Գոնգշիներ, Սույսեկիներ և Բիսեկիներ

ԵՐԵՎԱՆԻ Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
III կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Արտասահմանյան արվեստի պատմություն
Թեմա` ԳՈՆԳՇԻ,ՍՈՒՅՍԵԿԻ, ԲԻՍԵԿԻ
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի` ՌՈԶԱ ՂԱԶԱՐՅԱՆ
Երևան 2011

Գոնգշիներ, Սույսեկիներ և Բիսեկիներ
<<Վայրի>> քարերով հիանալու արվեստը տարածված է Չինաստանում, Ճապոնիայում և Կորեայում:

Ոչ թանկարժեք քարերի գեղեցկությանը մարդիկ ուշադրություն էին դարձնում դեռ անհիշելի ժամանակնաերից և ոչ միայն հեռավոր Արևելքում: Պեղումների ժամանակ Լուիս Լուկայի Օլդուվայից գտել են ոչ միայն մարդկանց գանգեր, այլև օխրայի ժելվակներ,որոնք 1,5 միլիոն տարի առաջ մարդիկ բերում էին շատ հեռվից: Հարց է առաջանում, թե ինչի համար պարզունակ ցեղերին պետք եկավ օխրան:Այն ուտել չի կարելի, արտադրության համար հարմար չէ և չէր օգտագործվում որպես ներկ: Միակ բացատրությունն այն էր , որ այն մեր նախնիների մոտ արթնացրել էր գեղեցիկի զգացում: Քարերը և հավանաբար ծաղիկները`բնության երկու բևեռները:

Արդեն մթ. 5-րդ դարից ճապոնացիները փորձում են միացնել այդ երկու բևեռները: Այդպես առաջացան Բոնցայի-սեկիները`քարեր, որոնք լրացնում էին Բոնսաին(ծառ): հենց այդ ժամանակ էլ առաջացավ քարերով հիանալու արվեստը: Այն առաջինը առաջացել է Չինաստանում: Չինացիների կրոնական և գեղագիտական նպատակներով քարեր հավաքելու հետաքրքրությունը համընկնում է Խան դինաստիայի թագավորության տարիների հետ (206 մթա.- 220մթ.), երբ չինացի մտածողները սկսեցին օգտագործել մեծ քարեր իրենց այգիները և բակերը զարդարելու համար: <<Պարտեզային>> քարերի մասին հիշատակվում է նաև պոեմներում, որոնք թվագրված են Սանգ դինաստիայի թագավորության ժամանակ (618-907թթ.): Համենայնդեպս, սկսած Սոնգ դինաստիայի թագավորության ժամանակահատվածից (960-1270թթ.) կրթված և գեղարվեստական իմաստով նուրբ չինացիները սկսեցին գնահատել ոչ մեծ չափի դեկորատիվ քարերը: Չինացիները դրանք անվանեցին Գոնգշի, անգլերեն դրանք անվանում են Scholar’s Rocks- քարեր ոգու ներհայեցման համար: Այսպես ի սկզբանե Չինաստանում գիտակցեցին և գնահատեցին մեծ <<պարտեզային>> քարերի գեղեցկությունը, իսկ փոքր չափի քարերով սկսեցին զարդարել իրենց տան ինտերիերը, որտեղ նրանք կարող էին շատ երկար հիանալ դրանց ձևով և անկրկնելիությանբ: Սկզբից Գոնգշիները քարեր էին, որոնք նման էին կամ հիշեցնում էին դիցաբանական, կամ իրական գոյություն ունեցող լեռների կամ անգամ ժայռերի միջակայքերի: Երբեմն դրանք ոչ սովորական ֆորմաներով քարեր էին լինում, երբեմն վառ գույներով:

Գոնգշիները առաջացել են չինական պարտեզային քարերից, որոնց բարձրությունը հասնում էր 1,5-1,8 մետրի: Ժամանակի ընթացքում չինաստանի գեղագրիչները, գրողները, պոետները, նկարիչները և դաոսական Վարդապետները ցանկացան, որ իրենց ստուդիաներում, որտեղ նրանք գրում կամ նկարում են , լինեն նաև այդ լեռներ հիշեցնող քարերը, որոնք մշակված էին Բնության կողմից: Դա թույլ կտար իրենց հենց իրենց ստուդիաներում զբաղվել մեդիտատիվ պրակտիկայով: Այդպես փոքր չափի քարերը դարձան շատ հայտնի գրողների և կայսերական պալատի ներկայացուցիչների շրջանակներում. Նրանք այդ քարերը իրար էին նվիրում, անգամ թագավորական դինաստիայի ներկայացուցիչներին էին այդպիսի նվերներ անում ուրիշ երկրի ներկայացուցիչներին, օրինակ Չինաստանը Ճապոնիային: Այդ ժամանակներից իվեր Գոնգշին գոյություն ունի արդեն 1000 տարի:

Չինական Գոնգշի տերմինը նշանակում է քար, որը դիտողի մեջ առաջացնում է ինչ-որ զգացմունքներ: Թարգմանելով այս բառը <<գոնգ>> նշանակում է ոգի (<<stone>>անգլ.),<<շի>> նշանակում է քար, անգլերենում այս քարերը անվանում են Spirit Stones <<Քարեր ոգու համար>>: Կա տարբերակ նաև, որ գոնգշի բառը ծնվել է <<գոնգ>>- սար և <<շի>>– աշակերտ հերոգրիֆների միաձուլումից: Հիմա այս տարբերակով են կոչում անգլերենում Գոնգշիները` Scholar’s Rocks (աշակերտական քարեր):
Հայտնիներից ամենահին պարտեզային քարերը գալիս են դեռ Հանի դինաստիայից, որոնք պատկերում էին մարդկանց ոչ ռեալ վայրում ` դրախտում, որը հայտնի է Պենգլայ անվանումով . այն Արևելքի անմահների կղզին էր: Դրանք երեք բարձր ժայռեր են, քարքարոտ, անհասանելի գագաթներով և մեկուսացած ամբողջ աշխարհից և անգամ իրարից: Անմահները կարող էին մի սարից մյուսի վրա թռչել, կարող էին շփվել իրար հետ, բայց սովորական մահկանացուների համար այդ սարերը անհասանելի էին: Չինական գեղանկարչության նմեջ աստվածները պատկերվում էին սարերի վրա թռչող կռունկների տեսքով: Այդ երեք դրախտային կղզիները կոչվում են Ֆունգլայ, Յանգժոու և պենգլայ, միասին անվանել են Պենգլայ: Ավելի ուշ այս կղզիները իրենց արտացոլումը գտան դաոսիզմում: Դրախտային սարերը կամեղել են սարեր, որոնք լողում էին ամպերի մեջ, կամ դրանք ստեղծել էր Բնությունը և այդտեղ բնակվում էին Անմահները:

Այդպիսի այգիներից կառուցվել էր մթա. 2-րդ դարում , որը իրենից ներկայացնում էր մեծ արհեստական լճակ չորս կղզիներով`սարերով- Պենգլայ, Ֆանգժանդ, Յանգժոու և Խուլիանգ: Հետագայում Չինաստանի կայրերը այս կոմպոզիցիան կրկնում էինիրենց պարտեզներում:
Քարերը պարտեզում դրվու էին <<միայնակ>>- այդ ժամանակ քարերը նման էին դառնում առանձին սարերի, կամ խմբերով, որպեսզի նման լինեն լեռնաշղթայի:Բարձր հարդարվածություն ունեցող եզակի քարերը դրվում էին պարտեզի մեջտեղում: Պարտեզային քարերի մեծամասնությունը` սպիտակ կամ մոխրագույն երանգով, ունեն տարօրինակ ֆորմաներ և առնվազն 4 մետր բարձրություն:Կոլեկցիոներները հատկապես գնահատում են այն քարերը , որոնք գտնվել են Տայ լճից Ցզյանսու- Տայիս-շիի կառավարության օրոք: Այդ քարերը ունեն մեծ չափսեր և յուրօրինակ ֆորմաներ: Դրանցից շատերը հասել են մինչև մեր օրերը:

