Նիկոլայ Րերիխ

ԵՐԵՎԱՆ Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
IV կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Խորհրդային արվեստի պատմություն
Թեմա ` Նիկոլայ Կոնստանտինովիչ Րերիխ
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանող` Արամազդ Սահակյան
Երևան 2010

Նիկոլայ Կոնստանտինովիչ Րերիխ` ռուս նկարիչ, բեմանկարիչ, գիտնական, գրող, ճանապարհորդ, հասա

րակական գործիչ և փիլիսփա; մարդ-լեգենդ, ռուսական սիմվոլիզմի և մոդեռնի վառ ներկայացուցիչներից մեկը: Ծնվել է սեպտեմբերի 27-ին 1874 թ. Պետերբուրգում նոտարի ընտանիքում:

Րերիխների տոհմը Պետրոս Առաջինի ժամանակներից զբաղեցրել է նշանավոր զինվորական և ադմինիստրատիվ դիրքեր Ռուսաստանում: Հայրը` Կոնստանտին Ֆեոդորովիչը, եղել է հայտնի իրավաբան և հասարակական գործիչ, մայրը` Մարիա Վասիլեևնա Կալաշնիկովան, սերում էր վաճառականի ընտանիքից: Րերիխների ընտանիքի բարեկամներ էին այնպիսի անհատներ, ինչպիսիք էին Դ. Մենդելեևը, Ն. Կոստոմարովը, Մ. Միկեշինը, Լ. Իվանովսկին և այլք, որոնց հետ մանկության տարիներից փոքրիկ Րերիխը շփվել է: Եվ պատահական չէ, որ այդ տարիներից նա հետաքրքրված էր կերպարվեստով, հնէաբանությամբ, պատմությամբ և Արևելքի հարուստ մշակութային ժառանգությամբ: 

1893թ. նա ընդունվել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և միաժամանակ Գեղարվեստի ակադեմիա, որտեղ 1985 թվականից սկսեց ուսանել  Արխիպ Իվանովիչ Կունջիին: Այս տարիներին նա գործուն կերպով շփվում է ժամանակի հայտնի մշակութային գործիչների հետ. արդեն իսկ ուսանողական տարիներից Րերիխը դառնում է Ռուսական հնէաբանության միության անդամ (Վ. Վ Ստասով, Ի. Ե. Րեպին, Ն. Ա. Ռիմսկիյ-Կորսակով, Դ. Վ Գրիգորևիչ, Ս. Պ Դյագիլև): Բազմաթիվ պեղումներ է անցկացնում Պետերբուրգի, Պսկովի, Նովգորոդի, Տվերի, Յարոսլավսկու, Սմոլենսկու նահանգներում: 1904 թվականից սկսած` իշխան Պոտյատինի հետ Վոլդայում հայտնաբերում է մի քանի նեոլիթյան տարածաշրջաններ. րերիխյան նեոլիթյան հայտնաբերումները մեծ իրարանցում առաջացրեցին Ռուսաստանում և Արևտմյան Եվրոպայում:

1897թ. նա ավարտում է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան. նրա դիպլոմային աշխատանքը «Մունետիկ» ստեղծագործությունն էր, որ ձեռք բերվեց ռուսական արվեստի մեծ սիրահար Պ. Մ. Տրետյակովսկու կողմից: Վ. Վ. Ստասովը, որ ժամանակի հայտնի քննադատ էր, շատ բարձր է գնահատում այդ աշխատանքը. «Անխուսափելիորեն Դուք պետք է լինեք Տոլստոյի մոտ… թող երկրի մեծն գրողը Ձեզ նկարիչ դարձնի»: Երիտասարդ Րերիխի համար, իսկապես,  Տոլստոյի հետ հանդիպումը ճակատագրական եղավ. դիմելով նրան` Լև Տոլստոյն ասաց. «Պատահե՞լ է, որ նավակով անցնեք արագահոս գետը. անհրաժեշտ է միշտ իշխել այն տեղից բարձ, որտեղ գնում եք, այլապես դեն կնետվեք այդտեղից: Այսպես է նաև բարոյական պահանջների ոլորտում. Պետք է իշխել միշտ վերևում- կյանքն ամեն ինչ ավերում է: Թող Ձեր մունետիկը շատ բարձր ղեկը պահի, այդժամ կհասնի սահմանին»:

