Գոթական արվեստը Գերմանիայում

ԵՐԵՎԱՆ Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
II կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Արտասահմանյան արվեստի պատմություն
Թեմա` Գոթական արվեստը Գերմանիայում
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի Հարությունյան Ռոզա
Երևան 2011

12-րդ դարի վերջում ռոմանական արվեստին փոխարինելու է գալիս գոթականը: Տերմինը սկսեցին օգտագործել միջնադարի արվեստագետները ամբողջ միջնադարի արվեստը բնութագրելու համար:

Գերմանական գոթական արվեստի ճարտարապետությունը սովորաբար բաժանվում է ոչ ավել ոչ պակաս երեք տարբեր ժամանակաշրջանների: Դրա հետ մեկտեղ վաղ և բարձր գոթիկայի (12-14-րդ դարեր) սահմանագիծը այնքան էլ պարզ չէ, ինչպես անցումը ուշ գոթիկայի յուրօրինակ ձևերին, որը վերաբերվում է 14-րդ դարի վերջն և16- դարի սկիզբն ընկած ժամանակաշրջանին:

Գոթիկայի դարաշրջանը (12-15-րդ դարի վերջերը) դա այն շրջանն է, երբ միջնադարյան արվեստում գլխավոր դերը սկսում է խաղալ քաղաքային արվեստը: Միջնադարյան հասարակության բոլոր բնագավառներում աստիճանաբար աճում աշխարհիկի, ռացիոնալի նշանակությունը: Եկեղեցին աստիճանաբար կորցնում է առաջատար դիրքը հոգևոր ոլորտում:

Գոթական ոճը Գերմանիայում զարգանում էր Ֆրանսիացիների գեղարվեստական փորձի հիման վրա, որը փայլուն ձևով հյուսիսային Ֆրանսիական համադրման տիպի մեջ: Սակայն գերմանական արվեստն օժտված չեր Ֆրանսիական գոթական ոճի ամբողջականությամբ և միասնությամբ: Գերմանիայի ճարտարապետության առանձնահատկություններից մեկը համարվում է գոթիկայի ռոմանական ավանդույթների պահպանումը: Դրամատիզմը, արտահայտչականությունը, որոնք տարբերում էին գերմանական գոթիկան, ճարտարապետության մեջ զուգակցվում էին պահպանվող ռոմանական ավանդույթների հետ: Հետագայում առանձնահատուկ գծերով, հատկապես հարավ-արևելքում առանձնանում է հիմնակմախքի համակարգի կիրառումը, որը հիմնականում կիրառվում է հեռու եկեղեցիների և կենտրոնացված հատակագիծ ունեցող կառույցների դեպքում: Ճարտարապետությանը բնորոշ է նաև ճակատային մասում մեկ աշտարակի կիրառումը:

Оставьте комментарий

Filed under Միջնադար, կերպարվեստի պատմություն, Գերմանիա

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s