Պարտեզային քարերի հետ համեմատելիս Գոնգշին ավելի փոքր չափսեր, նուրբ ֆորմաներ և գույներ ունի: այն պետք է լինի այնքան փոքր, որ կարողանան դնել սեղանին և հանգիստ զմայլվել: Երբեմն այդ քարերը օգտագործվում են նաև որպես առօրյա իրեր, օրինակ ` որպես վրձնաման կամ տպիչի աման:Չնայած դրան այն միևնույն է պետք է նման լինի արվեստի գործի: Հատկապես բարձր են գնահատվում պինդ կրաքարերը, որոնք իրար քսելիս զանգակաձև կայծեր են արձակում: Չինաստանում նաև բարձր են գնահատում սև (Լինգբի-շի) և մոխրագույն (Յանգ-շի) քարերը: Չնայած սև քարերը մնուն են որպես ամենաթանկարժեքները, բայց Գոնգշիի արվեստը ուրիշ գույներ էլ է ընդունում. Սպիտակ, դեղին կարմիր: Եվ ավելին, Չինաստանի արվեստի պատմության մեջ հայտնի են նաև շատ ուրիշ քարեր, որոնք արժանացել են մեծ ուշադրության: Օրինակ Մինգ և Կուինգ դինաստիաների կառավարության ժամանակաշրջանում (1368-1911թթ.) կոլեկցիոներների մոտ կաին հենց վառ գույների քարեր, օրինակ` մարմար, մմալաքիտ, փիրուզ, դեղին որձաքար (кварц), ճարպաքար, օձաքար և այլն:

Գոնգշիների մեծամասնությւնը սար է հիշեցնում`իրական և գոյություն չունեցող եզակի գագաթներով: Բայց կան և քարեր, որոնք հիշեցնում են մեծ մարդկանց, կենդանիների, առասպելական և դիցաբանական հերոսներին: Հենց այդպիսի քարերն են սովորեցնում չինացիներին հիանալ քարի մակերեսով,որը հիշեցնում է նրա հազարամյա տարիքը: Դրանց մակերեսի շերտերը, անցքերը, ճաքերը, փոցիկները ստեղծում են ռիթմիկ և ներդաշնակ նախշեր:

Գոնգշին հասկանալու համար անհրաժեշտ է իմանալ դաոսիզմի կարևոր կատեգորիաներից մեկը` <<Պու>>ն, որը թարգմանաբար նշանակում է <<անմշակ փայտի կտոր>>, որը ներկայացնում է Բնության անձեռնամխելի իրերի էներգիան: Դրանք իրենց սեփական բնական պարզության մեջ կրում են իրենց բնական ուժը: Եթե այդ պարզությունը փոխվի, ապա այդ ուժը Բնությունը կխլի նրանից և այն կկորցնի իր ամբողջ հմայքը:

Ամենագեղեցիկ Գոնգշին համարվում է Տայխու-շի քարը: Այն շատ կտրտված մակերեսով, տարօրինակ ֆորմայով, բազմաթիվ անկյուններով և փոսիկներով քար է բայց սրա ստեղծմանը մասնակցել է միայն Բնությունը: Սակայն ընդունելի է նաև, որ դրանց մեծամասնության ստեղծման համար խառն է նաև մարդու մատը: Մարդու կողմից ակօսվել են օրինակ քարի վրայի փոսիկները: Սկզբից տաշում են քարի վրայի մակերեսը և որոշ ժամանակով թաղում են այն հողի մեջ, հետո հանում են հողից և փայլեցնում:Այս բոլոր մանիպուլացիաներից հետո քարը իջեցնում են ջրի մեջ, որպեսզի դրա մակերեսի ծածկույթը բնական տեսք ունենա: Այս բոլոր գործընթացները ավարտելուց հետո մեր դիմաց արդեն դրված է լինում իսկական արվեստի գործ: Հետաքրքիրն այն է, որ ԱՄՆ-ի Տեխաս նահանգում նահանգում կարելի է հանդիպել քարեր, որոնք չեն զիճում չինական սպիտակ Տայխու-շիին և սև Լինգբի-շիին : Նման ծակ կառուցվածք ունեցող քարերը մշակվել են Բնության կողմից, դրնք մեծամանսամբ գտնվել են քարանձավներից և գետերից:

Ճապոնիայում առաջին Գոնգշին հայտնվել է մթ.6-րդ դարի վերջում Չինաստանից: Դրանք եղել են Չինաստանի կայսրական պալատի նվերները Ճապոնիայի Սուիկո կայսրուհուն: Դրանք ունեցել են շատ հետաքրքիր անցքեր, որոնք խորհրդանշում էին Չինաստանի ժայռերն ու լեռները: Մի քանի հարյուրամյակներ դրանք շարունակում էին մնալ չափազանց սիրված Ճապոնիայում, բայց դրանք հասանելի էին միայն նեղ շրջանակի մարդկանց համար, հիմնականում կայսրական պալատի և արիստոկրատների համար:

Ճապոնիայում այդպիսի <<խորհող>> քարերը ստացան Սույսեկի անվանումը: Սույսեկ բառը գեներացվել է չինական երկու հերոգրիֆների միացումից <<սույ>> ջուր և <<սեկի>> քար: Չնայած երկու բառերն էլ չինական ծագում ունեն, բայց Սույսեկի արվեստը ավելի մեծ զարգացում է ունեցել Ճապոնիայում (չնայած հիմա չինական դպրոցներում մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում են այս արվեստը): Առաջին հայացքից սովորական քարեր են ` գրանիտ, կվարցիտ, հանածո լես, մեկ բառով ասած քար (булыжник), դա եթե մեկ բառով ասենք, բայց հնարավոր է նաև 3 բառով <<Անհատականությունով օշտված քարեր>>: Եվրոպացիները, որոնք հետաքրքրվում են այս արվեստով այն հաճախ անվանում են Meditative Rocks (քարեր մեդիտացիայի համար): Հենց դրանում է երևի գաղտնիքը, որ <<Սույսեկին չի բացահայտում իր գաղտնիքը հենց առաջին իսկ պահանջից>>: Դրանք ոչ այնքան պայծառ են որքան թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը:Որպեսզի մուտք գործել դրանց աշխարհ, վայելել չլսված մեղեդի, մարդը պետք է <<կենտրոնանա>> քարի վրա, սովորի լսել այն, ինչ Աստվածաշնչում կոչում են <<լռության բարակ ձայն>>:

Սույսեկիները կարող են օգտագործվել ինչպես Բոնսայի էլեմենտ, բաղադրիչ և վերջապես հենց առանձին: Այդպես հանդես գալով դրանք դի տվում են վորպես ինքնաբավ օբյեկտներ: Ինչպես հայտնի է Սույսեկի քարերը չեն մշակվում : Երբեմն հարկավոր է լինում քարերը տաշել մի կողմից, որպեսզի այն կանգնեցնեն:Բայց իրական Գոնգշի գնահատողները կարծում են, որ պետք է քարը կանգնեցնել ստեղծելով համապատասխան ֆորմայով կանգնեցնելու հարմարանք: Դրանք երկուսն են `Դայզա և Դոբան, երբ քարը տափակ է դնում են Դայզաի վրա, իսկ երբ ունի բարդ կառուցվածք` Դոբանի վրա:
Դասական Դայզան պատրաստվում է փայտից կամ ճենապակուց, իսկ Դոբանը պատրաստվում է բրոնզից: Նորկայումս անգամ Չապոնիայում հաճախ օգտագործում են նոր նյութեր քարը կանգնեցնելու հարմարանաք ստեղծելու համար: Բայց կան և պահպանողականներ, որոնք գտնում են, որ դա անթույլատրելի է,սակայն չեն ժխտում այն փաստը, որ կան այնպիսի նյութեր որոնք օգնում են բացահայտել Սույսեկի գեղեցկությունը:

Չինական դպրոցում թույլատրում են ,որ քարը թեթև փայլեցնեն և անգամ ,որ դրան լրացնող քարեր ավելացնեն (կպցնեն): Այդ դեպքում Սույսեկին կոչում են Բիսեկի: Մնացած բոլոր դեպքերում ոչ մի <<բռնություն>> չի թույլատրվում:
Ամեն մի Սույսեկի ունի իր <<դեմքը>>- դա այն կողմն է , որով քարը պետք է դրված լինեն հանդիսատեսի առջև մեդիտացիայի ժամանակ: Սույսեկին պետք է ունենա <<պատմություն>>, դա պետք է լինի քար , որը դաղվել է ջրում կամ ջերմաստիճանի անկման պատճառով քայքայվել է:

<<Ոգեշնչող քարերի>> դասակարգում ոչ պակաս բարդ է, քան Բոնսայը, քանի որ նման քարերը պետք է ունենան անհատականության, հետևաբար դրանց տեղավորել որևէ դասակարգման շրջանակներում գրեթե հնարավոր չէ: Բայց եթե փորձենք կստացվի նման մի սխեմա:

Բոնսայի-սեկի-քարեր, որոնք օգտագորշվում են Բոնսայը լրացնելու համար: Այստեղ առաջատար օբյեկտը բույսն է, քարը պետք է ընդամենը լրացնի կոմպոզիցիան շեշտելով կենդանի յուրահատկությունը: Բոնսաի սեկին պետք է չշփոթել Բոնսայի-Իշիի հետ- սա քար է , որի ֆորման կամ նախշերը հիշեցնում են Բոնսայի ծառ:
Տոույամա-Իշի- հիշեցնում է լեռ կամ լեռնաշղթա: Տեսարանը պետք է լինի ծավալային:
Կինցան-սեկի- լեռ մոտիկից (ըստ կանոնի լեռը պետք է առնվազն 3 գագաթ ունենա`ամենաբարձրը ուղահայաց):
Կոնգո-սեկի – լեռ մեծ գագաթով:
Սեկկիկո-Իշի- լեռ սառցադաշտով:
Տակի-շիշի-լեռ ջրվեժով (հնարավոր է այս երկուսի միացումը, դա կլինի ջրվեժով և սառցադաշտով լեռ և կկաչվի Սեկկիկո-Տակի-Իշի): Չնայած պարզության լավ <<լեռները>> պատահում է շատ հազվադեպ: Հատկապես բարձր են գնահատվում այն քարերը, որոնք նման են իրական, գոյություն ունեցող լեռնային բնապատկերի:
Դան-սեկի- տափակ քարեր հետաքրքիր կառուցվածքով:
Դոխա-Իշի- լեռնալանջ, ընկնող քարերով (ամենը մեկ քարում):
Խիրազու-ավազոտ լողափ (հորիզոնական դիրքով քար):
Տամարու-Իշի- քարե գետ (<<գետը>> պետք է լինի ֆորմայով, այլ ոչ թե միայն գույնով, հակառակ դեպքում դա կլինի Մոն-սեկի):
Դուկուդզի-իշի- քար <<քարանձավ>> կամ <<այր>>:
Դոմոն-Իշի- քար խաչաձև անցքերով կամ առկայի ձևով:
Եթե քարը ֆորմայով հիշեցնում է ինչ-որ կենդանու կամ տեխնածին առարկայի, ապա այն կոչում են Կեյշո-սեկի: Որոշ դեպքերում պատահում է նաև, որ քարերը պատկանում են հատուկ դասի, օրինակ`
Յգատա-Իշի- քար, որը հիշեցնում է շինություն:
Ֆունագատա-Իշի-քար, որը նման է նավի կամ լաստի, այս քարի կանգնեցման համար հաճախ ոգտագործում են Դոբան, այլ ոչ Դայզա, որովհետև այն ընդգծում է դինամիզմը:
Տարիգատա-Իշի – քարե թռչուն:
Դաբուդզի-սեկի – քար կենդանու տեսքով:
Սուգատա-Իշի –քար մարդու տեսքով:
Սանկեշի-սեկի – քար աբստրակտ բար ֆորմայով,որը հաճախ կանգնեցվում է ուղղահայաց:
Հատկապես թանկ են գնահատվում գունավոր շերտագծերով քարերը, դրանց ամեն մեկը մի մեծ առանձնատան գնի է : Օրինակ`
Կիգուրա-Իշի -ծառեր
Խոգատա-Իշի — ծաղիկներ
Միգատա-Իշի — պտուղներ
Կուսոգատա-Իշի -խոտաբույսեր
Գենգշո-սեկի –ցերեկային կամ գիշերային երկինք
Խիգատա-Իշի –արևածագ, մայրամուտ կամ կեսօրի արև
Տենկո-սեկի –պատկերում է ձյուն, անձրև մառախուղ, մի խոսքով, քարի տեսքը ասոցացվում է եղանակի հետ:
Չուշո-սեկի – աբստրակտ ֆիգուրներ:

****
Եվ այսպես, քարը գտնում են, մաքրում են, ամրացնում են Դայզայի կամ Դոբանի վրա: Ինչ անել հետո. Ճապոնացիները համարում են,որ քարը կենդանի է , իսկ առանց հատուկ խնամքի և ուշադրության այն <<կթառամի>> : Ինչում է կայանում քարի խնամքը: Նախ պետք է քարւ վերցնել ձեռքերի մեջ, <<փաղաքշել>>: Սակայն, ինչպես պնդում են փորցագետները, քարը (գոյություն ունեն այդպիսինները) իր էներգիան փոխանակում է տիրոջ էներգիայով,որը շատ օգտակար է երկուսի համար էլ:
Լուսավոր ավազաքարերը կամ սպիտակ քարերը (սրանց շատ են սիրում չինացիները և հավասարապես չեն սիրում ճապոնացիները, որոնք նախընտրում են մուգ քարեր) երբեմն հարկավոր է մաքրել նուրբ կտորով, որը թաթախված կլինի բուսական յուղի մեջ: Դրանից քարւ դառնում է ավելի խորը:
Իսկ եթե քարի վրա մամութ է աճում այն հաճախ չեն հեռացնում, այլ ջրում են որպեսզի այն ավելի տարածվի: Չինաստանում սա թույլատրելի է կրաքարի և ավազաքարի վրա, իսկ ճապոնիացիները այդպես երբեք չեն անում:

Օգտվել եմ`
http://bonsay.org.ua/forum/17-144-1
http://flopassion.ucoz.ua/forum/67-1068-1
http://bonsay.org.ua/forum/17-146-1
նկարները`
http://www.aias-suiseki.it/en/Mostreeconvegni/CrespiSuisekiCup2008
http://www.megumibennettbonsai.com/megumibennett/collection.asp
http://www.suiseki.com/
http://www.italiansuiseki.it/en/video/CrespiSuisekiCup2010

Оставьте комментарий

Filed under Ճապոնական արվեստ, ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՐՎԵՍՏ, ԱՐԵՎԵԼՔ, Արևելյան արվեստ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s