Անգլիայի արվեստը` Հոգարդ , Ռեինոլդս, Գեինսբորո

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
III կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Արտասահմանյան արվեստի պատմություն
Թեմա` Անգլիայի արվեստը` Հոգարդ , Ռեինոլդս, Գեինսբորո,
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանող` Վահագն Շահինյան
Երևան 2010

Ուիլիամ Խոգարդ (1697-1764)

Անգլիական գեղանկարչության մեջ ռեալիզմի հիմնադիրը եղել է Ուիլիամ Հոգարդը: Հոգարդի արվեստը դարձավ Անգլիական գեղանկարչության ահռելի երևույթներից մեկը: Նրան իրավամբ համարում  են արվեստի ազգային դպրոցի հիմնադիրը: Նա ծնվել է Լոնդոնում ուսուցչի ընտանիքում: Հոգարդը նախնական պրոֆեսիոնալ կրթություն ստացել է գծանկարի և գունանկարի մասնավոր դպրոցում, հետագայում նաև փորագրիչի  մոտ: Ինքնուրույն սկսել է աշխատել փորագրության և իլուստրացիայի ոլորտում: Ուիլիամ Խոգարդը 1720 թվականից սկսած հաճախում է Ջեիմս Տորնխիլի ակադեմիան, և հենց նույն տարում էլ սկսեց ինքնուրույն աշխատել որպես պրոֆեսիոնալ նկարիչ: Հոգարդի վրա մեծ ազդեցություն են թողել այն փիլիսոփաների գաղափարները, ովքեր գտնում էին, որ արվեստի միջոցով մարդու մեջ կարելի է ձևավորել գեղեցիկը տեսնելու շնորհը: Ամենից շատ Հոգարդը սիրում էր ստեղծել փորագրությունների կամ կտավների շարքեր, որոնք միավորվում էին թեմատիկայով: 1743-1745 թվականներին Խոգարդը նկարում է  «Նորաձև ամուսնություն» նկարների շարքը, որոնց թիվը վեցն էր: Հոգարդը այստեղ սրամտաբար քննադատում է 18-րդ դարի բարձր հասարակությունը: Նկարի բովանդակությունը հետևյալն է.  տեղի է ունենում անհավասար ամուսնություն սննկացած արիստոկրատի և հարուստ ընտանիքի աղջկա միջև: Նկարից պարզ է դառնում, որ ընտանիքների միջև կնքված ամուսնական պայմանագրից հետո ,երիտասարդ զուգը հասկանում է, որ նրանք բոլորովին տարբեր մարդիկ են: Հիասթափված ամուսինը իր ժամանակը սկսում է անցկացնել վատ միջավայրում, իսկ հասարակության մեջ նոր պաշտոն զբաղեցրած կինը նոր սիրավեպ է սկսում և դավաճանում է ամուսնուն:

Оставьте комментарий

Filed under կերպարվեստի պատմություն, Անգլիայի արվեստը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s