Գաբրիել Դանթե Ռոսետի

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՊՄՀ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
IV կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Արտասահմանյան արվեստի պատմություն
Թեմա` Գաբրիել Դանթե Ռոսետի
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանող` Աբրահամյան Գագիկ
Երևան 2010

Ռոսետտի Ինքնադիմանկար 1847

Ռոսետտի Ինքնադիմանկար 1847

Գաբրիել Դանթե Ռոսետի

Գաբրիել Դանթե Ռոսետին ծնվել է 1828թ. մայիսի 12-ին` Լոնդոնում: Մահացել է 1882թ. ապրիլի 9-ին` ընդամենը 53 տարեկան հասակում: Նա անգլիացի հայտնի գրող էր, թարգմանիչ, բնանկարիչ:
Դանթեն ծնվել և մեծացել է անգլիական մանր բուրժուական ընտանիքում: Նրա հայրը իտալերեն լեզվի պրոֆեսոր էր թագավորական քոլեջում: 1850թ. Գաբրիել Դանթե Ռոսետին հրատարակեց իր առաջին ստեղծագործությունը, որը մի փոքր բանաստեղծություն էր` «Երկնային ընկերուհի» վերնագրով: Գաբրիել Դանթե Ռոսետիի մյուս բանաստեղծություններն առնչվում են ավելի ուշ շրջանի` 1960-1970-ական թթ.: Դրանք լույս են տեսել ընդհանուր մի վերնագրի տակ` «Բալլադներ և սոնետներ»: Հրատարակվել են 1881 թվականին: Պոետի քույրը` Գաբրիելան, ևսհայտնի բանաստեղծուհի էր:

1848թ. Գեղարվեստի թագավորական ակադեմիայում տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ Գաբրիել Դանթե Ռոսետին ծանոթացավ Ուիլյամ Հոլմեն Հանտի հետ, որը նրան օգնեց ավարտին հասցնել «Կույս Մարիամի մանկությունը» նկարը: Այն ցուցադրվեց 1849թ.: Ուիլյամ Հոլմեն Ռոսետիին ծանոթացրեց Ջ. Միլեի հետ: Նրանք միասին հիմնում են Ռաֆաելամետների եղբայրությունը1:
Ըստ էության այդ երեքը մարտահրավեր նետեցին համընդունելի գաղափարներին, նրանք ստեղծեցին մանիֆեստ և այն հրապարակեցին «Ծիլ» հրատարակչությունում: Այս ամենի արդյունքում, սակայն, Ռոսետին հրաժարվեց ռաֆաելիտիզմին հարելուց:
Նկարչական արվեստը- Ռոսետիի ամենահայտնի նկարները վերաբերում են ավելի ուշ շրջանի: Նրանց հիմնական հատկանիշը համարվում է էսթետիկությունը, ձևերի ոճավորումը, էրոտիզմը գեղեցիկի պաշտամունքը և գեղարվեստական տաղանդը:

Պրոզերպինա

Պրոզերպինա

Ընդհանուր առմամբ, նրա բոլոր աշխատանքներում միակ բնորդը Ռոսետիի սիրելին էր` Ջեյն Բերդենը, որը Ուիլյամ Մորիսի կինն էր: Ռոսետիի հոգեկան առողջության վատթարացման հետ մեկտեղ մեծանում է նրա կախվածությունը Ջեյնից: Նա Ջեյնին է նվիրել հսկայական քանակությամբ կտավներ, անմահացրել է նրա անունը, ինչպես նաև մեկ այլ կնոջ` Էլիզաբետ Սիդդալի անունը:
Նրա ամենահայտնի աշխատանքների շարքում են «Վերոնիկա Վերոնեձե», «Ցերեկային երազանքներ» և այլն: Բացի այդ նա երկար ժամանակ աշխատում էր որպես պատկերավորող-դիզայներ և զարդարում էր գրքերի շապիկները:
1857թ. Ռոսետին այլ վարպետների հետ մեկտեղ զարդարեց Օքսֆորդի նոր շինություններից մեկի պատերը և այդ զարդարման թեմատիկան վերցված էր Թոմաս Մելորիի «Արթուրի մահը» գրքից: Այդ աշխատանքի տպավորության ներքո Մորիսը նկարեց «Թագուհի Գինեվրա» կտավը, որում Արթուր թագավորի կնոջ կերպարը ստանալու համար օգտագործեց իր ապագա կնոջ` Ջեյն Բերդենի մոդելը:
Մորիսն ու Ռոսետին բազմիցս նկարել են այդ կնոջը, քանի որ նրա մեջ տեսնում էին միջնադարյան ռոմանտիկ գեղեցկություն, որով երկուսն էլ հիանում էին:
Հայտնի է նաև Ռոսետիի նկարների մյուս բնորդուհի` Ֆանիի Կորնֆորտը, որի հետ նրա հարաբերությունները շարունակվում էին երկար տարիներ:
1853թ. Ռոսետին ներկա գտնվեց ֆոտոնկարների մի ցուցահանդեսի, որից հետո ֆոտոնկարները նա սկսեց կիրառել որպես երկրորդ ֆոն իր հիմնական աշխատանքներում: Նա նաև ֆոտոնկար էր անում իր նկարած գործերը: Նրա այդ նորարարություններն իրենց արտահայտությունը գտան Ջեյն Մորիսի ֆոտոնկարների նոր շարքում, որը ստեղծվեկլ էր 1856թ.
Ռոսետիի պոեզիան- Ռոսետին ժխտում էր գրականության համահասարակական նշանակությունը, քանի որ ճանաչում էր արվեստը որպես մեկ միասնական արժեքային համակարգ: Նրա պոեզիան լի է միստիկ-էրոտիկ մոտիվներով: Այն հեռանում է պոզիտիվիզմի սկզբունքներից և ժխտում այն, իդեալականացնում է անցյալը, էսթետիկացնում է կաթոլիկությունը:
Ռոսետին հրաժարվում է ցանկացած սոցիալ-քղաքական պրոբլեմատիկային անդրադառնալուց: Նա ժխտում է հեղափոխական չարտիստական շարժումը, սոցիալ-ռեֆորմիստական ուղղությունը, որը տարածված էր 1830-1850-ական թթ անգլիական իրականության մեջ, նա սկսում է իր համար թեմատիկ մոտիվներ փնտրել այնտեղ, ուր առկա է ռոմանտիզմը:
Ռոսետիի պոեզիայի բնութագրական գծերն են հանդիսանում բնութագրությունների առատությունը, ընդհանուր միստիակական բովանդակությունը, սինտակսիկալ կառուցվածքի հստակությունը, երգեցիկությունը և այլն: Նրա մոտ հանդիպում են նաև թանկարժեք քարերի, մետաղների, հոտերի, գույների նկարագրություններ: Ռոսետիի միակ ստեղծագործությունը ժամանակակից թեմայով «Ջեննին» է, որտեղ էսթետիկացվում է վաճառված սերը և արտահայտվում է մեղքի պաշտամունքը:
Նրա ստեղծագործույթուններն արժանացել են իր ժամանակակից Ուոլտեր Պատերի բարձր գնահատականին:
Ռոսետիի ամենալավ բալլադներից է «Ստրատոնի ջրերը», «Թագավորի ողբերգությունը», «Քույր Ելենա», «Վերջին մեղանչումը» և այլն:
Նրա հայտնի նկարներից են
1847թ. ինքնանկարը, որը պահվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում:
Կույս Մարիամի երիտասարդությունը,
Երկու մայրերը
Սիրահարները` Լոնդոնի Տայտի թանգարան,
Բեատրիչեի մահվան տարելիցը
Էլիզաբեթ Սիդդալ` 1854թ.
Դանթիս Ամորը` 1860թ., Լոնդոնի Տայտի թանգարան և այլն:
Ռոսետիի մասին գեղարվեստական գրականության մեջ շատ է խոսվել և գրվել:
Նրան է նվիրված Նիկոլայ Գումելյովի բանաստեղծություններից մեկը:
Ռոսետին մահացել է 53 տարեկան հասակում, սակայն անգլիական մշակույթին է թողել իր յուրահատուկ մշակութային ժառանգությունը:

Венгерова З., Собр. сочин., т. I., СПБ., 1913, Д. Г. Россетти.III.
Caine H., Recollections of Rossetti, 1928.
Collected works, 2 vv., 1886; Letters, 2 vv., 1895; Preraphaelite diaries a. letters, 1900; Letters to his publisher, F. S. Ellis, L., 1928.
Rossetti W. M., Bibliography of the works of D. G. Rossetti, 1905.

Оставьте комментарий

Filed under Պրեռաֆաելիտներ, կերպարվեստի պատմություն, Անգլիայի արվեստը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s