ԿԻՆԸ և ԿԱՐԻԵՐԱՆ

Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Հոգաբանության  և  սոցիալական  մանկավարժության  ֆակուլտետ
Սոցիոլոգիա և մանկավարժություն
2-րդ կուրս
Կուրսային աշխատանք
ԿԻՆԸ և ԿԱՐԻԵՐԱՆ
Ուսանող` Թ. Ալեքսանյան
Դասախոս` Զ. Մալոյան
Երևան 2011

Կինը և կարիերան

Մինչ <<էմանսիպացիա>> տերմինի օգտագործումը տանք նրա նշանկությունը.
նշանակություն, որի արմատներից էլ  առայացել է այս բառը: Լատիներենում <<emancipare>> նշանակում է՝
1.Ազատել տղային հոր իշխանությունից և դրանով հայտարարել նրա ինքնուրույնությունը,
2.Ձևականորեն հրաժարվել ինչ-որ մի բանից, հետ քաշվել, զիջել
<<Էմանսիպացիա>> բառի արմատը կարելի է մեկնաբանել որպես <<ազատում որաշակի դերից>>: Առաջին հերթին իրենց կախյալ դերից ազատվելու իրավունք են պահանջում կանայք: Նրանք իրենք են ցանկանում վերցնել այն, ինչ իրենց չեն տալիս հոժարակամ…
Ինձ համար <<էմանսիպացիա>> հասկացությունը լայն իմաստով նշանակում է մարդու ազատվելու փորձը պարտականությունների շրյանակից, որը հասկասում է իր անհատական պահանջմունքներին: Դա վերաբերում է ոչ միայն կանանց այլ նաև տղամարկանց: Եթե հեռանանք այն բանից, որ վաղուց հորինած տղամարդու կերպարը (ուժեղ, անվեհեր, հնարամիտ) հնացել է այնպես, ինչպես կնոջ կերպարը (քնքուշ, զգայուն, անպաշտպան), ապա էմանսիպացիան ընդհանուր խնդիր է տղամարդկանց և կանանց համար. խնդիր, որը կարող է լուծվել միայն  տղամարդկանց և կանանց միացյալ ուժերով, կամ էլ յուրաքանչյուրն առանձին իր ազատության համար պայքարում հանդուրժի պարտությունը: Դա են վկայում կնոջ ազատության նախկին բոլոր փորձերը: Ընդ որում ռադիկալ ակտիվությունը ավելի շատ վնասել է, քան օգուտ տվել ընդհանուր գործում:

ԻՆՉՊԵ՞Ս ՄԵՆԵՋԵՐ ԼԻՆԵԼՈՎ, ԱՋԱԿՑԵՄ ԷՄԱՆՍԻՊԱՑԻԱՅԻՆ

Ես հաճախ վերադառնում եմ սուֆիզմի հավատացյալ պն. Ռիչարդ Բարտոնի ասույթին, որովհետև նա լիովին իրավացի է. <<Ինքնադրսևորման զուգակցումը շրջապատող մարդկանց հարգանքով վերաբերմունքի հետ հանդիսանում է մարդկային կյանքի  միակ և բավարար հիմք>>: Մոտավոր բառերով դա հարգալից վերաբերմունքն է շրջապատող մարդկանց: Եթե էմանսիպացիան հասկանանք որպես 2 սեռերի անարխիստական դերերից ազատվելու փորձ, ապա, կարծում եմ, որ դա ոչ միայն համբերատար վերաբերմունք է հակառակ սեռի նկատմամբ, այլ նաև օգնության ցուցաբերում միասին ազատվելու այդ դերից, որը նվազեցնում է  սեփական արժանապատվության զգացումը: Այդ իսկ պատճառով, ես խորհուրդ կտայի ղեկավարներին ակտիվ աջակցել իրենց աշխատակցուհիներին,եթե նրանք կփորձեն ազատվել  իրենց սահմանափակող կարգավիճակից: Ի՞նչ է դրա համար հարկավոր անել.

  • Նախ և առաջ նպաստել իրենց մեջ ինքնավստահության զգացումի առաջացմանը:
  • Օգնել տնտեսապես անկախ լինելուն:
  • Երեխա ունենալու կամ չունենալու որոշումը բացառապես թողնել նրանց:
  • Նպաստել հակառակ սեռի աշխատակիցների մեջ  փոխադարձ հարգանքի ձևավորմանը:

ԿԱՆԱՅՔ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ ԱՅԼ ԿԵՐՊ

Ոչ մի տղամարդ չի կարող իրական ձևով հասկանալ կնոջ հոգեբանությունը: Բայց և այնպես կանանց հաջողվում է ավելի լավ ներթափանցել տղամարդու ներաշխարհ: Լավագույն գրքերից մեկը, որը սեռերի փոխհարաբերությունների մասին ինֆորմացիայի հիմնավորման ժամանակ ընկել էր ձեռքս,գրված էր 2 կանանց կողմից, որոնք արժանացել էին Հարվարդի բիզնեսի դպրոցի գիտական աստիճանի: Բացի դասավանդելուց, նրանք զբաղվում էին նաև կոնսուլտատիվ հարցերի ինքնուրույն նախաձեռնությամբ: Դա դոկտոր Մարգրետ Հիննինգն է և Անն Ժարդենը: Կարճ կպատմեմ նրանց մի քանի սուբյեկտիվ եզրակացությունների և հետազոտությունների մասին: Մինչ այդ իմ մեծ ցանկությունն է համոզել պրոգրեսիվ կառավարիչներին ձեռք բերել այդ իսկապես արժեքավոր գիրքը նրա համար,որպեսզի իրենց կառավարման փորձին միացնեն մի-քանի տեղեկություններ կանացի մտածողության յուրահատկություններից:
Կանայք շատ ուշ են որոշում կարիերա անել: Հաճախ իրենց ֆիրմայում աշխատելուց 10 տարի անց նոր վորոշում են ավելի բարձր պաշտոն զբաղեցնել, բայց կարիերայի պլանավորման համար դա շատ ուշ է: Կանանց մեծամասնությունը շատ պասիվ է: Ինքնուրույն ինչ-որ բան ձեռնարկելու փոխարեն, թողնում են իրադարձությունները ընթանան իրենց հունով: Կանայք կարծում են, որ մասնագիտական հաջողության որոշիչ ֆակտորը հանդիսանում է իրենց ինքնահաստատումը:

Այդպիսի <<եսասիրության>> արդյունքում նրանք դադարում են հետաքրքրվել առավել էական բաներով իրենց շրջապատում, անպիսի, ասենք ինչպիսիք են ոչ պաշտոնական մակարդակում հաըտնված հարաբերությունների սիստեմը և ձեռնարկության ինֆորմացիա աղբյուրները: Նրանք չեն ճանաչում և ընդունում որևէ տեղային փոխադարձ, կախյալ հարաբերություններ, ինչպիսին է <<Ես՝ քեզ, դու՝ ինձ>>: Կանայք կարիերան ընդունում են որպես անձնական աճ, որպես ինքնահաստատում: Տղամարդիկ կարիերայի տակ հասկանում են անձնային և հեռանկարային պարտականություններ: Տղամարդիկ իրենց կատարվելիք աշխատանքին վերաբերվում են բացառապես իրենց կարիերայի պատկերացրած ձևով, ինչպես նաև դրան նայում են որպես առաջխաղացում և հաջողություն աշխատանքում: Կանայք առանձնացնում են 2 հասկացություն՝ աշխատանքի կատարում և կարիերա:Աշխատանքը իրենց համար կատարվում է <<այստեղ և հիմա>>, իսկ կարիերան հանդիսանում է բացառապես անձնական նպատակ, այն նվաճումների արդյունքը, որոնց մասին կարող է դատել միայն կինը:
Դեռ մանկուց տղամարդիկ տևամադրված են այն բանին, որ իրենք   պետք է աշխատեն, որպեսզի նվազագույն չափով կարողանան կերակրել ընտանիքը: Կանանց միայն աննշան մասն է փոքր տարիքում առնչվել այդ հարցի հետ: Նրանց մեծամասնությունը մտածում է գտնել մեկին, ով իրենց կպահի: Տարբեր պատկերացումներից ելնող տրամադրվածության և նպատակի ուղղորդման տարբերությունը դեռ մանկուց ահռելի է :
Տղամարդիկ կարիերային նայում են որպես իրենց կյանքի էական բաղկացուցիչ մաս: Եթե ինչ-որ անձնական խնդիրներ են ծագում, ապա տղամարդիկ փնտրում են հնարավորություն <<համադրել>> անձնական և մասնագիտական<<քարտերը>>: Կանայք տրամադրված են անձնական և մասնագիտական հստակ սահմանափակման,և կոնֆլիկտի դեպքում միանշանակ ընտրում են կամ մեկը, կամ մյուս: Եթե տղամարդիկ սկսում են իրենց աշխատանքը ֆիրմայում, ապա նրանք արդեն <<իրենց պայուսակում կրում են գեներալի հրամանը>>: Կանայք, ընդհակառակը, իրենց աշխատան- քով միշտ պիտի ձորփեն ապացուցել, որ զբաղվում են իրենց գործով, թեև բոլորը ենթադրում են հակառակը:
Հաջորդ տիպիկ տարբերությունը վերաբերվում է <<անձնական ստրատեգիա>> հասկացությանը: Տղամարդիկ այն սահմանում են որպես դրված նպատակի նվաճում: Երբ նրանց առաջ դրված է նոր նպատակ, նրանք միշտ հարց են տալիս. <<ի՞նչ կտա այն ինձ>>: Սա որոշիչ հարց է, քանզի նա քարտերին դնում է իր ապագան: Կանանց քննարկումներում ժամանակի տարրը բացակայում է: Նրանք միայն մտածում են, թե ինչպես կարելի է լուծել խնդիրը տվյալ տեղում և նույն պահին, հաշվի չառնելով, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ խնդիրը:

Ֆուտբոլային խաղի ժամանակ տղաները հաշվի են առնում, որ պետք է համախմբվեն կազմով, որ կարելի է հաղթել և պարտվել, որ թիմի առանձին մասնակիցներ կարող են ունենալ վատ բնավորություն, և թիմը պետք է կազմված լինի 11 մասնակցից: Որպես կանոն աղջիկները թիմով գործելու փորձին չեն տիրապետում: Եթե նրանք զբաղվում են սպորտեվ, ապա նախընտրում են միայնակ սպորտի ձևեր ինչպիսիք են  ձիավարությունը կամ թենիսը: Աղջիկների մեծամասնությունը երբեք չի իմանա, թե ինչ է նշանակում <<թիմի ոգի>>, նրանք սովոր չեն միավորվել թիմում և հաղթել ոլորով միասին,չնայած այն բանի, որ թիմի առանձին մասնակիցներ համակրանք չեն առաջացնի:
Հաջորդ տիպիկ տարբերությունը տղամարդկանց և կանանց մտածողության մեջ հանդիսանում է ռիսկի նրանց գնահատականը: Տղամարդու համար ռիսկը նշանակում է կորուստ կամ եկամուտ, հաղթանակ կամ պարտություն, վտանգ կամ հնարավորություն: Կանայք ռիսկը գնահատում են որպես սկզբունքորեն բացասական երևույթ: Նրանց համար դա նշանակում է կորուստ, վտանգ, ցավ: Հնարավորության դեպքում նրանք խուսափում են ռիսկից: Մնացած դեպքերում, հաճախ կանայք հակված են ի հակառակ տղամարդկանց դերային պահվածքի,բոլորին ցույց տալ. <<ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, դուր է գալիս դա քեզ, թե ոչ>>: Կարծում եմ, նրանց համար դժվար է համակերպվել ղեկավարի հետ, աշխատանքի, կամ էլ երևէ իրավիճակի: Կանայք ամեն ինչը շատ լուրջ են ընդունում: Նրանք կատարվող իրավիճակում միանգամայն այլ բան են դնում, այդ իսկ պատառով հատկապես ծանր են վերաբերվում քոննադատությանը և անձնական վիրավորանքին: Այն բանի մասին, թե արդյոք նրանք կկարողանան գլուխ հանել գործից, որին դեռ անծանոթ են, կամ էլ երբեք չեն արել, ամենից քիչն են մտածում:
2 հեղինակները ընդհանրացրել են հետազետության այն արդյունքները, որոնք նրանց թվացել են առավել էական: Մտածողության տարբերությունը պայմանավորված է նրանով,որ մեծ մասամբ տղաները սովոր են հարցերը իրար մեջ լուծել, իսկ աղջիկները հազվադեպ են դա անհրաժեշտ համարում: Համատեղ սպասումների պատճառով և վաղուցվա փորձով տղամարդիկ կարողանում են միասին մասնակցել նիստերի և համաձայնության գալ իրար մեջ, հանդուրժել միմյանց: Այս բոլորը կանայք համարում են անտանելի: Տղամարդկանց հավաքական պահվածքը համարվում է այնպիսի ֆենոմեն, որը ստիպում է կանանց արտահայտվել հետևյալ կերպ. <<Ի՞նչպես կարող են իրար ընդհանրապես տանել չկարող 2 տղամարդ միասին նստել հավաքույթին և ձևացնել, թե հարգում և օգնում են միմյանց‎այն դեպքում, երբ բոլորը գիտեն, թե իրականությունը ինչպիսին է, ի՞նչպես կրող են նրանք այդպես լիցեմերներ լինեն>>: Այս հարցը շատ բան է բացատրում: Ֆիրմային գործունեությունը համապատասխանում է կոլեկտիվի գործունեության հետ,  անդամների, ովքեր մի կողմից հոգում են շահույթի մասին, մյուս կողմից սեփական գոյության: Շահույթի և գոյատևման համընկնող իրավիճակը հաճախ կոլեկտիվի անդամներից յուրաքանչյուրին առանձնացնում է: Այնքան ժամանակ մինչև որ չկա շահույթ, հաղթանակ, հարկավոր է խելամտություն ցուցաբերել: Հանուն ինչի՞ դիտավորության թշնամիներ շատացնել, եթե կարելի է առաջ շարժվել ընկերներ ձեռք բերելով: Անգամ 12-ամյա տղաները գիտեն, որ ֆուտբոլային թիմ ձևավորելու համար իրենք ուրիշ 10-ի կարիք էլ ունեն, և կկարողանան նորմալ հանդուրժել միմյանց,հընարավոր է նաև ոչ: Կանայք հոգ են տանում լավ հարաբերությունների պահպանմամբ, եթե այդ հարաբերությունները հանդիսանում են ինքնանպատակ, և կանացի ավանդական փորձում դժվար թե լինի մի բան, որը կհակառակվի այդ ինքնանպատակին: Այս հիմնավորմամբ կանայք հայտնվում են անհանդուրժողականության ծուղակում, որը կարելի էմեկնաբանել հետևյալ կերպ.<<Նա ինձ դուր չի գալիս և ես չեմ կարող աշխատել նրա հետ>>:
Փորձենք անցում կատարել գործնականի թեորյաին: Ենթադրենք երիտասարդ գործավարուհին ղեկավարի հետ իր կարիերայի մասին զրուցելուց հետո,որոշի սկսել իր ճանապարհը դեպի բարձունք: Երիտասարդ կնոջը ընդունակ համարելով, ինչպես պետք է վարվի ղեկավարը.

