Վալենտին Ալեքսանդրովիչ Սերով

ԵՐԵՎԱՆ Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
IV կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա`Խորհրդային արվեստի պատմություն
Թեմա` Վալենտին Սերով
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի` Աբրահամյան Լուսինե
Երևան 2010

Հայրը՝ հայտնի կոմպոզիտոր, երաժշտագետ Ալեքսանդր Սերովը, մահացել Էր, երբ նա դեռ վեց տարեկան Էլ չկար։ Մայրը՝ Վալենտինա Սեմյոնովնան, նույնպես երաժշտության նվիրյալ, ամուսնու մահից հետո ժամանակ ու հնարավորություն չունենալով զբաղվելու որդու դաստիարակությամբ և Էլի ինչ-ինչ պատճառներով, նրան հանձնում Է բարեկամների խնամքին և մեկնում արտասահման։ Երկու տարի անց փոքրիկ Վալենտինին կամ Տյոշկային, ինչպես նրան անվանում Էին այն ժամանակ, տանում են մոր մոտ՝ Մյունխեն, ուր նա կատարելագործվում Էր։ Իսկ մեկ տարի անց, Վալենտինն արդեն սովորում Էր Ռեպինի արվեստանոցում։

 

Հետո Ռեպինը հիշում Է իրենց առաջին ՙհանդիպումը՚։ Մոնմարտրում, նկարիչների այդ Մեքքայում, իրար են հանդիպում երեսնամյա ճանաչված նկարիչն ու իննամյա Վալենտին Սերովը, որին Ռեպինին Է ներկայացնում մայրը՝ Վալենտինա Սեմյոնովնան… ՙՈւմ մտքով կանցներ, որ ոչնչով աչքի չընկնող փոքրիկ այդ տղան դառնալու Է Ռուսաստանի պարծանքը՚։

Տղան անընդհատ նկարում Է թե՛ արվեստանոցում, թե՛ ուսուցչի տանը, որտեղ ապրում Է ինչպես ընտանիքի լիիրավ անդամ, նկարում Է գիշեր-ցերեկ, կտրված ամեն տեսակ մանկական զվարճություններից։ Ի՞նչ Է նկարում։ Նատյուրմորտներ Է անում, գծանկարներ, արտանկարում Է… շտկում, պատռում… նորից ու նորից նկարում նույնը, քանի դեռ չի ստացվել այն, ինչ ուզում Է։ Ուսուցիչը հիացած Է տղայի աշխատասիրությամբ ու համառությամբ։

”Արվեստանոցում նա տասը տարով մեծ Էր Երևում… իր իսկ ստեղծած ոչ այնքան ճիշտ, ավարտուն հատվածների անգթորեն ոչնչացումը ինձ հիացմունք Էր պատճառում, Ես զմայլվում Էի արվեստում ծնունդ առնող Հերկուլեսով։  Այո, դա խառնվածք էր”, — գրում է Ռեպինը։

Հերկուլեսը աճում է ոչ թե օրերով, այլ ժամերով։ Եվ մի օր էլ Ռեպինը տեսնելով բնօրինակից արված էտյուդը, համոզվում է, որ եկել է ակադեմիայի  ժամանակը։

Տասնհինգամյա պատանին գեղարվեստի ակադեմիայի ազատ ունկնդիր է։ Այո, բացառության կարգով։ Հենց Րեպինի և Չիստյակովի դասարանում, որոնց, ինչպես ինքն է հետո խոստովանելու, ամբողջ կյանքում պիտի երախտապարտ մնա։

