Category Archives: Արևելյան արվեստ

Գոնգշիներ, Սույսեկիներ և Բիսեկիներ

ԵՐԵՎԱՆԻ Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
III կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Արտասահմանյան արվեստի պատմություն
Թեմա` ԳՈՆԳՇԻ,ՍՈՒՅՍԵԿԻ, ԲԻՍԵԿԻ
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի` ՌՈԶԱ ՂԱԶԱՐՅԱՆ
Երևան 2011

Գոնգշիներ, Սույսեկիներ և Բիսեկիներ
<<Վայրի>> քարերով հիանալու արվեստը տարածված է Չինաստանում, Ճապոնիայում և Կորեայում:

Ոչ թանկարժեք քարերի գեղեցկությանը մարդիկ ուշադրություն էին դարձնում դեռ անհիշելի ժամանակնաերից և ոչ միայն հեռավոր Արևելքում: Պեղումների ժամանակ Լուիս Լուկայի Օլդուվայից գտել են ոչ միայն մարդկանց գանգեր, այլև օխրայի ժելվակներ,որոնք 1,5 միլիոն տարի առաջ մարդիկ բերում էին շատ հեռվից: Հարց է առաջանում, թե ինչի համար պարզունակ ցեղերին պետք եկավ օխրան:Այն ուտել չի կարելի, արտադրության համար հարմար չէ և չէր օգտագործվում որպես ներկ: Միակ բացատրությունն այն էր , որ այն մեր նախնիների մոտ արթնացրել էր գեղեցիկի զգացում: Քարերը և հավանաբար ծաղիկները`բնության երկու բևեռները: Читать далее

Оставить комментарий

Filed under Ճապոնական արվեստ, ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՐՎԵՍՏ, ԱՐԵՎԵԼՔ, Արևելյան արվեստ

Չինական հագուստ

ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
II բեմանկարչական կուրս
II կիսամյակ
Առարկա՝ Տարազի պատմություն
Թեմա՝ «Չինական հագուստ»
Ուսանող՝ Գեվորգյան Էմմա
Դասախոս՝ Վարդանյան.Ս
ԳՅՈՒՄՐԻ 2010

Չինաստանը քաղաքակրթության  զարգացման հնագույն օրրաններից մեկն է Ասիայի արեւլ.մասում: Երկրի պատմության 4000 տարիներն ընդգրկող նրա ճարտարապետությունը ու արժեքավոր կոթողները մասամբ ավերվել ու ոչնչացվել են քոչվորական ցեղերի ու օտար նվաճողների բազմակի ասպատակություններից: Խուան Խե գետի հովիտը դարերի ընթացքում հանդիսացել է չին ժողովրդի հոգևոր ու նյութական մշակույթի կազմավորման ու զարգացման կենտրոնը: Սկսած Շանին ժամանակաշրջանից (մթա. 15-12 դ.), մթա 11-3 դ. հաստատվում է չինական հզոր, երկարատև տիրապետությունը, այդ ընթացքում զարգանում է գիտությունը, կրոնափիլիսոփայական ուսմունքը,սակայն իր տիրապետության վերջին շրջանում կորցնում է իր քաղաքական հեղինակությունը, այդ ընթացքում Չինաստանի տարածքի վրա կազմավորվում է 7 խոշոր թագավորություններ, որոնք իրար հետ անընդհատ պայքարի մեջ էին:

Комментарии (2)

Filed under ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՐՎԵՍՏ, կերպարվեստի պատմություն, Արևելյան արվեստ

Իկեբանա

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
III կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` դեկորատիվ կիրառական արվեստ
Թեմա` Իկեբանա
Դասախոս` Ք. Մխիթարյան
Ուսանողուհի` Մայիլյան Սերինե
Երևան 2011

Իկեբանա

  Ճապոնիայի բուսական աշխարհի գծապատկերների անսահման գեղեցկությունն իր արտահայտությունն է գտել իկեբանայի արվեստում:

Իկեբանան ծաղկեփունջ կազմելու արվեստ է,որի բնօրրանը համարվում է Ճապոնիան: Այն առաջացել է բուդդայականության տարածման ժամանակներից: Այն սկզբնավորվել է 15-րդ դարում, որպես թեյի ծիսակատարության մաս և ունի 800 տարվա պատմություն:

Իկեբանայի արվեստը հին ժամանակներում հիմնականում կենտրոնացած էր տաճարներում և մենաստաններում: Դրանով զբաղվում էին վանահայրերը, իսկ պալատներում`ֆեոդալների ծառաները:Վարդապետների հայտնի դինաստիայի հիմքը դրել է հոգևորական Իկենոբո Սենկեյը: Մի անգամ կառավարչի խնդրանքով նա ոսկե ծաղկամանի մեջ պատրաստում է բույսերի կոմպոզիցիա:Նրա վարպետությունը սենսացիա է առաջացնում:Աստիճանաբար իկեբանայի հոգևոր բովանդակությունը վերածվում է աշխարհիկի և ընկալվում է իբրև զուտ գեղագիտություն:Այնուհետև Ասիկագա Յուսիմիցուն կազմակերպում է ծաղկարվեստի մրցումներ,որից հետո նրա տունն անվանում են  <<ծաղիկների տուն>>:

Оставить комментарий

Filed under Ճապոնական արվեստ, ԱՐԵՎԵԼՔ, Արևելյան արվեստ

Թեհրանական գորգերի շուկա (թանգարան)

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ մշակութաբանություն  4-րդ կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Թանգարանագիտություն
Թեմա` Թեհրանական գորգերի շուկա (թանգարան)
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի` Գայանե Սիրադեղյան
ԵՐԵՎԱՆ 2011

