շտրիխներով ճեպանկարներ անել: Այստեղ մարդկանց մարմիններ են, որոնք վիրավոր ընկած են գետնին, իսկ արյունը հոսում է սպիտակ ձյան վրա:

Այս հուզիչ տեսարանը Դեյնեկան մտապահում է, իսկ ճեպանկարները նրան օգնում են «Սևաստոպոլի պաշտպանություն» կտավը ստեղծելու մեջ:

Վերադառնալով Յուխնովից նկարչին մի գերմանական ամսագիր են ցուցադրում, որտեղ պատկերված են Սևաստոպոլյան դաժան պատերազմից հատվածներ: Այս ամսագիրը օգնում է հեղինակին նկարը ստեղծելու գործում:

Նկարը նկարիչը սկսել է փետրվարի վերջին: Կտավում երկու անհամատեղելի ծայրահեղությունները միացրել է իրար` կյանքը և մահը:

Կտավի գլխավոր կենտրոնում մի մարիակի կերպար է, որը ոտքերը լայն բացած, ձեռքին զենք `կանգնած է թշնամու մարմնի առջև: Չգտնելով գլխավոր հերոսին համապատասխան կերպար, ընտրում է իր ծանոթուհիներից մեկին, որը մարզուհի էր և կերպարին համապատասխան էր: Բացի գլխավոր կերպարից կտավում պատկերված են մի շարք կերպարներ, որոնք կռվում են գերմանացիների հետ:  Ետին պլանում մի մեծ ծուխ է բարձրացել` նավերի պայթյուններից և տիրել է կարմիր մառախուղը:

Սյուժետային միտքը ավելի է լարում կտավի ֆոնը, որը բազմաթիվ գույների մի ամբողջություն է: Մի քանի ամիս աշխատելով այս կտավի վրա, ավարտել է 1942թ-ի վերջին:

Հետագայում ստեղծագործել և պատկերել է` «Մերկացող աղջիկը», «Դոնբասս»-ը, «Տրակտորիստը», «Ձկնորսները ծովի ափին» կտավները:

Դեյնեկան սիրում էր կյանքը և մեծ սեր էր ներդնում իր յուրաքանչյուր կտավը ստեղծելիս:

Իր կյանքի վերջին տարիներին նա հաջողություն է ունեցել դեկորատիվ-մոնումենտալ արվեստում:

Իսկ վերջին երկու տարիները նկարչը իր ծանր հիվանդության պատճառով ի վիճակի չի եղել ստեղծագործելու:

Հեղինակի ամենամեծ ցուցահանդեսին, որը տեղի է ունեցել 1969թ-ի հունիսի 5-ին Դեյնեկան չի կարողացել մասնակցել, քանի որ գամված էր անկողնում:

Ցուցահանդեսից ընդամենը մի քանի օր անց հունիսի 12-ին Մոսկվայում մահանում է Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Դեյնեկան, թողնելով իր բազմաթիվ կտավներն ու գրաֆիկական աշխատանքները:

Մոսկվայում 2010 թ-ի մարտի 16-ին Տրետյակովյան պատկերասրահում բացվում է Ա.Ա. Դեյնեկաին նվիրված մի ցուցադրություն, այն նվիրված էր Դեյնեկաի 110-ամյակին:

Նկարիչը ստեղծել է իր ոճը,որը չկրկնվող է ,և այն դարձել է արվեստի մի մասնիկը:

Оставьте комментарий

Filed under կերպարվեստի պատմություն, Խորհրդային արվեստ, XX ԴԱՐ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s