Բյուզանդիա

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
II կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Արտասահմանյան արվեստի պատմություն
Թեմա` Բյուզանդիա
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի Անանյան Ռուզան
Երևան 2010

Բյուզանդիա
(1204-1453)

Միջնադարյան արվեստն առաջացավ և գոյատևեց ֆեոդալիզմի` ստրկատիրական հասարակարգի համեմատությամբ ավելի առաջադիմական հասարակական կացութաձևի պայմաններում: Ֆեոդալական հասարակարգի գեղարվեստական մշակույթը, իր բարոյական բովանդակությամբ տարբերվելով անտիկ աշխարհի բարոյական և գեղագիտական իդեալներից, աննախադեպ ներդրում կատարեց համաշխարհային արվեստի մեջ:

Ֆեոդալիզմի հաստատումն ուղեկցվում էր տեղական արտադրական ուժերի զարգացմամբ, մեծ կենտրոններից հեռու քաղաքներում ու գյուղերում մշակութային նվաճումների տարածմամբ: Հասարակության լայն խավերի մեջ ավելի խորը թափանցեց մշակույթը, քան հին աշխարհում, արվեստում ավելի ուժեղ էին զգացվում ժողովրդական պատկերացումները և ցայտունորեն էր դրսևորվում իր բնույթով դիցաբանական իրատեսությունը, որը նման չէր անտիկ աշխարհի իրատեսությանը: Միջին դարերի ընթացքում Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում առաջացան ժողովուրդների հսկայական էթնիկական խմբեր, ապա և ազգեր, որոնք առ այսօր բնակվում են այդ մայցամաքների երկրներում:

Оставьте комментарий

Filed under Միջնադար, կերպարվեստի պատմություն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s