Արկադիյ Պլաստով

ԵՐԵՎԱՆ Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
IV կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա`Խորհրդային արվեստի պատմություն
Թեմա` Արկադիյ Պլաստով
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի` Ենգիբարյան Զարուհի
Երևան 2010

 

 

 

 

 

 

 

 

 

Ա. Պլաստովի  կտավները լեցուն են կենարար ուժով:  գույների միջոցով և գույների շնորհիվ նա իր ստեղծագործությունները լցնում էր կենդանի, թրթռուն զգացմունքներով:

Նկարիչն ասում էր. «Ես սիրում եմ այդ կյանքը: Եվ երբ տարեցտարի տեսնում ես այն, մտածում ես, որ պետք է այդ ամենի մասին իրազեկես մարդկանց: Մեր կյանքը լեցուն է և հարուստ, նրանում այնքան շատ են հիասքանչ հետաքրքրությունները, որ նույնիսկ սովորական ամենօրյա աշխատանքները գրավում են վերջիններիս ուշադրությունը, հիացնում են նրանց հոգիները: Դա պետք է տեսնել և զգալ”:
Արկադիյ Ալեկսադրովիչ Պլաստրվը ծնվել է 1893 թվականի հունվարի 31-ին Պրիսլոնիխա գյուղում, տիրամայրեր նկարողի ընտանքում: Նրա ծնողները  երազում էին, որպեսզի իրենց որդին քահանա դառնա: Տեղի դպրոցի 3-րդ դասարանն ավարտելուց հետո 1903 թվականին Արկադիյ Պլաստոնը սովորում է Սիմբիրսկու հոգևոր ուսումնարանում: 5 տարի անց նա ընդունվում է նույն ուսումնարանի սեմինարիան:

1908 թվականի գարնանը Պլաստովը մոտիկից ծանոթանում է տիրամայրեր նկարելու արվեստին: “Երբ սկսեցին նկարել անտառը,- գրում է նկարիչը իր կենսագրականում,- գույներ ստեղծելը, գետի զառիվար ափին օլիֆ եփելը …, ես ինքս ինձ նման չէի և քայլում էի ինչպես  հիասթափված…”:

Հետևելով` ինչպես են եկեղեցու հին, փորված պատերին ծնվում նոր տեսիլքների մի աշխարհ, և նա հաստատ որոշում է “Գեղանկարչից բացի ոչ մի բան չլինել”:

1912 թվականի ամռանը իրեն արվեստին նվիրելունպատակով Պլաստովը գնում է Մոսկվա:  Նա այսպես է նկարագրում իր և մայրաքաղաքի հանդիպումը. ՙԵս ինքս ինձ նման չէի, ես թափառում էի Մոսկվայով, ինչպես երազում. Կրեմլ, Կարմիր հրապարակ, տաճարներ, հետո Տրետյակովյան թանգարան: Կարելի է արդյոք նկարագրել այս գերբնական ապրումները: Դա մի երջանկություն է, ոչի եսէ 19-ամյա պատանիս, խեղդվում էի այնպես, ասես իմ ուսերի կրում էի եռահարկ մի շենք: Կարտահայտե±ս  բառերով այն երդումները, որոնք արվում էին այս թաքնված և հզոր հանճարների կառույցներում”:

Սկզբում Ա. Պլաստրվը սովորում է Ի. Ի. Մալկովի արվեստանոցում, իսկ հետո Ստրոգանովսկիյ ուսումնարանում,  որտեղ նրա ուսուցիչներն էին Ս. Ս. Ալեշինը և Ֆ. Ֆ. Ֆեդորկովսկին:

1914 թվականին Պլաստովը ընդունվում է Մոսկվայի Գեղանկարչության, քանդակագործությոն և ճարտարապետությոն ուսումնարան, որտեղ աշխատում է քանդակագործ Ս. Մ. Կորինի, Ա. Մ. Վասնեցովի, Ա. Ե. Արխիպովի, Ա. Ս. Ստեպանովի և Լ. Օ. Պաստերնիկի հետ:

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո 1917 թվականին Պլաստովը վերադառնում է հայրենի գյուղ: Մոտավորապես 8 տարի նա ապրում է Պրիսլոնիխում, աշխատում է գյուղսովետում որպես քարտուղար, նկարում է, երազում ստեղծել “մի ամբողջ ցիկլ գյուղական կյանքի նիստուկացը պատմող կտավներ”: Այդ ժամանակ նկարիչը սկսում է էտյուդներ նկարել, որտեղ պատկերում է իր համագյուղացիներին, բնությունը և այլ տեսարաններ:

Միայն 1952 թվականին է Պլաստովը վերադառնում Մոսկվա, որտեղ աշխատում է գյուղատնտեսական ցուցանակի վրա: Այֆդ ընթացքում նա շարունակում է անընդհատ և երկար ժամանակով լինել իր ծննդավայրում` Պրիսլոնիխում:

1930 թվականը դարձավ յուրօրինակ ու ինքնատիպ Ռուբիկոն: Այն բանից հետո, երբ հրդեհը ոչնչացնում է Պլաստովի տունն ու ամբողջ ունեցվածքը, այդ թվում նաև բոլոր Էտյուդներն ու էսքիզները, նկարիչը թողնում է պլեներային նկարչությունը, և նոր, ավելի մեծ էներգիայով սկսում է գեղանկարչությամբ զբաղվել:

Անսասան պահելով օրենքները` ոչինչ չգրել, բնականին շատ չնայել, Պլաստովը  արդեն այդ  տարիներին մի մեթոդ էր մշակել ամենայն մանրամասնությամբ և մանրակրկտությամբ էտյուդային նկարների դետալների մասին:Դրա շնորհիվ նրա էսքիզները դառնում էին հսկայական նկարներ:

Պլաստովի համար ամբողջ դժվարությունը կայանում էր նրանում, որ պատկերված էտյուդից անցումը նկարին չկորցներ իր թարմությունը:

Իր կենսագրականում նկարիչը գրում է “Ձիերի լողանալը” նկարի մասին.” Նատուրան այնքան հիասքանչ էր, որ երբեմն ես փակուղու առջև էի կանգնում, թե երբ  պետք է ընդհատեմ այն և ինչպես ընդհատեմ…”:

1935 թվականին Մոսկվայում հաջողությամբ ցուցադրված Պլաստովի առաջին աշխատանքներն էին “Ոչխարների խուզը”,  ”Խոտհունձը”, ”Գյուղատնտեսային ձիարան”  և այլն: Այդ ժամանակվանից նա ցուցահանդեսների մշտական մասնակիցն էր: Անցնում է ևս մի քանի տարի և նրա “Կոլտնտեսային տոն”  նկարը, ցուցադրված ՙ Սոցիալիզմի արտադրություն՚ ցուցահանդեսում 1937-1938 թվականներին, հեղինակին բերում է արժանի հաջողություն: Այդ նկարը դիտողին գրավում է իր վառ գունաշարով: այստեղ նկարիչը մեծ բանաստեղծականությամբ և ամբողջականությամբ ներկայացնում է 30-ականների ռուսական  գյուղական կենցաղը:
Նրա հաջորդ նկարները` ”Կոլտնտեսության նախիրը” (1938թ.), ”Ձիերի լողանալը” (1938թ.) նույնպես վկայում են նրա ձգտումը դեպի հասարակը, կյանքի խորքերը թափանցելու և մեծ գեղանկարչական տաղանդի մասին:

Հայրենական մեծ պատերազմի հենց սկզբից Պլաստովի կողմից կատարվել են մի շարք կոմպոզիցիոն աշխատանքներ ակվարելով, այդ թվում նաև “Չքավորության կոմիտեի ընտրություններ” գործը, որը կրում է ինքնակենսագրական բնույթ:

Պատերազմական տարիների ստեղծագործություններում նկարիչը հասնում է մեծ դրամատիզմի և մտքերի ու զգացմունքների գեղանկարչական փոփոխությունների:

1942 թվականի վերջին, մինչ ռազմաճակատ մեկնելը, Պլաստովը պատերազմի առաջին 1,5 տարիների ընթացքում ստեղծում է մի ամբողջ նկարների շարք` “Հիտլերականները եկել են”, “ՙՀարազատ օջախի պաշտպանությունը”, “Գերիներին են տանում”, “Միայնակ տանկի դեմ” և այլն:

Օ. Սոպոցինսկին կարծում էր. ”Գերմանացին թռչում է”(1942թ.) Հայրենական պատերազմի ժամանակաշրջանի  սովետական գեղանկարչության ամենահզոր կտավներից մեկն է: Պատերազմն այստեղ ներկայանում է իր ողջ սարսափազդու տեսքով: Ողբերգական կյանքի անիմաստ ընդհատվելն ավելի տպավորիչ է դառնում խաղաղ բնության ֆոնի վրա` խուլ անկյունում, որտեղ նույնիսկ ակնարկ չկա պատերազմի մասին:

“Գերմանացին թռչում է» կտավը գեղանկարչության մեջ առանձնանում է իր սքանչելիությամբ: Նկարիչը դիտողի ուշադրությունը հրավիրում է դեպի որոշակի ուղղություն` պատկերելով աշնան խոտի գունագեղությունը, քամուց օրորվող դեղին կեչիները` ձգված դեպի մռայլ երկնքի գորշ ամպերը: Այս գունեղ ակորդն օգնում է արտահայտել անվերադարձ կորստի ցավը՚:

Ա. Պլաստովն իր կենսագրականի մեջ գրում է.   ”Ավարտվեց պատերազմը և ավարտվեց սովետական հզոր ժողովրդի հաղթանակով: Ինչպիսի արվեստ…   Մենք` նկարիչներս, պետք է հասունացնենք այն մեր ժողովրդի համար. ինձ թվում է, որ դա պետք է լինի ուրախության արվեստ… Ինչ էլ որ դա լինի, հռչակում հաղթողների  անմահ սխրագործություններ կամ մեր հայրենիքի խաղաղ բնություն,  ապա պետք է լինի անկեղծության, ճշմարտության և լավատեսության հզոր շնչով: Այդ  տրամադրությունն էլ նպաստեց իմ նոր նկարի` ”Խոտհունձի՚ բովանդակությունը: Երբ ես նկարում էի այս նկարը, անընդհատ մտածում էի. դե հիմա ուրախացիր, եղբայր, յուրաքանչյուր թերթիկի համար ուրախացիր, մահն ավարտված է, սկսվել է կյանքը”:

“Խոտհունձ” (1945թ.) նկարի հետ միաժամանակ Պլաստովը նկարում է մեկ այլ կտավ ևս` ”Հունձ”, որտեղ նկարիչը ներկայացնում է պատերազմական տարիների գյուղական կյանքի դժվարությունները: Նկարիչը հասարակ և մեծ սիրով նկարում է երեխաներին ու ծերունիներին` տեղավորված համեստ նավասանդուղքի մոտ:

1946 թվականին Պլաստովը ստեղծում է իր ամենալիրիկական կտավներից մեկը` ՙԱռաջին ձյունը՚:  Կյանքի ուրախ զգացողությամբ լի  կտավները  ներթափանցել են առաջին հետպատերազմյան տարիներին նկարված ”Գնում են ընտրության” (1947թ.) նկարի մեջ: Պլաստովը շարունակում է իր գյուղական թեմաներով աշխատանքները` ”Կոլտնտեսային տոյու” (1949թ.) և ”Տրակտորավարների ընթրիքը” (1951թ.): Ա.Պլաստովի վերջին նկարը ցուցադրվել է 1958 թվականին  Լոնդոնի  ցուցասրահներից մեկում:

Թագավորական նկարչության ակադեմիայի նախագահ Չարլզ Ուիլերը, երկար ուսումնասիրելով նկարը, ասել է. ”Ինչքան շատ բան է տալիս այսպիսի արվեստը… Ռեալիզմ… Գիտեք` ես հիմա մի տեսակ յուրհատուկ ձևով հասկացա, թե դուք` ռուսներդ, կարողացաք դիմակայել պատերազմում և հաղթել…”

1953-1958 թվականներին նկարիչը նկարում է իր հիասքանչ նկարները` ”Պատանեկություն” և “Գարուն”: Առաջինում վառ կանաչ խոտերի մեջ առանձնանում է վարդագույն-օխրայով արված մինչև գոտկատեղը մերկ պատանու ֆիգուրը: ”Գարունը” (1954թ.) նկարչի աշխատանքներից լավագույնն է: Զուր չէ, որ Տրետյակովյան թանգարանի այցելուները այն անվանում են ”Հյուսիսային Վեներա”:

Ինչպես գրում է Խ. Եմելյանովը. “Նկարիչ-ռեալիստ Պլաստովն ընտրում է այնպիսի սյուժե, որտեղ մերկությունը  բնական է. նա նկարում է երիտասարդ կնոջը գյուղական բաղնիքում:  Անսպասելի համարձակ և դրա հետ մեկտեղ յուրովի գեղեցիկ է վարդագույնի և սադափի երանգների համադրումը երիտասարդ կնոջ  նուրբ, մերկ մարմնի և շեկ մազերի, ժամանակի ընթացքում խամրած, մոխրագույն պատերի, բաղնիքի դռան և հատակի ծղոտների տաք ֆոնի հետ: Գեղանկարչի վարպետությունը երևում է նաև պատնկերված իրերին նյութականություն հաղորդելու մեջ…”

Պլաստովն իր  60-ական թվականների ստեղծագործություններից մի ամբողջ շարք նվիրել է ռուս կնոջն ու մայրության գեղեցկությունը գովերգող նկարներ` “Արեգակ” (1964-1966թթ.), “Անցյալից”(1969թ.), ”Մայրիկ” (1964թ.):

“Վերջին կտավը լեցուն է ինչ-որ յուրահատուկ ջերմությամբ, հանգստությամբ: Մոր և երեխաների կերպարները նկարի անկյունում են: Ոչ խորը տարածությունը սահմանափակվում է խրճիթի պատով: Ինչպես միշտ Պլաստովի արվեստում որոշիչ դեր ունի կերպարի ստեղծումը նաև  էմոցիոնալ տրամադրություն է հաղորդում գույնը: Արտահայտիչ ֆոնի վրա, կարմիր բարձերով հատկապես առանձնանում է մոր կերպարը` սպիտակ վերնազգեստով,  փոքրիկ երեխայի նուրբ վարդագույն դեմքը և օրորոցին մոտեցող աղջկա ոսկեգույն գլուխը: Չնայած ընդգծված պայծառությանը և առաջին հայացքից թվացյալ խայտաբղետությանը, նկարում ամեն ինչ ներդաշնակ է, ամեն ինչ ծառայում է մի նպատակի` ուրախ տրամադրություն ստեղծելու համար”: (Մ. Սիտինա)

Ուշագրավ է նաև Պլաստովի աշխատանքը նկարչական գրականության ստեղծագործությունների նկարազարդման մեջ: Օրինակ` Լ. Ն. Տոլստոյի  “3 մահերը” (1953-1954թթ.)` կատարված ակվարելով և գուաշով:

Արվեստագետը շարունակում է աշխատել մինչև կյանքի վերջին օրերը:

Ա. Պլաստովը մահացել է 1972 թվականի մայիսի 2-ին:

Это слайд-шоу требует JavaScript.

Оставьте комментарий

Filed under կերպարվեստի պատմություն, Խորհրդային արվեստ, XX ԴԱՐ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s