«Միռ իսկուսստվա» գեղարվեստական միությունը

ԵՐԵՎԱՆ Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
IV կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա`Խորհրդային արվեստի պատմություն
Թեմա` <<Միռ իսկուսստվա>> գեղարվեստական միությունը
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի` Գամազյան Արփինե
Երևան 2010

Քսաներորդ  դարի  շեմին  ռուսական  կերպարվեստում  արմատական  վերափոխություններ  էին  տեղի  ունենում,  որտեղ  զգալի  դեր  խաղա-ցին   նկարիչների  և  քանդակագործների  մի  խումբ, որոնք  համախմբվել էին  <<Միռ  Իսկուսստվա>>  հանդեսի (журнал) շուրջ:

<<Միռ  իսկուսստվա>>  գեղարվեստական  միությունը  հայտարարեց  իր մասին  համանուն  հանդեսի  թողարկմամբ`տասնիննից- քսաներորդ դարերը  ընկած  ժամանակահատվածում: Առաջին  հանդեսը  տպագրվեց  1898 թ.-ին, Պետերբուրգում,  որը  հիմք հանդիսացավ  խմբի անդամների, ևս,  տասնամյա  գործունեության  համար:

<<Միռ  իսկուսստվայի>>  նախապատմությունը  սկսվում  է`  <<Նեվայի պիկվիկիանցիները>> (Невские пиквикианцы)  խմբից, որը 1887 թ.-ին հիմ- նադըրել  էին  Կարլ  Մայի  անվան  պետերբուրգյան  մասնավոր  դպրոցի  սաները` Ալեքսանդր  Բենուան, Վ. Նուվելը, Դ.  Ֆիլոսոֆովը  և  Կոնս-տանտին  Սոմովը:  Նրանք  միախմբվել  էին  իրար  հետ  այդ  փոքրիկ  խմբակում,  որտեղ  պատմություն  էին  ուսումնասիրում,  մասնավորա-պես`   գեղարվեստի  և  երաժշտության  պատմություն:  Արդյունքում  այդ  խմբակին  միացան  նաև  Սերգեյ  Դյագիլևը  և  Լև  Բաքստը(Լև  Սամոյ-լովիչ  Ռոզենբերգ): Դյագիլևի  գիտելիքները  կերպարվեստի  բնագավա-ռում  արագորեն  աճեցին  նրա  ճանապարհորդությունների  շնորհիվ,  որոնց  ժամանակ  նա  սկսեց  ծանոթություններ  հաստատել  արտա-սահմանյան  գրողների  և  նկարիչների  հետ  ու  նկարների  կոլեկցիոնե-րությամբ  զբաղվել:

Սերգեյ  Դյագիլևի  առաջնորդությամբ,  որը  հանդիսանում  էր  խմբի  գլխավոր  գաղափարախոսը, կամերային  բնույթ  կրող    <<Նևայի  պիկվիկիանցիներ>>-ը  վերածվեց`  ընդլայնված   <<Միռ  իսկուսստվա>>  միության  կամ  խմբակցության:  Այս  միավորմանը  միացան  մոսկովյան  դպրոցի  նկարիչները, որոնք  մտնում  էին  աբրամցեվյան  խմբակի*   մեջ: Դրանք  էին` Կ. Կորովինը, Վ. Սերովը,  Վասնեցով  եղբայրները, Մ. Վռու-բելը, Մ. Նեստերովը:  Հենց  նրանց  նկարները  ցուցադրվեցին  1898  թը-վականի ,Դյագիլևի  և  Ֆիլոսոֆովի  կազմակերպած  ,ռուս  և  ֆին  նկա-րիչների  ցուցահանդեսին:  Տվյալ  ցուցադրությունը  շարունակվեց  նաև  ամռանը` Մյունխենում, Դյուսելդորֆում,  Քյոլնում  և  Բեռլինում:

Ինչպես վերը  նշվեց`խմբակցությունը  թողարկում  էր  նաև  համանուն հանդես,  որը  սկսեց  առաջատար  տեղ  գրավել  ռուսական  կայսրութ-յան  ,այդ  ժամանակների,  գրական- գեղարվեստական  հրատարակութ-յունների  մեջ:  <<Միռ  իսկուսստվայի>>  գեղարվեստական  կողմնորո-շումը  սերտորեն  կապված  էր  սիմվոլիզմ  և  մոդեռն  ուղղությունների  հետ:

Ի  տարբերություն  պերեդվիժնիկ  նկարիչների  գաղափարների` << Միռ իսկուսստվա>>-յի  նկարիչները ` արվեստում  առաջնայինը  հռչակեցին գեղագիտական  սկզբունքը: <<Միռ  իսկուսստվա>>-յի  անդամները  պըն- դում  էին,  որ  արվեստը,  առաջին  հերթին,   նկարչի  անհատական  ար-տահայտման  միջոցն  է:  Հանդեսի  առաջին  թողարկումենրից  մեկում Ս. Դյագիլևը  գրել  էր. << Արվեստի  գործը  կարևոր  է  ոչ  թե  ինքնին,  այլ  միայն  այն  արարողի  ինքնաարտահայտման  հետ>>:

<<Միռ  իսկուսստվայի>>  գեղագիտական  սկզբունքները  ձևավորվում  էին  Սալոնի,  ակադեմիական  հնացած  կարծրատիպերի  և պերեդվիժ-նիկների  կիրառած  թեմաների դեմ պայքարի  արդյունքում:
Ենթադրելով,  որ   ժամանակակից  քաղաքակրթությունը  հակամար-տորեն  է  տրամադրված  մշակույթի  հանդեպ,  միռիսկուսնիկները(ինչ-պես  անվանում  էին  խմբի անդամներին)  արվեստի  իդեալները  փըն-տըրում  էին  անցյալի  արվեստի  մեջ:  Նկարիչներն  ու  գրողները  իրենց   նկարներում  և  հանդեսների  էջերում,  ռուսական  հասարակության  հա-մար,  բացեցին  այդ  ժամանակ  քիչ  գնահատված  միջնադարյան ճար -տարապետության,  հին  ռուսական  սրբանկարչության  գեղեցկությունը:  Դասական  Պետերբուրգի  և  դրա  ճարտարապետական  շինությունների  վայելչությունը  ստիպում  էր  խորհել  գեղարվեստական,  ինչպես  նաև  գրական  ժառանգության  մասին:

Իր  գործունեության  առաջին  իսկ  քայլերից  <<Միռ  իսկուսստվա>>  խմբակցությունը  ձգտում  էր  ազգային  արվեստը  դուրս  բերել  համաեվ-րոպական  թատերաբեմ  և  մոտիկացնել  այն  Արևմուտքի  արվեստի  մի-տումներին:

Խմբակցության  կազմակերպած  գեղարվեստական  ցուցահանդեսները  մեծ  հաջողություններով  էին  պսակվում: 1899 թվականին  Դյագիլևը Պե-տերբուրգում  կազմակերպեց,  հիրավի,  միջազգային  ցուցահանդես,  որտեղ  ռուս  նկարիչների  ստեղծագործեւթյունների  կողքին  ցուցադըր-վում  էին  քառասուներկու  եվրոպացի  նկարիչների  գործեր, այդ  թվում`  Բյոքլինի,  Մորոյի,  Ջեյմս  ՈՒիսթլերի,  Պյուվի  դե  Շավաննի,  Դեգայի,  Մոնեի  և  այլոց:1901թ.-ին  Պետերբուրգի  Գեղարվեստի  կայսերական ա- կադեմիայում  և  Մոսկվայի  Ստրագոնովյան  ինստիտուտում  տեղի  ու-նեցան  ցուցահանդեսներ,  որոնցում,  այլոց  հետ  միասին  մասնակցեցին Դյագիլևի  մոտ  ընկերները` Բաքստը,  Բենուան  և  Սոմովը:  Մոսկվա-յում  և  Պետերբուրգում  <<Միռ  իսկուսստվա>>  միության  ցուցահան-դեսները    կայացան  նաև  1903 թվականի  նոյեմբերին:

Բացի  ամսագրի  թողարկումից,  գեղարվեստական  ցուցահանդեսներ կազմակերպելուց`  խմբակցությունում  զբաղվում  էին  նաև  թատե-րական  ներկայացումների  ձևավորմամբ, դեկորատիվ- կիրառական  արվեստով,սակայն  առավել  ցայտուն  էր  գրաֆիկայի  դերը: Հատկապես  հետաքրքրական  էին  գրքերի  ձևավորումները:
Հետզհետե  խմբի  ներսում  տեղի  ունեցող  տարաձայնությունները հանգեցրին  և՛  խմբակցության  քայքայմանը,  և՛ հանդեսի  տպագրման  դադարեցմանը:  Եվ  հազար  ինը  հարյուր  չորս-հինգ  թվականին  խում-բը  դադարեց  իր  գոյությունը:

Սերգեյ  Դյագիլևը,  հանդեսի  տպագրման  դադարեցումից  երկու  տարի  անց,  իր  Փարիզ  մեկնելու  նախաշեմին  <<Միռ  իսկուսստվայի>>  միության  հրաժեշտի  ցուցահանդես  կազմակերպեց,  որը  տեղի  ունե-ցավ  Պետերբուրգում, հազար  ինը  հարյուր  վեց  թվականի  փետրվար-մարտ  ամիսներին: Ներկայացված  էին  այն  արվեստի  լավագույն  նը-մուշները,  որոնց  ծաղկման  համար   <<Միռ  իսկուսստվայի>>  նախկին  գործունեությունը  բավականին  բարենպաստ  պայմաններ  էին  ստեղծել: Խմբի  հիմնական  անդամների  կողքին  ցուցադրվեցին  նաև Մ. Վռուբելի, Վ. Բորիսով-Մուսատովի, Պ. Կուզնեցովի. Ն. Սապունովի և Մ. Լարիոնովի գործերը: Հայտնություններ  էին  Ն. Ֆեոֆիլակտովի, Մ. Սարյանի և Մ. Լարիոնովի  անունները:

<<Միռ  իսկուսստվայի>>  գործունեության  դադարեցումից  հետո  խում- բը  միացվել,  կցվել  էր  <<Երեսունվեց  նկարիչներ>>  և  <<Ռուս  նկարիչ-ների  միություն>> ( Союз  русских  художников) խմբակցություններին: Սակայն  հազար  ինը  հարյուր տաս  թվականին` Բենուայի  գլխավո -րությամբ  մի  շարք  նկարիչներ  դժգոհ  լինելով  սույն  խմբերի  էքսպո -զիցիոն  կոզմնորոշումներից,  ցուցադրությունների  էկլեկտիկ  բնույթից,  դուրս  եկան  այդ  միություններից  և  վերամիավորեցին << Միռ  իսկուս-սըտվա>>- ն: Խմբակցության  նոր  անդամների  թվին  էին պատկանում Կ.Ֆ. Բոգայեվսկին, Ի.Վ. Ժոլտովսկին, Բ. Կուստոդիեվը,Գ.Կ. Լուկոմսկին, Դ.Ի. Միտրոխինը, Գ.Ի. Նարբուտը, Կ.Ս. Պետրով-Վոդկինը, Զ. Սերեբրյա-կովան, Դ. Ստելլեցկին, Ի. Ֆոմինը, Ս.Չեխոնինը, Վ. Շյուկոն, Ա. Յակովլևը և այլոք: Սակայն  նախկին  հարաբերություններն  ու  գործունեությունը  այդպես  էլ  չվերականգնվեցին: Հեղափոխությունից  հետո  խմբակցութ-յունը  բաժանվեց  պետերբուրգյան  և  մոսկովյան  խմբերի,  իսկ  հազար  ինը  հարյուր քսան  թվականին  վերջնականպես  դադարեց  իր  գոյութ-յունը:

Խմբակցության  անվանումով  ցուցահանդես  տեղի  ունեցավ  հազար  ինը  հարյուր  քսանյոթ  թվականին, Փարիզում, որը  կազմակերպել  էին  արտասահմանի  ռուս  նկարիչները:

Ամփոփելով  հասկանում  ենք,  որ 1898 թ.-ից  մինչև 1904 թվականը ըն-ժամանակահատվածում  այս միությոան   մեջ էին  ներառվում  գրեթե  բոլոր  վաստակավոր  ռուս  նկարիչները,  որոնց  անունները  ռուսական  արվեստի  հպարտությունն  են  ներկայացնում` Ալեքսանդր Բենուա,  Լև Բակստ,Կոնստանտին Սոմով, Վալենտին Սեռով, Իսահակ Լևիտան, Նի-կոլայ Ռերիխ,Ա. Գոլովին, Մ. Նեստերով, Մ. Վռուբել, Մ. Դոբուժինսկի, Ե. Լանսեռե,Ս. Մալյուտին, Ֆ. Մալյավին, Ա. Գոլուբկինա, Բիլիբին, Ս. Օստրոումովա-Լեբեդևա …

Այսպիսով  սա  մի  անխուսափելի  գեղարվեստա-մտավորական  շարժում  էր  ռուս  կերպարվեստում,  որը  կրում  էր  նորարարական  բնույթ,  սնվում  էր  ժամանակի  արդիական  ուղղութուններից և ոճերից, սակայն  միևնույն  ժամանակ  հայացք  էր  նետում  դեպի  անցյալի  ի-դեալները  և  վերծանում  նախնիների  ժառանգությունը:

*Աբրամցեվյան  խմբակ— մոսկովյան մտավորականների  խմբակ, որոնք  համախմբվել  էին  գործարար  և  բարերար Ս. Ի. Մամոնտովի շուրջ: Նրանք  հավաքվում  էին  Մամոնտովին  պատկանող Աբրամցովո  ամառանոցում,  որտեղից  էլ  առաջ  եկավ  խմբակի  ոչ  պաշտոնական  անվանումը:

Օգտագործված գրականություն`

Анна  Павловна Гусарова, Мир искусства
Համացանց`
Wikipedia,
http://www.Bibliotekar.ru,
http://www.krugosvet.ru
www.silverage.ru
http://www.dic.academic.ru

Оставьте комментарий

Filed under Խորհրդային արվեստ, XX ԴԱՐ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s