Ապա նրան հաջողվում է լինել Իտալիայում… Որտեղից վերադառնում է ստեղծագործական բազմաթիվ մտահղացումներով ու հարուստ տպավորություններով և շտապում դրանք կտավին հանձնել։ Իր բառերով ասած, դա նրա “սրտի գարունն էր”, նրա կյանքի ամենաերջանիկ շրջանը, որը շուտով նկարչին պարգևեց առաջին գլուխգործոցը՝ ”Աղջիկը դեղձերով”։ Եվ շատ չանցած, երկրորդը՝ ՙԱղջիկը՝ լուսավորված արևով՚, որից ճառագող ուրախությունն ու հրճվանքը գալիս էր Վերածննդի մեծերի թողած ազդեցությունից։ Դա 1888-ի աշնանն էր, ավելի ճիշտ, աշնան սկզբներին։ Արդեն երկրորդ ամիսն էր, որ երիտասարդ նկարիչը աշխատում էր Մաշայի դիմանկարի վրա։ Այո, սկզբում նա կարծում էր, որ դա սովորական մի դիմանկար է լինելու։ Բայց ստացվեց կատարյալ գլուխգործոց, որը երիտասարդ Սերովին փառք ու ճանաչում բերեց։

Նա ընկերների հետ, հատկապես Վրուբելի, հաճախ էր լինում մորաքրոջ՝ Ադելաիդա Սեմյոնովնայի կալվածքում, ուր սքանչելի մի պուրակ կար, նկարելու համար նախանձելի մի անկյուն։ Եվ նա նկարում էր… Գծանկարներ ու էտյուդներ էր անում և մեծ մասամբ՝ դեն նետում, ափսոսանքի նշույլ անգամ չզգալով։ Իսկ այս մեկը նրան ոգևորեց այնքան, որ նա աշխատում էր ինքնամոռաց ոգևորությամբ։ Նույն պուրակն էր, նույն ծառերը, նույն նստարանը, որի վրա նկարելու համար կեցվածք էին ընդունել նաև Մաշայի քույրն ու ընկերուհին, նույն արևը, որն իր հերթական պտույտն էր անում Դոմոտկանովոյի երկնքում… Միայն Մաշան նույնը չէր։ Մի քանի ամսում նա անճանաչելիորեն փոխվել էր, հասունացել։ Ծառի տակ դրված փոքրիկ նստարանին աղջիկը հաճույքով կեցվածք ընդունեց… Եվ նկարիչը գործի անցավ։ ”Մաշայի դիմանկարը”, ”Մաշան պուրակում”… Միևնույնն է, թե ինչպես կկոչվեր նկարը։ Կարևորը անվանումը չէր, այլ՝ գործը, որը դեռ ամբողջությամբ չէր պատկերացնում։ Աղջկա դեմքին թրթռում էին լույսի զվարթ շողերը, լուսավորելով այն, և վրձինը ներկապնակին անդրադարձումի Երանգներ էր փնտրում… Բայց աղջիկը միայն արևով չէր լուսավորված։ Սերովը նկարում էր ասես աշխարհից վերացած, աղջկա գեղեցկությամբ ու արևի լույսով կախարդված։ Նկարում էր այնպիսի հափշտակությամբ ու ներշնչումով, որ աղջիկը չէր հանդգնում բառ անգամ արտասանել։

