Վալենտին Սերով

ԵՐԵՎԱՆ Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
IV կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա`Խորհրդային արվեստի պատմություն
Թեմա` Ռուսական իմպրիսիոնիզմ` Վ.Սերով 
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի` Ղազարյան Լիլիթ
Երևան 2010

 

 

 

 

 

 

 

 

 

Վալենտին Սերովը ծնվել է 1865 թվին, Պետերբուրգում: Նրա հայրը հայտնի կոմպոզիտոր, երաժշտագետ Ալեքսանդր Սերովն էր, իսկ մայրը Վալենտինա Սիմյոնովնան, որը նույնպես երաժշտության նվիրյալն էր, հոր մահից հետո մայրը որդուն հանձնում է բարեկամների խնամքին և մեկնում արտասահման: Երկու տարի անց փոքրիկ Վալենտինին կամ Տյոշկային տանում են մոր մոտ` Մյունխեն, իսկ մեկ տարի անց նա արդեն սովորում էր Ռեպինի արվեստանոցում: Այստեղ տղան անընդհատ նկարում էր, թե արվեստանոցում, թե ուսուցչի տանը, որտեղ ապրում էր ընտանիքի  լիիրավ անդամ, նկարում էր գիշեր-ցերեկ: ՈՒսուցիչը հիացած էր տղայի աշխատասիրությամբ ու համառությամբ:

“Արվեստանոցում նա տասը տարով մեծ էր երևում… իր իսկ ստեղծած ոչ այնքան ճիշտ, ավարտուն հատվածների անգթորեն ոչնչացումը ինձ հիացմունք էր պատճառում, ես զմայլվում էի արվեստում ծնունդ առնող Հերկուլեսով: Այո, դա խառնվածք էր”, գրում է Ռեպինը:

Հերկուլեսը աճում է ոչ թե օրերով, այլ ժամերով: Եվ մի օր էլ Ռեպինը տեսնելով բնօրինակից արված էտյուդը, համոզվում է,որ եկել է Սերովի ակադեմիա ընդունվելու ժամանակը: Տասնհինգամյա պատանին ընդունվում է ակադեմիա, հենց Ռեպինի և Չիստյակովի դասարանը, որոնց, ինչպես ինքն է հետո խոստովանելու, ամբողջ կյանքում պիտի երախտապարտ մնա: Իր ստեղծագործական ուղու հենց սկզբին Վալենտինը կերտեց Վերա Մամոնտովայի դիմանկարը, որն այժմ հայտնի է “Դեղձերով աղջիկը” անունով: Թարմ ու նրբին գույներով շնչող այդ զարմանալի կտավը կենսուրախություն և լույս է ճառագում: Անհնարին է անցնել նրա կողքով` առանց կանգ առնելու ու դիտելու արվեստի կախարդական ուժով հավերժացած աղջկա քնքուշ, բարի դեմքը:

Շատ չանցած, Սերովը ստեղծում է երկրորդը` “Աղջիկը` լուսավորված արևով” գործը, որից ճառագող ուրախությունն ու հրճվանքը  գալիս է Վերածննդի մեծերի թողած ազդեցությունից: Դա 1888թվի աշնան սկզբներին էր: Արդեն 2-րդ ամիսն էր, որ երիտասարդ նկարիչը աշխատում էր Մաշայի դիմանկարի վրա և կարծում էր, որ դա սովորական մի դիմանկար է լինելու, բայց ստացվեց կատարյալ գլուխգործոց, որը երիտասարդ Սերովին փառք և ճանաչում բերեց:

Սերովը իր ընկերների, հատկապես Վրուբելի հետ հաճախ էր լինում իր մորաքրոջ կալվածքում, ուր նկարելու համար մի սքանչելի պուրակ կար: Աղջիկը նստում էր պուրակում` ծառի տակ դրված փոքրիկ նստարանին, և հաճույքով կեցվածք ընդունում: Աղջկա դեմքին թրթռում էին զվարթ շողերը, լուսավորելով այն… Բայց աղջիկը միայն արևով չեր լուսավորված:

Սերովը նկարում էր ասես աշխարհից վերացած, աղջկա գեղեցկությամբ ու արևի լույսով կախարդված: Նկարում այնպես ներշնչված, որ աղջիկը չէր համարձակվում անգամ մի բառ արտասանել: Այսպես իրար են հաջորդում օրերն ու շաբաթները և Մաշան հոգնելով ու ձանձրանալով, մի օր էլ, փախնում է Դոմոտկանովայից, բայց նկարն արդեն ավարտված էր: Լույսի կենտրոնացումով, գույների թափանցիկ փոփոխումներով, արտացոլումների համատարած սփռումով նա հասավ շշմեցուցիչ արդյունքի, ստեղծելով այնպիսի մի գլուխգործոց, որն իրավամբ համարվում է ռուսական գեղանկարչության  գոհարներից մեկը. “Աղջիկը` լուսավորված արևով”: Սա երիտասարդության, գեղեցկության, լույսի փառաբանումն է, բանաստեղծություն` արևի ու աղջկա մասին, երգ` ձոնված կատարելությանը, հրաշալի մի մեղեդի, որը երբեք չի դադարում հնչել նույնիսկ մեկ անգամ լսողի հոգում:

Այս նկարով Սերովը կարողացավ ապացուցել, որ ռեալիզմը չի սպառել իրեն, որ խստագույն ռեալիզմի շրջանակներում անգամ կարելի է լուծել գեղարվեստական բարդ խնդիրներ: Նկարն աննախադեպ հաջողություն ունեցավ, բայց եղան նաև դժգոհողներ, հատկապես այն ժամանակ, երբ այն գնեց ինքը` Տրետյակովը: Դա Սերովի համար հաղթանակ էր: Սա նշանակում էր, որ Ռեպինից բացի կա էլի մեկը, որի հետ կարելի էր հույսեր կապել: Սակայն Սերովն այլ կերպ ընդունեց իր հասցեին շռայլվող գովեստները, լավ հասկանալով, որ չպետք է բավարարվի ձեռք բերածով, թեև առջևում դեռ իրեն սպասվում է ինքնահաստատման դժվարին փորձություններ և պետք էր աշխատել ու աշխատել: Եվ Սերովը աշխատում էր անդադրում:

1890-ական թվականների սկզբից նկարչի ստեղծագործական հիմնական ժանրը դիմանկարներ`”Ա.Մազիզնի”, “Կ.Ա.Կորովին”, “Ի.Ի.Լևիտան”, “Ն.Ս.Լեսկով” և այլն: Այս շրջանում Սերովը գերադասել է սև մոխրագույն կամ դարչնագույն տոներով գունաշարը, ավելի ազատ գունաբծերը, որոնք նպաստել են կերպարը սուր բնութագրումներով բացահայտելուն: 1900-ական թվականների կեսերին ստեղծել է “Մ.Ն.Երմվովայի”, “Ֆ.Ի.Շալյապինի”, “Վ.Օ.Գիրշմանին”, “Գ.Լ.Գիրշմանի”, “Օ.Կ.Օռլովայի”, “Ա.Մ.Գորկու” հանրահայտ դիմանկարները:

Դիմանկարներում ի հայտ են բերում բնորդների կերպարանքի ու բնավորության որոշ գծեր, երբեմն դիմելով չափազանցման ու գրոտեսկի` Սերովը դրանց տվել է մարդու սոցիալապես պայմանավորված արտահայտչագծերի յուրօրինակ բանաձևերի նշանակության, միաժամանակ սերովը ստեղծել է կանանց ու երեխաների ինտիմ կամերային դիմանկարներ` “Միկա Մորոզով”, “Երեխաներ”: Երեխաների դիմանկարներում արտահայտել է մանկական բնավորության, ապրումների ողջ անմիջականությունը:

Սերովի ուշ շրջանի ստեղծագործությունում մեծ տեղ է գրավում պատմական գեղանկարչությունը: Օրինակ` տեմպերայով արված նրա “Պետրոս ռաջին” գործը: Սակայն բոլորը չէ, որ հանդգնում էին գնալ նրա մոտ, որովհետև նա կարողանում էր տեսնել նաև այն, ինչը մարդիկ խնամքով թաքցնում էին: Սերովը կարողանում էր ճանաչել նկարակալի առջև կեցվածքի ընդունած բնորդին, կարդալ նրա կյանքի գաղտնի էջերը: Զուր չէ, որ որոշ մարդիկ վախենում էին իրենց  դիմանկարները պատվիրել Սերովին: Նա նկարում էր տանջալիորեն երկար, չխնայելով ոչ նկարվողին, և ոչ էլ իրեն:

Երբ Սերովի ստեղծած դիմանկարները հավաքում են մի սրահում, թվում է, թե հավաքվել են կենդանի մարդիկ` յուրաքանչյուրն իր բնավորությամբ ու շարժ ու ձևով, իր ճակատագրով; Կարծես մեզ նայում են կենդանի աչքեր` խելացի, խորամանկ, խորաթափանց…Մենք տեսնում ենք բնական, խոնարհ, հպարտ, նրբագեղ կեցվածքներ:

Նկարիչը կարողանում էր մարդու մեջ տեսնել ամենագլխավորն ու ամենանվիրականը:

Դիմանկարներից բացի նկարում էր նաև պատմական ժանրի կտավներ, բնանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, ուժերը փորձում է նաև մոնումենտալ որմնանկարչության մեջ:

Սերովը իր առաջընթացի ճանապարհին երբեք չի հետապնդել մի որոշակի գաղափար` աչքաթող անելով մյուսները: Նա գաղափարի կույր հետևող չէր:

Սերովը վախճանվեց 1911 թվականին աշնանը, 46 տարեկան հասակում, երբ դեռ նոր էր սկսել “Հերկուլեսյան” իր սխրանքները արվեստում:

Սերովը ռուս և համաշխարհային պատմության մեջ մտավ ամենից առաջ իբրև դիմապատկերի ականավոր վարպետ:

Оставьте комментарий

Filed under Խորհրդային արվեստ, XX ԴԱՐ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s