Միխայիլ Նեստերով

ԵՐԵՎԱՆ Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
IV կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Խորհրդային արվեստի պատմություն
Թեմա ` Միխայիլ Վասիլևիչ Նեստերով
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանող` Գ.Աբրահամյան
Երևան 2010

Միխայիլ Վասիլևիչ Նեստերովը` ռուս, հայտնի խոշոր նկարիչներից է, ով մեծ ներդրում է ունեցել ազգային գեղանկարչության մեջ: Նա եղել է նաև գրող: Ավելի հասուն տարիքում նա սկսում է գրել իր ապրումների, հիշողությունների մասին:

Որոշ ժամանակ անց նրա աշխատանքները ընդունվեցին Տրետյակովի անվան թանգարան: Գիրքն առաջին անգամ լույս տեսավ 1942 թվականի հունվարի մեկին`(Հայրենական մեծ պատերազմի դժվարագույն ամիսներին)  “Հին օրերը” վերնագրով: Այս գիրքը արժեքավոր աղբյուր, որից

ընթերցողը կարող է ծանոթանալ Նեստերով մշակույթին, կյանքին, նրա ուսուցիչներին, և այն նկարիչների մասին, ում հետ նա առնչվել է: Այժմ ռուսական պետական թանգարանում պահպանվում է մի նամակ, որն ուղղված է եղել նկարիչ Տուրգենինին, որտեղ շատ պատկերավոր ասվում է հայտնի նկարչի կյանքի մասին, (1887թ-ից մինչև 1934թ-ը) հատկապես իր աշխատանքների մասին:

Միխայիլ Վասիլևիչ Նեստերովը ծնվել է 19-ը մայիսի 1862 թվականին` Ուֆայում (ինքը` Նեստերովը իր ծննդյան օրը տոնում էր հուլիսի մեկին): Նրա ընտանիքը շատ պահպանողական էր, հավատում էին աստծուն, հաճախում էրն եկեղեցի և հետևում բոլոր պատարագներին:

1877 թվականին Նեստորովը ընդունվում է Մոսկովյան գեղանկարչության ուսումնարան: Ուսումն ավարտելուց հետո, շատ արագ նա կարողանում է գտնել ինքն իրեն, ունենալ իր խոսքը: Նա գտավ իր նոր խոսքը, և 1888-1889 թթ-ին նկարեց “Ճգնավորը” նկարը, որը ցուցադրվել է 19-րդ դարում:

Նեստերովը գեղանկարչությունից զատ զբաղվում էր նաև թատրոնի դեկորատիվ աշխատանքներով, գրում էր հեքիաթներ, բայց դա այն չէր որով կարող էր դրսևորել իր “եսը”:

Նրա առաջին աշխատանքի վերաբերյալ նա արտահատվում էր հետևյալ կերպ, որ անհրաժեշտ չեն գույներ, փաստեր, այլ անհրաժեշտ է “մարդկային հոգին”: Նեստերովը չէր ընդունում պարզունակ կերպով մատուցված մշակույթը, այլ մարդկային բնութագրի պոետիկ գաղափարը, անհատականությունը: Հենց այդ անհատականության շնորհիվ էլ նա ստեղծեց “Ճգնավորը”-ը: Այս աշախատանքը վաճառելով Նեստերովը մեկնում է Իտալիա, այնուհետև Փարիզ` ուսումնասիրելու տեղի մշակույթը: Երբ վերադառնում է սկսում է երկրորդ նկարի աշխատանքները` “Երիտասարդ Բարթողոմեոսի տեսիլքը” (1889-1890), որը նույպես ունեցավ մեծ հաջողություններ:

Պատմելով այն մասին, թե ինչպես է ստեղծել այս նկարը, Նեստերովը ասել է հետևյալը, որ այն նկարել է ինչպես լեգենդ, ինչպես հնագույն պատմություն, այն բխում է երիտասարդ հոգուց և շատ անկեղծ է: Ինչպես մյուս աշխատանքները, այնպես էլ այս աշխատանքը ամբողջությամբ բնապատկեր է:

Նեստերովը իր նամակներից մեկում նշում է, որ իր աշխատանքները կարծես փոքր-ինչ հիվանդագին պոետիկ են, խորհրդանշում են միայնություն, երջանկության փնտրտուքներ, լռություն և հոգեկան հանգստություն:

Առաջի նկարը կապված կնոջ կերպարի հետ, Նեստերովը ստեղծել է իր ծննդավայրում` Ուֆայում 1896 թվականին, ամռանը  “Սարերում”: Նկարում պատկերված է տիպիկ,

սլացիկ ռուս աղջիկ, մուգ կապույտ զգեստով` գլխին սպիտակ գծերով գլխաշոր, իրկ նրա շուրջը գետակ, դաշտ, ծաղիկներ, միայն թե նա կամք չունի: Բացի կնոջ կերպարից նա հետաքրքրված էր այլ կերպարներով` “Սուրբ Ռուսիան” (1901-1905) նկարը:

Մինչ հեղափոխական տարիները Նեստերովը իրեն չէր համարում նկարիչ, ըստ նրա նկարիչներ էին  Ի.Ե. Րեպինը և Վ.Ա. Սերովը, այդ շրջանում նա ստեղծեց իր հայտնի աշխատանքներից մի քանիսը: Տրետյակովի թանգարանում այժմ պահպանվում է 1905 թվականի իր երկրորդ կնոջ` Եկատերինա Պետրովնայի և դստեր` Օլգա Միխայելովնայի դիմանկարները:

Նեստերովի երիտասարդ տարիներին պատկերված նկարներում արտացոլված է հիմնականում  կյանքի կռիվը, պայքարը ՙես՚-ի համար, հանգստություն, խաղաղություն, իսկ ավելի հասուն տարիքում` ստեղծագործական եռանդ, ուժ:

Նրան ոչինչ չփոխեց, նրա ավելի ուշ կատարած աշխատանքները ավելի հաջողված էին: Նեստերովը պետք է ապրեր այն կյանքով, որ ապրում էր իր երկիրը, իր ժողովուրդը, պետք է լսեր կյանքի երգը և փոփոխությունները: Նեստերովը իր խորաթափանց աշխատանքներով կարողացավ բացահայտել մարդկային հոգու ներաշխարհը, նրա սահմաննները:

Կան աշխատանքներ, որոնք կապված են նրա ուսուցիչների` ակադեմիկոս, պրոֆեսոր Ա.Ն. Սևերցովի և Վ.Մ. Վասնեցովի հետ:

1934 թվականին նկարում է “Քանդակագործ Ի.Դ.Շադրի դիմանկարը”, որը հաջողված աշխատանք էր համարում: Այդ նույն տարվա աշնանը նա նորից նկատեց ակադեմիկոս, կենսաբան Ա.Ն. Սեվերովին, որը ավելի էր դասում քան առաջին նկարը: Եթե 1925 թվականի նկարում ընդգծված էրի առաջին հերթին արտաքին հատկանիշները, որը ֆիկսվում էին այնպես, ինչպես նա տեսնում էր այդ պահին, ապա երկրորդ նկարում նկարիչը կերտել է այնպիսի մարդկային կերպար, որը կատարում է իր պարտքը մարդկության առջև, նրա հոգու ներդաշնակությունը, գեղեցկությունը:  
1941 թվականի հունիսի 22-ին, այն օրը, երբ ֆաշիստական Գերմանիան ներխուժեց ԽՍՀՄ, Նեստերովը սկսեց նկարել իր վաղեմի ընկերոջը` Ա.Վ. Շուսեվին: Դա եղավ նկարչի վերջին կերտած ստեղծագործությունը: Իսկ նրա վերջին բնապատկերը եղավ “Աշունը գյուղում”:

Հանրահայտ նկարչի 80-ամյակը տոնելիս, նրան շնորհավերեց Սովետական Ռուսաստանի վաստակավոր մշակութագործի կոչումը:
1942 թվականի հոկտեմբերի 18-ին վախճանվում է մեծն նկարիչ Նեստերովը: Հոգեհանգիստը կազմակերպում է Տրետյակովսկի թանգարանում, իսկ նրա մարմինը հանգչում է Նովոդևիչ գերեզմանատանը:

Երբ մտածում ես Նեստերովի մասին, հիշում ես նրա խոսքերը` մենք սկսում ենք սիրել կյանքը, ապրել, գործել և մահվան պահին երջանկանում ես այն մտքից, որ ապրել ես անկախ:

Оставьте комментарий

Filed under Խորհրդային արվեստ, XX ԴԱՐ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s