Այդպես, իրար հաջորդեցին օրերն ու շաբաթները, և երկարաձիգ սեանսներից հոգնած ու ձանձրացած Մաշան, մի օր էլ, ուղղակի փախավ Դոմոտկանովոյից։ Բայց նկարն արդեն ավարտված էր։ Երիտասարդ Սերովը կարողացավ ապացուցել, որ ռեալիզմը չի սպառել իրեն, որ այն հնացած, իր դարն ապրած «սոսկ֊ ընդօրինակումե չէ, որ խստագույն ռեալիզմի շրջանակներում անգամ կարելի է լուծել գեղարվեստական բարդ խնդիրներ։ Լույսի կենտրոնացումով, գույների թափանցիկ փոփոխումներով, արտացոլումների համատարած սփռումով նա հասավ շշմեցուցիչ արդյունքի, ստեղծելով այնպիսի մի գլուխգործոց, որն իրավամբ համարվում է ռուսական գեղանկարչության գոհարներից մեկը. ”Աղջիկը՝ լուսավորված արևով”։ Դա երիտասարդության, գեղեցկության, լույսի փառաբանումն է, բանաստեղծություն՝ արևի ու աղջկա մասին, երգ՝ ձոնված կատարելությանը, հրաշալի մի մեղեդի, որը երբեք չի դադարում հնչել նույնիսկ մեկ անգամ լսողի հոգում։ Նկարն աննախադեպ հաջողություն ունեցավ։ ճիշտ է, եղան նաև փնթփնթացողներ… հատկապես, երբ այն գնեց ինքը՝ Տրետյակովը։ Իսկ դա նշանակում էր հաղթանակ։ Նշանակում էր՝ Ռեպինից բացի կա էլի մեկը, որի հետ կարելի է հույսեր կապել։ Մեկ ուրիշը այդպիսի հաջողությունից կարող էր գլխապտույտ ունենալ։ Սակայն Սերովը այլ կերպ ընդունեց իր հասցեին շռայլվող գովեստներն ու հիացմունքի խոսքերը, շատ լավ հասկանալով, որ չպետք է բավարարվել ձեռք բերածով, որ դեռ ինքնահաստատման դժվարին փորձություններ են իրեն սպասվում և դեռ ամեն ինչ առջևում է, հարկավոր է աշխատել ու աշխատել։ Եվ աշխատում էր։ Աշխատում էր ինքնամոռաց, սիզիփոսյան տքնանքով դեպի բարձունք տանելով արվեստի իր .քարը”, որը ծանրությունից խրվում էր հողի մեջ և չէր կարող այլևս հետ գլորվել։

Նա սովորել էր ապավինել միայն ինքն իր ուժերին և հույսը չէր դնում ժամանակի բարեհաճության վրա։

Կարևոր չէր, թե իր մասին ինչ էին գրում, կամ խոսում, կարևորն իր արվեստն էր, իր դավանանքը ու հավատամքը, գեղանկարչություն կոչվող այս հրաշքը, որը նրա միակ սերն էր, միակ ճշմարիտ սերը, առանց որի անհնար էր պատկերացնել կյանքը, աշխարհը։ Եվ հանուն այդ սիրո նա պատրաստ էր զոհել իր ողջ ունեցածը, անմնացորդ տալ ու նվիրել սեփական կյանքն անգամ ու փոխարենը ոչինչ չակնկալել։ Իտալիայից վերադառնալուց այնքան էլ երկար ժամանակ չէր անցել, ու թեև թարմ էին տպավորությունները, բայց աստիճանաբար խամրում էր այն մեծ ուրախությունը, որ պարգևել էր Վերածննդի արվեստը և նա այլևս չէր կարող նկարել միայն խնդություն ճառագող դեմքեր… Ու թեև նա շարունակում է դիմանկարներ անել, բայց արդեն նրան ավելի շատ հուզում է կերպարի ներքին նկարագիրը, նրա հոգեբանական ու փիլիսոփայական ատաղձը և ավելի հաճախ նկարագրում է իր արվեստակիցներին, դերասանների ու գրողների՝ ստեղծելով դիմանկարային ժանրի ինքնատիպ գործեր։

Սերովի կտավներում գնալով պակասում են վառ գույները և գերակշռող են դառնում  գորշասևավուն կամ շագանակագույն երանգները, որոնք քսվում են ազատ, լայն շերտերով՝ հնարավորություն տալով ավելի սրությամբ արտահայտելու ասելիքը։ Անհետանում են տպավորապաշտ արվեստի որոշ գործեր, որոնք հատուկ էին նրա վաղ շրջանի գործերին։ Այդ տարիներին են ստեղծվել նկարչի լավագույն կտավներից մի քանիսը՝ Ա. Մ.Բոտկինի, Ֆ.Ֆ.Յուսուպովի, մեծ իշխան Պավել Ալեք– սանդրովիչի դիմանկարները և էլի ուրիշ գործեր։ Իրար հաջորդող ցուցահանդեսները Սերովին այնպիսի ճանաչում են բերում, որ նա այլևս ի վիճակի չէ ընդունելու բոլոր պատվերները։

