«Միր իսկուսստվա»

ԵՐԵՎԱՆ Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
IV կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա`Խորհրդային արվեստի պատմություն
Թեմա` Միր իսկուսստվա
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի` Նարե Զիրոյան
Երևան 2010

 

20-դարի  սկզբում  Ռուսաստանը  շատ  հարուստ  է  եղել  բազում  տաղանդներով.  թատրոնում,  կերպարվեստում,  երաժշտության  մեջ  հայտնվել  են  այնպիսի  անուններ,  որոնք  անջնջելի  հետք  են  թողել   ամբողջ  աշխարհի  արվեստում`  մեծ  դեր  ունենալով  նրա  ապագայի  համար:  Այդ ամենի  խաչմերուկում  կանգնած  է  Սերգեյ Պավլովիչ  Դյագիլևի  հզոր  կերպարը…


Նա  ծնվել  է  մարտի  19-ին  1872 թվականին,  Նովոգորսկի  գուբերնյայում, զինվորականի  ընտանիքում: Մանուկ  հասակում  դաշնամուրի  և  կոմպոզիցիայի  դասերի  է  գնացել,  զբաղվել  է  երգով` իտալական  հռչակավոր  Բարիտոն  Կոտոնիայի  հետ:  Նրա  հայրն  է Պ.Պ.  Դյագիլևը,  ով  շուտ  դարձավ  ամուրի  և  որդու դաստիարակությամբ  զբաղվեց  նրա  երկրորդ  կինը, ով  Վ. Ա. Պանայեվի  դուստր`  Ելենան էր:  Դյագիլևը  մանուկ  ժամանակ  ապրել  է  Սանկտ  Պետերբութգում  հետո  Պերմում, որտեղ  և  ծառայել  է  նրա  հայրը:  Նրա  հորեղբայրը`  Ի.  Պ.  Դյագիլևը  երաշտական  խմբակի  հիմնադիրն  է եղել  և  նրա ջանքերի  շնորհիվ  1870  թվականին Պերմում  բեմադրվեց  Գլինկայի <<Կյանքը  հանուն թագավորի>>  օպերան:   Այս  օպերան  Դյագիլևների   ընտանիքում  սիրված  է եղել  մի   քանի  սերունդ  շարունակ:  1890  թվականին  Պերմի  գիմնազիան  ավարտելուց  հետո`  Դ-ը  վերադառնում  է  Պետերբուրգ  և  ընդունվում  է  համալսարանի  իրավաբանական  ֆակուլտետը,  դրա  հետ  մեկտեղ  Ռիմսկի-  Կորսակովի  մոտ  երժշտության  դասեր  է  ստանում  Պետերբուրգի  կոնսերվատորիայում: ( Մեջբերման սկիզբ.   Պերմում`  Սիբիրյան  և  Պուշկինյան  փողոցների  անկյունում,  պահպանվել  է   Ս. Դյագիլևների  տունը,  որտեղ  հիմա  հիմնված  է գիմնազիա,  որը  կրում է  Դյագիլևի  անունը:  Այս  առանձնատունը,  որը  կառուցված  է  ռուսական  կլասիցիստական  ոճային  հորինվածքով` կառուցվել  է  19-րդ  դարի  50 ական  թթ-ին, Ռ.  Օ.   Կառվովսկու  նախագծի  հիման  վրա,… մեջբերման ավարտ):Համալսարանում  իր  ընկերների`  Ալեքսանդր  Բենուայի  և  Լև  Բաքստի  հետ  կազմակերպում  է  ոչ  պաշտոնական խմբակ,   որտեղ  քննարկվում  են  արվեստի  շրջանակներում  բազմաթիվ  հարցեր: Այստեղից  էլ  նրանց  մոտ  այդ  հարցի  շուրջ  ունեցաց  հետաքրքրությունը  հետագայում  իրենց  ստեղծածի  հիմքն  է  հանդիսանում… 1896  թվականին  Դ-ը  ավարտում  է  համալսարանը  և  իրավաբանությունը  թողնելով  սկսում  է զբաղվել  արվեստով:

19-րդ  դար  վերջում  Ռուսաստանի  գեղարվեստական  կյանքը  չափազանց  աշխույժ  և  կյանքով  լեցուն  էր.  Հասարակությունը  շատ  մեշ  հետաքրքրությամբ հետևում  էր  բազմակի  գեղարվեստական  ցուցահանդեսներին,  աուկցիոններին,  միջոցառումներին,  մամուլի  հոդվածներին`  գրված  կերպարվեստի  կյանքի  շրջանակներում  և  ոչ  միայն  Մոսկվայի  և  Պետերբուրգի  թերթերը,  այլ  նաև  գավառների   թերթերն  ու  ամսագրերն  էր  լուսաբանում  արվեստի բազում  թեմաները:  Ստեղծվում  էին  բազմապիսի  գեղարվեստական  խմբավորումներ,  որոնք  իրենց  առջև  դնում  էին  տարբեր  խնդիրներ,  բայց  հիմնականում  ներկա արվեստը  լուսաբանության  հետ կապված:  Այս  պայմաններում  են  ընդունվել Դյագիլևի`  Պետերբուրգի  և  Մոսկվայի  գեղարվեստական  ուժերը  միավորելու  միտքը,  որի  անրաժեշտությունը  վաղուց  էր  զգացվում  հայրենական  արվեստում:

Այնուհետև Դյագիլևի  ջանքերի  շնորհիվ  կազմակերպվեց  սկանդինավյան  նկարիչների  ցուցահանդես,  ռուսական  և  ֆինական  նկարիչների  մասնակցությամբ,  որը  տեղի  ունեցավ  Շտիգլիցի  թանգարանում 1898 թվականին,  և  այդ  միր  իսկուսվայի  անդամները  համարեցին  էին  առաջին  ելույթը:  (Դյագիլևին  հաջողվեց  ցուցահանդեսի  մասնակցմանը  ներգրավել  նաև  երիտասարդ  արվեստի  ներկայացուցիչներին`  Վրուբելին,  Լեվիտանին,  Սերովին  և  այլոց), ռւս  պորտրտների  պատմա-գեղարվեստական  ցուցահանդես  Պետերբուրգում`  1905  թ-ին,  ռուս  արվեստի  ցուցահանդես  Փարիզի  աշնանային  սալոնում,  որտեղ  ներկայացվեծ  Բենուայի,  Գրաբարի,  Կուզնեցով,  Մալյավին,  Րեպինի,  Սերովի,  Յանվլենսկու  և  այլոց  ստեղծագործությունները  :

Հենց  այս  թվականին  էլ  Դյագիլևին հաջողվեց  համոզել  անվանի  գործիչնեին  և  արվեստի  սիրահար`  Մամոնտովին  և  Տենիշեվին  ֆինանսավոել  գեղարվեստական  ամսագիրը` <<Միր  իսկուսստվան>>:  Ամսագրի  խմբագրությունն է  գտնվել  Դյագիլևի  տանը:  Ամսագրի  առաջին  համարը  լուս  է  տեսել  1898  թվականին  նոլեմբերի  9-ին:  Շուտով  Պետերբուրգում լույս  տեսավ  այս  ամսագրի  կրկնակի  համարը,  որի  խմբագիրն  էլ  դարձավ   նույն ինքը` Սերգեյ  Պավլովիչ  Դյագիլևը:   Այս  ամսագիրը  առաջինն էր, որտեղ  արվեստի  հարցերի  բնույթն  ու  ուղղությունը  տալիս  էին  իրենք`  նկարիչները:  1903 թվականից  ամսագրին  կից  լուս  է  տեսել  <<Խռոնիկա  միրա  իսկուսստվա>>  հատուկ  հրատարակությունը,  որը  նվիրված  է  եղել  հատկապես  գեղարվեստական  խռոնիկային:

<<Միր  իսկուսստվայի>>  Խմբագրությունը  ընթերցողին  ինֆորմացրել  է ,  որ  ամսագիրը  լուսաբանվելու  է  ոչ  միայն  ռուսական,  այլև  արտասահմանյան  վարպետների  գործունեությունը:  Ի  տարբերություն  նախորդ  հրատարակչությունների, որոնց  մեջ  լուսաբանվում  էր  միայն  հիմնականում գեղարվեստական կյանքը,  ամսագիրը  սիստեմատիկ  տպագրում էր  մոնոգրաֆիկ  հոդվածներ   ռուսական  և  եվրոպական  վարպետների  մասին: Շատ  արտասահմանյան  գեղանկարիչների  և գրաֆիկների  հետ  ռուս  հասարակությունը  ծանոթացավ  <<Միր Իսկուսստվայի>>  ամսագրի  լուսաբանման  շնորհիվ:  Ամսագիրը  մեծ  համբավ  ունեցավ    իր  հայրենական  արվեստի  հրապարակումներով:  Իսկ  ամսագրում  տպագրված իլյուստրացիաները  արվում էին <<Միր Իսկուսստվայի >>  խմբավորման  մասնակիցների  կողմից:

Սերգեյ  Դյագիլևը  եղել  է  առաջինը  այն  քննադատներից, ով   մեծ  ուշադրություն   է  դարձրել  գրքի իլյուստրացիաների  վրա:  1899 թվականին  <<Պուշկինի  ուղղված  իլյուստրացիա  >> հոդվածում  նա  արտահայտել  է  դատողությունների  և  մտքերի  մի  մաբողջ  շարք`  բնության  մասին`  անրադառնալով   այս  բարդ  արվեստի  առանձնակիությանն ու յուրահատկությանը,  որը  և  պահպանվել  է մինչը  մեր  օրերը:

<<Միր  իսկուսստվա>>  ամսագրի  էջերի  վրա  Դյագիլևը, որպես  հեղինակ,  մեծ  ուշադրություն  է  դարձրել  շատ  հարցերին`  արվեստի  և  քննադատության նպատակին  ու  խնդիրներին,  դասական  և  ժամանակակից  արվեստին,  գրքային  գրաֆիկային  և  իլյուստրացիաներին,  թանգարանային գործին,  այլ երկրների  գեղարվեստական  կուլտուրաներին  և  վերջապես  այն ինչ  որ  մենք  հիմա հասկանում ենք  միջազգային  և  կուլտուրային  համագործակցություն  բառեր իմաստի  տակ:  Դյագիլևի  <<Միր իսկուսստվայում>>  ելույթները  մեծ  հետաքրքրություն  էր  առաջացնում  ոչ  միայն  իր  համամիտների, այլ  նաև  իր  հակառակորդների  մոտ:  Նա   ներքաշել  է  աշխատելու  այդ  ժամանակվա  շատ  տաղանդավոր  երիտասարդ նկարիչների  և  քննադատներին:  Լայն  կարդացողի համար  նա  բացահայտել  է Ա.  Բենուայի  Արվեստագիտական  տաղանդը:  Իսկ  1899  թվականին  նա  հրավիրել  է  համագործակցելու  այն  ժամանակ  դեռ  սկսնակ  քննադատ`  Ի.  Է.  Գրաբարին:  Առանց  նկարիչների  ամենօրյա  և  բազմակողմանի  օգնությանը  հնարավոր  չէր  ամսագրի  կայացումը  5  տարի  անընդմեջ:Դյագիլևը  զբաղվում  էր  ոչ  միայն  ամսագրին  կապված  աշխատանքներով,  այլև մեծ  ուժ  ու եռանդ  էր դնում  և  ժամանակ  էր  հատկացնում  գեղարվեստական ցուցահանդեսների  կազմակերպմանը:  Իր  ինքնակենսագրականում  նշել  է,  որ  1897-1906թթ-ը  կազմակերպել  է  16  ցուցահանդես:  1899 թվականին  իշխան  Սերգեյ  Վոլկոնսկին , ով  իմպերատորական  թատրոնի  տնօրենն  էր,  Դյագիլևին  նշանակում  է   հատուկ հանձնարարություններ  կատարող,  և  տալիս  է  նրան  <<ամենամյա  Իմպերատորական  թատրոնի >>  խմբագիր:  Դյագիլևիի  հետ  Իմպերատորական  թարտոն  եկան  շատ ուրիշ  նկարիչներ` Վասնեցով,  Բենուա,  Բաքստ,   Սերով,  Կորովին,  Լանսերե:   1900-1901 սեզոնին  Վոլկոնսկին  Դյագիլևի ն  էր  հանձնարարաել Դելիբի  <<Սիլվիյա >>բալետի  բեդրությունը:  Դյագիլևը  բեմադրությանը  ներգրավել  էր  <<Միր  իսկուսստվա>>   խմբավորման  նկարիչներին(միրիսկուստնիկներին),  բայց  գործը  ձախոխվոց`  դիրեկտորական  կազմի  բողոքի պատճառով:  Դյագիլևը  չէր  ենթարկվում  տնօրեն  Վալկոնսկու  կարգադրումներին   և  մասսայական  հրաժարվեց  <<ամենամյա >> -ի  խմբագրումից:   Եվ   այս  ամենը  ավարտվեց  Դյագիլևի  թատրոնից  հեռացմանը…

