Սերգեյ Գերասիմով

ԵՐԵՎԱՆ Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
IV կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Խորհրդային արվեստի պատմություն
Թեմա ` Սերգեյ Վասիլեվիչ Գերասիմով
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանող` Հ. Շահինյան
Երևան 2010

Սերգեյ Վասիլևիչ Գերասիմով, ականավոր ռուս անհատականություն: Բարձր մարդկային որակ, նկարիչ, մեծահոգի, մեծ սիրով հակված մարդկանց և աշխարհին, իսկ նրա մշակույթը ամփոփում է կյանքի իմաստությունը, համարձակություն և կայունություն: Նրա շուրջ տիրում էր պատասխանատվություն, անկեղծություն և պարզություն: Նրա կարծիքով սոցիալիստական մաշակույթը թևակոխում է մի նոր մշակութային փուլ, որը նկարիչներից պահանջում է ավելի խորը գիտելիքներ և կյանքի հասկացողություն, որին հակա է ամեն կեղծ բան:

 Նկարիչ – անհատը ըստ նրա, պետք է ունենա ներքին հոգեկան գեղեցկություն, սեր կյանքի հանդեպ, որն էլ անհատին ոգեշնչում և  նկարչէ դարձնում: Միանշանակ` նրա կարծիքով մշակույթը չի կարող ծնվել պարտքի զգացումից, այն կարող է ծնվել ներքին գեղեցկությունից, սիրուց և համոզմունքներից:

Աշխատանքի մեջ նա երբեք չի սահմանափակվել առաջին տպավորությամբ, չնայած նա մեծ նշանակություն էր տալիս նկարչի առաջին ռեակցիան:

Սերգեյ Վասիլևիչի արվեստը շարունակում է ռուսական դեմոկրատական մշակույթի ավանդույթները: Նրա բոլոր ստեղծագործությունները, ստեղծագործական ուղին, կյանքի ընկալման խորությունը ամբողջությամբ կապված է եղել իր երկրի և ժողովրդի հետ: Նա կյանքին նայում էր իր ժողովրդի աչքերով, նրանց հետ ապրելով դժվարությունները, պայքարը, ուրախությունները, հաղթանակները, սերը հայրենիքի հանդեպ, անցյալի նկատմամբ հարգանքը և հավատը ապագայի հանդեպ:

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ինչպես իր երկրի արժանի զավակ, անցել է այդ բոլոր դժվարությունների միջով: Նրա “Պարտիզանի մայրը” աշխատանքը հաղթանակի մեջ վստահություն է արտահայտում:

Սերգեյ Վասիլևիչի բնության ընկալման դիապազոնը անսովոր տարբեր է: Բնության, գեղեցիկի ընկալման այդ բազմազանությունը նրա աշխատանքները դարձնում էր ավելի նշանավոր և արժեքավոր (դա տվյալ ժամանակահատվածի դարի կյանքի հետքն է): Նրա գործունեությունը և արվեստը մեծ հետք են թողել մշակույթի զարգացման հարցում: ԽՍՀՄ-ի նկարիչների միության առաջին ստեղծողն ու կազմակերպողներից է եղել: Նա հատուկ ուշադրություն էր դարձնում երիտասարդ տաղանդների զարգացմանը` հավատալով նրանց ստեղծագործական ուժին: Վերջին տարիներին մեծ ուշադրություն էր դարձնում նկարչի անհատականությանը: Նրա համար կարևոր էր նաև անհատի պատասխանատվությունը: Նկարիչը` իրադարձությունների պասիվ գրանցողը չէ, հանգիստ գրող չէ, այլ կրքոտ պայքար մղող:

Սերգեյ Վասիլևիչի արվեստը իր մեջ ներառում է խորը փիլիսոփայություն, գաղափար, իդեա: Պուշկինի հերոսական կերպարի պրինցիպները (սկզբունքները)` զգացմունքների և խելքի հավատարմություն, արտահայտման ճշմարտությունը, ճաշակ, պարզություն և կայունություն:

Սերգեյ Վասիլևիչ Գերասիմովը սովետական մշակույթն է, ստեղծագործական կյանքը, էներգիան, պատասխանատվությունը ազգի առջև:

Մեծ նկարիչները իրենց կյանքն ու ստեղծագործական ուղին ավարտում են տարբեր կերպ: Սերգեյ Վասիլևիչ Գերասիմովը իր կյանքն ավարտեց անսովոր արժանապատվությամբ` չնահանջելով, չզիճելով ոչինչ իր ծանր հիվանդությանը: Նրա ամենակարող ոգին 2,5 տարի պայքարեց մահացու հիվանդության դեմ, որը սովորաբար 1 տարի է տևում: Նույնիսկ իմանալով, որ իր կյանքի վերջին օրերն են` նա շարունակում էր հանգիստ աշխատել և’ ինչպես նկարիչ, և’ ինչպես նկարիչների միության քարտուղար: Կյանքի վերջին շաբաթներին, օրերին նա աշխատում էր ոչ միայն լիրիկական  պեյզաժներ, այլ նաև նոր մեծ նկարների էսկիզների վրա: Նա իր ամբողջ կյանքը աշխատել է չնահանջելով դժվարություններից: Ոչ այդքան հաճախ կարելի է հանդիպել նկարիչների, ովքեր իրենց ստեղծագործական կյանքի ընթացքում պահպանում են հոգեկան կայունությունը և ստեղծագործական նպատակասլացությունը: Ս.Վ.Գերասիմովը հասցրեց դառնալ ամենավառ և հետաքրքիր նկարիչներից մեկը:

Ս. Վ. Գերասիմովը իր ողջ կյանքի ընթացքում կարևորում էր երկու խոշոր նկարչի` Կոնստանտին Կորովին և Սերգեյ Իվանովը: Նրա կարծիքով այդ ազդեցությունը ավելի շատ մարդկային էր: Այդ երկու վարպետները նրա համար եղել են հիանալի ուսուցիչներ, նրանց առանձնահատուկ վերաբերմունքը երիտասարդ նկարչի հանդեպ իզուր չի եղել: Նկարչի հոգեկան աշխարհի ձևավորմանը մեծ ազդեցություն են ունեցել` Պուշկինը, Լերմոնտովը, Դոստոևսկին, Չեխովը: 19-րդ դարի 20-ական թվականներին բոլոր նկարիչների աշխատանքներում կարելի է նկատել` պայքարը անհատի դեմ: Նույնը կարելի է ասել Գերասիմովի 1917-1933թ.թ.-ին կատարած աշխատանքների վերաբերյալ: 1918 թվականին Գերասիմովը վերջացրեց իր առաջին խոշոր աշխատանքը յուղաներկով: Այդ նկարը այն առանձնահատուկ նկարներից է, որը միշտ իր աշխատանքի ժամանակ եղել է իր կողքին:

Ս.Վ.Գերասիմովի հոգեվոր սնուցման աղբյուր է եղել լավ մարդկանցով շրջապատված լինելը: Այդպես նա մասնակցեց Հոկտեմբերյան հեղափոխությանը ընդունելով բաց հոգով:

Նոր բարդ աշխարհը, որ բացվել էր նկարիչների առջև լի էր հերոսական պաֆոսով, բուռնև անսովոր, լի իրական ռոմանտիկայով, միևնույն ժամանակ` դժվարություններով լի բլոկադա, սով, պատերազմ, որից հնարավոր չեր փաղչել: Ինչ ել որ լինի, 20-ական թվականների սովետական մշակույթը լցված էր պայքարով անտանտի դեմ, ինչքան էլ որոշ նկարիչներ իրենց հիմնական ուղղուց շեղվեին, միևնույնն է բուլոր աշխատանքներում արտացոլված էր հողափոխական փոփոխություններ մարդկանց կյանքում, մտքերում և զգացմունքներում:

Դա կարելի է ասել Ս.Վ. Գերասիմովի աշխատանքների մասին,որոնք արվել էին 1917-1933 թվականներին: Հեղափողական տարիներին արված նրա մեծագույն աշխատանքը` խոսում է նոր կյանքի մասին: Դա “Երկրի տերը”, աշխատանքն էր` արվածհեղափոխական տարիներին,կտավի վրա պատկերված էր սև մորուքով արիստոնիա:

Հեղափոխական տարիներին նրա գլխավոր թեման հենց հեղափոխությունն էր, սկսած “Երկրի տերը”, “Սիբիրի պարտիզանների երթումը” և “Կոլտնտեսության պահակը” աշխատանքներից, բոլորն էլ ներկայացնում էին որևէ ազգային կերպար: Նա բարկանում էր այն մտքից, երբ որոշ քննադատներ, իր աշխատանքների մեջ առաջին հերթին ուզում էին տեսնել նկարիչ-պեյզաժիստի:

1924-թ.ից սկսած Գերասիմովը էմոցիոնալ աշխատանքներից կարծես հրաժարվեց: Դրան փոխարինելու եկան ավելի պարզ, մաքուր, թափանցիկ,լուսավոր աշխատանքներ: Դրանցից են` <<Фронтовик>>, <<Крестьянин в шапке>>, <<Пугачевец>>, <<Рыбаки на Волкхове>> և այլն: Գերասիմովը վայելում էր խորը հարգանք, բայց “Սիբիրի պարտիզանների երթումը” և “Կոլտնտեսության պահակը” աշխատանքներից հետո նա դարձավ սովետական խոշոր վարպետներից, ով մշակույթի զարգացման ուղիները տանում էր ոչ միայն առաջ, այլև` դեպի ապագա “Սիբիրի պարտիզանների երթումը” աշխատանքը: Պոտերբուրգի Ռուսական թանգարանում զբաղեցնում է իր հատուկ և արժանի տեղը:

1933-1934 թ.թ.-ից, նա սկսեց աշխատել ավելի մոնոքրոմ գույներով: Այդ կոլորիտով արված աշխատանքներից է “Ընդմիջումը դաշտում”, որտեղ պատկերված է բազմամարդ տարածք, ընտանիք` նստած երկար սեղանի շուրջ:

Ս.Վ.Գերասիմովը պարզորոշ ներխուժեց գրքերի գրաֆիկական աշխատանքների մեջ, և մեծ դեր է խաղացել 1936թ.ի գրքերի նկարազարդման ցուցահանդեսի ժամանակ: Նրա խոշոր աշխատանքներից է Գորկու “Արտամոնովների գործը”: Նա ցանկանում էր ստեղծել այնպիսի կերպարների հաջորդականություն, որ համահունչ լիներ ստեղծագործությանը:

Ամենահայտնի և հիանալի աշխատանքը` “Հիշողություններ” ալբոմն էր, որն արվել է Սամարկանդի էվակուացիայի ժամանակ: Հենց ինքը` Գերասիմովը այն շատ քչերին է ցույց տվել:

1941-1942 թ.թ.-ի մռայլ տարիներին մինչ Մոսկվա գալը, նա լրացրեց 3 ալբոմ: Այդ նկարները քայլ առ քայլ կերտում էին նրա մանկության և պատանեկության տարիները Մոժայսկում, նրա մոր և հոր կերպարները, ամենատարբեր դրվագները ամենօրյա կյանքից, ուրախ և տխուր տպավորություններ ամենայն պարզությամբ և լրջությամբ:

Նրա աշխատանքների մեծամասնությունը արված է յուղաներկով, դժվար է գտնել սովետական որևէ նկարիչ, որ բնությունը տեսներ այդչափ պոետիկ: Նրա կողմից արված պեյզաժները ռուսական պատմության մեջ ամենապայծառ էին: Նրանք այնքան օրիգինալ են, միևնույն ժամանակ այնքան պարզ ու սահմանափակ , որ  նրանց նայելիս ցանկացած մարդ ունենում է նոր զգացումներ: Գերասիմովի պեյզաժները անվիճելի և անկրկնելի էին, դրանով էլ պայմանավորված է դրանց ժամանակակից լինելը: Հին, դասական մշակույթի իմացության հետ մեկտեղ, նա հաշվի էր նստում նաև իտալական Վերածննդի դարաշրջանի, հին հունական ճարտարապետության հետ` Վելասկեսի, Էդուարդո Մանե կամ Սերովի հետ հենվելով նրանց վերջին, բայց չ մոռանալով նկարչի պարտքի մասին ստեղծել նորը, իր սեփական մշակույթը, իր ժամանակին համապատասխան: Նրա պեյզաժներում միշտ կա հստակ հասցե և հստակ ժամանակի որոշակիություն:

Այս կարճ տողերը և էջերը պատմում են միայն Ս. Վ. Գերասիմով նկարչի մասին: Նրա մասին կարելի է շատ խոսել և որպես լավ մարդ, ուսուցչի, կազմակերպչի, նկարիչներ միության ղեկավարի: Այդպիսի հեղինակության և հասարակական գործունեություն կարող էր ծավալել միայն այն մարդն, ով խորապես սիրում էր իր երկիրն ու ժողովրդին: Նա շատ ուշադիր և բարի էր մարդկանց հանդեպ, բայց օտարներին չեր հաջողվի թափանցել նրա ներաշխարհը, հաջող կերպով նա քողարկում էր իր հոգու թախիծը: Նա շատ հաճախ ամփոփվում էր ինքն իր մեջ` հավատալով իր սկզբունքներին, մնալով ուժեղ, մեծահոգի և անկեղծ:

Ինչպես Գերասիմովի արվեստը, այնպես էլ ինքը` վառ, բացառիկ երևույթ էր սովետական իրականության մեջ:

Это слайд-шоу требует JavaScript.

Оставьте комментарий

Filed under Խորհրդային արվեստ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s