Կանադայի ազգային պատկերասրահ

Ազգային հավաքածուի տոմսի արժեքը
Մեծահասակներ` 5,95 դոլար
Թոշակառուներ` 4,95 դոլար
ՈՒսանողներ` 4,95 դոլար
Մանուկներ` 2,95 դոլար
Ընտանեկան` 11,90 դոլար
Մինչև 12 տարեկան` անվճար
Անվճար է ուրբաթ` 17:00-ից:

Կանադայի ազգային պատկերասրահը դա միջազգային մասշտաբի գեղարվեստական արվեստների թանգարան է, որը պահպանում է իր հավաքածուն բոլոր կանադացիների համար: Թանգարանի հիմնական նպատակը` Կանադայի հետ կապ ունեցող արվեստի գործերի պահպանումը և զարգացումը, ինչպես նաև արվեստի հսկայական գործերը կանադցիների սերունդներին փոխանցելն է:

Թանգարանն ունի գեղանկարչության, գրաֆիկայի, արձանների և ֆոտոյի մեծ հավաքածու: Հավաքածուի հիմքն են կազմում կանադական արվեստի ներկայացուցիչներ` Թոմ Թոմսոնի, Էմիլի Կարրի, Ալեկս Կոլվիլլայի գործերը: Էկսպոզիցիայում ներկայացված են նաև եվրոպական հայտնի նկարիչների գործեր: Ոuշադրության է արժանի  ժամանակակից արվեստի գործերի հավաքածուն, որոնց շարքում առանձնանում է Էնդի Ուորխոլի գործերը:

Կանադայի ազգային պատկերասրահը հիմնվել է 1880թ. Ջոն Դուգլաս Սեզերլենդ Կեմպբելի կողմից: 1882թ.-ից այն զբաղեցնում է Կանադայի վերին դատարանի շենքը: 1911թ. թանգարանը տեղափոխվել է Վիկտորիայի Մեմորիալ թանգարան: 1962թ. թանգարանը ևս մեկ անգամ տողափոխ-վեց, այս անգամ Էլվին սթրիթ, իսկ 1988թ. զբաղեցրեց կանադական ժամանակակից ֆոտոյի նոր տարածքը: Ապակուց ու մարմարից կառուցված անմոռանալի այս շենքը կառուցվել է ճարտարապետ Սաֆդիի կողմից:

Оставьте комментарий

Filed under ԱՄՆ, Աշխարհի թանգարանները, Թանգարանագիտություն, XX ԴԱՐ

Оставьте комментарий