թվականին  Դ-ը  կազմակերպում  է  ռուս  արտիստների  ամենամյա  արտասահմանյան  ելույթներ,  որը  կրում  էր  <<Ռուսական  սեզոներ>> անվանումը: 1907  թվականին  <<սեզոնների  >> շրջանակում անց  են կացվել  երաժիշտների ելույթներ ` <<պատմական,  ռուսական  կոնցերտներ>>:  Այստեղ  մասնակցութուն  են  ունեցել  Ն. Ա. Րիմսկիյ – Կորսյակովը,  Ս. Վ.  Ռախմանինովը,  Ա. Կ.  Գլազունովը,  Ֆ.  Ի.  Շալյապինը  և  այլոք:

1908  թվականին  կազմակերպվեցին  ռուսական  օպերային  սեզոնների,  իսկ  1909թվականին  կազմակերպվեցին  օպերա-բալետային  ելույթներ,  հետագայում բալետային  սեզոնները  շարունակվեցին մինչև  1913  թվականը:  Բալետային  հյուրախաղերի  համար  Դյագիլևը   հրավիրել  է  մի  շարք  հռչակավոր  արտիստների,  որոնց  թվում  են  Մ. Մ.  Ֆոկինան,   Ա. Պ. Պավլովան,  Վ. Ֆ. Նիժինսկին,  Տ. Պ. Կորսավինը, Ե. Վ. Գելցերը:

1916թվականին  Դ-ը  կազմակերպում  է  <<Դյագիլևի  ռուսական  բալետ>>  բալետային  թատերախումբը,  որն  էլ  իր  ելույթները  սկսեց  1913  թվականին  և  գոյություն  է ունեցել  մինչև  1929  թվականը,  այսինքն  մինչև  Դյագիլևի  մահը: Վարպետը   մահացել   է   Վենետիկում  1929  թվականի,  մկնորառախտից (  ըստ  որոշ տվյալների): Թաղված  է  Վենետիկից  ոչ  հեռու  գտնվող  Սան  Միկել  կղզում:Պերմի  գիմնազիան, որտեղ  նա սովորել  է  Դյագիլևը, կրում  է  իր  անունը,  և  այստեղ  է  բացվել  նրա  անունով  թանգարան:  Մինչ օրս  Պերմում  անց  են  կացվում  ամենամյա  համաշխարհային  կուլտուրային  փառատոններ`  Դյագիլևի  անունը  կրող`  <<Դյագիլևյան սեզոններ`  Պերմ-  Պետերբութգ-Փարիզ>>:

Առաջին  Դյագիլևյան  փառատոնի  կազմակերպիչն  էր  Ռոսաստանում  հանդիսանում  Պերմի  Չայկովսկու  անվան  ակադեմիական   օպերայի  և  բալետի  թատրոնը:  Որի  շենքը  կառուցվել  է  Դյագիլևներիների  ջանքերի  շնորհիվ:  Եվ  Պերմի  բնակիչների  կարծիքով,  այն  քաղաքի  ամենագեղեցիկ  կառույցներից  մեկն  է: 2007թվականին  Սերգեյ Դյագիլևի  Տան  համերգային  դահլիճում  կանգնեցվել  է  նրա  հուշարձանը,  որը  պատկանում  է  քանդակագործ  Էրնեստ  անհայտին: <<Ռուս  սեզոնների>>  հարուրյամյակի  կապակցությամբ  Դյագիլևի  անձի հանդեպ  հետաքրքրությունը,  նորից  աճեց:  2009 թվականին  Փարիզում  սկսվեցին  Դ-ի  հուշարձանի  նախապատրաստական  աշխատանքները;  Համաշխարհային  մրցույթի  ժամանակ  հաղթողը  դարձավ  քանդակագործ  Վիկտոր  Միտրոշինի  մակետը:  Իր  Դ-ը  կանգնաց  է  ամբողջ  հասակով   գլխարկը  գլխին,  ֆրակով  և  ձեռնափայտը  ձեռքին,  բարձր  պատվանդանի  վրա  և  որի  վրա  պետրուշկան  բաց  է  անում  վարագույրը,  հավանական  է,   որ  հուշարձանը  կկանգնեցվի  ռուսական  համայնքի  ջանքերի  և  մեկենասների  նվիրատվությունների  շնորհիվ:

Դյագիլևի  բեմադրությունների  և  կոստյումների  վրա  աշխատել  են  <<Միր  իսկուսստվայի>> իր    ընկերները`  Լեոն  Բաքստը  և   Ալեքսանդր  Բենուան:  Հետագայում  Դ-ը  ձգտելով  դեպի   նորարարությունների  ,  աշխատում էր  նաև  եվրոպական դեկորատորների  հետ`  Պաբլո  Պիկասսո,  Անդրե  Դերեն,  Կոկո  Շանել,  Անրի  Մատիս  և  շատ  ուրիշներ  հետ:  Աշխատում  էր նաև  ռուս  ավանգարդիստների  հետ`  Նատալյա  Գոնչարովայի,  Միխաիլ  Լարիոնովի,  Նաումա Գաբոյի,  Անտուան  Պեվզների և  այլոց  հետ: Ոչ  պակաս  արդյունավետ  եղան  նրա  համագործունեությունը  այն  ժամանակվա  հռչակավոր  երաժիշտների`  Րիխարդ  Շտրաուսի,  Էրիկ  Սատիի,  Մորիս  Ռեվելի ,  Սերգեյ  Պրոկոֆյեվի ,  Կլոդ  Դեբյուսիի  և  հիմնականում  իր շնորհիվ   բացահայտված  Իգոր  Ստրավինսկու   հետ:  Դյագիլևը  ունեցավ  մեծ  ազդեցություն  ոչ  միայն  ռուսական  բալետի,  այլ  նաև  աշխարհի  խորեօգրաֆ  արվեստի  զարգացման  վրա:  Լիլելով  տաղանդավոր  կազմակերպիչ`  Դ-ը  շատ  շուտ  էր  առանձնացնում  տաղանդավոր  արտիստներին,  պարողներին  և  խորեոգրաֆներին`   Վացլավ  Նիժինսկիյ,  Լեոնիդ  Մյասին,  Միխաիլ  Ֆոկին,  Սերժ  Լիֆար,  Ջորջ  Բալանչին,  և  այլոց  տալիս  էր  հնարավորություն    աՃելու  որպես արդեն  ընդունված  արտիստներ:

Դյագիլևի   ժառանգությունը , որը  բաղկացաց  է    նորամուծություննների  մի  ամբողջ  շարքից ,   արվեստագիտական  ասպարեզներում  գործող  անձանց  կողմից  միշտ  էլ  կգնահատվի  …

Իսկ  Դյագիլևի  և  Բենուայի  կողմից  հիմնած  <<Միր  իսկուսստվա>>  խմբավորման  շարքերում  եղել  են  շատ  տաղանդավոր  արվեստագետներ,  ովքեր  անմար  հետք  են  թողել  թատերական  գործունեության  ասպարեզում (և ոչ միայն) :   Այդ  արվեստագետներից  մեկը`  Լ. Ն.  Բակստն  է.   ռուս  նկարիչ,  սցենարիստ,  գրքային  իլյուստրատոր,  հաստոցային  գեղանկարչության  և  թատերական  գրաֆիկայի  վարպետ, ինչպես արդեն նշեցի  <<Միր  իսկուստվայի >>  ակնառու  գործիչներից  մեկնը,  ով  նաև  Դյագիլևի  թատերա-գեղարվեստական  պրոեկտների  կարկառուն  մասնակիցներից մեկն  էր համարվել:

Լեոն  Նիկոլաեվիչ  Բակստ, որի  իրական  անունն է  Լեյբ-  Խաիմ Իզրաիլեվիչ  կամ  Լեվ  Սամոյլովիչ  Ռոզենբերգ:   Ծնվել  է  1866  թվականին, մայիսի  10-ին`  Գրոդնոյում:  Ոչ  այնքան  հարուստ  հրեայի` գիտնական — տալմուդիստի  ընտանիքում:  Գիմնազիան  ավարտելուց  հետո  սովորել  է  գեղարվեստի  ակադեմիայում`  աշխատելով  գրքային իլյուստրացիաների  վրա: Իր  առաջին  ցուցահանդեսի  ժամանակ   (1889) ստացել  է  իր  մականունը` Բակստ, որը  իր  տատիկի  ազգանվան  կարճ  ձևն  է (Բակստեր):  1890 ականների  սկզբում ներկայանում  է  <<ակվարելիստների>>  շարքում:   1893-97թթ-ը  ապրել  է  Փարիզում`  հաճախ  վերադառնալով  Պետերբուրգ,  1990 ականներին   կցվում է  գրողների  և  նկարիչների  խմբակին, որը  կազմավորվում է  Դյագիլևի  և  Բենուայի  շնորհիվ:  Որը հետագայում  կազմավորում  է  <<Միր իսկուսստվան>>: 1898 թվականին  Դյագիլևի  հետ  մասնակցում  է  <<Միր  իսկուսստվա>> ամսագրի   հիմնադրմանը:  Հենց այդ  ամսագրի  գրաֆիկան  էլ  Բակստին   հասցնում է  ճանաչողության,  փառքի: 1898 թվականին
Դյագիլևի  կողմից  կազմակերպված  <<Ռուսական  և  ֆինական  նկարիչների  առաջին  ցուցահանդեսին>>  Բակստը  ներկայացրել  է  իր աշխատանքները:  Ներկայացրել  է  նաև  <<Միր  իսկուսստվա >>  ցուցահանդեսին,  «Secession» ցուցահանդեսին Մյունխենում  և  այլ ցուցահանդեսներին:  1905 թվականի  հեղափոխության  ժամանակ  Բաքստը  աշխատել  է  <<Ժուպել>>, <<Դժոխային  փոստ>>, <<Սատիրիկոն>>  ամսագրերի  համար:   Հետագայում  նաև  <<Ապոլլոն >> ամսագրի  համար:    1907թվականին  Բակստը  ապրում էր  հիմնականում Փարիզում  և  աշխատում  էր  թատերական  դեկորացիաների  ստեղծման  վրա,  որտեղ,  որ  կատարեց  իսկական  հեղափոխություն.  նա ստեղծեց  դեկորացիաներ հունական  ողբերգությունների  համար ,  իսկ  1908  թվականին  մտավ  պատմության մեջ  որպես  դյագիևյան  ռուսական  բալետների  համար  դեկորացիաների  ստեղծող(<<Կլեոպատրա>>1909, <<Շահերեզադա>>1910, <<Կարնավալ>>1910, <<Նարգիզ>>1911, <<Դաֆնիսը  և  Խլոյան>>1912): Այս ամբողջ  ժամանակահատվածում  նա  ապրել  է  եվրոպայում,  որովհետև  լինելով  ազգությամբ  հրեա,  բնակության  վայրերը  սահմանափակ  էին:

Սանկտ- Պետերբուրգյան  շրջագայության  ժամանակ դասընթացներ  էր  տալիս  Զվանցովի  դպրոցում,  1908-10  թթ-ը  նրա  աշակերտներից  մեկն  է  եղել  Մարկ  Շագալը, բայց  1910  թվականին  խզվեցին  հարաբերությունները : Բակստը  արգելեց  Շագալին  գնալ  փարիզ, քանի  որ  իր  կարծիքով  դա  բացասական  ազդեցություն  կունենար  Շագալի  արվեստի  վրա  և  երիտասարդ  նկարչին  կբերեր  սովի  և  մահվան (նշեմ, որ  Շագալը  չի  նկարել  թատերական  դեկորացիաներ ):  Չնայած  դրան`  Շագալը մեկնում  է  Փարիզ, բնավ  չի  մահանում  սովից  և  ամենակարևորն այն  է,  որ  գտնում  է  իր  ոճը  գեղանկարչության  մեջ:

1914  թվականին  Բակստը  ընտրվում  է  Գեղարվեստի  ակադեմիայի  անդամ:  1918թ-ին  վերջնականապես  խզում է  հարաբերությունները  Դյագիլևի  և  ռուսական  բալետի  հետ:  1924 թ-ի  դեկտեմբերի  27-ին  նա մահանում է  Փարիզում`  թոքերի  հիվանդությունից:   Հայտնի  գործերն  են `  <<Ընթրիք>> 1902, <<Հին  սարսափ>>1908(ռուսական  թանգարան),  <<Ֆանտաստիկ  բնանկար>>, <<Սերգեյ  Դյագիլևի  դիմանկարը դայակի  հետ>>, <<Էլիզիում>>, <<Զինայիդա  Գիպպիուսի  դիմանկարը>>, <<Անդրեյ  Բելիի  դիմանկարը>>  և  այլ  ստեղծագործություններ: Հաջորդ  վարպետին, որ  պիտի  ներկայացնեմ`  Միխաիլ  Ալեքսանդրովիչ  Վրուբելըն է,  ով  ծնվել  է  1856  թ-ին  մարտի  5-ին`  Օմսկում, զինվորականի  ընտանիքում:  Հայրը  մասնակից  է  եղել Ղրիմյան  <կամպանյաի> ժամանակ:  Վրուբելը  19-20-րդ  դդ-ի  հռչակավոր  ռուս  նկարիչ  է, ունիվերսալ  հնարավորություննների  տեր վարպետ,  ով  ունի  հռչակում կերպարվեստի   համարյա  բոլոր  ժանրերում` գեղանկարչություն,  գրաֆիկա,  դեկորատիվ  քանդակագործություն, թատերական  արվեստ:   Նա  ճանաչված  է  որպես գեղանկարչակն  կտավների  վարպետ,  դեկորատիվ  պաննոների,  ֆրեսկաների  և  գրքային  իլյուստրացիաների :  Ամուսնացաց է  եղել անվանի երգչուհի`  Ն.  Ի. Զաբելլայի  հետ,  ում  դիմանկարները  շատ  անգամներ  հանդիպում  ենք  իր  ստեղծագործություններում:

1864թ-ից  մինչև  1867թ-ը  Վրուբելը  ընտանիքով  ապրել  է  Սարատովում,  և  այստեղ  վարպետը  սովորել  է  տեղի  անվանի   նկարիչ` Ա. Ս.  Գոդինի  մոտ, ով Գեղարվեստի  ակադեմիայի  ավարտական  է  եղել:

1880թվականի  աշնանը  Միխաիլը  ընդունվել  է  Իմպերատորական  գեղարվեստի ակադեմիան,  որտեղ  սովորել  է  Պավել  Չիստյակովի  դասարանում,  նա անմիջապես  աչքի  է  ընկել  իր  յուրահատուկ  անհատականությամբ,  յուրահատուկ ոճով,  և  յուօրինական  հայացքներով` կլասիկական սյուժեների  հանդեպ (իմպրեսիոնիզմ):

Բավական  է  նայել  նրա  ջրաներկով  կատարած աշխատանքներին, այդ  թվում «Введение во храм»  և  «Пирующие римляне»  և  անմիջապես  ակնհայտ  է  դառնում  Վրուբելի  կատարելագործման աստիճանին  հասու  գիծը…

Փոքր-ինչ  ցվրված  և թեթևամիտ  ուսանողից`  նա  վերածվում  է  իր  աշխատանքի  ֆանատի  և  այսուհետև  հասնում  բարձունքների:  Մտերմանալով   Վալենտին  Սերովի  հետ ,  վերջինիս  նման,   Վրուբելը  դառնում  է Չիստյակովի  հավատարիմ  և  աչքի  ընկնող  աշակերտներից  մեկը:  Ով  դեռ  երկար  ժամանակ  մնաց  իր  կուռքը:  Հենց  նրա  շնորհիվ  է  Վրուբելը  ձեռք բերեց  սերը  դեպի  նատուրան,  գծանկարին,  ֆորմայի  մերկացմանը,  և  կլասիկան:

1884թ-ին  պրոֆեսոր  Պրախովը  Չիստյակովի  խորհրդով  հրավիրում  է  Վրուբելին  Կիեվ,  12-րդ  դարին  պատկանող  Կիրիլովսկյան  եկեղեցին  վերանորոգելու  համար:

Այսօր  Վրուբելի  աշխատանքները  գտնվում են Մոսկվայի   Տրետյակովյան  պետական  գալերեայի  հավաքածույում,  Սանկտ  Պետերբուրգի  Պետական  Ռուսական  թանգարանում, Օմսկի  Վրուբիլի  անվան  կերպարվեստի թանգարանում:

Հայտնի գործերն  են`  <<Դյուցազուն>> դեկորատիվ  պաննո 1898, <<Արևելյան  հեքիաթ>>1886, <<Արևելյան պար>>1889, <<Իսպանիա >>, <<Իտալիա>> և  բազում  այլ գործեր:

Оставьте комментарий

Filed under Խորհրդային արվեստ, XX ԴԱՐ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s