Լև Բակստ

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ  ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Խորհրդային  շրջանի  արվեստի  պատմություն:
Թեմա` Լև  Բակստ:
Ֆակուլտետ`  Գեղարվեստ:
Կուրս`   4-րդ:
Մասնագիտություն` Կերպարվեստի  պատմության  և տեսության  բաժին
Ոսսնողուհի` Հովեյան   Լիլիթ
Դասախոս` Մալոյան  Զառա

          

Լեոն Նիկոլաևիչ Բակստ

(1866-1924)

Լեոն Նիկոլաեվիչ Բակստ, որի իրական անունն է Լեյբ Խաիմn Իզրաիլեվիչ կամ Լև Սամոյլովիչ Ռոզենբերգ: Ծնվել է 1866 թվականիn մայիսի 10 ին` Գրոդնոյում: Ոչ այնքան հարուստ հրեայի` գիտնական–տալմուդիստի ընտանիքում: Գիմնազիան ավարտելուց հետո սովորել է գեղարվեստի ակադեմիայում` աշխատելով գրքային իլյուստրացիաների վրա: Իր առաջին ցուցահանդեսի ժամանակ(1889) ստացել է իր մականունը`Բակստ, որը իրտա տիկի ազգանվան կարճ ձևն է (Բակստեր): 1890 ականների սկզբում ներկայանում է «ակվարելիստների» շարքում: 1893-97 թթ.. ապրել է Փարիզում` հաճախ վերադառնալով Պետերբուրգ, 1990 ականներին միանում է գրողների և նկարիչներիnխմբակին, որը կազմավորվում է Դյագիլևի և Բենուայի շնորհիվ: Որը հետագայում կազմավորում է «Միր իսկուսստվան»: 1898 թ. Դյագիլևի հետ մասնակցում է «Միր իսկուսստվա» ամսագրի հիմնադրմանը: Հենց այդ ամսագրի գրաֆիկան էլ Բակստին հասցնում է ճանաչողության, փառքի:

1898 թվականին Դյագիլևի կողմից կազմակերպված «Ռուսական և ֆինական նկարիչների առաջին ցուցահանդեսին» Բակստը ներկայացրել է իր աշխատանքները: Ներկայացրել է նաև» ամսագրերի համար: Հետագայում նաև «Ապոլլոն» ամսագրի համար: 1907թ Բակստը ապրում էր հիմնականում Փարիզում և աշխատում էր թատերական դեկորացիաների ստեղծման վրա, որտեղ, որ կատարեց իսկական հեղափոխություն. նա ստեղծեց դեկորացիաներ հունական ողբերգությունների համար, իսկ 1908 թ. մտավ պատմության մեջ որպես դյագիևյան ռուսական բալետների համար դեկորացիաների ստեղծող («Կլեոպատրա» 1909, «Շահերեզադա» 1910, «Կարնավալ» 1910, «Նարգիզ» 1911, «Դաֆնիսը և Խլոյան» 1912): Այս ամբողջ ժամանակահատվածում նա ապրել է Եվրոպայում, որովհետև լինելով ազգությամբ հրեա, բնակության վայրերը սահմանափակ  էին:

Սանկտ Պետերբուրգյան շրջագայության ժամանակ դասընթացներ էր տալիս Զվանցովի դպրոցում, 1908-10 թթ. նրա աշակերտներից մեկն է եղել Մարկ Շագալը, բայց 1910 թվականին խզվեցին հարաբերությունները: Բակստը արգելեց Շագալին գնալ Փարիզ, քանի որ իր կարծիքով դա բացասական ազդեցություն կունենար Շագալի արվեստի վրա և երիտասարդ նկարչին կբերեր սովի և մահվան (նշեմ, որ Շագալը չի նկարել թատերական դեկորացիաներ): Չնայած դրան` Շագալը մեկնում է Փարիզ, բնավ չի մահանում սովից և ամենակարևորն այն է, որ գտնում է իր ոճը գեղանկարչության մեջ:

