Պետրով – Վոդկին (1878-1939)


Ռուս նկարիչ Կուզմա Սերգեևիչ Պետրով- Վոդկինը սերում է Վոլգյան բեռնակրի ընտանիքից: Սովորերել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում: Դեռ սովորելու տարիներին նա ուղևորվել է դեպի Գերմանիա, որտեղ նրան բախտ է վիճակվել զբաղվել Անտոն Աշբեի արվեստանոցում: 1905 թվականին Սերովի մոտ Մոսկվայի գեղանկարչության ուսումնարանը ավարտելով և ստանալով գեղարվեստական կրթություն` գեղանկարիչը ևս մեկ անգամ ձեռնարկում է ճամփորդություն դեպի Թուրքիա, Հունաստան, Իտալիա, Հյուսիսային Աֆրիկա և Պիրենեյան թերակղզի:

Եղել է “Միր իսկուստվա” (1911-ից) և “Չետիրե իսկուստվա”  (1924-ից) խմբավորումների անդամ: 1900-ական թթ. կրել է սիմվոլիզմի և “մոդեռնի” ուժեղ ազդեցությունը:

1910-ական թթ. սկզբին վաղ շրջանի անորոշ քնարականությամբ, մռայլ կոլորիտով գործերին  (“Ափ”, 1908, “Երազ”, 1910) փոխարինում են հուզական լարվածությամբ, կերպարների պլաստիկ պարզությամբ, վառ գույների հակադրումով սուր ռիթմավորված կուռ կոմպոզիցիաներ (“Խաղացող տղաներ”, 1911):

Նա լայն ճանաչում ստացավ Ռուսաստան վերադառնալուց 3 տարի հետո, երբ 1912 թվականին ստեղծեց “Կարմիր ձիու լոգանքը” կտավը:

Վերջինս նշանավորել է նկարչի վերջնական անցումը մշուշոտ այլաբանություններից դեպի այժմեականորեն հնչող և միաժամանակ համապարփակ սիմվոլիկային, հարթային ու ծավալային նկարելակերպերի ոչ օրգանական համադրումից դեպի միասնական մոնումենտալ- դեկորատիվ ամբողջությունը:

Նկարիչը յուրահատուկ ձևով լուծեց ոչ դժվար ոճային սյուժե, որը հիշեցնում էր հին ռուսական արվեստը: Պատահական չէ, որ ստեղծագործությունը ցուցադրվել է ոչ միայն աշխարհահռչակների կողքին, այլ ավելին`կախվել է ցուցասրահի մուտքի վերևում` բացելով հերթական ցուցահանդեսը:

Կարմիր, այսինքն գեղեցիկ ձին (ինչպես Գեորգի Պոբեդոնոսցու հին սրբապատկերում)  հպարտորեն մտնում է զմրուխտյա կանաչ ջուրը, և մարմնի կրակաշունչ գույնը համադրվելով ջրավազանի սառը երանգին` դիտողի մոտ արթնացնում է ներքին զովության զգացում: Իսկ ճկուն և միաժամանակ փխրուն ոսկեգույն մարմինը, որը ոչ պատանու է, ոչ պատանյակի, համաչափ ձգված (ինչպես Դիոնիսու մոտ) ընկալվում է որպես նոր ստեղծվող  երիտասարդ աշխարհի խորհրդանիշ:

“Կարմիր ձիու լոգանքը” կտավը ժամանակակիցներն ընկալել են բլոկյան “տափաստանային զամբիկի” կերպարով, որն այն ժամանակներում կապվում էր կանխազգացված մոտակա մեծ փոփոխությունների հետ, որը սպասվում էր  Ռուսաստանում: Շարժման պահն  ընդգծելու, ընդարձակ տարածություն ընդգրկելու նպատակով Պետրով- Վոդկինը դիմել է “ոլորտային” հեռանկարին (“Կեսօր”, 1917, “Առավոտյան նատյուրմորտ”, 1918):

Հոկտեմբերյան հեղափոխության առաջին իսկ օրերից Պետրով- Վոդկինն ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում գեղարվեստական մշակույթի միջոցառումներին: Նա ընդգրկվեց գեղարվեստի ակադեմիայի կառուցման հանձնաժողովի մեջ, որի ավարտից հետո նրան հրավիրեցին պրոֆեսսորի պաշտոնի:

Պետրոգրադում նկարիչը կատարեց գեղարվեստական ձևավորման մեծ աշխատանքներ` նվիրված Սովետական կարգերի հաստատման առաջին տարեդարձին:

1921 թվականին նրան վստահվեց լուծել այնպիսի հարցեր, որոնք կապված էին Միջին Ասիայի հնագույն հուշարձանների վերականգնման հետ, իսկ 1925 թվականին գործուղվեց արտասահման:

1920-ական թթ. ձգտել է նկարի համայնապատկերային տպավորության. 3 հիմնական գույների` կարմիր, դեղին և կապույտ, օգնությամբ միավորելով բոլոր ձևերն ու տարածական պլանները` լուծել է գուներանգային հարցեր:

Ջանալով ըմբռնել երկրի պատմական բեկման էությունն իրականության <<տիեզերական>> իմաստավորման հետ փոխադարձ կապի մեջ` Պետրով- Վոդկինն ստեղծել է հեղափոխական պայքարի խստաշունչ պաթոսով, հանուն ապագայի անձնազոհման գաղափարով ներթափանցված կոմպոզիցիաներ (“1918 թվականը Պետրոգրադու”, 1920, “Մարտից հետո”, 1923, “Կոմիսարի մահը” ,1928), խստորոշ վերլուծմամբ կատարված դիմանկարներ (“Ա. Ա. Ախմատովայի դիմանկարը”, 1922), կենսալիության զգացումով առլեցուն բանաստեղծական ժանրային պատկերներ (“Սարաֆանով աղջիկը”, 1928), առարկայական աշխարհի կառուցվածքայնությունը սրությամբ դրսևորող նատյուրմորտներ (“Թխենին բաժակում”, 1932”):

1920-30-ական թթ. շատ գործեր է ստեղծել որպես գրաֆիկական և թատերական նկարիչ:

1920 թվականին նա ցուցադրեց այնպիսի մի ստեղծագործություն, ինչպիսին <<1918 թ. Պետրոգրադում>>,  աշխատանքն է, որտեղ արտահայտվում է կուսակցության և կառավարության մտահոգությունն աշխատող մարդու նկատմամբ:

Պատկերվող դրվագում երևում է, թե ինչպես են աշխատավոր մարդիկ ծայրամասային խրճիթներից տեղափոխվում բուրժուազիայից խլված բարեկարգ տները:

Հետագայում նա ստեղծեց այնպիսի ստեղծագործություններ, որոնցից են “Մարտից հետո” (1923թ.), որտեղ նկարիչը պատկերել է Կարմիր բանակի զինվորներին, որոնք խորասուզված են տեղի ունեցած դաժան ճակատամարտի մասին մտածմունքներով, և 1928 թվականին ստեղծված “Կոմիսարի մահը”  կտավները:

“Կոմիսարի մահը”  ստեղծագործությունը դարձավ ամենանշանակալիցը վարպետի ժառանգության մեջ: Կտավի առաջնամասում պատկերված է կոմիսարը, որը ընկել էր թշնամու գնդակից, և,  օգնության եկած մարտիկի վրա հենվելով, փորձում էր բարձրանալ և հասնել գրոհող ընկերներին, բայց մահը հաղթում է նրան: Տարածված կապույտ երանգով նկարում պատկերվում է մահվան սառեցնող շունչը, բայց ցրտի և քարացածության զգացումը , որը մեջ է բերվում կապույտ գույնով, միանգամից փշրվում է հզոր գույների`  դեղնականաչավուն, շագանակագույն, սև և կարմիր հաջորդափնջերով:  “Կոմիսարի մահը”  յուրահատուկ գեղանկարչական ռեքվիեմ է , որը ընդգրկում է կյանքի հաստատման մոտիվները, այն գաղափարի, որի համար մարդիկ գնում էին անձնազոհության:

Նկարիչը ոչ սովորական ավանդույթների համար կազմում է տարածություն (ծավալ) : Հայտնի է, որ Պետրով- Վոդկինն առաջարկել է այսպես կոչված շրջանաձև հեռանկարը, որը հնարավորություն է տալիս երկչափ հարթության վրա փոխանցել այն, ինչը դիտողին թույլ է տալիս  տեսնել ոչ թե մեկ,  այլ մի քանի տեսողական կետերից: Նայողի հայացքով հերոսները և պեյզաժները նրա ստեղծագործություններում ասես պետք է ընդգրկվեն միանգամից վերևից, ներքևից և տարբեր կողմերից: Գեղանկարիչը երկիրը պատկերում է գնդաձև, և այդպիսի ոճաձևն առաջացնում է մոլորակային երկրագնդի տպավորություն: Նկարի վրա ճակատամարտի տեղը ոչ թե ինչ որ կոնկրետ հովիտ կամ դաշտ է, այլ ամբողջ երկրագունդն է: Մարտը գնում է ոչ թե ինչ-որ առանձին ժողովրդի երջանկության, այլ ողջ մարդկության համար: Այդ պատճառով էլ վիթխարի մարտի մասնակիցները մինչև վերջին շունչը մտածում են մի բանի մասին` իրենց բարձր պարտքի, որը դրված է իրենցից յուրաքանչյուրի  ուսերին: Հեղափոխության զինվորներին դիտողն ասես նայում է մեռնող  կոմիսարի աչքերով, որոնց թեքված մարմինները լողում են օդում` “ուռա~” գոռալով: Հետևաբար մահացող հերոսը մտքով իրեն պատկերացնում է հարձակվողների շարքում: Վերջիններս պարտավորվում են շարունակել և ավարտին հասցնել կոմիսարի գործը` կուսակցության գործը:

Պետրով Վոդկինն իր ստեղծագործություններում ընդգրկել է անսպասելի գեղարվեստական ոճեր, որոնք նախկինում ռուսական կերպարվեստում չեն եղել: Ուշադիր նայելով հեղինակի ոճաձևին` նկատում ենք նրա ինքնատիպ “կինոմատոգրաֆիականությունը”:

Պետրով Վոդկինը հայտնի է նաև իր գրական երկերով (պատմվածքներ, վիպակներ, պիեսներ, ակնարկներ, տեսական հոդվածներ),  որոնցից առանձնանում է ինքնակենսագրական “Իմ պատմությունը”:

Այսպիսով  կարող ենք փաստել, որ Վոդկինն առաջին գեղանկարիչներից էր, որ ինտուիտիվ կերպով մուտք գործեց այն տիպի արվեստ, որին դարը ապագայում նախանշել էր առաջնային դերակատար:

Оставьте комментарий

Filed under Խորհրդային արվեստ, XX ԴԱՐ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s