Ստեն Յան

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
III կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Արտասահմանյան արվեստի պատմություն
Թեմա` Ստեն Յան
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի Վարդանյան Ալվարդ
Երևան 2011

Ստեն Յան (Steen Jan) մոտավոր 1626-1679 թթ, հայտնի հոլանդացի գեղանկարիչ, կենցաղային ոլորտի չգերազանցված վարպետ: Ծնվել է Լեյդենում մոտավորապես 1626 թվականին գարեջրագործի ընտանիքում: Սկզբում նկարել է սովորել ՈՒտրեխտում Նիկոլաս Կնյուպֆեռի մոտ, այնուհետև տեղափոխվել է Հառլեմ: Ստենի աշխատանքներում զգացվում է Դիրկ Հալսի և Ադրիան վան Օստադեի ազդեցությունը: Արդեն Գաագում Յան վան Գոյենի ղեկավարության ներքո նա վերջնականորեն զարգացրեց իր շնորհը և նկարելու ոճը: Լինելով Յան վան Գոյենի աշակերտը Ստենը նկարում էր բնանկարներ, այնուհետև նա սկսեց պատկերել դրվագներ միջին խավի կյանքից: Նա աշխատել է Լեյդենում, Դելֆտում, Վառմոնդում, Խառլեմում և Գաագում: Ապրում և ստեղծագործում էր նշված քաղաքներից վերջինում, բայց միևնույն ժամանակ վարձավճարով էր հանձնում Դելֆտում իր գարեջրատունը: 1661 թվականին Ստենը տեղափոխվում է Խառլեմ: Հետագայում այդտեղ ծնվեցին նկարչի ամենահեղինակավոր գործերը: 1669 թվականին մահանում է Ստենի հայրը: Նույն տարում նա տեղափոխվում է Լեյդեն, որտեղ էլ 1672 թ-ին բացում է իր հյուրանոցը: Ստենը նկարում էր դիմանկարներ, բնանկարներ և բիբլիական տեսարաններ, բայց նախապատվությունը տալիս էր կենցաղային ժանրին: Ստենի նկարները ողողված են փոքրինչ կոպիտ հումորով, առանձնանում են գործող հերոսների կատակերգական  պահելաձևով, ինչպես նաև մատուցման հետաքրքրությամբ (“Հիվանդը և բժիշկը” 1667թ. Էռմիտաժ, Սանկտ-Պետերբուրգ; “Նկարիչի ընտանիքը ուրախ շրջապատում” մոտավորապես 1662թ. Մաուրիցխեյս, Գաագ): Շատ վաղուցվանից Ստենի կյանքը ուսումնասիրողները` Խոուբրակենը և Կամպո Վայերմանը, ներկայացնում են Յան Ստենին ինչպես մի հուսահատ անձնավորության և անկուշտ հարբեցողի: Բայց ասեկոսեներին էլ պետք չէ չափազանց մեծ տեղիք տալ, քանի որ Յան Ստենը 1660-1670 թվականներին եղել է ամենաճանաչված և ամնենամեծ պահանջարկ ունեցող նկարիչը ամբողջ Հոլանդիայում:

Оставьте комментарий

Filed under Հոլանդիայի արվեստը, կերպարվեստի պատմություն, Բարոկկո

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s