1914 թվականին Բակստը ընտրվում է Գեղարվեստի ակադեմիայի անդամ: 1918թ. վերջնականապես խզում է հարաբերությունները Դյագիլևի և ռուսական բալետի հետ: 1924 թ. դեկտեմբերի 27-ին նա մահանում է Փարիզում` թոքերի հիվանդությունից: Հայտնի գործերն են` «Ընթրիք» 1902, «Հին սարսափ» 1908 (Ռուսական թանգարան), «Ֆանտաստիկ բնանկար», «Սերգեյ Դյագիլևի դիմանկարը դայակի հետ», «Էլիզիում», «Զինայիդա Գիպպիուսի դիմանկարը», «Անդրեյ Բելիի դիմանկարը» և այլ ստեղծագործություններ:

Լեոն Նիկոլաեվիչ Բակստի գործունեությունը «Միր Իսկուստվա» հանդեսի շրջանակներում

Քսաներորդ դարի շեմին ռուսական կերպարվեստում արմատական վերափոխություններ էին տեղի ունենում, որտեղ զգալի դեր խաղացին նկարիչների և քանդակագործների մի խումբ, որոնք համախմբվել էին «Միռ Իսկուսստվա» հանդեսի (журнал) շուրջ:

«Միռ իսկուսստվա» գեղարվեստական միությունը հայտարարեց իր մասին համանուն հանդեսի թողարկմամբ` տասնիննից քսաներորդ դարերը ընկած ժամանակահատվածում»: Նախապատմությունը սկսվում է` «Նեվայի պիկվիկիանցիները» (Невские пиквикианцы) խմբից, որը 1887 թ.ին հիմնադըրել էին Կարլ Մայի անվան պետերբուրգյան մասնավոր դպրոցի սաները` Ալեքսանդր Բենուան, Վ. Նուվելը, Դ. Ֆիլոսոֆովըև Կոնստանտին Սոմովը: Նրանք միախմբվել էին իրար հետ  այդ փոքրիկ խմբակում, որտեղ պատմություն էին ուսումնասիրում, մասնավորապես` գեղարվեստի և երաժշտության պատմություն: Արդյունքում այդ խմբակին միացան նաև Սերգեյ Դյագիլևը և Լև Բաքստը (Լև ՍամոյլովիչՌոզենբերգ): Դյագիլևի գիտելիքները կերպարվեստի բնագավառում արագորեն աճեցին նրա ճանապարհորդությունների շնորհիվ, որոնց ժամանակ նա սկսեց ծանոթություններ հաստատել արտասահմանյան գրողների և նկարիչների հետ ու նկարների կոլեկցիոներությամբ զբաղվել:

Սերգեյ Դյագիլևի առաջնորդությամբ, որը հանդիսանում էր խմբի գլխավոր գաղափարախոսը, կամերային բնույթ կրող «Նևայի պիկվիկիանցիներ»-ը վերածվեց` ընդլայնված «Միռ իսկուսստվա» միության կամ խմբակցության: Այս միավորմանը միացան մոսկովյան դպրոցի նկարիչները, որոնք մտնում էին աբրամցեվյան խմբակի* մեջ: Դրանք էին` Կ. Կորովինը, Վ. Սերովը, Վասնեցով եղբայրները, Մ. Վռուբելը, Մ. Նեստերովը: Հենց նրանց նկարները ցուցադրվեցին 1898 թըվականի, Դյագիլևի և Ֆիլոսոֆովի կազմակերպած, ռուս և ֆին նկարիչների ցուցահանդեսին: Տվյալ ցուցադրությունը շարունակվեց նաև ամռանը` Մյունխենում, Դյուսելդորֆում, Քյոլնում և Բեռլինում:

Ինչպես վերը նշվեց`խմբակցությունը թողարկում էր նաև համանուն հանդես, որը սկսեց առաջատար տեղ գրավել ռուսական կայսրության, այդ ժամանակների, գրական գեղարվեստական հրատարակությունների մեջ: «Միռ իսկուսստվայի» գեղարվեստական կողմնորոշումը սերտորեն կապված էր սիմվոլիզմ և մոդեռն ուղղությունների հետ:

Ի տարբերություն պերեդվիժնիկ նկարիչների գաղափարների` «Միռ իսկուսստվա»-յի նկարիչները` արվեստում առաջնայինը հռչակեցին գեղագիտական սկզբունքը: «Միռ իսկուսստվա»-յի անդամները պըն դում էին, որ արվեստը, առաջին հերթին, նկարչի անհատական արտահայտման միջոցն է: Հանդեսի առաջին թողարկումենրից մեկում Ս. Դյագիլևը գրել էր. «Արվեստի գործը կարևոր է ոչ թե ինքնին, այլ միայն այն արարողի ինքնաարտահայտման հետ»:

«Միռ իսկուսստվայի» գեղագիտական սկզբունքները ձևավորվում էին Սալոնի, ակադեմիական հնացած կարծրատիպերի և պերեդվիժնիկների կիրառած թեմաների դեմ պայքարի արդյունքում: Ենթադրելով, որ ժամանակակից քաղաքակրթությունը հակամարտորեն է տրամադրված մշակույթի հանդեպ, միռիսկուսնիկները (ինչպես անվանում էին խմբի անդամներին) արվեստի իդեալները փընտըրում էին անցյալի արվեստի մեջ: Նկարիչներն ու գրողները իրենց նկարներում և հանդեսների էջերում, ռուսական հասարակության համար, բացեցին այդ ժամանակ քիչ գնահատված միջնադարյան ճար տարապետության, հին ռուսական սրբանկարչության գեղեցկությունը: Դասական Պետերբուրգի և դրա ճարտարապետական շինությունների վայելչությունը ստիպում էր խորհել գեղարվեստական, ինչպես նաև գրական ժառանգության մասին:

Իր գործունեության առաջին իսկ քայլերից «Միռ իսկուսստվա» խմբակցությունը ձգտում էր ազգային արվեստը դուրս բերել համաեվրոպական թատերաբեմ և մոտիկացնել այն Արևմուտքի արվեստի միտումներին:

Խմբակցության կազմակերպած գեղարվեստական ցուցահանդեսները մեծ հաջողություններով էին պսակվում: 1899 թվականին Դյագիլևը Պետերբուրգումկազմակերպեց, հիրավի, միջազգային ցուցահանդես, որտեղ ռուս նկարիչների ստեղծագործեւթյունների կողքին ցուցադըրվում էին քառասուներկու եվրոպացի նկարիչների գործեր, այդ թվում` Բյոքլինի, Մորոյի, Ջեյմս ՈՒիսթլերի, Պյուվի դե Շավաննի, Դեգայի, Մոնեի և այլոց: 1901թ.ին Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիայում և Մոսկվայի Ստրագոնովյան ինստիտուտում տեղի ունեցան ցուցահանդեսներ, որոնցում, այլոց հետ միասին մասնակցեցին Դյագիլևի մոտ ընկերները` Բաքստը, Բենուան և Սոմովը: Մոսկվայում և Պետերբուրգում «Միռ իսկուսստվա» միությանցուցահանդեսները կայացան նաև 1903 թվականի նոյեմբերին:

Բացի ամսագրի թողարկումից, գեղարվեստական ցուցահանդեսներ կազմակերպելուց` խմբակցությունում զբաղվում էին նաև թատերական ներկայացումների ձևավորմամբ, դեկորատիվ կիրառական արվեստով, սակայն առավել ցայտուն էր գրաֆիկայի դերը: Հատկապես հետաքրքրական էին գրքերի ձևավորումները:
Հետզհետե խմբի ներսում տեղի ունեցող տարաձայնությունն եզրըհանգեցրին և՛ խմբակցության քայքայմանը, և՛ հանդեսի տպագրման դադարեցմանը: Եվ 1904-5թ. խումբը դադարեց իր գոյությունը:

Սերգեյ Դյագիլևը, հանդեսի տպագրման դադարեցումից երկու տարի անց, իր Փարիզ մեկնելու նախաշեմին «Միռ իսկուսստվայի» միության հրաժեշտի ցուցահանդես կազմակերպեց, որը տեղի ունեցավ Պետերբուրգում, 1906 թվականի փետրվար-մարտ ամիսներին: Ներկայացված էին այն արվեստի լավագույն նըմուշները, որոնց ծաղկման համար «Միռ իսկուսստվայի» նախկին գործունեությունը բավականին բարենպաստ պայմաններ էին ստեղծել: Խմբի հիմնական անդամների կողքին ցուցադրվեցին նաև Մ. Վռուբելի, Վ. Բորիսով Մուսատովի, Պ. Կուզնեցովի. Ն. Սապունովի և Մ. Լարիոնովի գործերը: Հայտնություններ էին Ն. Ֆեոֆիլակտովի, Մ. Սարյանի և Մ. Լարիոնովի անունները:

«Միռ իսկուսստվայի» գործունեության դադարեցումից հետո խումբը միացվել, կցվել էր «Երեսունվեց նկարիչներ» և «Ռուս նկարիչների միություն» (Союз русских художников) խմբակցություններին: Սակայն 1910 թվականին` Բենուայի գլխավո րությամբ մի շարք նկարիչներ դժգոհ լինելով սույն խմբերի էքսպոզիցիոն կոզմնորոշումներից, ցուցադրությունների էկլեկտիկ բնույթից, դուրս եկան այդ միություններից և վերամիավորեցին «Միռ իսկուսստվա»-ն: Խմբակցության նոր անդամների թվին էին պատկանում Կ.Ֆ. Բոգայեվսկին, Ի. Վ. Ժոլտովսկին, Բ. Կուստոդիեվը, Գ. Կ. Լուկոմսկին, Դ. Ի. Միտրոխինը, Գ. Ի. Նարբուտը, Կ. Ս. Պետրով Վոդկինը, Զ. Սերեբրյակովան, Դ. Ստելլեցկին, Ի. Ֆոմինը, Ս.Չեխոնինը, Վ. Շյուկոն, Ա. Յակովլևը և այլոք: Սակայն նախկին հարաբերություններն ու գործունեությունը այդպես էլ չվերականգնվեցին: Հեղափոխությունից հետո խմբակցությունը բաժանվեց պետերբուրգյան և մոսկովյան խմբերի, իսկ 1020 թվականին վերջնականպես դադարեց իր գոյությունը:

Խմբակցության անվանումով ցուցահանդես տեղի ունեցավ 1927 թ, Փարիզում, որը կազմակերպել էին արտասահմանի ռուս նկարիչները:

Ամփոփելով հասկանում ենք, որ 1898թ.ից մինչև 1904 թվականը ընկած ժամանակահատվածում այս միության մեջ էին ներառվում գրեթե բոլոր վաստակավոր ռուս նկարիչները, որոնց անունները ռուսական արվեստի հպարտությունն են ներկայացնում` Ալեքսանդր Բենուա, Լև Բակստ, Կոնստանտին Սոմով, Վալենտին Սեռով, Իսահակ Լևիտան, Նիկոլայ Ռերիխ,Ա. Գոլովին, Մ. Նեստերով, Մ. Վռուբել, Մ. Դոբուժինսկի, Ե. Լանսեռե,Ս. Մալյուտին, Ֆ. Մալյավին, Ա. Գոլուբկինա, Բիլիբին, Ս. ՕստրոումովաԼեբեդևա …

Այսպիսով սա մի անխուսափելի գեղարվեստամտավորական շարժում էր ռուս կերպարվեստում, որը կրում էր նորարարական բնույթ, սնվում էր ժամանակի արդիական ուղղութուններից և ոճերից, սակայն միևնույն ժամանակ հայացք էր նետում դեպի անցյալի իդեալները և վերծանում նախնիների ժառանգությունը:

 

Օգտագործված գրականություն

 

  1. Анна Павловна Гусарова, Мир искусства
    Համացանց`
  2. Wikipedia,
  3. www.Bibliotekar.ru,
  4. www.krugosvet.ru
  5. www.silverage.ru
  6. http://www.dic.academic.ru

Оставьте комментарий

Filed under կերպարվեստի պատմություն, Խորհրդային արվեստ, XX ԴԱՐ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s