Սակայն բոլորը չէ, որ հանդգնում են գալ նրա մոտ, որովհետև նա կարողանում է տեսնել նաև այն, ինչը խնամքով թաքցնում են, կարողանում է ճանաչել նկարակալի առջև կեցվածք ընդունած բնորդին, կարդալ նրա կյանքի գաղտնի էջերը և չվախենալ ճշմարտությունն ասելուց։ Եվ բացի այդ, նա նկարում է տանջալիորեն երկար, չխնայելով ոչ նկարվողին, և ոչ էլ իրեն։ Իշխանական առանձնատներում պառաված օրիորդներն ու տիկնայք նրան ընդունում Են ինչպես հոգեառի, սակայն չընդունել չեն կարող, որովհետև, որքան ՙվտանգավոր՚ է նրա մոտ նկարվելը, նույնքան՝ պատվաբեր։ Որովհետև ուրիշ ոչ ոք չի կարող նկարել ավելի լավ, քան նա։ Եվ Սերովը դա գիտի։ Գիտի նաև, թե ինչեր են խոսում իր մասին։ Բայց այդ նրան չի անհան•ստացնում։ Թող խոսեն, կարևորը արվեստն է, որը չի հանդուրժում կեղծիք ու ստորաքարշություն։

Սերովը աշխատում է անդադրում։ Դիանկարներից բացի նկարում է նաև պատմական ժանրի կտավներ, բնանկարներ, •րաֆիկական աշխատանքներ, ուժերը փորձում մոնումենտալ որմնանկարչության մեջ, միաժամանակ դասավանդելով Մոսկվայի գեղարվեստի ուսումնարանում։

Դարասկզբին արդեն Սերովի արվեստում կտրուկ շրջադարձ է կատարվում։ Վերջնականապես անհետանում է տպավորապաշտական հակվածությունը,ՙմոդեռն՚ ոճի սկզբունքների հետևողական զարգացմամբ ի հայտ են •ալիս բոլոովին նոր որակներ, որոնք չեն հակասում նրա իրապաշտական աշխարհըմբռնմանն ու մարդասիրական զգացմունքներին։

”Չպետք է մոռանալ, որ Սերովը իր առաջընթացի ճանապարհին երբեք չի հետապնդել մի որոշակի գաղափար՝ աչքաթող անելով մյուսները։ Նա գաղափարի կույր հետևող չէր, և, ընդհանրապես, նրան հատուկ չէր մոլագարությունը, որի մասին մեկ անգամ չէ, որ ասել է Վրուբելը։ Ցանկացած գեղարվեստական հայտնության նա վերաբերվում էր այնպես, ինչպես այն, իր կարծիքով, պահանջում էր. մեկ՝ այսպես, մի ուրիշ անգամ՝ բոլորովին այլ կերպ։ Երկատվածության այդ հատկանիշը առանձնապես սրվեց Տավրիկյան պալատում դիմանկարների ցուցահանդեսից հետո, որը ավելի որոշակի էր դառնում։ Սերով-ոճաբանը անխնա պատերազմ էր հայտարարել Սերով-իրապաշտին, սակայն իրապաշտը պակաս դաժան ու անզուսպ չէր. նա ոճաբանին լիիրավ ազատություն էր տվել դիմանկարային նոր կերպարի իր որոնումների մեջ, մինչդեռ ինքը շարունակում էր լուռ, սիրել այն, ինչը անդավաճան սիրել էր միշտ՝ կյանքը, ճշմարտությունը” — գրում է Ի. Գրաբարը նկարչի մասին իր մենագրության մեջ։

Գեղարվեստի ուսումնարանում դասավանդելու տարիներին, ինչպես վկայում են նրա աշակերտները, Սերովը մեծ հետաքրքրություն էր հանդես բերում շնորհալի երիտասարդների նկատմամբ, նրանց սովորեցնելով խորությամբ ըմբըռնել իրականությունը, հեռու մնալ ձևապաշտությունից, արհեստականությունից, երբեք չհանդուրժել մոտավորը արվեստում, նրանցից պահանջելով յուրաքանչյուր •ծի, նրբերանգի գիտակցված, նպատակային օ•տա•ործում, դատապարտելով գեղամոլությունը, քմաճաշակությունը, գեղանկարի հանդեպ մակերեսային մոտեցումը։ Առաջադիմական հայացքների տեր նկարիչը ատում էր ամեն տեսակ բռնություն, կամայականություն, կեղծիք ու անարդարություն, նույնը պահանջելով նաև իր աշակերտներից։