1900-1901 թթ. նա սովորել է Կորմոնի ստուդիայում, Փարիզում: Մինչ հեղափոխությունն առավելապես ապրել է Պետերբուրգում, սակայն այդ ընթացքում նաև բավականին շատ ճամփորդություններ է կատարել:

Րերիխը բավականին մեծ ներդրում է ունեցել պատմական ժանրում. ստեղծագործության վաղ տարիներին նա ստեղծում է կտավներ «Ծերունիները վերադառնում են» (1898), «Յարոսլավի լացը» (1893), «Ռուսների ծագումը. Սլվոնները» (1896), «Իդոլներ» (1901), «Հաշտության կառուցում» և այլն: Այս գործերում դրսևորվում է նկարչի ինքնատիպ տաղանդը և նորարարական փնտրտուքներն արվեստում: «Առաջին իսկ նկարներում դրսևորովում է Րերիխի ինքնատիպ ոճը. կոմպոզիցիային համընդհանուր մոտեցումը, լակոնիզմը, երաժշտականությունը, գույների, գծերի ու արտահայտության մեծագույն պարզությունն ու ճշմարտացիությունը»: Նկարչի ստեղծագործությունները կառուցված են պատմական նյութի խորը իմացության վրա, որը նկարներին հաղորդում է ժամանակի ոգին և փիլիսոփայական բովանդակությունը: 24 տարեկանում նա դառնում է Կայսերական հասարակության թանգարանի տնօրենի օգնական և միևնույն ժամանակ «Արվեստ և գեղարվեստական մտածողություն» ամսագրի խմբագրի օգնական:

1899 թվականին նա իշխան Պուտյատինի կալվածքում ծանոթանում է Ելենա Իվանովնա Շապոշնիկովայի հետ, իսկ 1901 թվականի հոկտեմբերին կայանում է նրանց հարսանիքը: Ելենան դառնում է Րերիխի համար հավատարիմ կողակից և ներշնչող, իրենց ողջ կյանքը նրանք անցնում են ձեռք ձեռքի տված` և՛ հոգեպես, և՛ ստեղծագործական առումով ոգեշնչելով միմյանց: 1902 թվականին ծնվեց նրա մեծ որդին` Յուրին` ապագա գիտնական, արևելագետը, իսկ 1904-ին` Սվյատոսլավը` ապագա նկարիչ և հասարակական գործիչը: 1903-1904 թթ. կնոջ հետ ճամփորդում է Ռուսաստանում` այցելելով 40-ից ավել քաղաքներ, որ հայտնի էին իրենց հնագույն հուշարձաններով: Այդ ճամփորդության նպատակը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ռուսական մշակույթի ուսումնասիրումը. այդ ճամփորդության արդյունք դարձան ճարտարապետական նկարների շարք (շուրջ 90 էտյուդ) և հոդվածներ, որոնցում Րերիխն առաջիններից մեկն էր, որ բարձրաձայնեց հին ռուսական իկոնագրության և ճարտարապետության հսկայական գեղարվեստական արժեքի մասին հարցը:

Իբրև նկարիչ` Րերիխը կատարել է հաստոցային, մոնումենտալ (որմնանկար, խճանկար) և թատերային-դեկորատիվ մի շարք աշխատանքներ: 1906 թ. նա ստեղծում է 12 էսքիզներ Կիևի Տիրամոր եկեղեցու համար, ինչպես նաև Պողոս և Պետրոս առաքյալների եկեղեցու խճանկարի էսքիզներ և այլն:

Բազմակողմանի զարգացած Րերիխի տաղանդը դրսևորվեց նաև բեմանկարչության մեջ. «Ձյունանուշը», «Պեր Գյունտ», «Արքայադուստր Մալենը», «Ռազմատենչ կինը» և այլն: Նա եղել է «Հնագույն թատրոնի» վերակառուցման հայտնի գաղափարախոսներից և ստեղծողներից մեկը (1907-1908, 1913-1914): Փարիզում Ս. Դյագիլևի հայտնի «Ռուսական սեզոնների» ժամանակ Րերիխի մշակմանն են ենթարկվել Բորոդինի «Իշխան Իգորի» «Պլովեցկյան պարուհիները» («Половецкие пляски»), Ռիմսկիյ-Կորսակովի «Պսկովուհին» («Псковитянка»), Ստրավինսկու երաժշտությամբ «Սուրբ գարուն» բալետը: Արծաթե դարում, որում իր ստեղծագործական ուղին սկսեց Րերիխը, եղել է հոգևոր վերելքի ժամանակաշրջան, որն իր ազդեցությունն է ունեցել նկարչի անձի ձևավորման վրա:  

Վ. Ս. Սոլովյովը, Ե. Ն. Տրուբեցկին, Վ. Վ. Ռոզանովը, Պ. Ա. Ֆլորենսկին, Ս. Ն. Բուլգակովը և այլք ռուսական մտքում մեծ տեղ բացեցին փիլիսոփայական մտածողության համար, որ լի էր կյանքի իմաստի փնտրտուքներով և բարոյագիտական իդեալներով: Ռուս ինտելեգենցիան հատուկ հետաքրքրություն էր ցուցաբերում Արևելքի մշակույթի վերաբերյալ: Արժեքների որոնումներում, որ համամարդկային մեծ նշանակություն ունի, Րերիխը ռուս փիլիսոփայության հոգուն համապատասխան, ուսումնասիրեց Արևելքի փիլիսոփայոթյունը, Հնդկաստանի նշանավոր մտածողների գործերը (Ռամակրիշնա, Վիվեկանանդ, Ռ. Տագոր): Արևելքի փիլիսոփայւթյան հետ ծանոթությունն իր արտացոլքը գտավ Րերիխի ստեղծագործություններում: Եթե նկարչի սկզբնական կտավներում որոշարկիչ սյուժետներ էին հին հեթանոսական Ռուսաստանը, ժողովրդական էպոսի գեղարվեստական կերպարները («Քաղաքը կառուցում են», «Չարագործները», «Հեռավոր հյուրերը» և այլն), ապա արդեն 1905 թ. կեսերին նրա շատ նկարներ և ակնարկներ նվիրված էին Հնդկաստանին («Լակշմի», «Հնդկական ուղի», «Կրիշնա, «Հնդկաստանի որդին» և այլն): Ռուսաստանի և Հնդկաստանի հնագույն մշակույթները, դրանց ընդհանուր ծագումը հետաքրքրում էր Րերիխին և՛ որպես փիլիսոփա, և՛ որպես նկարիչ: Նրա պատմական հայեցակարգում կարևոր նշանակություն ունի անցյալի, ներկայի և ապագայի  ժամանակային կատգորիաների հարաբերկցումը. Նա չափում է անցյալն ու ներկան ապագայով. «… երբ կոչում ենք ուսումնասիրել անցյալը, ապա դա անում ենք լոկ ապագայի համար»:

1906-ից մինչ 1908 թթ. նա եղել է Կայսերական հանրույթի դպրոցի նկարչական բաժնի տնօրենը, որտեղ միաժամանակ զբաղվել է նաև մանկավարժական գորունեությամբ: Այս ժամանակահատվածից սկսած` նկարիչը մասնակցում է արտասահմանյան ցուցահանդեսների: Նրա արվեստին ծանոթացել է Փարիզը, Վենետիկը, Բեռլինը, Հռոմը, Բրյուսելը, Վիեննան, Լոնդոնը և այլն: Հռոմի ազգային թանգարանը, Լուվրը և այլ եվրոպական թանգարաններ ձեռք են  բերել Րերիխի կտավները:

Մոտավորապես 1906 թվականից դիտվում է նրա նոր, առավել հասուն ստեղծագործական շրջանը, փոփոխության է ենթարկվում պատմական թեմատիկային նրա մոտեցումը. պատմությունը, դիցաբանությունը, ֆոլկլորը վերածվում են աղբյուրների, որոնցից նկարիչը նյութ է վերցնում այլափոխական ստեղծագործ լեզվի համար: Նրա արվեստում համադրվում են ռեալիզմն ու սիմվոլիզմը: Այս ժամանակահատվածում վարպետն ուշադրությունը բևեռում է գույների ոլորտին, նա գրեթե հրաժարվում է յուղաներկից և անցնում տեմպերային: Շատ է փորձեր անում ներկի բաղադրության հետ, օգտագործում է մի գունային շերտի վրա մյուսը դնելու տեխնիկան: Նկարչի արվեստի ինքնակեցությունն ու յուրատիպությունը նկատառվեց նկարչական քննադատությամբ:

Ռուսատանում և Եվրոպայում 1907-1918 թթ. լույս ընծայվեցին տասնյակ մենագրություններ և մի քանի տասնյակ գեղարվեստական ամսագրեր, որ ուղղված էին Րերիխի ստեղծագործությանը: 1909 թ. Րերիխն անդամագրվեց Ռուսական ակադեմիային և Ֆրանսիայում Ռեյմական ակադեմիային: 19010 թվականից գլխավորում է «Արվեստի աշխարհ»  («Мир искусства») խմբակցությունը, որի անդամներ էին Ա. Բենուան, Լ. Բակստը, Վ. Սերովը, Ի. Գրաբարը, Կ. Պետրով-Վոդկինը, Բ. Կուստոդիևը, Ա. Օստրաումովա-Լեբեդևան, Զ. Սերեբրյակովը և ուրիշներ:

Դարասկզբին նա նկարել է  Պսկովի, Ռոստով Մեծի, Իզբորսկի և այլ հին ռուսական քաղաքների  ճարտարապետական-պատմական պեյզաժների ցիկլ (1899-1904, Արևելքի ազգերի արվեստի թանգարան, Մոսկվա). «Մունետիկը»  1902; «Քաղաքը կառուցում են», 1902; «Մարտ», 1906;  պատմությունը մեկնվում է որպես առեղծվածային տիեզերական նշանների նպատակ («Երկնային մարտ», 1912, Ռուսական թանգարան, Սանկտ-Պետերբուրգ; «Թագերը», 1914, Ռուսական արվեստի թանգարան, Կիև): Առանցքային կերպարները Րերիխի նկարներում հաճախ դառնում են հերոսների լեգենդար ֆիգուրները և սրբեր («Պանտալեյմոն-բուժողը», 1916, Տրետյակովյան թանգարան, Մոսկվա; «Երեք ուրախություններ», 1916, Ռուսական թանգարան, Սանկտ-Պետերբուրգ):