Թեհրանական շուկա- սա իր արմատներով, օրենքներով, սովորույթներով, տրադիցիաներով և իր հատուկ փիլիսոփայությամբ, իր կյանքի կերպարով հրաշալի քաղաք է: Քաղաքն իրենից ներկայացնում է անվերջանալի լաբիրինթոս՝ նեղ կամարաձև ցուցասրահներով և անցումներով: Այստեղ 20-րդ դարում, թագավորում է դեռ միջնադարը: Եթե քայլում ենք քաղաքի որևէ հատվածով, ապա, անշուշտ հանդիպում ենք ոտքից գլուխ սև կտորով փաթաթված կանանց: Լսելի են կտրուկ ճչոցները՝ հրավեր կանչերի և զնգոցը դրոշմահատ արծաթի և պղնձի: Այստեղ հանդիպում ենք վաճառականներ ու գնորդներ Իրանի ամենատարբեր քաղաքներից ու գյուղերից: Նրանք խոսում էին ամենատարբեր բարբառներով ու լեզուներով. Թեժ վեճեր անսապսելի լուրերի ջրվեժ…

Оставить комментарий

Filed under ՀԱՅ ԱՐՎԵՍՏ, Աշխարհի թանգարանները, Արևելյան արվեստ, Թանգարանագիտություն

Չինաստանի թանգարանները

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ մշակութաբանություն  4-րդ կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Թանգարանագիտություն
Թեմա` Չինաստանի թանգարանները
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի` Մարիամ Պետրոսյան
ԵՐԵՎԱՆ 2011

Չինաստանի հնագույն երկիրը հարուստ է հուշարձաններով, որ հիշեցնում է թանգարան բաց երկնքի տակ : Չնայած երկրի քայքայող պատերազմներին և անհամար հրդեհներին, որոնք ոչնչացրել են քաղաքներ, Չինաստանի տարբեր ծայրերում պահպանվել են ամրոցներ,պաշտոնյաների դամբարաններ,հնագույն դղյակներ, վանքեր, որ փորվել են հսկայական ժայռերից:

Չինական մշակույթի կարևորագույն գծերից է սերը պատմական անցյալի, սեփական ժառանգության նկատմամբ: Հին հուշարձանների հավաքագրման ձգտումը հայտնվել է երկրի զարգացման դեռ վաղ շրջաններում: Սակայն մինչև Չինական ազգային պետության ձևավորումը գեղանկարչության թանկարժեք գործերը արվեստի նմուշները հեռու էին դիտողի աչքից: Դրանք հավաքվում էին իմպերատորների դղյակներում և վերստին հարուստ գնահատողների մոտ: Մինչև 20-րդ դարի կեսերին թանգարանային գործը Չինաստանում շատ թույլ էր զարգացած: Դարի սկզբին գոյություն ունեին միայն մի քանի թանգարաներ,որոնք ձևավորվել էին միջնադարայան գեղանկարչության հավաքածուների և տարբեր հազվադեպ իրերի հիման վրա: Բայց դրանք վատ էին սարքավորված և դրանք չունեին այն պայմանները,որ անհրաժեշտ էր իրերի պահպանման համար: Միայն 1940 թվականից հետո սկսեց նոր թանգարանների կառուցումը,որ համապատասխանում էր ժամանակակից գիտական պահանջներին:

Оставить комментарий

Filed under ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՐՎԵՍՏ, Աշխարհի թանգարանները, Արևելյան արվեստ, Թանգարանագիտություն

Չինական արվեստ

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
III կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Արտասահմանյան արվեստի պատմություն
Թեմա` Չինաստան
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի` Պապիկյան  Հասմիկ
Երևան 2010

Չինաստան

Չինաստանի արվեստը, որը կազմում է այդ երկրի մշակույթի կարևորագույն մասնիկներից մեկը, մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Չնայած այս ամենին` եվրոպացիները մինչև վերջին ժամանակներս էլ դրան լուրջ ուշադրություն չէին դարձնում: Դա բացատրվում է նրանով, որ չինական արվեստի մասին պատկերացումը հիմնվում էր Եվրոպայի արվեստի ձևափոխումից մինչև XVIII դարի “Շինուազերի” ծաղրանկարի և XIX-XX դարերի չինական շուկայական կրկնօրինակումների վրա, որոնք ոչ մի ընդհանրություն չունեին իրական արվեսի հետ:

Ներկայումս կեսդարյա հետազոտություններից հետո մենք սկսում ենք ընդլայնել այն արվեստը, որը հանդիսանում է մարդկային հոգու ամենաբարձր ստեղծագործությունը: Իհարկե դեռ շատ բան հայտնի չէ, պեղումներն անըդհատ նոր տեղեկություններ են բերում: Բավական է հիշել 1958թ. հայտնաբերված կայսր Վան լիի դամբարանը, որը տվեց երեք հազարից ավել արվեստի առարկա Մին դարաշրջանից, որոնք պատրաստված էին կայսեր և կայսրուհու համար: Նման գյուտերը կարող են միանգամից փոխել հիմնավորված տեսակետերը: Բոլորիս կողմից ընդունելի է այն տեսակետը, որ իր շարունակականությամբ, բազմազանությամբ ու մեշությամբ չինական արվեստն արժանի է հիացմունքի նկարիչների և արվեստը գնահատողների կողմից:

1 комментарий

Filed under ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՐՎԵՍՏ, կերպարվեստի պատմություն, Արևելյան արվեստ