1. Կնոջն առաջարկի տարբեր տեսակի մի քանի հանձնարարություն, որպեսզի կողմնորոշվի թե որ հարցում է նա առավել ուժեղ՝ կազմակերպչական, բյուջետային հարցերի, բանակցությունների վարման, նոր գաղափրների առաջարկման և այլն…
2. <<Հատուկ կարևոր>> առաջադրանքների օգնությամբ նրան դնել ճնշման տակ, որպեսզի որոշի, թե նա ինչպես կարձագանքի ծանրաբեռնվածությանը, և արդյոք պատրաստ է նման դեպքերում աշխատել <<թևերը վեր քաշած>>, անձնական հետաքրքրությունները ենթարկի ֆիրմայի հետաքրքրություններին:
3. Եթե նա դիմանա անհաջողությանը, իր հետ միասին պարզել այդ անհաջեղության պատճառները: Հնարավոր է, որ նա նորեկ է և նրա գիտելիքները չեն բավարարում այդպիսի գործեր կատարելու համար: Մնացած դեպքերում ղեկավարը պետք է <<ծափահարի>> նրա աշխատանքային ձեռքբերումների համար և նրան հետ կանոնավոր կերպով քննարկի իր հաջողությունները այն բանի համար, որպիսզի իմանա արդյո՞ք նա ճիշտ ճանապարհին է գտնվում:
4. Աջակցել երիտասարդ աշխատակցուհուն և հստակությամբ բացատրել հետևյալը <<մինչ նա ձգտում է հասնել լավ արդյունքների, ինքը որպես ղեկավար միշտ կաջակցի>>:
5. Իր ղեկավարելու միջին աստիանին պատրաստվելու համար նրան հնարավորություն տալ հաճախելու հատուկ կուրսերի, որպեսզի նա սովորի որոշումներն կայացնել, խորհրդակցություններ վարել, քննադատել ենթակա- ներին և այլն….
6. Մի քանի տարվա փորձարկային ժամկետից հետո նորից նրա հետ զրուցել, որպեսզի օգնես նրան վերջնականապես կողմնորոշվի ինչի է ուզում հասնել նա ֆիրմայում աշխատելով: Ուզու՞մ է արդյոք զբաղվել կադրային հարցերով, վաճառքի կամ էլ աշխատի մարկետինգի բաժնում և այլն…
7. Ղեկավարը նախապես պետք է իր համար բացահայտի հետևյալ հարցը. <<որքանո՞վ են իմ պլանները վերաբերում այս աշխատակցուհուն, արդյո՞ք ուզում եմ մինչ իմ ծառայողական աստիճանի բարձրացումը նրան վերցնել իմ թիմ: Այդ դեպքում ես պետք է նրան հաճախակի ծանոթացնեմ ղեկավարման հաջորդ աստիճանի պարտականությունների մեջ մտնող հանձնարարությունների հետ:

Շատ ֆիրմաներում ես բախվել եմ հայտնի և արդեն ծեծված կարծրատիպի հետ. <<ցանկացած աստիճանի ղեկավար չի աջակցում ընդունակ և փառասեր գործընկերոջը, այլ փորձում է նրան վտարել ֆիրմայից, թերևս նրանց մեջ տեսնում են իրենց տեղը գրավել ձգտող մրցակցի:

Այս անհեռանկարային ներկայացումները վնասում են ոչ միայն ֆիրմային, այլ նաև հենց իրեն՝ ղեկավարին: Ի՞նչու…
Ենթադրենք բաժնի վարիչը իր մոտ ունի երիտասարդ աշխատակից:Նա գիտակցում է, որ եթե այդպիսի մարդը անբողջ ժամանակ մնա իր պարտականություններին, ապա դա իրեն ոչինչ չի տա,  այդ իսկ պատճառով պլանավորված կերպով առաջ է տանում նրան և մի գեղեցիկ օր առաջարկում է խմբի ղեկավարի թափուր պաշտոնը: Համոզվում է, որ այդ երիտասարդը իրոք օժտված է դրական հատկանիշներով և նպատակադրված կարիերա է անում: Հնարավոր է, որ որոշ ժամանակ անց նա կլինի բաժնի կառավարիչը, իսկ երկու տարի անց՝ բաժնի գլխավոր վարիչը: Դրանով նա գերազանցեց իր նախկին ղեկավարին: Արդյո՞ք դա վատ է: Իհա´րկե ոչ: Ընդհակառակը, նրա նախկին ղեկավարը ունի ավելի բարձր աստիճանի ղեկավար ընկերներ, ով պարկան է իրեն այդ թռիչքով: ԵՎ վարջապես, պատկերացնենք, որ մեր ղեկավարը այդպիսի քաղաքականություն է բանեցնում երկար տարիներ: Այդ ժամանակ, անկախ այն բանից բարձրանում է նրա պաշտոնը աստիանաբար, թե՝ ոչ, մի օր պարզվում է որ իր ֆիրմայում ղեկավարի պաշտոններում նստած են իր ընկերները, որոնք իրենց կարիերայի համար պարտական են իրեն:
Եզրակացություն. <<Նույն սեռից կախում չունեցող ընդունակ և փառասեր աշխատակիցների աշխաըանքային առաջխաղացումը միշտ ձեռնտու է>>:

ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂԱՑԱՆ ԿԱԴՐԱՅԻՆ ԿԱՆԱՅՔ
ՀԱՍՆԵԼ ՖԻՐՄԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆԸ

Հիշատակված գրքի հեղինակներ Հեննինգը և Ժարդենը ինտերվյու են վերցրել ղեկավար 25 կանանցից, որոնց հաջողվել է մեծ ֆիրմաներում հասնել փոխտնօրենի պաշտոնին: Բոլորին, նախ և առաջ, հետաքրքիր է, թե ինչպես նրանք կարողացան կարիերա անել:
Հիմա կփորձենք տալ իր տեսակի մեջ եզակի հետազոտությունների արդյունքները՝
1. Ղեկավար կանանց 25-ից 20-ը ընտանիքում եղել միակ կամ էլ մեծ երեխան: Մյուս 5-ը հանգամանքների բերումով ընտանիքում եղել են ծնված միակ երեխան (ծնողների բաժանում, մեծ եղբայրների կամ քույրերի մահ) :
2. Հարցվող բոլոր 25 կանայք իրենց հոր հետ ունեցել են լավ հարաբերություններ և նրանց հետ միասին մասնակցություն են ունեցել տղամարդկային լայն գործունեության ոչ սոսվորական միջավայրում, ընդ որում սկսած ամենավաղ տարիքից:
3. Բոլոր հարցվողները ծնվել են ԱՄՆ-ի արևմտյան հատվածի միջին դասում: 25-ից 22-ի հայրերը զբաղեցրել են ղեկավար պաշտոններ, մնացած 3-ը՝ քոլեջի տնօրեն: 25-ից 24-ի մայրը եղել է տնային տնտասուհի, մեկի մայրը՝ ուսուցչուհի: 23-ի կրթական մակարդակը եղել է ցածր աստիճանի, ինչպես և հարցվող կանանց հայրերինը:
4. Հատկանշականն այն է, որ ընտանիքում այդ երեխաների նկատմամբ եղել հատուկ վերաբերմունք: Այդ վերաբերմունքը խոր ազդեցություն է թողնում մանկական հոգում: Կանայք հիշում են,որ ունեցել են երջանիկ մանկություն և ծնողները իր կյանքում խաղացել են հատուկ դեր:
5. Հայրերը և դստրերը կիսում էին հետաքրքրությունները, որը, ինչպես հայտնի է, հատուկ է հայրերին և որդիներին, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, սպորտային մրցումները, մրցակցության պատրաստվածությունը և հաղթանակի դժվարին հաստատումը:
6. Այս առաջադիմող կանայք վաղ հասակից սկսել են իրենց հայրերից գնահատել ռիսկի աստիճանը,գիտակցաբար կշռադատում էին իրենց հնարավորությունները հաջողության կամ պարտության համար. դրանով հարցվող բոլոր կանայք էապես տարբերվում էին կանանց ճնշող մեծամասնությունից, ում համար ռիսկը նշանակում է կորուստ և այդ իսկ պատճառով նրանք ձգտում էին խուսափել դրանից:
7. Բոլոր 25 կանայք դպրոցում ուսանելու տարիներին եղել են լավագույն աշակերտուհիներ կամ ավագներ:
8. Ցանկացած հաջողության հիմնադրույթը հանդիսանում է դրան հասնելու ձգտումը, հաջողության կողմնորոշումը,ցանկությունը՝ ըստ քո գիտելիքների: Այս հատկություններով օժտված էին բոլոր 25 կանայք, կամ էլ դաստիարակության արդյունքն էր(առաջին հերթին՝ հոր): Բոլոր հարցվողները հակված էին այն մտքին,որ դրա վրա ծախսած ուժերը ապարդյուն չէին, թերևս նրանք ձեռք են բերել իրենց ծնողների հարգանքն և ընդունումը:
9. Հարցման բոլոր մասնակիցները սովորել են խիստ պահանջներով քոլեջում. նրանցից մի քանիսը՝ բարձր գնահատականներով: Ստրատեգիան, որը մշակել են իրենց համար, կայանում է նրանում, որ նա իր առջև դնում է նպատակ, առանձնացնում առաջնայինը և մշակում էին գործողության ծրագիր, որը թույլ էր տալիս հայտնաբերել ճանապարհներ և անցնել դրանցով: Այլ կերպ ասած. արդեն այդ ժամանակ նրանց պահվածքը չէր տարբերվում կառավարման բարձունքին ձգտողի պահվածքից: Նրանք տղամարդկանց վրա շատ ժամանակ չէին ծախսում և ընդհանրապես նրանց բաժանում են 2 տեսակի՝ օգնականների՝  իրենց հայրերի նման և մնացածները:
10. Բոլոր 25 կանայք էլ իրենց գործունեության դեռ վաղ շրջանում վախի և ռիսկի հաշվին որոշել էին որևէ ֆիրմայում կարիերայով զբաղվել: Նրանք եկան այն եզրակացությանը, որ ցանկացած կին աշխատանքը կատարում է մի աստիճան ավելի լավ, քան նույն ֆիրմայի ցակացած տղամարդ աշխատակից:
11. Հետազոտության բոլոր մասնակիցները իրենց կառավարման առաջին պարտականություններին նայում էին որպես վերև բարձրացող աստիճանի սկիզբ: Նրանք բոլորը շատ արագ սահմանեցին հաջողության կամ անհաջողության վրա որոշակի ձևով ազդող մեկ այլ գործոն՝ լավ, անմիջական ղեկավարի առկայություն:
12. Այդ կանայք այն մտքին էին, որ տղամարդկանց հետ լավ գործնական հարաբերությունները կախված է նրանից, թե որքանով նրանց կհաջողվի <<մաքրել>> սեռային տարբերությունը և նրանից, որ իրենց շփումը կենտրոնանա կատարվելիք գործողություններին և հանձնարարու թյուններին:
13. Նրանք մեծ նշանակություն էին տալիս այն բանին, որ ինտիմ հարաբերություններ չունենային այդ նույն ֆիրմայում աշխատող տղամարդկանց հետ, կամ էլ նրանց, ում հետ գործնական հարաբերություններ էին պահպանում:
14. Այն տղամարդկանց հետ, ովքեր եղել են իրենց անմիջական ղեկավարները,այդ կանանց մոտ լավ ու ընկերական հարաբերություններ են եղել: Նրանք բոլորը, առանց բացառության,սկսել են անձնական քարտու- ղարից, կամ էլ իրենց շեֆի ասիստենտից: ԵՎ երբ ղեկավարները իրենց կարիերայում հասել են զգալի աստիճանի, առավել բարձր աստիճանի հասել են և իրենք: ԵՎ դա միշտ տեղի էր ունենում իրենց ղեկավարի առաջարկով: Նրանք օգնում են իրենցից յուրաքանչյուրին, ոգեշնչում, եղել են իրենց անմիջական ուսուցիչը: Այդ ղեկավարները հիանում են իրենց գործնական որակներով և հաջողության ձգտումով: Ղեկավարները կարծում էին, որ մասնավոր ձեռնարկություններում կանայք պետք է առաջ շարժվեն և այս տեսակետը պաշտպանում էին իրենց ֆիրմայի աշխատակիցների մոտ, ինչպես նաև հաճախորդների և գնորդների:
15. Մնացած հարցերում 25 կանանց ստրատեգիան կայանում է նրանում,որ սահմանված պարտականությունները համապատասխանեն միջինից բարձր պահանջներին, որ հասնի ինքնուրույն կրթության տանը և հաճախի երեկոյան կուրսերի: Ավարտելով հերթական աշխատանքը, նրանք արդեն ընդունակ էին կատարել հիերարախիայի աստիճանի առավել դժվար հանձնարարություն:
16. Երբ այս կանայք հասել են բաժնի վարիչի աստիճանի և իրեն ենթակայության տակ ունեցել են շատ տղամարդիկ, նրանք կարողացել են գլուխ հանել և այս խնդրից: 25 հարցվողներից մեկն ասաց. <<Ես եկել եմ այն եզրակացությանը, որ պետք է փորձեմ չնկատել կանանց և տղամարդկանց հետ կապված խնդիրները, և իմ և իմ միտքը կենտրոնացնեմ այն բանին, որ իմ բաժինը լինի մի վայր, ուր տղամարդիկ կկարողանան լավ աշխատել, բարձրացնել իրենց կվալիֆիկացիան և վեր բարձրանալ:

ԳԻՆԸ, ՈՐԸ ՎՃԱՐՈՒՄ ԵՆ ԿԱՆԱՅՔ ԻՐԵՆՑ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՀԱՄԱՐ

Ինչու՞ կանանց մեծամասնության մոտ, հատկապես աշխատանքային գործունեության սկզբում, չեն կարողանում իրենց համար լուծել 2 հարց՝ ուզու՞մ են արդյոք նրանք աշխատել, որպեսզի փող վաստակեն, թ՞ե կարիերա անեն, և պե՞տք է արդյոք նրանք մասնագիտական կյանքում ցուցադրեն իրենց կանացիությունը:
Սրանք սկզբունքային հարցեր են աշխատող ցանկացած կնոջ համար: Այս հարցերի պատասխաններից է կախված, թե արդյո՞ք նրանք երջանիկ կլինեն մասնագիտական կյանքում, թե՝ ոչ: Մինչ այժմ չեն դադարում բողոքները <<անշնորհակալ ֆիրմայի>> մասի, որոնք <<հետ են մղում>> հավատարիմ աշխատակցուհիներին ետին պլան, այն բանից հետո, որ նրանաք այդ ֆիրմային տվել են տասնյակ տարիներ:

Ի՞նչով են հիմնավորված նմանատիպ բողոքները:

Հեննինգի և Ժարդենի կատարած հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, որ մոտովորապես 10տարի աշխատելուց հետո յուրաքաչյուր կնոջ մոտ տեղի է ունենում դադար: Նրանցից մի քանիսը արդեն դրսևորել ենիրենց գործնական որակները՝ սկսելով քարտուղարուհուց հասել են մինչև միջին աստիճանի ղեկավարի պաշտոնին, և դրան հասել են 30-35 տարեկան հասակում: Մյուսները չեն անում կարիերա, այլ ջանիսիրաբար աշխատում են քարտուղարուհու, կամ էլ գործավարուհու պաշտոնում:

ԵՎ այսպես մենք ունենք 2 տեսակի աշխատող կանայք: Առաջին խմբին պատկանում են այն կանայք, ովքեր անկախ իրենց ցանկությունից և հնարավորություններից ոչ մի կարիերա չեն արել: Նրանցից շատերը 25-30 տարեկանում ամուսնացել են,սակայն շարունակել են աշխատել: Սրանք այն կանայք են, ովքեր խստորեն բաժանում են իրենց անձնական և գործնական կյանքը: Նրանց մասին մենք արդեն հիշատակել ենք: Այս ամենը նշանակում է, որ նրանք ապրում են չափից դուրս լարված 2 կյանքով. նրանք չեն ուզում աշխատանքում իրենց հասցեին վատ խոսք հնչի և այդ իսկ պատճառով երբեմն աշխատում եմ մինչև ուժասպառ լինելը: Իսկ տանը նրանք պետք է հոգ տանեն երեխաների և ամուսնու մասին: Եթե ամուսինը չի վաստակում այնքան, որպեսզի կարողանա ապահովել կյանքի համապատասխան մակարդակը, կինը շարունակում է աշխատել ևս 15 տարի: ԵՎ այդպիսի կինը մի օր հասկանում է, որ ամբողջ կյանքը աշխատել է այդ ֆիրմայում և ստացել է ավելի ցածր աշխատավարձ քան երիտասարդ քարտուղարուհիները, այդպիսի ցածր թոշակ էլ ստանալու է, և այլն….