Մոդեռնի բեմանկարչությանը հատուկ էր թատերական ձևավորումը, հրավառության պես գեղեցիկ և միևնույն ժամանակ «ռեժիսորական էր» ներկայացման մեջ ռիթմիկայի առկայությունը (Հ. Իբսենի «Պեր Գյունտը» Մոսկովյան գեղարվեստի թատրոնում, 1912; Ի. Ֆ. Ստրավինսկու «Սրբազան գարուն», որտեղ Րերիխը ներկայացել է  իբրև լիբերտոյի համահեղինակ, Փարիզում Ս. Պ. Դյագիլևայի թատերական մասնավոր ձեռնարկության համար, 1913; Ա. Պ. Բորոդինի «Իշխան Իգորը» նույն թատերական ձեռնարկության համար Լոնդոնում, 1914): Ն. Րերիխը նաև կատարել է մի շարք դեկորատիվ-մոնումենտալ աշխատանքներ, սակայն այս ոլորտում առավել նշանակալի աշխատանքներն ընդհանրապես չեն պահպանվել կամ էլ մեր օրեր են հասել մասնաբաժանված տարբերակներով: Սկզբում չէր ընդունոմ հեղափոխությունն ու դրա վանդալիզմի վերաբերյալ իր սարսափն արտահայտեց «Բարեսրտություն» խորհրդանշական դրամայում: 1920 թ. գալով ԱՄՆ` Րերիխը կնոջ` Ե. Ի. Շապոշնիկովային հետ հիմնում է «Ագնի-Յոգայի հասարակություն»-ը` «Կենդանի բարոյագիտության» ուսմունքի տարածման համար, որ անվանում էր թեոսոֆիա: 1923 թ. Ն. Րերիխը սկսում է  իր տրանսհիմալայան գիտարշավը Սիկկիմից` նպատակ ունենալով Կենտրոնական Ասիայի պատմական և տեղագրական ուսումնասիրությունը; արշավախումբը երկու անգամ փոխհատվում է վերջինս` անցնելով Հնդկաստանի, Մոնղոլիայի և Տիբեթի դժվարամատչելի շրջանները:

1925 թ. Սինցյանով գալով Մոսկվա` վերահաստատում է կապերը սովետական ղեկավարության հետ, իսկ 1926-1928 թթ. Ալթայով վերադառնում է Սիկկիմ: Րերիխի մշտական բնակավայրը դառնում է Հիմալայան հետազոտությունների ինստիտուտը (Ուրուսվատի ինստիտուտը-սանսկրիտերենից թարգմանաբար նշանակում է «լուսաբաց»): Այդ ճամփորդությունների հոգևոր արդյունք դարձան «Ալթայ-Հիմալայ», «Ասիայի սիրտը», «Շամբալա» (1927-1930) գորեր, որ գրված են ինքնատիպ, «առեղծվածային-հնէաբանական» կերպով և լի վառ քնարական կերպարներով: Առավել հայտնի են այդ տարիների հարուստ գեղանկարչական արդյունքները, որ արված են տեմպերայով, նույնպես տպավորիչ վառ, «ինքնագույն» պեյզաժներ, որտեղ ամենազոր բնությունը հմադրվում է հին հավատալիքների խորհրդանշանների հետ («Մայտրեյա», 1926, Գեղանկարչության թանգարան, Նիժնիյ Նովգորոդ):  Րերիխյան  «Աշխարհը մշակույթի միջոցով» գաղափարների արդյունքում մարմնավորեցին նրա անվան հատուկ դաշինքը, որ դրվեց մշակույթային արժեքների` զինված ընդհարումների ընթացքում պահպանման մասին միջազգային կոնվենցիայի հիմքում:

«Դարի մեծագույն ինտուիտիվիստը», Ա. Մ. Գորկու բնորոշմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի սահմանագլխին սիմվոիկ կերպարներում արդեն արտահայտել է իրեն անհանգստացնող կանխազգացումները. կտավներ` «Անարատ կարկուտ-չարացման թշնամին», «Վերջին հրեշտակը», «Մարդկային գործերը» և այլն; դրանցում ներկայացված են երկու սկիզբների` լույսի և խավարի, պայքարը, որ անցնում է նկարչի ողջ ստեղծագործական ուղով, ինչպես նաև մարդու` իր ճակատագրի և ողջ աշխարհի համար պատասխանատվությունը: Նա ստեղծում է ոչ միայն կտավներ հակառազմական թեմաներով, այլև հրատարակում է հոդվածներ` ուղղված աշխարհի ու մշակույթի պահպանմանը:

1916 թ. թոքերի ծանր հիվանդության պատճառով նա բժիշկների թելադրությամբ ընտանիքի հետ գալիս է Ֆինլանդիա` Սերդոբոլ, որ մոտ էր Պետրոգրադին և նրան թույլ էր տալիս զբաղվել Գեղարվեստական դպրոցի գործերով: 1917 թ. մարտի 4-ին` Փետրվարյան հեղափոխությունից մեկ ամիս անց, Մաքսիմ Գորկին իր բնակարանում ժողովեց նկարիչների, գրողների և արվեստի այլ գործիչների, որոնց թվում էր նաև Րերիխը, Բենուան, Բիլիբինը, Դոբուժինսկին, Պետրով-Վոդկինը, Շալյապինը և այլոք: Հավաքույթում քննարկվում էին արվեստի մասին հարցեր, որի վերահսկիչը նշանակվեց Մ. Գորկին, իսկ նրա օգնականներ Բենուան և Րերիխը: Վերահսկիչ խումբը զբաղվելու էր Ռուսաստանում արվեստի զարգացման և հնագույն հուշարձանների պահպանման գործերով: 1917 թ. հեղափոխությունից հետո, սակայն, Ֆինլանդիան փակեց սահմանները Ռուսաստանի հետ, և Րերիխն ընտանիքի հետ բաժանվեց հայրենիքից:

1919 թ Շվեցիայից հրավեր ստացավ`ցուցահանդեսով ներկայանալ Սկանդինավյան երկրներ, նույն թվականին նա գնում է նաև Լոնդոն` հաշվառելով մեկնել նաև Հնդկաստան: Կնոջ հետ մեկտեղ անդամագրվում է Ե. Պ. Բլավատսկայայի հիմնած Թեոսոֆիական հանրույթին: 1920 թ.  Րերիխը հրավեր է ստանում Չիկագոյի արվեստի ինստիտուտից կազմակերպել ցուվահանդես ԱՄՆ-ի 30 քաղաքներում. նկարչի 115 կտավների թվում էին «Հրեշտակների գանձերը» (1905), «Վերջին հրեշտակը» (1912), «Վիկինգի դուստրը» (1917), «Արևի կանչը» (1918), «էքստազ» (1917), «Արևելքի որդիները» և «Հերոսություն» շարքը և այլն: Ցուցահանդեսներն ունեցան մեծ հաջողություններ. Ամերիկայում Րերիխը նկարեց մի շարք կտավներ` «Սանկտա» («Սրբերը»), «Նոր Մեքսիկան», «Իմաստության երազանքները» և այլն: 1921 թ. նոյեմբերին Նյու- Յորքում բացվեց միավորված արվեստի ինստիտուտ, որի գլխավոր նպատակն էր ժողովուրդներին մերձեցնել մշակույթի և արվեստի  միջոցով: Որոշարկելով ինստիտուտի առաջադրանքը` Րերիխը գրել է. «Արվեստը միավորում է մարդկությանը, այն եզակի է և անմեկուսելի: Արվեստն ունի շատ ճյուղեր, սակայն արմատը մեկն է… Յուրաքանչյուրը զգում է գեղեցկության ճշմարտությունը…»:

Ուշ շրջանում վարպետն աշխատեց իբրև նկարիչ; Երկրորդ համաշխարհային պատերազմի ճակատից լուրերը ոգեշնչում էին նրան:  Րերիխը նկարել է նաև մի շարք մեմուարային  ակնարկներ («Օրագրի թերթերը», 1934-1935, «Իմ կյանքը», 1936-1947): Նրա հավատարիմ համագործակիցները մշտապես մնացին  կինն ու որդիներ` արևելագետ Յուրի Րերիխը (1902-1960) և նկարիչ Սվետոսլավ Րերիխը (1904-1993): Րերիխը մահացել է Կուլույում 1947 թ. դեկտեմբերի 13—ին: Րերիխի թանգարանը բացվեց 1924 թ. Նյու Յորքում: Մոսկվայում 1992 թ-ից գոյություն ունի Րերիխների միջազգային կենտրոն` սեփական թանգարնով: (http://www.krugosvet.ru/)

smallbay.ru/roerich.html

Оставьте комментарий

Filed under Խորհրդային արվեստ, XX ԴԱՐ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s