1905 թվականի իրադարձությունները խորապես ցնցում են նկարչին։ ”Նույնիսկ նրա մեղմ բնավորությունը շեշտակի փոխվեց, — հիշում է Ռեպինը, ֊ նա դարձավ մռայլ, կոպիտ, բռնկվող և անզուսպ, բոլորին զարմացնում էին հատկապես նրա քաղաքական ծայրահեղ համոզմունքները, որոնք ի հայտ էին եկել նրա մոտ բոլորովին հանկարծակի..”։1907 թվականի գարնանը Սերովը ճանապարհորդության է մեկնում Հունաստան։ Նկարչի վրա մեծ տպավորություն է թողնում հատկապես Ակրոպոլիսի ճարտարապետական համակառույցը։ ”Ոչ մի նկար, ոչ մի լուսանկար ի զորու չեն հաղորդելու լույսի, թեթև քամու, մարմարի ճերմակության այդ զարմանալի զգացողությունը…”, — գրում է նա կնոջը։ Հասկանալի է, մեծ արվեստագետին չէին կարող չհուզել հունական ճարտարապետությունն ու արձանագործությունը իրենց դասական պարզությամբ ու ճշմարտացիությամբ, բովանդակության ու ձևի ներդաշնակությամբ և ամենագլխավորը իրենց կատարելությամբ։ Նա հետաքրքրվում էր այն ամենով ինչը կապված էր անտիկ արվեստի հետ և պատկերացում էր տալիս մարդկության երջանիկ մանկության մասին։ Դա մի երկիր էր, ուր առասպելն ու իրականությունը համերաշխ ապրում էին կողք կողքի՝ լրացնելով ու ամբողջացնելով միմյանց։ Այդ տպավորությամբ են ստեղծվում ”Եվրոպայի առևանգումը” և ”Ոդիսևսն ու Նավ֊ զիկեն”։

Շատ չանցած Սերովը մեկնում է Փարիզ, ուր անցել էին նրա պատանեկության դժվարին տարիները։ Ի՞նչ էր փընտրում այնտեղ նկարիչը։ Նկարում էր փողոցները, մարդկանց, զբոսայ•իներում քայլող զույ•երին, խաղացող երեխաներին, սուրացող կառքերը, Աստվածամոր տաճարը, Մոնմարտրը… նկարում էր ու անխնա ոչնչացնում, ինչպես պատանեկության օրերին՝ դժգոհ իր նկարներից, ինքն իրենից ու համայն աշխարհից։ Այո, նրան համարում էին և իրականում էլ, նա Ռուսաստանի աոաջին դիմանկարիչն էր։ …Բայց այդ նրան չէր ուրախացնում։ Առաջին դիմանկարչի պարտականությունը՝ ընդունելու պալատական պատվերներ, կեղեքում էր Սերովին։ Եվ վերադառնալով հայրենիք, նա հասկացավ, որ հիմա արդեն ժամանակն է նկարելու միայն այն, ինչ ինքն է ուզում։ Միմիայն իր սրտի  ուզածը։ Հիմա արդեն հաշված էր ամեն մի ժամը, իսկ դեռ առջևում որքան անելիքներ կային, որքան չիրականացված մտահղացումներ։ Նկարիչը խիստ անհանգիստ էր, կարծես նախազգալով մոտալուտ վախճանը։ Եվ ինչպես միշտ, այս անգամ էլ նախազգացումը նրան չդավաճանեց։

Սերովը վախճանվեց 1911 թվականի աշնանը, 46 տարեկան հասակում, երբ դեռ նոր էր սկսել ՙհերկուլեսյան՚իր սխրանքները արվեստում։

Оставьте комментарий

Filed under Խորհրդային արվեստ, XX ԴԱՐ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s