Երկրորդ խմբի կանայք կարիերա անում են: 10 տարի աշխատելուց հետո հասնում են բաժնի վարիչի պաշտոնին.նրանց հարգում են: Կոլեգիա տղամարդիկ իր մասին հիացմունքով են արտահայտվում. <<նրանք այնպես խելացի են, ինչպես տղամարդիկ>>: Ահա այստեղ է թաքնված շան գլուխը: Այս բոլոր կանայք իրենց պահել են տղամարդկանց պաս և անտեսել են իրենց կին լինելը (նույնիսկ իրենք իրենց): Նրանք իրենց շատ սառն են պահում, հագնվում են խիստ և նրանցից մի քանիսը որպես վիրավորանք են ընդունում, եթե տղամարդը իրեն հաճոյախոսում է՝ նկատելով, թե ինչ լավ տեսք ունի նա: Այդպիսի <<կանոնների խախտումից>> նրանք փորձում են հեռու մնալ:

Հեննինգի և Ժարդենի հարցվող մոտ 45 տարեկան կանանցից նրանք մի շոկային բացահայտում արեցին: Նրանց համար պարզ դարձավ, թո այդ բոլոր կանայք ինչպես են արձագանքում կյանքին. նրաքն չունեն ամուսին, երեխաներ, ընտանեկան կյանք, և ընդհանրապես, նրանց կյանքը, դա կյանք է առանց հուզական ազդեցությունների, <<գործնական պլաններով լի>> կյանք: Մի՞թե այդպես պետք է լինի: Դրանու՞մ է կայանում կյանքի իմաստը:

Բոլոր 25 մասնակից կանայք այս մտահոգությանը վերաբերվեցին միանման: Նրանք աշխատանքում այլևս նման կերպ չեղան, և առաջին անգամ 1 տարվա մեջ մտածեցին իրենց կյանքի մասին: Այդ մտածողության գործընթացը նրանց բերեց միանման արդյունքի. նրանք որոշեցին նախ և առաջ <<լինել կին>> և իրենց պահեն համապատասխան ձևով: 25-ից 15-ը ամուսնացան, մեծ մասը այն տղամարդկանց հետ, ով նվազագույնը 10 տարի մեծ է իրենցից: ԵՎ այս ամենը հանուն նրա, որ թեև ուշացումով, այնուամենայնիվ ապրեն  ընտանեկան կյանքով: Մնացած 10-ը մնացին միայնակ: Սակայն բոլոր 25 կանայք սկսեցին հաճախել գեղեցկության սրահներ, օգտագործել կոսմետիկա, նորաոճ և կանացիությունը ընդգծող հագուստներ հագնել: Շնորհիվ դրա լավացան նրանց հաղորդակցության հնարավորությունները, նրանք սկսեցին շրջապատին ավելի շատ դուր գալ, և իրենց գործնական միջավայրի բոլոր տղամարդիկ վստահորեն ասում էին. <<Դուք այսպես ավելի եք դուր գալիս մեզ>>:

Մասնագիտական հարաբերություններում այս փոփոխությունների հետևանքը ապշեցուցիչ էր: Նրանք դադարեցին հոգալ ամեն մանրուքի մասին, որը հնարավորություն տվեց պլանավորված շարունակել իր կարիերան մինչև ֆիրմայի ղեկավարի պաշտոն: Հաջղակ մասնագետի ձգտողներից նրանք դարձան ղեկավարներ: Սրան նպաստեց այն, որ նրանք կարողացան հաստատել իրենց որպես կին և գտան իրենց անհատականությունը: Որպեսզի կնոջը հաջողվի միառժամանակ լինել լավ աշխատող և գրավիչ կին, իր կողակիցը պետք իր վրա վերցնի որոշակի պարտականություններ երեխաների դաստիարակությունից և տնային գործերից: Չի կարել նրան զրկել ինքնադրսևորման հնարավորությունից: Դրան շատ լավ կարելի է համադրել աշխատանքը (ներառյալ կարիերա անելու ձգտումը) կամ ուսումը: Էմանսիպացիայի  խնդիրը կարելի է լուծել միայն տղամարդու և կնոջ համատեղ ջանքերով:

Ես կցանկանայի հիշատակել հաջողակ կանանց ևս մի տեսակ, ովքեր կարող են ղեկավար լինել առանց իրենց կին լինելը <<ճնշելու>>: Խոսքը ձեռնարկատեր կանանց մասին է: Որպես այս հարցերի կոնսուլտանտ, ես հնարավորություն եմ ունեցել ծանոթանալ այս կանանցից մի քանիսի հետ, որոնցով ես հիանում եմ: Նրանց բոլորի մոտ ղեկավարի պաշտոնին հասնելու բոլորովին այլ ճանապարհ է: Նրանք, կամ իրենք են ֆիրմա հիմնել և ոտքի կանգնեցրել, կամ ժառանգություն են ստացել և հաջողությամբ շարունակել են արդեն սկսած գործը:

Оставьте комментарий

Filed under Հոգեբանություն եվ մանկավաժություն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s